Home > Աֆորիզմներ > Աֆորիզմներ ըստ Դալայ-Լամայի

Աֆորիզմներ ըստ Դալայ-Լամայի

February 3, 2012 Leave a comment Go to comments

Տարօրինակ մարդ արարած

Սկզբից մարդը զոհաբերում է առողջությունը փող աշխատելու համար:
Հետո նա ծախսում է փողը առողջությունը վերականգնելու համար,
Ընդ որում,նա այնքան է անհանգստանում իր ապագայի մասին,որ երբեք չի վայելում ներկան
Արդյուքնում նա չի ապրում ոչ ներկայով,ոչ էլ ապագայում
Նա ապրում է այնպես,կարծես թե չի մահանա երբեք,իսկ մահանալիս զղջում է,որ չի ապրել:

Կյանքի իսկական իմաստը

Մենք հյուր են այս մոլորակի վրա:
Մենք այստեղ ամենաշատը 90 կամ 100 տարի կարող ենք մնալ:
Այդ ժամանակի ընթացքում մենք պետք է փորձենք անել ինչ-որ լավ,ինչ-որ օգտակար բան:
Եթե դուք կարողանաք օգնել ուրիշներին երջանիկ լինել
Ապա կբացահայտեք ձեզ համար կյանքի իրական նպատակը`իսկական իմաստը:

Թանկագին մարդկային կյանքը

Ամեն առավոտ արթնացիր այս մտքերով
“Այսօր ես հաջողակ եմ,քանի որես արթնացել եմ
Ես կենդանի եմ,ես ունեմ այս թանկագին մարդկային կյանքը,և ես այն զուր չեմ վատնի:
Ես կուղղեմ իմ ամբողջ էներգիան ներքին զարգացման վրա,
Որպեսզի բացեմ իմ սիրը ուրիշներին
Եվ հասնել լուսավորության ի բարօրություն բոլոր էակների:
Ես միայն բարի մտքեր կտածեմ ուրիշների հանդեպ
Ես չեմ վրդովվի կամ վատ մտածի նրանց մասին
Ամբողջ ուժերով ես ուրիշներին օգուտ կբերեմ:”

Երբեք մի հանձնվիր

Ինչ էլ պատահի`երբեք մի հանձնվիր
Զարգացրու քո սիրտը
Շատ էներգիա է ծախսվում ձեր կյանքում
Խելքի,այլ ոչ-թե ստրի զարգացման վրա
Զարգացրու քո սիրտը,եղիր կարեկցող
Ոչ-միայն քո ընկերների նկատմամբ,այլ յուրաքանքյուրի
Աշխատիր հանուն խաղաղություն,և ես կրկնում եմ նորից`երբեք մի հանձնվիր:
Կարևոր չէ,ինչ է կատարվում քո շուրջ,ինչ է կատարվել քեզ հետ`երբեք մի հանձնվիր:

 Սեր և բարություն

Լույս աշխարհ գալու առաջին իսկ ակնթարթից մենք հայտնվում են մեր ծնողների սիրո,հոգատարության և բարության թևի տակ:
Այնուհետև,կյանքի մայրամուտին,երբ մեզ այցելում են հիվանդությունները,մենք կրկին հանձնում ենք մեզ ուրիշների ողորմածությանը:
Եթե մեր կյանքի սկսզբում և վեջում մենք այդքան հույս են դնում ուրիշների ողորմածությանը,ապա ինչու կյանքի ընթացքում մենք մերժում են բարություն ցուցաբերել?

Մեր օրերի պարադոքսը

Մեր տներն ավելի մեծ են,իսկ ընտանիքներն ավելի փոքր,
Մենք ավելի շատ հարմարություններ ունենք,սակայն ավելի քիչ ժամանակ,
Ավելի շատ գիտական աստիճաններ,սակայն ավելի քիչ առողջ դատողություն,
Ավելի շատ գիտելիքներ,սակայն սթափ մտածելու ավելի քիչ կարողություններ,
Ավելի շատ մասնագետներ,սակայն էլ ավելի շատ խնդիրներ,
Ավելի շատ դեղանյութեր,սակայն ավելի քիչ առողջություն
Մենք երկար ճանապարհ ենք կատարել դեպի Լուսին և ետ
Սակայն մեզ համար դժվար է անցնել փողոցը,նոր հարևանին հետ ծանոթանալու համար:
Մենք ստեղծել ենք բազմաթիվ համակարգիչներ`հսկայական ինֆորմացիայի պահպանման և պատճենահանման համար
Սակայն սկսել ենք ավելի քիչ շփվել միմյանց հետ,
Մենք հաղթել ենք քանակի,սակայն պարտվել ենք որակի մեջ
Սա արագ սննդի,սակայն դանդաղ մարսողության ժամանակն է,
Բարձ հասակի,սակայն ցածր բարոյականությամբ մարդկանց ժամանակն է
Մեծ եկամտի,սակայն ստոր հարաբերությունների ժամանակ է
Սա մի ժամանակ է,երբ այդքան շատ բան կա պատուհանից այն կողմ,սակայն ոչինչ չկա սենյակում…

Կարդացեք նաև`

Աֆորիզմներ կյանքի մասին

Աֆորիզմներ սիրո մասին

Աֆորիզմներ պատերազմի մասին

Աֆորիզմներ կանանց մասին

Աֆորիզմներ միայնության մասին

Աֆորիզմներ ճշմարտության մասին

Աֆորիզմներ լռության մասին

Աֆորիզմներ բնության մասին

Աֆորիզմներ իմաստության մասին

Աֆորիզմներ քաջության մասին

Աֆորիզմներ ընտանիքի մասին

  1. February 4, 2012 at 1:08 pm

    Ձեր գրառումը տեղ գտավ http://www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն!
    հարմոնիա

  2. February 4, 2012 at 1:08 pm

    Ձեր գրառումը տեղ գտավ http://www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն!

  1. No trackbacks yet.

Leave a comment