Home > Խալեր > Խալերը և դրանց նշանակությունը.Մասն առաջին

Խալերը և դրանց նշանակությունը.Մասն առաջին

Երևի ամեն մարդ իր մարմնի վրա ունի խալեր: Հին ժամանակներից մարդիկ ուսումնասիրում են `փորձելով պարզել դրանց նշանակությունը և իմաստը: Որոշ մարդիկ պնդում են,որ խալերով հնարավոր է գուշակել բնավորության գծերը և Ճակատագիրը:Խալերն ուսումնասիրող գիտությունը կոչվում է Մոլեոսոֆիա:Սկզբից խոսենք կանանց խալերի նշանակության մասին:

Խալեր կան մարմնի բոլոր մասերում,սակայն կանանց մոտ ավելի մեծ հետաքրքրություն են առաջացնում դեմքի վրա գտնվող խալերը:



1.Երրորդ աչքի հատված,Շիվայի աչքը

Այս հատվածում խալ ունեցող անձնավորությունը ունի անեզր ինտուիցիա,միտք և միստիցիզմ ուսումնասիրելու ցանկություն:

2.Աչքի աջ անկյունը

Կրքոտ,խանդոտ,դյուրագրգիռ բնավորություն:

3.Աջ կոպ

Պոետիկ բնավորություն,ինտելեկտուալ մասնագիտությունների հակում:

4.Աջ աչքի տակ

Այս խալը մեծ սիրո և ամուսնական հավատարմության վկայությունն է,ինչպես նաև զգացմունքայնության և առատաձեռնության:

5.Փոփոխական,խճճված խառնվածք և կարճատև սիրավեպեր:

6.Ճանապարհորդելու ձգտում,երևակայություն,արվեստ:

7.Չարդարացված խանդ,եսակենտրոն բնավորություն:

8.Ձախ աչքի տակ

Անսահման զգացմունքայնություն:Ամուսնական կյանքը լի է անհանգստություններով:

9.Ձախ աչքի անկյունը

Սիրո հարցերում չարդարացված մեղքի զգացում և վիճաբանության հակում:

10.Ձախ կոպ

Հիանալի հիշողություն,դիվանագիտություն:

11.Քթի ծայր

Բարդ սիրային հարաբերություններ,արգելված պտուղը ճաշակելու ցանկություն,անլրջություն:

12.Խճճված,սենտիմենտալ կապեր,կիննամբողջովին տրվում է կրքին:

13.Հաճախակի վեճեր,հիստերիաների հակում:Գրավչություն:Մարմնական սերը գերակայում է պլատոնական սիրո նկատմամբ:Մեծ սեքսուալ ախորժակ:

14.Միստիկ,անբացատրելի մտածելակերպ,տիեզերական սիրո զգացում և միանգամայն յուրահատուկ Ճակատագիր:

15.Անկախություն,սեր դեպի ճանապարհորդություններն ու արկածները:

16.Մայրանալու ձգտում,առատաձեռնություն,հավատարմություն:

17.Քթի ձախ կողմը

Անհավանական գայթակղություն,անսովոր պահվածքի և աղմկահարույց իրադարձությունների կենտրոնում հայտնվելու միտում:

18.Զգացմուքների հաղթանակը բանականության հանդեպ:Երևակայություն և օրիգինալություն:

19.Խանդ,միակ և մեծ սիրո ձգտում:

20.Բարդ բնավորություն,դեպրեսիաների միտում:

21.Փոփոխականություն ինչպես ինտելեկտուալ,այնպես էլ սիրային հարցերում և իհարկե խճճված կապեր:

22.Ընդգծված էրոտիզմ,սեքսուալություն և անհավատարմություն:

23.Պարզ միտք, կարգ ու կանոն կյանքում:

24.Ստորին շրթունքի տակ

Դու ունեք փխրուն բնավորթյուն,առողջություն և խոցելիություն:

25.Կզակ

Ավանդական,ամուր ընտանիք կազմելու իղձ:Հաճելի,հավասարակշռված անձնավորթյուն:Հանգիստ կյանքի և պահպանողական հայացքների ջատագով:

Կրծքի վրա
Եթե աջ կողմից է, ապա ձեր կյանքը խիստ անկանխատեսելի է,հաջողությունը կարող է փոխվել փլուզման:Եթե ձախ կողմից է ապա կինը անկեղծ և բոցավառ է սիրո մեջ:

Պտուկի վրա

Այդքան էլ լավ նշան չէ:Այս խալը զգուշացնում է հնարավոր հիվանդության մասին:Եթե ձախ պտուկի վրա է,ապա կինը ենթակա է սիրտ-անոթային հիվանդություննրի:Եթե աջի վրա`կարող է դժբախտ պատահար տեղի ունենալ,որի արդյունքում կինը կդառնա հաշմանդամ:

Որովայնի վրա

Այսիսի կանայք իրենց  կրքի ստրուկը կարող են դառնալ:Ամբողջովին կախված են իրենց ցանկություններից:Հաճախակի փոխում են իրենց սեքս- ընկերներին: Որկրամոլություն:

Գոտկատեղի վրա

Այս խալը ձեզ կպարգևի բազմաթիվ երեխաներ:Ինչքան մեծ է այն,այնքան ավելի շատ սերունդ կունենաք:

Ուսերի վրա

Աջի վրա`հաջող կարիերա,ձախի վրա`ֆինանսական խնդիրներ:

Կոճի վրա

Անկախություն,աշխատասիրություն:

Կարդացեք նաև`

Անգլերենի ԱՆՎՃԱՐ դասեր Պերիսկոպում

Ցինիզմը և դրա օգտակարությունն առօրյա կյանքում

Խալերը և դրանց նշանակությունը.Մասն երկրորդ

Խալերը և դրանց նշանակությունը.Մասն երրորդ

Խալերը և դրանց նշանակությունը.Մասն չորրորդ

Խալերը և դրանց նշանակությունը.Մասն հինգերորդ

  1. April 21, 2011 at 6:17 pm

    Վարակիչ է շատ: Արդեն անգիր գիտեմ, թե դեմքիս որ հատվածում խալ ունեմ: Մինչ սա ուշադիր չէի

  2. Ռուզան
    November 28, 2011 at 6:34 am

    էս ինչ նախանձն եք, բոլոր խալերի մասին գրված է, բացի իմ ունեցածից: Իմը` ձախ այտիս մեջտեղում է: Դա նկարի 13 համարի խալի ճիշտ հակառակ կողմում է, 17,21 և 22 -ի մեջտեղում….

  3. December 28, 2011 at 5:21 am

    Sut a chhavatak! Inz asec anhavatarim, baic es tsayrahegh havatarim em!

    • February 16, 2012 at 9:30 pm

      Այդպես էլ է պատահում:

  1. No trackbacks yet.

Leave a comment