Home > Պալմիստրիա > Խիրոմանտիայի վաղ պատմություն

Խիրոմանտիայի վաղ պատմություն


Տարօրինակ է,սակայն մարդուն սկսել է հետաքրքրել իր սեփական ձեռքը դեռևս Քարե դարում: Ֆրանսիայի,Աֆրիկայի հին բնակիչները թողնում էին քարանձավների պատերին իրենց ձեռքերի հետքերը:
Առաջին գրավոր տեղեկությունները խիրոմանտիայի մասին հանդիսանում են Վեդաները`հին հնդիկների սրբազան գրքերը: Հնդկական գրականության մեջ գոյություն ունի Սամուդրիկա-շաստրա աշխատությունը,որը պատմում է մարդկային ձեռքի վրա գոյություն ունեցող գաղտնի պատկերների նշանակության և առաջացման մեխանիզմների մասին:
Այս գիրքը հանդիսանում է մի յուրահատուկ գիտելիքների շտեմարան մարդկային ձեռքի և դրա վրա առկա նշանների մասին: Այս գիտելիքները հավաքվում էին և գրի էին առնվում հազարամյակների ընթացքում: Այս գրքում պահվում են նաև շատ հազվադեպ նշանների նկարագրություններ: Սակայն այդ գիտելիքները պահպանվում են գիտակ-բրահմանների կողմից: Գոյություն ունի ևս մեկ խնդիր.այս գիրքը գրված է շատ հին,մահացած լեզվով,և միայն որոշ բրահմաններ են կարող կարդալ և վերծանել գրված տողերը:
Նաև մեզ են հասել հնդիկ փիլիսոփա Վալմիկ Մահարախիի(սանսկրիտից թարգմանաբար “Մեծ Իմաստուն”) աշխատւտությունները,որոնք շուրջ 4.5-5 հազար տարվա պատմություն ունեն: Աշխատությունը կազմված է 567 բանաստեղծական տողերից,ընդ որում,յուրաքանչյուր տող պատմում է նշաններից որևէ մեկի վերծանման մասին:
Պահպանված աշխատություններ կան նաև,որոնք պատկանում են հինդ հնդիկ աստղագետ Բրահմագուպտային,ով ապրում էր Ք.Ա երկրորդ դարում:
Որպես կանոն խիրոմատները,մոլեոսոֆները,աստղագուշակներն ու այդ ժամանի ուրիշ գուշակներ միշտ ապրում և աշխատում էին թագավորների արքունիքում,և ամեն իրեն հարգող միապետ ունեն իր անձնական խորհրդատուն`խիրոմանտ,աստղագուշակ և այլն: Արքունի գուշակ լինելը շատ պատվավոր էր համարվում այդ ժամանակ: Բազմաթիվ դարերի ընթացքում գաղտնի գիտելիքները փոխանցվում էին բանավոր կերպով աշակերտից ուսուցչին,այդպես ստեղծվում էին փակ դպրոցներ`հատուկ լուսավորյալների համար: Այս դպրոցներից շատերը այժմ էլ գոյություն ունեն Հնդկաստանում: Միաժամանակ ստեղծվում էին նաև գուշակության այլ մեթոդներ`խալերով,աչքերով,ականջներով: Այս գիտություններով զբաղվող մարդիկ մեծ փառք ու պատիվ էին վայելում երկրում,օգտվում էին մի շարք առավելություններից:
Ինֆորմացիայի արտահոսքի հետևանքով այս գիտությունները թափանցում են Չինաստան,որտեղ հետագա զարգացում և տարածում են ստանում`դասվելով սրաբազան գիտությունների շարքին:
Հետո խիրոմանտիան հայտվնում է նաև Ճապոնիայում և Թայլանդում:

Ինչպես դառնալ խիրոմանտ 7 օրում.Պրակտիկ ուղեցույց

Կարմիկ Պալմիստրիա

Պատմական ակնարկ

Աֆորիզմներ Պալմիստրիայի մասին

  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a comment