Archive

Posts Tagged ‘feminism’

Մտորումներ ֆեմինիզմի մասին…

January 28, 2012 Leave a comment


Նախ նշեմ որոշակի տեղեկություններ ֆեմինիզմի առաջացման պատմությունից:
Ֆեմինիզմը մոտ երկու հարյուր տարվա պատմություն ունի: Այն աճեց Սեն-Սիմոնի, Ֆուրյեի, Ուենի և այլ սոցիալական ուտոպիստների մտքերի հիման վրա: Սակայն ֆեմինիզմի նախահայրն է համարվում քաջ հայտնի և սիրված Ֆրիդրիխ Էնգելսը:  “Հայրիշխանությունը միշտ չի եղել,եղել է ժամանակ,երբ կանայք էին իշխանության մոտ,իսկ տղամարդիկ լոկ նրանց ծառաներն էին”,- ահա թե ինչ էր ասում Էնգելը, այս տողերն էլ դարձան ֆենինիստուհիների նշանաբանը և հիմնական գերնպատակը: Այսպիսով, ֆեմինիզմը մարքսիզմի և կոմունիզմի տարատեսակներից մեկն է՝ ևս մեկ տոտալիտար համակարգ: Իր գոյության հենց սկզբից ֆեմինիզմի նպատակը երբեք չի եղել հավասարության հաստատումը, այլ “պատմական արդարության” վերականգնումն է, այսինքն իշխանության վերադարձը կանանց:
Երկրորդ Համաշխարհային պատերազմը և դրան հետևած իրադարձությունները ֆեմինիզմը ետին պլան գցեցին,սակայն ֆեմինիստուհիները չանհետացան,ուղղակի նրանք աննկատ դարձան: Պատերազմի շոկը,տղամարդկանց դեֆիցիտը ակտուալ տարձրեցին սովորական,ավադնական հարաբերությունները: Շատ կանայք սկսեցին փորարինել տղամարդկանց գործարաններում և ֆաբրիկաներում:
Ֆեմինիզմը երկրորդ ալիքի սկզբնավորողն էր Բեթթի Ֆրիդան իր “Կանացի միստիկա”(1963) գրքով, որի հիմնական մտքերը, սակայն, վերցված էր երիտասարդական-սեքսուալ հեղափոխության ակտիվիստներից: Հեցն այդ ժամանակ էլ երևան է գալիս Միշել Ֆուկոն իր հեղափոխական մտքով, որ իրականում “սեռ չկա”: Իսկապես, սեռ չկա, սեռը լոկ հայրիշխանության բազմադարյա ագիտացիոն սխալն է: Հիմնվելով Մարգարեթ Միդի և անհրաժշետ քայլերի ձեռնարկման դեպքում հնարավոր կլինի վերացնել սեռական տարբերություններով պայմանավորված այդ զզվելի սահմանը, որը, ֆեմինիստուհիների համոզմամբ, կանանց երկրորդական սեռ է համարում: Մարգարեթ Միդի հետազոտությունների արդյունքները հերքվել էին, սակայն այդ հանգամանքը դույզն ինչ չընկճեց ֆեմինիստուհիներին և յոթանասունական թվականներին ֆեմինիզմն արդեն ամբողջապես ձևավորել էր իր իդեոլոգիական-գաղափարախոսական բազան, որի առանցքը կազմում էին հետևյալ երեք կարևորագույն պոստուլատները.
1.Հայրիշխանությունը կանանց շահագործում է,շահագործման այնպիսի տեսակ,ինչպիսին է ստրուկների շահագործումը ստրկատիրական հասարակարգում,իսկ կինը այդ դարավոր շահագործման անմեղ զոհ է: Կարդալ ավելին

Advertisements