Archive

Posts Tagged ‘status’

Լուրջ չեն մարդիկ տասնյոթ տարեկանում

September 19, 2014 Leave a comment

rambo

Լուրջ չեն մարդիկ տասնյոթ տարեկանում

Արթյուր Ռեմբո
1854—1891
Ֆրանսերենից թարգմանեց՝ Հախունց Տիգրան

1
Լուրջ չեն մարդիկ տասնյոթ տարեկանում,
Հունիսյան հաճելի երեկո լիմոնադի ուղեկցությամբ,
Աղմկոտ սրճարաններում լույսերն են առկայծում,
Իսկ Դուք դեռ զբոսնում եք այգում:

Ծառերը ծաղկել են և հաճելի են բուրում,
Օդն այպես փափուկ է, որ կոպերդ են փակվում,
Քաղաքից թեթև քամին է ներս մտնում
Գարեջրի և գինու բուրմունքով շուրջն օծում:

2
Նայում ես վեր և ինչ ես նկատում
Ծառի ճյուղից մի կտոր է կախված
Վրան ընկնող աստղ ասեղնագործված՝
Ամբողջովին սպիտակ, փոքր և նուրբ:

Խմիչքը թմրեցնել է շարունակում
Շամպայնի հյութը կարծես ուշքի չի բերում
Զառանցում ես, շուրքերդ համբույր են զգում
Որն անմիջապես ցնդում է, անհետանում…
Կարդալ ավելին

Advertisements

Աֆորիզմներ բնության մասին

August 25, 2011 2 comments

Բաց ծովում գտնվող մարդը երբեք միայնակ չէ:

Էռնեստ Հեմինգուեյ “Ծերունին և Ծովը”

Բնությունը չի ճանաչում ոչ-մի սկզբունք :

Անանուն Հեղինակ

Երբ կկտրվի վերջին ծառը,երբ կթունավորվի վերջին գետը,երբ կսպանվի վերջին թռչունը,այդժամ Դուք կհասկանաք,որ փողը հնարավոր չէ ուտել…

Հնդկացի առաջնորդ

Ծաղիկները Դրախտի մնացորդներն են Երկրի վրա :

Յոհան Կրոշտանսկի

Ափսոս,որ օգտակար հանածոներն օգտագործվում են բնությունն աղտոտելու համար :

Իվան Իվանյուկ

Բնության ուժն անսահման է :

Ցիցերոն

Կարդալ ավելին