Home > Աշխարհն իմ տակառի անցքի միջից > Ինչպես զբաղվել ինքնազարգացմամբ. Պրակտիկ ուղեցույց:

Ինչպես զբաղվել ինքնազարգացմամբ. Պրակտիկ ուղեցույց:

inqnazargacum
Եթե Դու լրջորեն ցանկանում ես զբաղվել ինքնազարգացմամբ, ապա ամենագլխավոր հարցերից մեկը պետք է լինի ներդրումը ինքդ քո մեջ, այլ կերպ ասած աշխատանքը ինքդ քո վրա: Իսկ ինչի վրա աշխատել և ինչպես, կխոսվի այս հոդվածի համատեքստում:
Զարգանալ կարելի է և անհրաժեշտ է տարբեր ուղղություններով: Քո նպատակներից կախված, Դու պետք է ընտրես առաջնային ուղղություններ և դրանց առավել շատ ժամանակ հատկացնես:
Կա մի քանի գերակա ուղղություն, որոնք առաջնային են տվյալ դեպքում.

  1. ֆիզիկական առողջություն,
  2. հոգեկան առողջություն,
  3. արտաքին տեսք,
  4. ձիրքեր և ունակություններ:

1. Առողջություն (ֆիզիկական)
Առանց առողջության ոչ մի բանի չես հասնի: Սակայն դրա մասին ոչ ոք չի մտածում, մինչև (հայավարի) դանակը չհասնի ոսկորին:
Անհրաժեշտ է իմանալ և հիշել, որ առողջությունն առաջին հերթին պրոֆիլակտիկան է: Իսկ պրոֆիլակտիկան իրենից ներկայացնում է ֆիզիկական ծանրաբեռնվածություն և առողջ կենսակերպ առօրյա կենսագործունեության ընթացքում:
Սպորտով անհրաժեշտ է զբաղվել հաճախակի, ցանկալի է ամեն օր: Անել առավոտյան մարմնամարզություն ամեն օր և հաճախել մարզասրահ: Ընդ որում, անհրաժեշտ է ընտրել ոչ թե թանկարժեք գլյամուր մարզասրահ՝ տարատեսակ սնդուսափայլ հավիկներով ողողված, այլ հասարակ, սովորական, նույնիսկ հին մարզասարքերով: Ցանկալի է, որ լինի լավ, փորձված մարզիչ, որպեսզի պարապմունքներն ավելի շատ վնաս չբերեն, քան օգուտ:
Սպորտին պետք է ավելացնել նաև առողջ սնունդը: Հրաժարվեք տարատեսակ կոլա-պեպսիյախառը գազավորված արտաթորանքներից, յուղոտ ֆասթ-ֆուդերից: Ձեր սննդակարգը պետք է լինի թեթև, սպիտակուցներով հարուստ: Շատ շուտով կզգաք թեթևություն որովայնի շրջանում:
2. Առողջություն (հոգեկան)
Այս դեպքում պետք է որոշակի քայլերի և որոշումների ամբողջություն, որոնք կատարելով կդառնաս հավասարակշռված, հանգիստ և ինքնավստահ անձնավորություն:
Սկզբից պետք է ձերբազատվել տարատեսակ սթրեսներից: Սթրեսն աղմուկի նման գտնվում է ականջներում և խանգարում թե մտածել, թե գործել, թե ստեղծել, թե երկնել, թե արարել:
Սթրեսի պատճառները շատ են, բայց ես կառանձնացնեմ երկու հիմնական պատճառ և կասեմ թե ինչպես է պետք վերացնել սթրեսածին պատճառները:

  1. հեռուստատեսություն/մամուլ/հասարակական կարծիք
  2. մարդիկ/շրջապատ/ընկերներ

Դե առաջին պատճառը վերացնելը հեշտ է. անջատում ես հեռուստացույցն իր տարատեսակ հիմար, անասուն ու անբովանդակ հաղորդումներով, նեգատիվ նորություններով և անուղղելի ապուշություն տարածող սերիալներով: Եթե կաբելային հեռուստատեսություն ունես, ապա կարող ես մի քանի հատ ալիք թողնել՝կենդանիների աշխարհում և պատմական ալիքը: Երբեմն ավելի հաճելի է կենդանիներին նայել քան մարդկանց, գոնե կենդանական աշխարհում հարմոնիան միիի քիչ ավելի շատ է, քանի դեռ մարդու պիղծ ձեռքը չի դիպել կուսական անտառներին: Իսկ պատմություն իմանալը երբեք չի խանգարի: Բայց դե պետք է նաև պատմությունից դասեր քաղել: Հայ ժողովրդի 99,9 տոկոսը գիտի ցեղասպանության մասին, մեծամասնությունը նույնիսկ ստատիստիկ ճշտությամբ, սակայն շատ քչերն են հասկանում, որ ցեղասպանության պատճառներից մեկը ժողովրդի ստրկամտությունն էր և եկեղեցին, և շարունակում են նույն բանը նույնիսկ 21-րդ դարում: Լավ կարծես շեղվեցինք: Վերադառնանք մոր օխճարներին:
Երկրորդ պատճառը ընկերներն ու շրջապատն է: Այստեղ տեղին է մեջբերել հայտնի ասացվածքը “Если вокруг тебя тупые дебилы, то ты и сам, рано или поздно, таким станешь, дружище”: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ընկերներին պետք է ֆիլտրել: Անիմաստ, միշտ բողոքող ու ԴԵմոտիվացնողներին պետք է փոխարինել խելացի, բանիմաց և հաճելի մարդկանցով:
Եթե զգում եք Ձեր մոտ նեգատիվ էմոցիաներ(չարություն, զզվածություն, չարություն), դրանից ձերբազատվելու համար գնացեք մարզասրահ, թե ինչպես և որտեղ, նայեք կետ համար 1:
Լսեք երաժշտություն, ցանկալի է հանգիստ, գործիքային կատարումներ, կարող է լինել թե հայկական ժողովրդական, թե դասական, թե ջազզ:
3. Արտաքին տեսք
Արտաքին տեսքն ամեն մարդու անխոս այցեքարտն է, նրա իսկության առհավատչյան, այսպես ասած: “По одежде встречают а по уму провожают”, ինչպես ասվում է: Արտաքին տեսքից շատ բան է կախված: Եթե հագել ես նորաոճ, սազող հագուստ, ապա ներքին ինքնազգացուղությունը նույնպես հաճելի է, տրամադրությունը՝ բարձր, որպես կանոն:
Ցնցիր զգեստապահարանը, դեն նետիր հին, հոտած հայրեկան պատերազմի հերոս ապուպապից մնացած մնաոճ հագուստը: Ամեն մարդ էլ ունի ծանոթ մարդ, հատկապես աղջիկ, որ նորաձևությունից գլուխ է հանում և կարող է օգնել հագուստի հարցում:
Աշխատեք միշտ գեղեցիկ տեսք ունենալ՝ անկախ շաբաթվա օրից կամ պլաններից: Հիշեք մի կարևոր կանոն՝ հագնվեք այն գործին համապատասխան, որ կցանկանաք ունենալ, այլ ոչ-թե ձեր ներկա գործին համապատասխան:
4. Ձիրքեր և ունակություններ
Ամեն մարդու մոտ կան որոշակի ունակություններ և ձիրքեր, որոնք վերջինս ձեռք է բերել կյանքի ընթացքում: Մարդ կա, կարող է ամեն օր բակում պպզել(կներեք նվաստիս) “Պարոն Քյառք 2015” մրցույթի հաղթողի նման, մարդ էլ կա կարող է ժամերով խոսել 4 պատերի փոխուղղահայացության մասին նեոկուբիզմի տեսանկյունից: Ինչևէ, պետք է անցկացնել, այպես կոչված, գույքագրում, հաշվեհամար:
Վերցրա Ա4 ֆորմատի թուղթ և գրիր վրան քո ունակություններն ու ձիրքերը, մի ամաչիր, եղիր բացառապես անկեղծ, գեթ մեկ անգամ, գեթ ինքդ քո հետ: Ինչքան շատ գրես, այդքան լավ, սկսած զինվորական շարային քայլից, մինչև օրինակ տանտրիկ սեքսի գաղտնիքների տիրապետում: Գրեցի՞ր, վերջացրեցի՞ր: Ապա նայիր այդ ցուցակին և ասա ինքդ քեզ “մալադեՍց ինձ, էս ինչ ուժեղ (աստեղ կարող է լինել Ձեր սեռը՝աղջիկ/տղա) եմ ” և ուրախանալ:
Ուրախացա՞ր: Իսկ հիմա այդ ցուցակից դեն նետիր այն հմտությունները, որոնք հարկավոր չեն գերակա նպատակին հասնելու համար: Եթե օրինակ ցանկանում եք դառնալ ծրագրավորող, ապա կուբա-լիբռե կոկտեյլ պատրաստելու հմտությունն անհրաժեշտ չէ Մայքրոսոֆթում աշխատելու համար, գուցե ցանկալի է: Նայիր մնացած կետերին և մտածիր, թե ինչով ես ուժեղ, որ կետերն են կաղում, հասկացիր թե ինչը կարելի է զարգացնել, ինչը թողնել նույն մակարդակին ներկա պահին:
Ցուցակը բաժանիր երկու մասին՝ նեղ մասնագիտական(Ֆոտոշոփ կամ ՄՍ որդ ծրագրի տիրապետում) և ոչ նեղ մասնագիտական հմտություններ (հռետորախոսություն, ասեղնագործություն): Այնուհետև սկսեք զարգացնել այս կամ այն հմտությունը: Իսկ հմտությունը կարելի է զարգացնել տարատեսակ ձևերով, մի քանի տարբերակ ներկայացնում եմ ստորև:

  1. հետաքրքրող թեմայով տարատեսակ հոդածների ընթերցում համացանցում
  2. գրքեր կարդալ,
  3. տարատեսակ կուրսերի, թրեյնինգների հաճախում,
  4. ուսուցչի, սենսեյի կամ գուռույի մոտ դասերի հաճախում:

Հա ու վերջում հիշիր, որ ցանկացած ներդրում ինքդ քո վրա վաղ թե ուշ իրեն արդարացնում է:
Հ.Գ Եթե հոդվածն ընթերցելուց հետո առաջացել են որոշակի հարցեր, մի հապաղիր(սնիկերսիր) և գրի ինձ ՖԲ-ում: Հղումը կարող ես տեսնել աջ կողմում:

Կարդացեք նաև`

Ինչպես դառնալ խիրոմանտ 7 օրում.Պրակտիկ ուղեցույց

Անգլերենի ԱՆՎՃԱՐ դասեր Պերիսկոպում

  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: