Archive

Posts Tagged ‘պոռնո’

Լավագույն էրոտիկ կինոների թեժ տասնյակ

August 26, 2015 Leave a comment

top 10
Բոլորն էլ սիրում են բաց տեսարաններով կինոնկարներ: Սակայն կան այնպիսի ֆիլմեր, որոնք հիրավի ցուցադրում և բացահայտում են իսկական կիրքը, սերը, զգացմունքը, հույզերի տեղատարափը: Հենց այդպիտի ֆիլմերի մասին էլ կխոսենք այսօր: Տասնյակը կազմվել է իմ անձական նախասիրությունները հաշվի առնելով, կարող է չհամընկնել Ձեր կարծիքի հետ: Իսկ բոլոր համընկնումները պատահական են հիրավի:

10-րդ հորիզոնական

Malèna (2000)

28504-b-malena
Նա հրաշք է, գեղեցիկ…Աստվածուհի: Նա բոլոր տղամարդկանց ցանկության և չիրականացած ֆանտազիաների հերոսուհին է: Նրա գեղեցկությունից տղամարդիկ խելքները թռցնում են, իսկ կանայք գժվում ու խելագարվում: Իսկ նրան շրջապատողները հիմար են, դատարկ, սին և նախանձ: Իսկ Մալենայի կյանքը դաժան է: Նրան ոչ ոք չի օգնում ամուսնու անհետանալուց հետո: Այս ֆիլմն ապացուցում է, որ գեղեցկությունը և պարգև է, և խարան: Անկրկնելի Մոնիկա Բելլուչին փայլում է իր կանացի հմայքով և դերասանական խաղով:
Կարդալ ավելին

Մոխրագույնի 50 երանգները կամ հիմարության գագաթնակետը

February 5, 2015 Leave a comment

moxraguyni yerangnery

Գիրք նվիրելու օրվան ընդառաջ ցանկանում եմ Ձեզ ներկայացնել իմ կարծիքը ամբողջ աշխարհում և մասնավորապես Հայաստանում մեծ անուն հանած գրքի մասին, որի անունն է «Մոխրագույնի 50 երանգները», սակայն եթե կարդանք անգլերեն անվանումը, այն է՝ “50 Shades of Grey”,ասել է թե «Գրեյի 50 երանգները» սակայն քանի, որ ռուսները թարգմանել են «50 оттенков серого», հայերն էլ տառացի թարգմանել են՝ առանց կարդալու և իմանալու գլխավոր հերոսի ազգանունը: Ինչևէ:

Ես իսկապես հիացած եմ այս գրքով, այն ուղղակի հրաշալի է:

Ասեմ ինչու: Կարդալ ավելին

Արդեն Հայաստանում…Սեքսուալ հեղափոխություն

October 6, 2011 4 comments

Հայ կանայք ռեկորդ են սահմանում հղիության արհեստական ընդհատումների քանակով: Ւնչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է մանկաբարձ-գինեկոլոգ Դոնարա Ալագյոզյանը, «կան կանայք, որոնք անցանկալի հղիության ընդհատման համար ավելի քան 20 արհեստական վիժում են կատարում»: «Աբորտը կնոջ համար մեծ սթրես է, ոչ բոլոր մարզերում են անհրաժեշտ միջոցներ ստեղծում արհեստական վիժումից հետո կնոջ օրգանիզմի վերականգնման համար»,-ասել է նա:

Ահա թե ինչ է ասում Panarmenian.net կայքը:
Չնայած դա ինձ չի զարմացնում բնավ,քանի որ եթե մի երևույթ շատ արագ ու չտեսավարի է արվում,այդպիսի տխուր հետևանքներ են լինում: Կարդալ ավելին