Archive

Posts Tagged ‘ինքնասպանության հակում’

Սրճարանում

January 26, 2012 1 comment

Ամեն անգամ սրճարան մտնելիս գիտեի,որ կյանքը լի է գույներով,նաև գիտակցում էի,որ կան մարդիկ,ում համար կյանքը սև ու սպիտակ է: Այս անգամ ևս ուրախ տրամադրությամբ մտա սրճարան: Ամեն ինչ նույնն էր,սակայն իմ սիրելի սեղանը,ուր միշտ սիրում էի նստել զբաղված էր: Այնտեղ նստած էր մի աղջիկ և ողջ մարմնով դողում էր: Հմայիչ աղջիկ էր և ուներ գեղեցիկ համարվելու համար բոլոր արժանիքները: Մոտեցա աղջկան և հարցրեցի նրա որպիսությունը,աղջիկը ցնցվեց ը միանգամից բացասական պատասխան տվեց: Ստանալով նրա թույլտվությունը ես նստեցի սեղանի մոտ`նրա դիմաց: Խնդրեցի նրան պատմել ինձ իր այդ տխուր տրամադրության պատճառները: Պարզվեց,որ համալսարանում,որտեղ սովորում է աղջիկը ,մթնոլորտը լցված է ստով և անհավատարմությամբ: Ես հասկացա,որ խնդիրն ավելի լուրջ է քան զուտ ներհամալսարանական մթնոլորտը: Խնդրեցի աղջկան պատմել ինձ իր մասին: Նա սկսեց պատմել և ես ամբողջությամբ ընկղմվեցի նրա կյանքի մեջ,կյանք,որը լի էր փորձություններով և դառնությամբ:
Ինչպես բոլորի համար,նրա համար ,ևս, կյանքն ամենադժվարն էր: Նրա մեջ զարգացած ինքնաոչնչացման ցանկությունը դրդել էր նրան ինքնասապնության: Սակայն ինքնասպանությունների 70% մարդիկ գործում են ուշադրության կենտրոնում հայտնվելու համար: Դա այնքան էլ կյանքից հեռանալու փորձ չէ,այլ բնազդային ինչ որ գործոն,որ երբեք մահով չի ավարտվում,միշտ ինչ-որ մեկը նրան փրկում է,ինչ-որ մեկը,ում հենց նա է ենթագիտակցորեն ստեղծում,ինչ-որ մեկը ,որ հայտնվում է ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում: Ժամեր անց աղջիկն արդեն հանգստացել էր,նա կիսվել էր իրեն տանջող մտատվայտանքներով, և մտքից հանել էր ևս մեկ անգամ ինքնասպանություն փորձ անելու ցանկությունը:
Հաջորդ անգամ սրճարան մտնելիս նկատեցի,որ աղջիկը թեթև ժպիտով նորից սպասում է ինձ իմ սիրելի սեղանի մոտ: Նկատելով ինձ`նա ոտքի կանգնեց և ինձ հրավիրեց սեղանի մոտ: Այն ընթացքում,երն ես սրճարան չէչ գնացել,նա ամեն օր եկել և ժամերով ինձ էր սպասել: Այս անգամ մեր զրույցն ավելի երկար տևեց: Զրույցի վերջում ես հասկացա,որ աղջկա մասին ավելին գիտեմ,քան նրա հարազատ մայրը,կամ նույնիսկ ամենամոտ ընկերուհին: Աղջիկը մանկուց անուշադրության է մատնվել և այդքան պակասող ուշադրությանը ստանալու համար նա միշտ դիմել է ոչ ադեկվատ քայլերի տանը և ինքնասպանության փորձեր է կատարել համալսարանում:
Տան միջնեկ երեխան էր,ուներ մեծ քույր և փոքր եղբայր: Աղջկա ծնունդից հետո երկար ժամանակ արու զավակ ցանկացող ծնողները շատ էին տխրել,երբ լույս աշխարհ էր եկել Անահիտը…Սակայն ծնողները որոշել էին տղա ունենալ,և մի քանի տարի անց ծնվում է Անահիտի փոքրիկ եղբայրը: Աղջկա հանդեպ եղած ամբողջ սերը բաժին էր հասել Անահիտի մեծ քրոջը,իսկ տղայի համար նախատեսված սերը ստանում էր Անահիտի փոքր եղբայրը: Միջանկյալ երեխա լինելով,Անիահիտը հայտնվել էր ստվերում`անմասն մնալով ծնողական սիրուց:
Համալսարանում Անահիտը կրկին անտեսված էր կուրսընկերուհիների և հատկապես տղաների կողմից: Ուշադրության կենտրոնում հայտնվելու համար Անահիտը թյուր տեղեկություններ էր տարածել,թե ոչ ավանդական կողմոնորոշում ունի և սիրում է կուրսեցի աղջիկներից մեկին: Նրան տրվեց այդքան բաղձալի ուշադրությունը.քայլելիս նրա վրա էին ուղղված բոլորի բացասական հայացքները: Երեք տարի անց նա զղջացել էր իր արարքի համար և ամեն պատեհ-անպատեհ առիթ օգտագործում էր ներողություն հայցելու համար այն աղջկանից,ում նա “սիրում” էր:
Մեր հաջորդ հանդիպումը արդեն սրճարանում չէր այլ մարդաշատ վայրում: Ես ու Անահիտը քայլում էին փողոցով և ,սոց.ծառայության աշխատողներ ձևանալով,կանգնեցնում էինք պատահական մարդկանց և նրանց հարցնում ,թե արդյող գոհ են կյանքից,երկրից,կենսամակարդակից: Այն օրը մենք մոտեցանք մոտ 100 անցորդի,որոնց խնդիրներն ավելի լուրջ և բարդ էին,քան Անահիտինը: Այդ ժամանակ,երբ համարյա ամեն ինչ պետք է փոխվեր դեպի դրականը,զգացի որ Անահիտի մեջ գլուխ է բարձրացնում մի եսասեր,բայց միջնույն ժամանակ թույլ ու շատ տխուր կերպար: Ես հասկացա,որ պետք է ճնշել այդ կերպարին,ես բղավեցի Անահիտի վրա և այդ կերպարն անհետացավ…
Վերջին անգամ նրան հանդիպեցի համալսարանի տարածքում,նա ինձ խնդրեց սպասել,քանի որ ցանկանում էր ինձ ծանոթացնել մի տղայի հետ: Անահիտը գնաց տղայի հետևից:
Հինգ րոպե հետո նա վերադարձավ այդ տղայի հետ,սակայն ինձ այլևս չգտավ: Վերջին անգամ հայացք գցեցի և տեսա,որ նրանք ձեռք-ձեռքի բռնած մտնում են պուրակը,քայլում և անհետանում են ծառերի ետևում:
Անահիտը գտավ իր երջանկությունը,իմ առաքելությունն ավարտված է…
Այժմ ուսումնասիրենք Անահիտի ձեռքերը և տեսնենք,թե ինչպես է արտահայտվում նրա հակասական բնավորությունը ձեռքերի վրա:

Կարդալ ավելին

Ընդհատված թռիչք…Էմի Ուայնհաուսի ձեռքերը

July 24, 2011 Leave a comment

Երեկ ամբողջ աշխարհը ցնցվեց բրիտանացի հանրահայտ երգչուհի Էմի Ուայնհաուսի մահվան լուրից : Քսանյոթամյա երգչուհու մահվան պատճառը,ինչպես հայնտում են հավաստի աղբյուրները,թմրանյութերի ու ալկոհոլի չարաշահումն է:Ինչևէ,մի կողմ թողնենք երգչուհու կյանքի ու մահվան  մանրամասները  լրագրողների ու դեղին մամուլի համար, ու անդրադառնանք նրա ձեռքերին: Փորձենք ուսումնասիրել նրա կենսակերպը,բնավորությունն ու գործունեությունը ձեռքերի օգնությամբ:
Հիրավի տխուր պատկեր ենք տեսնում. սառը հայացք,ոչինչ չասող աչքեր և ընկճվածություն: Երկար փնտրելուց հետո ինձ հաջողվեց նաև գտնել նրա աջ ձեռքի խոշորացված պատկերը,որը ստորև ներկայացնում եմ ձեր ուշադրությանը:

Էմի Ուայնհաուսի աջը

Ուշադրություն դարձրեք ձեռքի գույնին և տեսքին: Տարօրինակ,գորշ,անառողջ գույն ունի ձեռքը,ինչը վկայում է առողջական խնդիրների մասին:
Կարդալ ավելին

Գլխի գիծ.Տեսակներն ու նշանակությունը.Մասն առաջին

May 29, 2011 Leave a comment

Սրտի Գծից քիչ ներքև գտնվում է Գլխի Գիծը,որը համարվում է գլխավոր գծերից մեկը Պալմիստրիայում:Անթիվ,անհամար փորձերն ու հետազոտությունները ցույց են տվել,որ այն արտապատկերում է մարդու բոլոր ինտելեկտուալ հատկանիշները`մտածելակերպը,մտքի կենտրոնացման ուժը,ինքնակառավարման կարողությունը:Գլխի Գիծը թույլ է տալիս պակտերացում կազմել թե ինչպես է մարդ մոտենում խնդրի լուծմանը,նրա հայացքները կյանքի և մարդու շուրջ:Գլխի Գիծը դիտարկվում է և ֆիզիկական,և հոգևոր առումով:Ֆիզիկական առումով այն պատասխանատու է գլխի,գլխուղեղի,նյարդային համակարգի համար: Հոգևոր առումով պատասխանատու է մտածողության,հիշողության,տրամաբանության համար:

Ինչպես Սրտի Գծի դեպքում,այդպես էլ Գլխի Գծի համար գոյություն ունեն երկու հիմնական տեսակ`կոր և ուղիղ:Ուղիղ Գլխի Գիծն արտահայտում է ստույգ,տրամաբանական մտածելակերպ,իսկ կոր գիծը`ինտուիտիվ,ստեղծագործական մոտեցում:

Գլխի Գծի տարատեսակները

Նկ.1 Գլխի Գծի տեսակները

1.Գլխի և Կյանքի Գծերը միացած չեն սկզբում

Ցույց է տալիս առողջ մոտեցում կյանքի հանդեպ:Որոշումներ կայացնելիս մարդը կարող է լսել ընկերների և ընտանիքի կարծիքը,սակայն նա ունի նաև սեփական մոտեցումը:

2.Գլխի և Կյանքի գծերը միացած են բավականին երկար ժամանակ

Շատ զգույշ մարդ է,ուշադիր է ընկերների հանդեպ,մեծապես սիրում և հարգում է ընտանիքի անդամների,ընտանեկան կապերը շատ կարևոր են նման մարդու համար:Ուշ է դառնում հասուն,ֆինանսական անկախություն ուշ է ձեռք բերում,ամեն ինչում լսում է ծնողներին,սովորաբար ունենում է պահպանողական հայացծներ:

3.Կոր Գլխի Գիծ

Ստեղծարար և յուրօրինակ մարդ:Հետևում է իր ուրույն ուղին,նորարար և ոչ ստանդարտ մտքեր է արտահայտում,լավ զարգացած են երևակայությունը և ֆանտազիան:Միշտ նոր,յուրօրինակ կարծիք ունի,չի սիրում ուղղամտությունը և տրամաբանությունը:

4.ՈՒղիղ Սրտի Գիծ

Ուղղամիտ,համառ և շատ տրամաբանական անձնավորություն:Ոչինչ հենց այնպես չի անում,մերկանտիլ,հաշվարկող,կրիտիկական,գործնական մոտեցում ունի:Կյանքում ամեն ինչ պարզ և տրամաբանական է տեսնում,չի սիրում ստեղծագործական խնդիրներ և օրիգինալություն:Կանխատեսելի է:Եթե ուղիղ Գլխի Գիծը ձգվում է ափի մի ծայրից մյուսը,ապա մարդ աշխարհը տեսնում է սև և սպիտակ գույներով,ուղղամտությունը կարծես կուրացրել է նրա աչքերը:

5.Գլխի և Կյանքի Գծերը միացած են սկզբում

Առողջ զգուշություն,ներքին ձայնը լսելու կարողություն:Կապն ընտանիքի հետ ուժեղ է,սակայն մարդը չի թողում,որ ընտանիքը պարտադրի իրեն ինչ որ միտք և հայացք:Ինքնուրույն մտածելու կարողություն ունի:

6.Կյանքի և Գլխի գծերի միջև հեռավորություն կա

Վճռականություն, քաջություն եւ համարձակություն:Միշտ գնում է իր ուրույն,հատուկ ուղղով:Ոչ մեկի չի լսում.ոչ ընտանիքը,ոչ ընկերները չեն կարող այսպիսի մարդուն հրամայել կամ ուղղորդել:Ամեն ինչ անում է իր ձևով,ինքնագլուխ է:Սիրում է արկածներ և ավատյուրաներ:

7.Գլխի Գիծն ավարտվում է Լուսնի թումբի վրա

Հրաշալի երևակայություն և ստեղծագործական կարողություն,մարդ ուղղակի սավառնում է երկնքում ,շատ երազկոտ,ստեղծագործական և խոցելի: Այս մարդիկ պետք է սովորեն կիրառել իրենց երեւակայությունը գործնականորեն :Ինքն իր մեջ փակվում է,հակված է ինքնասպանության:

8.Գլխի Գիծը ձգվում է դեպի Մերկուրիի թումբը

Մեծ առևտրային հմտություններ,իր ձեռնարկատիրական հմտությունների իրականացման համար ընդունակ է զոհաբերելու ամեն ինչ:Մտածողությունը ենթարկվում է ամեն ինչից նյութական բարիքներ քաղելու իղձին:Նյութական հաջողության նշան է:

Հոդվածի շարունակությունը`

Գլխի գիծ.Տեսակներն ու նշանակությունը.Մասն երկրորդ

Կիսվել Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

Աջ թե ձախ?

April 6, 2011 Leave a comment

Ամեն մի սկսնակ պալմիստ միշտ իրեն հարց է տալիս.իսկ որ ձեռքն է պետք ուսումնասիրել`աջը թե ձախը?Քննարկենք այս հարցը առավել մանրամասն:

Ընդհանրապես պետք է ուսումնասիրել երկու ձեռքերն էլ միասին` ավելի խորը հասկանալու համար մտքերը և սովորությունները,որոնք բնութագրում էին մարդուն անցյալում, և որոնց հիմքի վրա ձևավորվում է ներկան և ապագան:Համեմատելով  ձեռքերը, կարող ենք արձանագրել այն փոփոխությունները,որոնք կրել է մարդու աշխարհայացքը և մտածողությունը,որտեղից է եկել և որտեղ է շարժվում:

Պալմիստրիայում դոմինանտ ձեռքը անվանում են “ակտիվ ձեռք”:Ակտիվ ձեռքը մեծամասամբ ներկայացնում է գծերի ավելի զարգացած պատկեր,քան ոչ դոմինանտ(պասիվ) ձեռքը:Աջլիկների մոտ ակտիվ է աջ ձեռքը,իսկ պասիվ է ձախը,ձախլիկների մոտ ` հակառակը:Ակտիվ և պասիվ ձեռքերի մեջ տարբերությունը նրանում է,որ ակտիվն արտացոլում է մարդու անհատականության զարգացած և ակտուալ կողմը,իսկ պասիվը`թաքնված գործոնները:Համեմատենք սա սերմի և ծաղկի հետ:Մի ձեռքը ցույց է տալիս այն,  ինչ թաքնված է,մյուսն արտապատկերում է մակերեսի վրա եղածը:

Ակտիվ ձեռքն ասում է այն մասին,թե ինչով է մարդ  լույս աշխարհ եկել,նրա բնատուր կարողությունները,ընտանիքի ազդեցությունը անհատականության ձևավորման վրա:Ակտիվը արտապատկերում է, թե  ինչպես է մարդը վարվել եղածով.զարգացրել է իր կարողությունները,թե բարձիթողի է արել:Ձեռքը փոփոխվելու հատկություն ունի.գծերը,թումբերը,մատները,նույսնիսկ ձևը:Աջ ձեռքը ,սակայն, ավելի շատ է միտված փոփոխությունների,քան ձախը:

Դիտարկենք երկու գործնական օրինակ

Օրինակ 1

Տարիք:19

Սեռ:Արական

Ակտիվ ձեռքը:Աջ

Ինչպես տեսնում եք, այս օրինակում աջ և ձախ ձեռքերը միմյանց նման են,մարդը չի շեղվել այն ուղղուց,ինչն ի վերուստ նախատեսված էր իր համար:Հանգիստ,գործունյա մի տղա,վերլուծական մտածողությամբ և ինքնամփոփ,անխոս,աշխատասեր անհատականությամբ:

Օրինակ 2

Տարիք:25

Սեռ:Իգական

Ակտիվ ձեռքը:Աջ

Այս օրինակում պատկերը միանգամայն տարբեր է, քան նախկինում:Ձախի վրա տեսնում ենք շփվող,ինուտիվ մի աղջկա`հաճելի բնավորությամբ:Իսկ աջը ցույց է տալիս հետևյալը.թույլ անհատականությամբ,ցածր ինքնագնահատականով աղջկան,որին միշտ անհրաժեշտ է խնամող,խնամակալ:Մոր շրջազգեստի տակ մեծացած այս աղջիկը, 22-23 տարեկանում բախվելով կյանքի դժվարությունների հետ,հոսահատվում,հոսալքվում է:Անգամ մտածում է ինքնասպանության մասին,սակայն երբեք այն չի իրագործի, քանի որ այդքան համարձակություն չի ունենա:

Կիսվել` Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter