Home > Աշխարհն իմ տակառի անցքի միջից > Ցինիզմը և դրա օգտակարությունն առօրյա կյանքում

Ցինիզմը և դրա օգտակարությունն առօրյա կյանքում

cinizmԳոյություն ունի այպիսի անդուր, վատ, նեգատիվ ու շատ փիս բառ՝ ցինիզմ: Մարդկային արժեքների և բարոյականության  ապականում և այլն: Ահա թե  ինչ են ասում գուգլը, վիկիպեդիան և այլ բացատրական բառարաններ և ալտերնատիվ իմաստասիրության աղբյուրները:

Ի դեպ,  հայերեն վիպիկեդիայում նայեցի, ցինիզմ բառը թարգմանված չէր, հուսով եմ մեր հայկական վիկիդարանի խոնարհ սիրահարները մի օր էտ էլ կթարգմանեն (հիմա կարդացողս մտածում ա՝հենա վերցրա դու թարգմանի, ինչ ես սպասում ուրիշն անի):

Cynicism is an attitude or state of mind characterized by a general distrust of others’ motives believing that humans are selfish by nature, ruled by emotion, and heavily influenced by the same primitive instincts that helped humans survive in the wild before agriculture and civilization became established.

 (Լավ է  գոնե անգլերենով սահմանում կա վիկիպեՁիկում)

Այսինքն ցինիկ մարդը հասկանում է, որ մարդկանց մեծամասնությունը ինքնասիրահարված, էմոցիոնալ ու անուղեղ էակներ են, որոնք առաջնորդվում են հիմնականում բնազդներով: Ծանոթ ընկերներիցս շատերը ինձ ցինիկ են համարում: Թող այդպես լինի: Սակայն, ես պնդում եմ, որ ցինիզմի որոշակի քանակություն ոչ միայն օգտակար է, այլև անհրաժեշտ է մեր օրերում: Սույն հոդվածում ես կբացատրեմ, թե ինչու և ինչպես:

 

  1. Ցինիզմը սովորեցնում է վստահ լինել ու խորապես թքած ունենալ մեծամասնության կարծիքի վրա և միշտ հիշել Է.Ա.Պոյի հետևյալ աքսիոմը՝ Մեծամասնության կարծիքը միշտ սխալ է, քանի որ մարդկանց մեծամասնությունը հիմար է: Եթե դու կոմպլեքսավորված ես, վախենում ես թերություններից, չես կարողանում ինքդ քո վրա ծիծաղել, հանգիստ եղիր՝ դու կյանքում ոչ ցինիկ կդառնաս, ոչ էլ քեզ բախտ կվիճակվի նման մարդու հետ շփվել:

Մի անգամ ես ու երկու ընկերներս նստած էինք ընկերներիցս մեկի մեքենայի մեջ: Ու միանգամից հիշեցի Է.Մ. Ռեմարկի << Երեք ընկեր>> վեպը և ասեցի.

-Տղեք, մենք ոնց որ  Ռեմարկի 3 ընգերները լինենք,   դու Օտտոն ես՝ մեքենա ունես ու սիրում ես բզբզաս վրեն: Դու Ռոբբին ես ու քչախոս ես: Ես էլ Լենցն են պոզիտիվ, միշտ խոսացող ու գլուխ հարդուկող:

Հետո մի քանի վայրկյան մտածելուց ու գրքի սյուժեն վերհիշելով ավելացրի.

-Չէ, տղեք, չկպավ: Գրքի սյուժեով ինձ վարի են տալիս: Լավ համեմատություն չէր:
ՈՒ ծիծաղեցինք բոլորով:

  1. Ցինիզմը հումորի նոր հորիզոններ է բացում մարդու առջև: Ցինիկների մոտ առօրյա շփման ընթացքում այնքան հիանալի ու անկրկնելի բոցեր են ծնվում, որ ոչ ցինիկների մտքին հաստատ չի գա:

-Բռատ բա մեռնելուց հետո ինչ ա լինելու?

-Քեզ մեկ չի՞: Մեկա էտ վախտ մեռած ես լինելու

Էգոիստները մի հատ լավ բնավորության գիծ ունեն՝ ուրիշներին չեն քննարկում կամ քննադատում:

Եթե բոլոր երեխաները յուրահատուկ են և օրիգինալ, ապա ինչու են մեծանալուց հետո դառնում սովորական մեծահասակներ՞:

Մոլորակը պետք չէ փրկել: Այն միլիոնավոր տարի մեզանից առաջ է եղել ու կլինի: Մարդիկ են հիվանդ: Մարդկանցից փրկեք:

3. Այսպիսի մտածելակերպ ունեցող մարդիկ իրերն իրենց անուններով են անվանում: Ուստի նրանց հետ շփման ընթացքում պետք չի ամեն անգամ երկար մտածել ու հատուկ բառեր ընտրել: Ոնց կա տենց էլ ասեք:

-Սիրելիս, իսկ իմ մեջ դու ինչն ես ամենաշատը սիրում՞:

-Դե կյանքս, ոնց ասեմ, դու շատ խորն աղջիկ ես…հատկապես ծննդաբերելուց հետո:

Դաժան կյանքի քամիները երբեմն քցում ջարդում են վարդագույն ակնոցները: Իսկ ցինիկ մարդու մոտ այդպիսի ակնոց կամ չի եղել, կամ էլ վախուց արդեն ընկել ու կորել է: Այպիսի մարդիկ ինչ որ իդեալներ չունեն, ուստի քիչ են հիասթափություններն ու լոմկեքը(կներեք ոչ հայեցի արտահայտվելուս համար):

Մարդկանց մեծամասնությունը չի հասկանում, որ կյանքում չկա սև/սպիտակ, չկա բարի/չար: Այդպիսի պատկերացումներն արված են առավել պարզ հասկանալու համար մարդկանց բութ ու կարծրացած ուղեղների համար: Սառը դատողությունը թույլ է տալիս տեսնել իրադրությունը և ադեկվատ պատասխան տալ:

    1. Ցինիկ չի նշանակում չար և անմարդկային:

Շատերը չեն հասկանում և հավասարության նշան են դնում ցինիզմի և չարության միջև: Մարդ կարող է միաժամանակ լինել բարի, ընկերասեր և ցինիկ(կամ իրատես,օրինակ):Նա չի ձգտում ինչ որ մեկին վիրավորել կամ պարսավել: Նա ուղղակի իր մտքերն այսդպես է արտահայտում: Հասկանալու համար, պետք է կարողանալ զգալ, տարբերել սուտն ու կեղծիքը, ամեն մի փայլող բան ոսկու տեղ չընդունել ու կուռք դարձնել:

Հարգելի կարդացող, եթե քեզ դուր եկավ 2-րդ կետում նշված կատակները, ապա ասեմ դրանք իմը չեն, այլ պատկանում են մի հրաշալի մարդու (ափսոս օղորմածիկ), ում անունն է Ջորջ Քարլին: Կարող եք գտնել և նայել նրա սթենդ-ափ ժանրի ներկայացումները համացանցում: Խորհուրդ կտամ նայեք օրիգինալ տարբերակով, եթե անգլերեն գիտեք, կամ գոնե անգլերեն բայց ռուսերեն սուբտիտրով կամ ենթատեքստով:

Հ. Գ. Էս հոդվածը չտարածեք, մեծամասնությանը էտ դուր չի գա:

Կարդացեք նաև՝</h1

Անգլերենի ԱՆՎՃԱՐ դասեր Պերիսկոպում

  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a comment