Archive

Archive for May, 2011

Գլխի գիծ.Տեսակներն ու նշանակությունը.Մասն երկրորդ

May 31, 2011 Leave a comment

Հոդվածի սկիզբը կարող եք կարդալ այստեղ:

Գլխի Գծի փոփոխությունները

Նկ.2 Գլխի Գծի փոփոխությունները

1.Վերընթաց խզում Գլխի Գծի վրա

Ցույց է տալիս առաջին հերթին արմատական փոփոխությունները մարդու աշխարհայացքի մեջ:Կրտուկ փոխվում է մարդու կողմից կյանքի ընկալումը,նորովի է գնահատում կյանքըի պարգևը: Ներքին զարգացումը դառնում է ավելի կարևոր քան առօրեական կենցաղային խնդիրները:Այսպիս խզում կարող է առաջանալ որոշակի սթրեսից հետո,երբ մարդ վերաիմաստավորում է իր անցած ուղին,և հետագայի համար նոր մոտեցումներ է մշակում:

2.Վարընթաց խզում Գլխի Գծի վրա

Փոփխություններ կենսակերպում,հայացքների մեջ:Ներքին զարգացումը դառնում է ավելի կարևոր քան առօրեական կենցաղային խնդիրները:

3.Խզում Գլխի Գծի վրա

Գլխի Գծի հասարակ խզումը նշանակում է գլխի ֆիզիկական վնասվածք:Սակայն տվյալ խզումը հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է հետազոտել մյուս գծերը հաստատելու կամ ժխտելու համար նշանակությունը: Հատկապես կարևոր է տվյալ դեպքում Կյանքի Գծի հետզոտումը:

4.Կրկնակի Գլխի Գիծ

Կրկնակի Գլխի Գիծը խոսում է հիանալի մտածելակերպի մասին,խնդիրը բոլոր կողմերից տեսնելու կարողություն:Կարծես երկու տարբեր անհատականություններ են ապրում մի մարմնի մեջ:Այսպիսի ձեռք է ունեցել նաև մեծն Կեյրոն`քսաներորդ դարի ամենահայտնի պալմիստը:Նրա աջը կարող եք տեսնել այստեղ:

Նշաններ Գլխի Գծի վրա

Նկ.3 Նշաններ Գլխի Գծի վրա

1.Խաչ Գլխի Գծի վրա

Խաչը անբարենպաստ նշան է և ցույց է տալիս գլխի վնասվածք:Ուշադրություն դարձրեք թե որտեղ է գտնվում խաչը,որ թումբի տակ,Գլխի Գծի որ տեղամասում:

2.Կղզյակ Գլխի Գծի վրա

Կղզյակը ցույց է տալիս  կասկածանքների և փտրումների  ժամանակը,խնդիրներ անձնական կյանքում և աշխաըանքում:

3.Աստղ Գլխի Գծի վրա

Նշանակում է գլի վնասվածք:Այսպիսի նշանները միայնակ չեն “աշխատում,փնտրում ենք լրացուցիչ նշաններ հաստատելու/ժխտելու համար:

4.Եռանկյուն Գլխի Գծի վրա

Գիտական հաջողության նշան է:Բարենպաստ նշան է,ցույց է տալիս,որ մարդու գիտական գործունեությունը հաջողությամբ կպսակվի:

5.Քառակուսի Գլխի Գծի վրա

Քառակուսին պաշտպանիչ նշան է համարվում և պաշտպանում է մի շարք բացասական նշանների ազդեցությունից,ինչպիսիք են խաչը,աստղը կամ կետը:Եթե այս նշանները գտնվում են քառակուսի մեջ,ապա վտանգ չեն ներկայացնում:

6.Շրջան Գլխի Գծի վրա

Անբարենպաստ նշան է:Ցույց է տալիս հնարավոր   խնդիրներ տեսողության հետ:Կրկին անհրաժեշտ է հետազոտել մյուս գծերը:

Կիսվել Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

Categories: Գծեր Tags: ,

Գլխի գիծ.Տեսակներն ու նշանակությունը.Մասն առաջին

May 29, 2011 Leave a comment

Սրտի Գծից քիչ ներքև գտնվում է Գլխի Գիծը,որը համարվում է գլխավոր գծերից մեկը Պալմիստրիայում:Անթիվ,անհամար փորձերն ու հետազոտությունները ցույց են տվել,որ այն արտապատկերում է մարդու բոլոր ինտելեկտուալ հատկանիշները`մտածելակերպը,մտքի կենտրոնացման ուժը,ինքնակառավարման կարողությունը:Գլխի Գիծը թույլ է տալիս պակտերացում կազմել թե ինչպես է մարդ մոտենում խնդրի լուծմանը,նրա հայացքները կյանքի և մարդու շուրջ:Գլխի Գիծը դիտարկվում է և ֆիզիկական,և հոգևոր առումով:Ֆիզիկական առումով այն պատասխանատու է գլխի,գլխուղեղի,նյարդային համակարգի համար: Հոգևոր առումով պատասխանատու է մտածողության,հիշողության,տրամաբանության համար:

Ինչպես Սրտի Գծի դեպքում,այդպես էլ Գլխի Գծի համար գոյություն ունեն երկու հիմնական տեսակ`կոր և ուղիղ:Ուղիղ Գլխի Գիծն արտահայտում է ստույգ,տրամաբանական մտածելակերպ,իսկ կոր գիծը`ինտուիտիվ,ստեղծագործական մոտեցում:

Գլխի Գծի տարատեսակները

Նկ.1 Գլխի Գծի տեսակները

1.Գլխի և Կյանքի Գծերը միացած չեն սկզբում

Ցույց է տալիս առողջ մոտեցում կյանքի հանդեպ:Որոշումներ կայացնելիս մարդը կարող է լսել ընկերների և ընտանիքի կարծիքը,սակայն նա ունի նաև սեփական մոտեցումը:

2.Գլխի և Կյանքի գծերը միացած են բավականին երկար ժամանակ

Շատ զգույշ մարդ է,ուշադիր է ընկերների հանդեպ,մեծապես սիրում և հարգում է ընտանիքի անդամների,ընտանեկան կապերը շատ կարևոր են նման մարդու համար:Ուշ է դառնում հասուն,ֆինանսական անկախություն ուշ է ձեռք բերում,ամեն ինչում լսում է ծնողներին,սովորաբար ունենում է պահպանողական հայացծներ:

3.Կոր Գլխի Գիծ

Ստեղծարար և յուրօրինակ մարդ:Հետևում է իր ուրույն ուղին,նորարար և ոչ ստանդարտ մտքեր է արտահայտում,լավ զարգացած են երևակայությունը և ֆանտազիան:Միշտ նոր,յուրօրինակ կարծիք ունի,չի սիրում ուղղամտությունը և տրամաբանությունը:

4.ՈՒղիղ Սրտի Գիծ

Ուղղամիտ,համառ և շատ տրամաբանական անձնավորություն:Ոչինչ հենց այնպես չի անում,մերկանտիլ,հաշվարկող,կրիտիկական,գործնական մոտեցում ունի:Կյանքում ամեն ինչ պարզ և տրամաբանական է տեսնում,չի սիրում ստեղծագործական խնդիրներ և օրիգինալություն:Կանխատեսելի է:Եթե ուղիղ Գլխի Գիծը ձգվում է ափի մի ծայրից մյուսը,ապա մարդ աշխարհը տեսնում է սև և սպիտակ գույներով,ուղղամտությունը կարծես կուրացրել է նրա աչքերը:

5.Գլխի և Կյանքի Գծերը միացած են սկզբում

Առողջ զգուշություն,ներքին ձայնը լսելու կարողություն:Կապն ընտանիքի հետ ուժեղ է,սակայն մարդը չի թողում,որ ընտանիքը պարտադրի իրեն ինչ որ միտք և հայացք:Ինքնուրույն մտածելու կարողություն ունի:

6.Կյանքի և Գլխի գծերի միջև հեռավորություն կա

Վճռականություն, քաջություն եւ համարձակություն:Միշտ գնում է իր ուրույն,հատուկ ուղղով:Ոչ մեկի չի լսում.ոչ ընտանիքը,ոչ ընկերները չեն կարող այսպիսի մարդուն հրամայել կամ ուղղորդել:Ամեն ինչ անում է իր ձևով,ինքնագլուխ է:Սիրում է արկածներ և ավատյուրաներ:

7.Գլխի Գիծն ավարտվում է Լուսնի թումբի վրա

Հրաշալի երևակայություն և ստեղծագործական կարողություն,մարդ ուղղակի սավառնում է երկնքում ,շատ երազկոտ,ստեղծագործական և խոցելի: Այս մարդիկ պետք է սովորեն կիրառել իրենց երեւակայությունը գործնականորեն :Ինքն իր մեջ փակվում է,հակված է ինքնասպանության:

8.Գլխի Գիծը ձգվում է դեպի Մերկուրիի թումբը

Մեծ առևտրային հմտություններ,իր ձեռնարկատիրական հմտությունների իրականացման համար ընդունակ է զոհաբերելու ամեն ինչ:Մտածողությունը ենթարկվում է ամեն ինչից նյութական բարիքներ քաղելու իղձին:Նյութական հաջողության նշան է:

Հոդվածի շարունակությունը`

Գլխի գիծ.Տեսակներն ու նշանակությունը.Մասն երկրորդ

Կիսվել Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

Տելեգոնիա. Ավանդապաշտության գիտական հենքը.

May 28, 2011 Leave a comment

Հնուց ի վեր Հայաստանում առողջ գենոֆոնդը պահպանվում էր ի շնորհիվ մեր պապերի,որոնք գիտակցում էին,որ առողջ գենոֆոնդ ստեղծելու կարևորագույն նախապայմաններից է հարսի կուսական մաքրությունը:Նրանք հասկանում էին ,որ ման եկող կնոջից լավ սերունդ չի լինի:Ահա թե ինչու բարոյապես ընկած կնոջը համարում էին փչացած,ամուսնության համար անարժան:Կուսության և սերնդի որակի հետ կապը կարողացան բացատրել գենետիկայի ասպարեզի գիտական այրերը,որոնք տասնիններորդ դարում հայտնագործեցին Տելեգոնիայի երևույթը`կնոջ կյանքում առաջին տղամարդու որոշիչ ազդեցությունը կնոջ հետագա սերնդի վրա:Հենց նա`առաջին տղամարդը,այլ ոչ-թե երեխայի ապագա հայրը,գենոֆոնդի հիմքն է դնում:Հիմք,որ ցանկացած կնոջ սերնդի կենսաբանական առացքն է կազմում,անկախ այն հանգամանքից,թե ումից և քանի երեխա կունենա  այդ կինը:Նա`ով խախտել է կուսությունը,դառնում է կարծես նրա բոլոր ապագա երեխաների կենսաբանական հայրը:Օրգազմի պահին`իր սերմի ժայթքման ժամանակ, կազմում է նրա հոգեբանաէներգետիկ,լեպտոն մատրիցը: Դա տեղի է ունենում անգամ այն դեպքում,երբ կինը չի հղիացել:

Դժբախտաբար հիմա բոլոր տարիքի կանայք տեղեկացված չեն այս ժառանգական գաղտնիքի մասին, և արդյունքում նրանց առաջին տղամարդը լավագույնը չէ ֆիզիոլոգիական,բարոյական և հոգևոր որակների առումով: Նա`առաջինը տղամարդը աղջկա կյանքում,արդեն ապականված է նրանով,որ օգտագործել է երիտասարդ աղջկա դյուրահավատությունն ու կենսափորձի պակասը:Իրականում,նա վարվել է կենդանու նման `բավարարելով իր բնության կողմից տրված անասնական բնազդը և չամուսնանալով այդ կենդանական  բնազդի առարկայի հետ: Այս կերպ օգտագործված և լքված աղջիկն էլ տվյալ դեպքում,արդարորեն ,համարվում էր փչացած.հենց այդ տղամարդը`ոչ լավ հատկանիշներով անհատը,դրել է նրա հետագա երեխաների  վատ կենսաբանական հիմքը`գենոֆոնդը:Ահա թե ինչու մեր պապերն ատում էին այդպիսի կանանց,չթույլատրելով որդիներին ամուսնանալ նրանց հետ:

Բայց քանի որ Տելեգոնիայի հայտնագործումը ի հայտ բերեց շատ բարձրաստիճան այրերի իրական ասիական ծագումը,ապա այն շուտով թաքցվեց մարդկանցից: Տելեգոնիան սքողելու համար գտնվեց և մտցվեց հանրագիտարանի մեջ հարմար տերմին իբր Տելեգոնիան չի  հաստատվել: Ահա թե ինչպիսի հակասական իրադրություն է ստեղծվել մեր օրերում.այս երևույթի մասին,որ ուղիղ կապ ունի լիարժեք սերունդ ստեղծելու հետ,գիտեն միայն անասնաբույծները:Յուրաքանչյուր մարդ,ով զբաղվում է շներ բազմացնելով,գիտի որ եթե նա չհետևի իր ազնվացեղ էգ շանը և ,եթե նա մի անգամ «զբոսնի» փողոցային շան հետ,ապա այդ էգից նա այլևս զտարյուն ձագեր չի ունենա:Այդպիսի էգը համարվում է փչացած:

Դեռևս 150 տարի առաջ անց էին կացվում որձ զեբրաների և զամբիկների խաչասերման փորձեր: Հետո այդ փորձերը դադարեցվեցին,քանի որ շոշափելի արդյունքներ չտվեցին: Անցան շատ տարիներ,հետո այս զամբիկներին խաչասերեցին ազնվացեղ ձիերին հետ:Արդյունքում ծնվեցին…. գծավոր քուռակներ:Ինչու այդպես ստացվեց?Որն է տրամաբանությունը?Քուռակների ծնողները ազնվացեղ ձիեր են,իսկ նրանց սերունդը գծավոր է:Ամբողջ գիտական աշխարհը զարմացած էր:Այդ զարմանալի երևույթը Տելեգոնիա անվանվեց:Հետագայում գիտնականների կողմից ապացուցվեց,որ Տելեգոնիայի երևույթը տարածվում է նաև մարդկանց վրա,ընդ որում,ավելի պարզ արտահայտված ձևով,քան կենդանիների աշխարհում:

Տելեգոնիայի երևույթը գոյություն ունի և պատժում է բոլոր նրանց,ովքեր չեն ցանկանում ընդունել ժառանգականության օրենքները հօգուտ իրենց անասնականության:Ցանկացած պատահական մարդ,ով դարձել է առաջինը,կարող է նրան “նվիրել” մի շարք ժառանգական հիվանդություններ: Ժառանգվում են առաջին հերթին ոչ միայն սեռական զուգընկերոջ արտաքին նշանները,այլև հիվանդությունները,մասնավորապես`վեներական,հոգեբանական և արյան հիվանդությունները:Եվ հարց է առաջանում.իսկ եթե այդ չարաբաստիկ առաջին սեռական զուգընկերը եղել է թմրամոլ,խմող կամ գենետիկապես անկայուն անձնավորություն?Ահա և ստացվում է,որ կարծես արտաքնապես նորմալ և առողջ ծնողները իրենց երեխաների մեջ տեսնում են ոչ-թե իրենց,այլ մեկ ուրիշի:

Շատ հին ազգեր,որոնք շահագրգռված էին առողջ սերունդ ունենալու գաղափարով,”առաջին գիշերվա” իրավունքը տրամադրում էին իրենց հերոսներին: Օրինակ հունական դիցաբանությունում հայնտի է Հերակլեսի  տասներեքերորդ սխրանքը,ով Միկենյան արքա Էրիսթևսի խնդրանքով,մի գիշերվա ընթացքում բեղմնավորեց արքայի 40 կույս դուստրերին:

Հին Հնդկաստանում որոշ կանայք հատուկ գնում էին ուխտագնացության գայթակղելու համար ինչ-որ սադհուի`սուրբի,ով ամուրիության երդում էր տվել:Հետո տուն վերադառնալով,նրանք սովորական կյանքով էին ապրում,ծնում էին երեխաներ իրենց ամուսիններից,որոնք զարմանցում էին բոլորին իրենց մտքի ուժով և  արտաքին գեղեցկությամբ…

Հոդվածի սկզբնաղբյուրը(ռուսերեն):

Կիսվել Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

Իմաստության նշաններ.Զգայունության և կարեկցանքի զարգացում

May 27, 2011 Leave a comment

Նկ.1 Իմաստության նշաններ


1.Աստղ Յուպիտերի թումբի վրա

Յուպիտերի թումբի վրա գտնվող աստղը մեծ հաջողության նշան է:Եթե ձեր հավակնությունները սահմանափակվում են հարստության և պաշտոնի ցանկությամբ,ապա դուք կհասնեք ձեր ուզածին:Եթե դուք զբաղված եք հոգևոր փնտրտուքներով,ապա աստղը ձեզ թույլ կտա տեսնել Ոգու լույսը,կբացի ձեզ մոտ “երրորդ աչքը”:Յուպիտերը խորհրդանշում է մարդուն բնորոշ միտքն ու ինքնագիտակցման մակարդակը:Յուպիտերի թմբի աստղը ցույց է տալիս,որ դուք կարող եք կազմակերպվել և հասնել ձեր առջև դրված ցանկացած նպատակի:Գիտակցաբար կենտրոնանալով ոգեղեն նպատակների վրա,դուք կհաղթահարեք բոլոր սահմանափակումները և կհասնեք գիտկացության բարձրագույն աստիճանին:


2.Խաչ Յուպիտերի թումբի վրա

Յուպիտերի թումբի վրա գտվող աստղը ասում է ձեր ուրույն ճանապարհը կյանքում գտնելու ներքին ցանկության մասին :Կա մի հին ասացվածք “Երբ պատրաստ է աշակերտը`գալիս է ուսուցիչը”: Ինքնագիտակցման ժամանակ ծնվող էներգիան կարող է գրավել դեպի ձեզ ընկերոջ,համակիրների,ոսուցչի,ով ի զորու կլինի ուղեկցել ձեզ և ցույց տալ ճիշտ ուղին:

Այս նշանը ցույց է տալիս մի մարդու,ով օժտված է հազվագյուտ ձգողականությամբ: Դուք շատ գրավիչ եք հակառակ սեռի ներկայացուցիչների համար:Սակայն դուք ձգտում եք կայուն,երկարատև հարաբերությունների :

3.Քառակուսի Յուպիտերի թումբի վրա

Յուպիտերի թումբի բրա գտնվող քառակուսին ցույց է տալիս համընդհանուր մտքերի հանդեպ ձեր հետաքրքրության մասին:Դուք կցանկանայիք հետազոտել ամբողջ աշխարհը մի ծայրից մյուսը,մտքով կտրել-անցնել այն միանգամից:Հնարավոր է,դուք կապեր հաստատեք այլ ազգություն ներկայացնող անձանց հետ:Քառակուսին ցույց է տալիս գիտակցության լայնացումը:Դուք կարող եք դառնալ համաշպարհային հռչակ վայելող լուսավորիչ և տարածել ձեր լույսը բոլոր մարդկանց:Դասական Պալմիստրիայում այս նշանն անվանում են ուսուցչի նշան:Յուպիտերի թումբի վրա գտնվող քառակուսին օժտում է մարդուն կրթելու,դաստիարակելու,լուսավորելու ձիրքով:Այս նշանն ունեցող մարդիկ ծնվել են մյուսների սովորեցնելու համար:

4.Սողոմոնի մատանի

Սողոմոնի իդեալական մատանին շրջափակում է Յուպիտերի թումբը: Եթե դուք ունեք այդ մատանին,ապա ձեզ հետաքրքրում են սոցիալական թեմաները,դուք այնքան խոհեմ եք,որ կարող եք մտորել այս աշխարհում մարդ կոչեցյալի խնդիրների մասին,դուք ձեզ կնվիրեք համայն բարօրության մասին հոգալուն: Մարդկային հոգեբանության ձեր ինտուիտիվ ընկալումը կօգնի ձեզ հասկանալ դիմացինին:Դուք ստեղծված եք հոգեբան լինելու,օգնելու մարդկանց գտնել իրենց ճիշտ ուղին,բացատրել մարդկանց ,թե որն է նրանց առաքելությունն այս կյանքում:

5.Ճշմարտության գիծ

Ճշմարտության գիծը ուղղահայաց գիծ է,որ անցնում է Սատուրնի թումբի վրայով և ցույց է տալիս ընկալունակ եք ուրիշի կարծիքի հանդեպ:Դուք կարող եք լսել ուրիշի կարծիքը և չեք նեղանում ձեզ ուղղված քննադատությունից:Դուք միշտ ամենի առաջ հարգում եք դիմացինին,ըմբռնումով եք մոտենումԴուք կարող եք տեսնել այն,ինչ թաքնված է զգայական օրգաններից և ինտուիտիվ ընկալում եք աշխարհի մետաֆիզիկական մակարդակը: Այս պատճառով “Ճշմարության գիծը”  հաճախ անվանում են “աստվածասիրության գիծ”:

6.Բժշկի գծեր

Իդեալական դեպքում բժշկի գծերը դրանք Մերկուրիի թումբի վրա տեղակայված երեք զուգահեռ գծեր են :Դրանք ցույց են տալիս,որ ձեզ մեծագույն բավականություն է պատճառում սատարել մարդկանց`ֆիզիկապես,թե հոգեպես.դուք շատ լավ կարողանում եք քաջալերել:Ահա թե ինչու են այս գծերը շատ հաճախ հանդիպում այն մարդկանց մոտ,ովքեր բժշկությամբ են զբաղվում:Դուք սովորաբար բնազդորեն զգում եք ինչ ասել  և ինչ անել մարդուն,նրա ցավերը մեղմելու ր նրան զվարճացնելու համար:

Հատված Սինգհարթա Բիրլայի “Ափը և Ճակատագիրը” գրքից

Կիսվել Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

Ամուսնության գիծ.Սիրո գիծ

May 24, 2011 Leave a comment

Նկ.1 Ամուսնության գիծ

Ամուսնության գիծն արտահայտում է հարաբերությունները,ինչպես նաև ուժեղ զգացմունքներն ու էմոցիաները,տառապանքը ինչ-որ մարդու համար:Երևույթ,որ մեծ ազդեցություն է ունեցել մարդու ներքին կյանքի վրա:Ամուսնության գիծն անվանում են նաև հարաբերությունների,կապի կամ սիրո գիծ:

Ամուսնության գծի խորության և երկարությունն ուսումնասիրելով կարող ենք պատկերացում կազմել հարաբերությունների երկարության և կարևորության մասին:Այս գծերը նաև թույլ են տալիս իմանալ լիբիդոյի քանակը մարդու մոտ:Գծի ավարտը կարող է հուշել հարաբերությունների ավարտի հնարավոր պատճառի մասին: Այս գծերը հիմնականում արտահայտում են ոչ այնքան հարաբերությունները,որքան մարդու հակառակ սեռի հետ փոխհարաբերության համակարգը:

Ամուսնության գիծը պետք է դիտարկել  `Կյանքի ,Գլխի,Սրտի,Ճակատագրի գծերի հետ համատեղ:

Ամուսնանալու տարիքը

Նկ.2 Սիրո Գիծ

Ամուսնանալու տարիքն իմանալու ամենահեշտ մեթոդը հետևյալն է. Մերկուրիի թումբի`Սրտի Գծի և Ճկույթի միջև եղած հեռավորության միջնամասը վերցնել որպես 22 տարի:Հիշեցնեմ,որ ժամանակը հաշվվում է Սրտի Գծից մինչև Ճկույթը (Նկ.2):

Վերին սահմանը կստանանք 44 տարի,որից հետո ժամանակը հոսում է ներքև մինչ 88 տարի:Այս մեթոդը բավականին ճշգրիտ է հատկապես մինչ 30 տարեկան մարդկանց համար,քանի որ այդ տարիքից հետո տվյալ հատվածը սեղվմում է և ,գծերը կորցնում են իրենց  արժեքը:

Ամուսնության գծի տարատեսակները

Նկ.3 Ամուսնության գծի տարատեսակները

Ամուսնության գիծը կարող է տարբեր ձևեր ընդունել:Նկ.3 ա-ում պատկերված է վեր բարձրացող գիծ,ինչը վկայում է ամուսնության մեջ մտնելու անհնարինության մասին:Այն հանդիպում է այրիների,կամ այն մարդկանց մոտ,ովքեր նպատակադրված խուսափում են ամուսնության մեջ մտնել:

Եթե օրինակ,գիծն,ընդհակառակը,իջնում է ներքև, ինչպես Նկ.3 գ-ում,ապա պետք է ուշադրություն դարձնել մյուս նշաններին ձեռքի վրա,քանի որ տվյալ նշանը վկայում է այն մասին,որ տվյալ մարդը կապրի ավելի երկար քան իր երկրորդ կեսը:

Ճյուղավորումով ավարտվող Ամուսնության գիծը,որը պատկերված է Նկ.3 բ-ում,նշանակում է բաժանում կամ ապահարզան,հարաբերություններն ավարտվում են նշանն ունեցողի պատճառով:Շատ տարածված նշան է: Երբ մարդ հասկանում է իր սխալը և ձգտում պահպանել հարաբերությունները,ապա այս նշանը կարող է վերանալ:

Նշաններ Ամուսնության գծի վրա

Նկ. 4 Նշաններ Ամուսնության գծի վրա

Ամուսնություն գծի վրա կարող են լինել տարբեր նշաններ`կղզյակ,խաչ,աստղ կամ կետ:Նրանցից ամեն մեկը վերաբերվում է այն հարաբերություններին,որի վրա գտնվում է:

Խաչը(դ) ցույց է տալիս լուրջ խոչընդոտներ սիրո մեջ:Խոչընդոտներ,որոնց հետ մարդ բախվում է հարաբերությունների մեջ:

Աստղը(գ) ցույց է տալիս,որ սերն օգտագործվում է շահադիտական նպատակներով:Այսպիսի սերն անկեղծ չէ,այլ լոկ քողարկման միջոց է:

Կղզյակը(բ) ցույց է տալիս դժբախտ կապվածություն,դժվար հարաբերություններ,մշտական խնդիրներ և տարաձայնություններ:

Կետը(ա) ցույց է տալիս այրիություն:Այս դեպքում այրիություն պատահական իրադարձություն է,ի տարբերություն Նկ.3 ա նշանի:

Հոդվածի բնօրինակը կարող եք կարդալ այստեղ(ռուսերեն):

Հ.Գ. Վերջում նշեմ,որ վերը նկարագրված նշանները Դասական Պալմիստրիային են պատկանում ,և որոշ դեպքերում տվյալ նշանները կարող են “Չաշխատել”:

Կիսվել Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

Սրտի Գիծ…Ուղիղ, թե ՞ կոր.Մասն երրորդ

May 23, 2011 Leave a comment

Սկիզբը կարող եք կարդալ այստեղ և այստեղ:

Նկ. 4 Ուղիղ Սրտի Գծի սկիզբը

Այս հոդվածում կխոսենք ուղիղ Սրտի գծի տարատեսակների մասին:Սովորաբար ուղիղ Սրտի Գիծը պետք է սկսվի միջնամատի և ցուցամատի միջև:Սակայն եթե այն վերջանում է միջնամատի տակ,ապա այն համարվում է կարճ:Այսպիսի Սրտի Գիծը խոսում է բարձր սեքսուալության մասին,հատկապես եթե ձեռքը մեծ և կոպիտ է:Այս դեպքում մարդու բոլոր մտքերն ուղղված են դեպի սեքսը:Այսպիսի Սրտի Գիծ հանդիպում է այն տղամարդկանց մոտ,որոնք մեծ հետաքրքրություն են ցուցաբերում դեպի ինտիմ կյանքը(Նկ.4 ա):

Վիճակը միանգամայն այլ է,երբ Սրտի Գիծը սկսվում է Յուպիտերի թումբից:Այսպիսի մարդիկ ունեն հիանալի ներքին հատկանիշներ,վեհանձն և բարի են,օգնող և  կարեկցող:Այսպիսի մարդիկ հումանիստ են,սիրում են ոչ միայն իրենց բարեկամներին,այլ մյուս բոլոր մարդկանց,ընդհանրապես մարդկությունը(Նկ.4 բ):

ՈՒղիղ և երկար Սրտի Գիծ ունեցող մարդիկ նվիրում են իրենց սերը բոլորին:Այսպիսի Սրտի Գիծ ունեցող մարդիկ սիրում են օգնել մարդկանց,դառնում են բազմաթիվ հասարակական կազմակերպությունների անդամներ`սատար կանգնելու համար անօգնական մարդկանց :Շատ եմ տեսել այդպիսի ձեռքեր եկեղեցու սպասավորների և կամավորների մոտ,որոնց գործունեությունը հիմնականում կայանում է խոցելի խմբում գտնվող անձնանց օգնություն ցուցաբերելը`ծերեր,հաշմանդամներ,երեխաներ:

Մինչ այժմ մենք դիտարկել ենք համեմատաբար պարզ տեսքի Սրտի Գծի տարատեսակներ:Սակայն պատահում է,երբ Սրտի Գիծն ունի մեկից ավելի ճյուղավորումներ սկզբում,ինչը բնութագրում  է ավելի բարդ հոգեբանական կառուցվածք ունեցող մարդկանց(Նկ.5 ա):

Նկ. 5 Ճյուղավորված Սրտի Գիծ

Այս դեպքում միավորվում են ակտիվ ռոմանտիկ բնույթը,ինչը բնորոշ է կոր Սրտի Գիծ ունեցող մարդկանց,և ինքնամփոփ, զգացմունքային ներաշխարհը,ինչը բնորոշ է ուղիղ Սրտի Գիծ ունեցողներին:Այսպիսի մարդիկ հազվադեպ են բաժանվում,նրանց հոգևոր բազմազանությունը հարստացնում է ընտանեկան,համատեղ կյանքը:Նրանք ամեն անգամ ինչ որ նոր բան են բացահայտում միմյանց մեջ,ինչը նպաստում է ամուր ընտանեկան կապերին:Ուրախ է այն կինը կամ տղամարդը,ում բախտ է վիճակվել կապել կյանքը ճյուղավորված Սրտի Գիծ ունեցող մարդու հետ:

Երբեմն մի ճյուղը կարող է իջնել և հատկվել Կյանքի Գծի հետ(Նկ.5 բ):Այս նշանն ունի երկու բացատրություն:Առաջին հերթին դա նշանակում է խոցելիություն:Այսպիսի Սրտի Գիծ ունեցող հասուն մարդը առնվազն մեկ անգամ տառապել է սիրո պատճառով`անպատասխան սեր կամ սիրեցյալի դավաճանություն,կամ ավելի ողբերգական իրադարձություն:Սակայն այսպիսի մարդիկ տառապանքներ տեսնելուց հետո,նա երկար կմտածի ինչ-որ մեկին ցավ պատճառելուց առաջ:

Հատված Էնդրյու Ֆիտցհերբերտի «Պալմիստրիա» գրքից

Կարդացեք նաև`

Սրտի Գիծ…Ուղիղ, թե ՞ կոր.Մասն առաջին

Սրտի Գիծ…Ուղիղ, թե ՞ կոր.Մասն երկրորդ

Կիսվել Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

Categories: Գծեր Tags: , ,

Սրտի Գիծ…Ուղիղ, թե ՞ կոր.Մասն երկրորդ

May 22, 2011 Leave a comment

Սկիզբը կարող եք կարդալ այստեղ:

Կոր Սրտի Գիծ ունեցող մարդկանց համար սիրո ֆիզիկական կողմն ավելի կարևոր է,քան ուղիղ Սրտի Գիծ ունեցող մարդկանց համար:Դա չի նշանակում,որ ուղիղ Սրտի Գիծ ունեցող մարդիկ ֆիզկական մերձեցման կարիք չունեն,ուղղակի նրանց համար դա առաջնային կարևորություն չունի:

Նկ.2 Կոր Սրտի Գծի տարատեսակները

Այժմ դիտարկենք ուղիղ և կոր Սրտի Գծի տարատեսակները:Սկսենք կոր Սրտի գծից:Այստեղ պետք է հիշել մեկ կանոն.

Ինչքան ավելի կտրուկ է Սրտի Գծի կորությունը,այնքան ավելի դրամատիկ է մարդու բնավորությունը:

Սովորական կորություն ունեցող Սրտի Գիծը Նկ.2 ա-ում եղած տեսքն ունի,իսկ եթե դուք տեսնում եք ինչ-որ մեկի ձեռքի վրա Նկ.2 բ-ում եղած կտրուկ կորություն ունեցող Սրտի Գիծ,ապա այդ մարդը շատ զգացմունքային և սեքսուալ առումով դյուրագրգիռ է:Այսպիսի մարդիկ զուգընկեր ընտրելուց առաջին հերթին ուշադրություն են դարձնում սեքսուալությանը,արտաքին գեղեցկությանը,գրավչությանը և փայլին:Նրանք շատ շուտ են նյարդայնանում,փոփոխական բնավորություն ունեն,որը շատ դեպքերում կախված է արտաքին գործոններից`եղանակ,շրջապատ,տեղանք:

Նկ.3 Կոր Սրտի Գծի սկիզբը

Սովորանար Սրտի Գիծը սկսվում է միջնամատի և ցուցամատի միջև:Շատ հազվապետ է պատահում ,երբ այն սկսվում է միջնամատի տակից:Այդ դեպքը պատկերված է Նկ. 3 ա-ում:Այսպիսի մարդու կյանքում գերակայում է ֆիզիկական բավարարվածություն ստանալու անհրաժեշտությունը:Նրանց համար սերը հիմնականում կայանում է ինտիմ հարաբերությունների մեջ:

Ավելի հաճախ Սրտի Գիծը սկսվում է Յուպիտերի թումբի վրա ինչպես պատկերված է Նկ.3 բ-ում:Այս տիպի Սրտի Գիծ ունեցող մարդիկ շատ հետաքրքիր են:Ի շնորհիվ Սրտի Գծի կորության նրանq զգացմունքային են,սակայն իդեալիստ են և բծախնդիր զուգընկերոջ ընտրության հարցում:Այսպիսի մարդիկ շատ ուշադիր են ընտրում ընկերներին:Այպիսի կինը կարող է սառնասրտորեն մերժել տասնյակ համակրողների,և սպասել այն մեկին,ով համապատասխանում է իր նախընտրած բոլոր չափանիշներին:Այսպիսի մարդիկ նաև հակված են իդեալականացնել իրենց ընկերներին և մոտ մարդկանց:Ընկերները միշտ թվում են ավելի լավը,քան իրականում կան: Նրանք շատ են հիասթափվում,երբ պարզում են,որ իրենց ընկերները լոկ միայն հասարակ մահկանացուներ են և չեն արդարացնում նրանց հույսերն և սպասելիքները:

Այսպիսի մարդիկ ուշ են ամուսնանում,քանզի միշտ փնտրում են կատարելություն զուգընկերոջ մեջ:

Հատված Էնդրյու Ֆիտցհերբերտի «Պալմիստրիա» գրքից

Կարդացեք նաև`

Սրտի Գիծ…Ուղիղ, թե ՞ կոր.Մասն առաջին

Սրտի Գիծ…Ուղիղ, թե ՞ կոր.Մասն երրորդ

Կիսվել Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

Categories: Գծեր Tags: , ,

Սրտի Գիծ…Ուղիղ, թե ՞ կոր.Մասն առաջին

May 21, 2011 Leave a comment

Սրտի Գիծը կոչվում է այդպես,քանի որ բազմաթիվ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այն ցույց է տալիս տվյալ օրգանի գործունեությունը: Այն շատ կարևոր գիծ է,քանի որ կապված է կյանքի ապահովման կարևորագույն օրգանի հետ,որն իր հերթին ապահովում է արյան շրջանառությունը մարմնում,ինչն առավել ուժեղ ազդում է առողջության և բնավորության վրա:

Սրտի Գիծը հազվադեպ է բացակայում ափի վրա:Սակայն եթե այն բացակայում է,ապա դա խոսում է այն մասին,որ մարդու մոտ բացակայում է կարեկցանքը և սերը:Նա սառն է,անզգամ,ձգտում է անձնական հաջողության ի վնաս մյուսների:

Սրտի Գծի ուսումնասիրությունը հատկապես կարևոր է տղամարդ և կին հարաբերությունների համատեքստում: Սիրո և սեքսի բազմաթիվ հարցեր թաքնված են հենց Սրտի գծի մեջ: Հետաքրքիր է այն,որ Հնդկական Պալմիստրիայում Սրտի Գիծն անվանում են Կյանքի գիծ,քանի որ,ըստ իս,Հնդիկները չեն պատկերացնում իրենց կյանքը առանց սիրո: Չմոռանանք նաև որ հենց այդ երկրում է գրվել մեծագույն գիրքը սիրո մասին `Կամասուտրան:

Այս հոդվածում կուսումնասիրենք Սրտի Գծի և մարդու սիրո ընկալման կապը:

Նկ.1 Սրտի Գիծ

Գոյություն ունի Սրտի Գծի երկու հիմնական տեսակ ,որոնից ամեն մեկն ունի իր տարատեսակները: Սրտի գծի հիմնական տեսակները պատկերված են Նկ.1 ում: Նկ.1 ա-ում տեսնում ենք կոր գիծ,որը բնութագրում է զգացմունքային,էմոցիոնալ մոտեցում դեպի սերը: Իսկ բ-ում պատկերված է ուղիղ Սրտի Գիծը, որը բնութագրում է գաղտնի և քողարկված մոտեցում:

Դիտարկենք ուղիղ և կոր սրտի գիծ ունեցող երկու սիրահարված երիտասարդների վարքը:  Դիցուք, Արմանն ունի կոր սրտի գիծ,իսկ Գոռն`ուղիղ:

Արմանը ուրախ-ուրախ զբոսնում է ամբողջ օրը,ուրախանում,վայելում կյանքի ամեն մի վայրկայնը,մի քանի անգամ զանգահարում ընկերուհուն ամեն օր առանց որևէ պատճառի:Երբ նրանք միասին են,Արմանը կամ բռնում է ընկերուհու ձեռքը միշտ,զգում նրա շունչը և նրբագեղությունը:Նա պատմում է բոլոր ծանոթներին իր երջանկության մասին…

Գոռին նայելով միանգամից չես կռահի, որ նրա մոտ ինչ-որ արմատական փոփոխություններ են տեղի ունեցել:Նա սովորականի նման տեսք ունի,ուղղակի մի քիչ ցրված է:Նրա մտքերը այլևս զբաղված չեն աշխատանքով:Գոռը պարզել է իր ընկերուհու հետաքրքրությունները` ինչ երաժշտություն է լսում,ինչ կերակուրներ է սիրում:Հիմա նա պլաններ է կառուցում,թե որտեղ պետք է անցկացնի մոտակա կիրակին ընկերուհու հետ:

Այժմ մի պահ պատկերացնենք,թե ինչպես կդրսևորեն իրենց մեր հերոսները,եթե մի օր բաժանվեն իրենց սիրեցյալներից:

Կոր Սրտի Գիծ ունեցող Արմանը շատ ուժեղ կհիաստափվի:Հուզմունքից նա կարող է անգամ ջադուփշուր անել մեքենան,կամ անցորդներին վնասելով ազատություն տալ իր բարկությանը:Մի քանի շաբաթ անց Արմանը կվերգտնի ինքն իրեն և գուցե ուրիշ ընկերուհի գնտի իր համար:

Գոռը նույպես Արմանից  պակաս չէր վրդովվի,սակայն նրա վրդովմունքը այլ կերպ կարտահայտվեր:Ամենայն հավանականությամբ,նրան կհամակեր մռայլ,տխրադեմ տրամադրությունը:Նա չէր կարողանա քնել գիշերները,մահճակալում պառկած կհիշեր չստացված սիրավեպը:Մեկ տարի անց անգամ նա չէր մոռանա իր նախկին ընկերուհուն:

Ինչևէ,ամփոփենք:

Վառ արտահայտված կոր Սրտի Գիծ ունեցող մարդիկ`

1.Համարձակորեն սկսում են նոր հարաբերություններ:

2.Կապվածություն,ջերմություն,սեր և սեքս են փնտրում:

3.Պարզ ցուցադրում են իրենց զգացմունքները:

4.Լիդերի դեր են սիրում խաղալ ինտիմ կյանքում:


Վառ արտահայտված ուղիղ Սրտի Գիծ ունեցող մարդիկ`

1.Կարծում են,որ հարաբերությունները պետք է իրենք զարգանան:

2.Համատեղելիություն,կապվածություն, փոխըմբռնում են փնտրում:

3.Ողջամիտ են,խուսափում են իրենց զգացմունքները ցույց տալ:

4.Նախընտրում են կիսել պարտականություններն ավելի,քան լիդեր լինել:

Հատված Էնդրյու Ֆիտցհերբերտի «Պալմիստրիա» գրքից

Կարդացեք նաև`

Սրտի Գիծ…Ուղիղ, թե ՞ կոր.Մասն երկրորդ

Սրտի Գիծ…Ուղիղ, թե ՞ կոր.Մասն երրորդ

Կիսվել Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

Categories: Գծեր Tags: , ,

Գծեր.Դրանց դասակարգումն ու նշանակությունը

May 20, 2011 Leave a comment

Հիմնական գծերը

  1. Կյանքի գիծ
  2. Գլխի գիծ
  3. Սրտի գիծ
  4. Ճակատագրի գիծ
  5. Արևի(Ապոլոնի) գիծ
  6. Մերկուրիի(Առողջության) գիծ
  7. Վեներայի ճարմանդ

Համառոտ ներկայացնեմ գծերը:

1.Կյանքի գիծ

Այս գիծը ցույց է տալիս մարդու կենսական էներգիայի չափը:Ֆիզիկական էներգիայի ցուցանիշն է:

2.Գլխի գիծ

Այս գիծը ցույց է տալիս մարդու մտածելակերպը,մտածելու կարողությունը`ինտուիտիվ թե ռացիոնալ է մտածում մարդը:Մտավոր պոտենցիալի ցուցանիշն է:

3.Սրտի գիծ

Այս գիծը ցույց է տալիս մարդու էմոցիոնալ ներաշխարհը,սիրելու կարողությունը`ինքնամփոփ թե շփվող է մարդը: Սրտային հուզումների ցուցանիշն է:

4.Ճակատագրի գիծ

Այս գիծը ցույց է տալիս հասարակության ազդեցությունը մարդու վրա,նրա կարիերայի ցուցանիշն է: Կարող է բացակայել ձեռքի վրա:

5.Արևի(Ապոլոնի) գիծ

Այս գիծը ցույց է տալիս հաջողություն,փառք և երջանկություն:Մարդու ինքնաարտահայտման ցուցանիշն է: Կարող է բացակայել ձեռքի վրա:

6.Մերկուրիի(Առողջության) գիծ

Այս գիծը ցույց է տալիս առողջությունը:Ինֆորմացիոն հոսքը կլանելու և վերլուծելու կարողությունը:Կարող է բացակայել ձեռքի վրա:

7.Վեներայի ճարմանդ

Այս գիծը լինում է չափազանց էմոցիոնալ,դյուրագրգիռ մարդկանց մոտ:Նրանք շատ ռոմանտիկ են, և ունեն աշխարհի իրենց ուրույն ընկալումը: Կարող է բացակայել ձեռքի վրա:

Գծերի և դրանց նշանակության մասին առավել մանրամասն կխոսեմ հաջորդ հոդվածներում:

Երեխաների նշաններ ձեռքի վրա

May 19, 2011 Leave a comment

Նկ.1 Երեխաների նշաններ

Շատ վաղուց գիտակները հիանալի տեսնում էին երեխաների ձեռքերի վրա և նրանցից շատերը գրառումներ են թողել մեզ`հուսալով,որ մի օր մենք էլ կկարողանանք խորապես ուսումնասիրել այդ նշանները և տեսնել օրինաչափությունը:Մեր ժամանակների սակավաթիվ պալմիստներ են կարողանում ամբողջովին հասկանալ “երեխաների նշանները” ձեռքի վրա : Այս հոդվածում կներկայացնեմ բոլոր հայտնի երեխաների գծերը: Հուսով եմ որոշ ժամանակ անց դուք կկարողանաք անսխալ որոշել երեխաներին

1.Երեխաների դասական գծեր

2.Եղևնաձև նշան Սրտի գծի վերջում

3.Վեներայի թումբի հիմքի վրա գտնվող զուգահեռ գծեր

4.Ընտանիքի օղակներ

5.Սրտի գծի տակ գտնվող երեխաների գծեր

6.Ազդեցության կարճ գծեր

7.Զուհագեռ գծեր

8.Ուրախության գծեր

Հանգամանորեն ուսումնասիրենք նշանները:

1.Երեխաների դասական գծեր

Նկ. 2 Երեխաների դասական նշաններ

Մերկուրիի թումբի վրա գոյություն ունեն հարաբերության գծեր,որոնք դասավորված են Սրտի գծին զուգահեռ: Հարաբերությունների գծի վրա գտնվող ուղղահայց գծերը կոչվում են երեխաների գծեր դասական Պալմիստրիայում (Նկ.2):Երկար գծերը ցույց են տալիս տղայի ծնունդ,իսկ կարճ գծերը ` աղջկա:Եթե գիծը մոտ է ափի ծայրին,ապա երեխայն ավելի շուտ կծվնի:Ամենասիրելի երեխաների գծերը սովորաբար լինում են ավելի երկար:V-ձև նշանը վկայում է զույգերի ծննդի մասին: Աջ և ձախ ձեռքերի վրա երեխաների գծերը կարող են տարբեր լինել:Պասիվ ձեռքը արտահայտում է երեխաներ ունենալու պոտենցիալը,իսկ աջը պոտենցիալի իրագործումը:Եթե ,օրինակ, ձախի վրա կա երեք գիծ,իսկ աջի վրա երկու,ապա մարդը երեք երեխա ունենալու պոտենցիալով է օժտված,սակայն երկու երեխա է ունեցել:Պետք է նշել նաև,որ այս տիպի գծերը ավելի շատ լինում են կանանց ձեռքերի վրա,որովհետև կանայք են անմիջապես  ծնուդն տալիս երեխաներին,ուստի նրանց կապվածությունն ավելի ուժեղ է երեխայի հետ,ինչն էլ արտահայտվում է ձեռքերի վրա:Սակայն եթե ձեր ձեռքի վրա դուք չեք տեսնում այս նշանը,ապա մի վհատվեք.գոյություն ունեն երեխաների մասին վկայող մի շարք այլ նշաններ:

2.Եղևնաձև նշան Սրտի գծի վերջում

Սրտի գծի վերջում տեղակայված այս գծերը նույնպես վկայում են երեխաների մասին:Գծերի ամեն մեկն արտահայտում է մի երեխա:

3.Վեներայի թումբի հիմքի վրա գտնվող զուգահեռ գծեր

Վեներայի թումբի վրա գտնվող զուգահեռ գծերը երեխաներ են ցույց տալիս:Ուղիղ,հաստ,ուժեղ գծերը տղայի ծնունդ են մատնանշում,իսկ բարակ,հաճախ կրկնակի գծերը աղջիկ են ցույց տալիս:Պատառոտված,կիսաջնջված կամ ծուռ գծերև խոսում են աբորնտերի կամ անհաջող ծնունդի մասին:

4.Ընտանիքի օղակներ

Երեխաների քանակը որոշվում է ընտանիքի օղակում եղած կղզյակների քանակով:Իսկ եթե օղակը Նկ.1 ում պատկերված 9 գծով միանում է Կյանքի գծին,ապա կարող ենք նաև որոշել երեխայի ծննդյան տարին Կյանքի գծի օգնությամբ:Այս նշանը Հնդկական Պալմիստրիայում է օգտագործվում:

5.Մարսի թմբի վրա գտնվող զուգահեռ գծեր

Եվս մեկ երեխաներ որոշելու Հնդկական նշան :

6.Ազդեցության կարճ գծեր

Կյանքի գծից ներքև իջնող գծերը կոչվում են ազդեցության գծեր:Կարճ ազդեցության գծերը խոսում են երեխաների ազդեցության մասին երկու-երեք տարիների ընթացքում,երբ երեխան ծնողի կողմից անընդհան խնամքի կարիք ունի :

7.Զուհագեռ գծեր

Ճկույթի և  միջնամատի միջին ֆալանգների վրա գտնվող զուգահեռ գծերը ցույց են տալիս երեխաների քանակը կամ տղաների քանակը ըստ որոշ աղբյուրների:Օգտագործվում է Արևելյան Պալմիստրիայում:

8.Ուրախության գծեր

Կյանքի գծից վեր սլացող կարճ գծերը կոչվում են ուրախության գծեր:Նրանք վկայում են մարդու կյանքում հաճելի,ուրախալի ազդեցության մասին,ինչը կարող է լինել նաև երեխայի ծնունդը:

Հոդվածի սկզբնաղբյուրը:

Կիսվել Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

Ճկույթը և խնդիրներ հարաբերություններում

May 16, 2011 Leave a comment

Ինչպես արդեն ասել ենք նախորդ գրառման մեջ,ճկույթը պատասխանատու է մարդու և նրան շրջապատող մարդկանց միջև հարաբերությունների համար:Այս հոդվածում կուսումնասիրենք մի շարք հետաքրքիր խնդիրներ կապված ճկույթի հետ:Ճկույթը  պատասխանատու է նաև մարդու զգացմունքային և սեքսուալ աշհարհիի համար: Գոյություն ունեն երեք տիպի ճկույթ.

1.Կարճ ճկույթ

2.Ցածրադիր ճկույթ

3.Հեռադիր ճկույթ

Դիտարկենք այդ ճկույթների տեսակները և դրանց հետ կապված խնդիրները:

Նկ.1 Կարճ ճկույթ

1.Կարճ ճկույթ

Կարճ ճկույթ ունեցող մարդիկ բավականին հաճախ են հանդիպում:Անգամ մեծանալով նրան իրենց դեռահասների նման են պահում,դրանից մի շարք խնդիրներ են ծագում:Այդպիսի անհասությունը մի շարք արտահայտումներ կարող է ունենալ:Կարճ ճկույթով մարդիկ ավելի երիտասարդ են երևում,քան իրականում կան:Նրանք ձգտում են շատ սեռական զուգընկերներ ունենալ,սակայն նրանց անլրջությունը սիրային հարցերում անհնար է դարձնում երկար,կայուն հարաբերությունների կառուցումը:

Կարճ ճկույթներով մարդկանց խակությունը կարող է տարբեր ձևով արտահայտվել:Ամենատարածված խնդիրներից է բարդ,լարված հարաբերություններ ծնողների և երեխաների միջև:Եթե դուք ծնող եք և միշտ վիճում եք ձեր երեխաների հետ,ապա մի հայացք գցեք ձեր ճկույթին.եթե այն կարճ է,ապա պատճառը ձեր մեջ է կայանում:Հնարավոր է դուք դատարկ տեղը հուզվում եք,պետք է ավելի հանգիստ վերաբերվել առօրեական պրոբլեմներին:

Սակայն,պետք է նշեմ,որ կարճ ճկույթ ունեցող մարդիկ ունեն նաև մի շարք դրական հատկանիշներ:Նրանք միշտ կենսախինդ են,հոգով երիտասարդ,երբեք ձանձրալի չեն,միշտ գրավիչ,սրամիտ,թարմ հայացքներով կյանքի հանդեպ:


Նկ.2 Ցածրադիր ճկույթ

2.Ցածրադիր ճկույթ

Կարճ ճկույթը հեշտ է շփոթել ցածրադիր ճկույթի հետ,սակայն տվյալ երկու անոմալիաների հետ կապված խնդիրները շատ տարբեր են:Գերակշիռ դեպքերում ցուցամատի,միջնամատի և մատնեմատի հիմքերը մի գծի վրա են գտնվում,իսկ ճկույթը մի քիչ ցածր է տեղակայված ձեռքի մակերեսին:Բայց որոշ մարդկանց մոտ ճկույթն այնքան ցածր է տեղակայված,որ ծայրը չի հասնում մինչև մատնեմատի միջին ֆալանգի մեկ երրորդը:Առաջին հայացքից այդպիսի ճկույթը կարող է կարճ թվալ,բայց դա այդպես չէ:
Ճկույթի այդպիսի դասավորությունը ցույց է տալիս,որ տվյալ մարդը  մանկությունում լուրջ խնդիրներ է ունեցել ծնողներից որևէ մեկի  կամ երկուսի հետ էլ:Ծնողներից մեկի խիստ և ծանր բնավորությունը կարող է վնաս պատճառել երեխային:Հետաքրքիր է սակայն այն փաստը,որ այդպիսի երեխաները մեծանալով ամուսնանում են իրենց ծնողների նման ծանր բնավորություն ունեցող մարդկանց հետ:Երեխաները,ում ծնողները որոշակի նյարդային խանգարումներ են ունեցել,հավանական է կգնտեն նույն խանգարումներ ունեցող երկրորդ կես:

Ցածրադիր ճկույթ կանանց մոտ հանդիպում է ավելի հաճախ քան տղամարդկանց մոտ:Եթե դուք հանդիպել եք ցածրադիր ճկույթով մարդու,ապա համոզված եղեք ,որ ծնողների կամքը խորը  հետք է թողել այդ մարդկանց մեջ:Ցածրադիր ճկույթը կարող է փոխանցվել ժառանգաբար:Երեխաները աշխարհ են գալիս առանց որոշակիորեն տարբերակված ձեռքի ֆորմայի, այն ձևավորվում է մանկությունում,իսկ ծնողների ազդեցությունը հատկապես նշանակալի է հենց այդ ժամանակ:

Նկ.3 Մեծ հեռավորություն ճկույթի և մատնեմատի միջև

3.Հեռադիր ճկույթ

Դիտարկենք ճկույթի ևս մեկ  անոմալիա ,որր սակայն,ի տարբերություն մյուս երկուսի,կարող է վերանալ այդ անոմալիան ծնող խնդիրների լուծումից հետո: Մատնեմատի և ճկույթի միջև գոյություն ունի որոշակի հեռավորություն,բայց եթե այդ հեռավորությունը բավականին մեծ է,ապա այդպիսի ճկույթը կանվանենք հեռադիր: Եթե մարդն ունի հեռադիր ճկությ,ապա նրան տանջում են էմոցիոնալ կամ սեքսուալ խնդիրներ: Եթե մեծ հեռավորությունը ճկույթի և մատնեմատի միջև ակնհայտ է,ապա գործանակում ճշտորեն ախտորոշում կարելի է տալ: Բաժանում ապրած մարդկանց մոտ ճկույթը սովորաբար այդպիսի դիրք ունի,ինչպես նաև դժբախտ սիրահարների և տարբեր սեքսուալ ֆրուստրացիաներ ունեցած մարդկանց մոտ:

Երբ ընտանիքում մահանում է կինը կամ ամուսինը ,ապա էմոցիոնալ ցնցում ապրած մարդու ճկույթը դառնում է հեռադիր: Ճկույթը կարող է հեռադիր մնալ մի քանի ամիս կամ անգամ տարի`կախված էմոցիոնալ ցնցման տևողությունից տվյալ անձի մոտ:

Հեռադիր ճկույթ շատ է հանդիպում համասեռամոլների և լեսբուհիների մոտ: Համասեռամոլները շատ հաճախ են բախվում խնդիրների հետ անձնական կյանքում,որը արտապատկերվում է ճկույթի հեռադիրության տեսքով:

Վերոհիշյալ  նշաններից որևէ մեկի հայտնաբերման դեպքում,անհրաժեշտ է մանրակրկիտ ձևով ուսումնասիրել ամբողջ ձեռքը:Էմոցիոնալ խնդիրները սովորաբար կոմպլեքս ձևով են արտահայտվում,և կարող են ընդգրկել ոչ միայն մարդու կյանքի ինտիմ կողմը:Ինչևէ,զինվելով այս հոդվածում ստացած գիտելիքներով,դուք կարող եք օգնել մարդկան,ում ճկույթներն ունեն տվյալ անոմալիաները:

Հատված Էնդրյու Ֆիտցհերբերտի “Պալմիստրիա” գրքից

Կիսվել Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

Ճկույթ.Տեսակներն ու նշանակությունը

May 14, 2011 Leave a comment

Պալմիստրիայում ճկույթը կոչվում է Մերկուրիի մատ:Մերկուրին,ըստ դիցաբանության,հանդիսանում է աստվածների թևավոր պատվիրակը,հռետորների և առևտրականների հովանավորը:Մերկուրիի մատը ցույց է տալիս,թե ինչպես է մարդը շփվում,մարդու և նրա շրջակա մարդկանց փոխհարաբերությունները,մարդու և հասարակության  կապը,սոցիալական շրջանակում նրա դերը:

Նկ. 1 Ճկույթ

Եթե ճկույթն անցնում է մատնեմատի վերին հոդից,ապա այն համարվում է երկարԵրկար ճկույթով  մարդիկ ունեն շատ լավ խոսք,հարուստ բարապաշար,ինտելիգենտ,շփվող ու կարդացած են(Նկ.1 գ):Գերազանց տիրապետում են լեզվին,ճարտախոսությանը:Բոլոր հռետորները ունեն շատ երկար ճկույթ,նրանք կարող են ներազդել ժողովրդական զանգվածների վրա,օգտագործելով ամենաուժեղ զենքը`խոսքը:Երկար ճկույթ ունեցող մարդիկ շատ հաճախ օժտված են գրական տաղանդով:Շատ երկար ճկույթ է ունեցել հայտի գրող և երգիծաբան Մարկ Տվենը,որի ձեռքը կարող եք տեսնել այստեղ:

Եթե ճկույթը չի անցնում մատնեմատի միջին ֆալանգի կեսից,ապա այն համարվում է կարճ:Կարճ ճկույթ ունեցող մարդիկ չեն կարողանում արտահայտել իրենց մտքերն ու զգացմունքները,շատ դժվար են վստահում մարդկանց,հեշտ են ընկնում ազդեցության տակ,հանգիստ,ինքնամփոփ և ամաչկոտ են իրենց բնույթով(Նկ.1 ա):

Եթե ճկույթն անցնում է մատնեմատի միջին ֆալանգի կեսից,ապա այն համարվում է միջին:Միջին երկարության ճկույթ ունեցող մարդիկ կարողանում են արտահայտել իրենց զգացմունքները,ունեն իրենց ընկերների շրջանակը,միջին բառապաշար,սակայն նախանձելի լեզվական կարողություններով աչքի չեն ընկնում(Նկ.1 բ):

Նկ.2 Թեքված ճկույթ

Ճկույթն ուսումնասիրելիս,դուք կարող եք հանդիպել դեպի մատնեմատ թեքված ճկույթի:Այսպիսի ճկույթը շատ տարածված է ,և օժտում է տիրոջը մի շարք հատկանիշներով:Այսպիսի մարդիկ խորամանկ,ճարպիկ և հնարամիտ են:Նրանք լավ առևտրականներեն,քանի որ շատ լավ կարող են համոզ հաճախորդին գնել իրենց ապրանքը:Ֆինանսական դրամաշորթներն ունեն այսպիսի ճկույթ:Սակայն, արդարության դեմ չմեղանչելու համար,պետք է նշել նաև,որ այսպիսի ճկույթ ունեցող մարդը բարի,կարեկից և հասնող է: Կարող է լուծել ուրիշի խնդիրները:

Չնայած ճկույթը ամենակարճ մատն է,սակայն այն շատ մեծ ինֆորմացի է կրում իր մեջ:Այն կարող է բացահայտել մի շարք խնդիրներ,որոնց մասին կխոսենք հետագա գրառումներում:

Ճկույթի հետ կապված խնդիրների մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ:

Կիսվել  Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

Մատնեմատ.Տեսակներն ու նշանակությունը

May 13, 2011 Leave a comment

Պալմիստրիայում մատնեմատը կոչվում է Ապոլոնի(Արևի) մատ:Հիշենք,որ ըստ դիցաբանության,Ապոլոնը հանդիսանում էր արվեստի,նորարության և գեղեցիկի աստվածը,ուստի մատնեմատը պատասխանատու է ստեղծարարության,արվեստի,գեղեցիկի հանդեպ սիրո,ինքնաարտահայտման համար:Եթե մատնեմատի երկարությունը հավասար է ցուցամատի  երկարությանը և անցնում է միջնամատի վերին ֆալանգի կեսից,ապա այդպիսի մատնեմատի երկարությունը միջին է:

Միջին երկարության մատնեմատ ունեցող մարդիկ սիրում են գեղեցիկը,չափի մեջ արտիստիկ են:Սիրում են ինքնաարտահայտվել յուրօրինակ լինելու միջոցով:Դա կարող է լինել հագուստ,ոճ,մտածելակերպ կամ կենսակերպ:

Եթե միջնամատն ավելի երկար է քան ցուցամատը և անցնում է միջնամատի վերին ֆալանգի կեսից,ապա այն համարվում է երկար: Երկար մատնեմատ ունեցող մարդիկ օժտված են արվեստի բնագավառում,նրանք կարող են լինել դերասաններ,նկարիչներ,երաժիշտներ և այլն:Նրանք սիրում են լինել ուշադրության կենտրոնում,ձգտում են փառքի: Սակայն երկար մատնեմատով մարդիկ ունեն մեկ թուլություն`ռիսկը:Նրանք սիրում են ռիսկի դիմել.այդ զգացողությունը նրանց ապրեցնում է,տալիս անասելի զգացմունքներ,վառ գույներ է ներմուծում իրենց կյանքը:Երկար մատնեմատը նաև ցույց է տալիս օրգանիզմում տեստոստերոն հորմոնի մեծ քանակությունը(մանրամասնել):

Եթե միջնամատն ավելի կարճ է քան ցուցամատը և չի հասնում մինչև  միջնամատի վերին ֆալանգի կեսը,ապա այն համարվում է կարճ: Կարճ մատնեմատ ունեցող մարդիկ ամաչկոտ են, ցածր ինքնասիրություն ունեն,հակված են դեպի պրակտիկ մասնագիտությունները:

Ինչպես միջնամատի դեպքում,այնպես էլ մատնեմատի ուսումնասիրության համար կարևոր է թեքվածությունը:

1.Մատնեմատը թեքված է դեպի ճկույթը

1.Մատնեմատը թեքված է դեպի ճկույթը.

Մարդ թերագնահատում է իր ստեղծագործական ունակությունները:Չի գնահատում իր ստեղծած արժեքները,միշտ քննադատում է ինքն իրեն,ձգտում կատարելության:Միշտ ավելին է պահանջում ինքն իրենից:

2.Մատնեմատը թեքված է դեպի միջնամատը

2.Մատնեմատը թեքված է դեպի միջնամատը

Մարդ իդեալականացնում է իրեն շրջապատողներին:Նրանց մեջ տեսնում է միայն դրական կողմերը,գերագնահատում է նրանց հնարավորություններն ու մարդկային նկարագիրը:



Կիսվել Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

Միջնամատ.Տեսակներն ու նշանակությունը

May 12, 2011 Leave a comment

Ինչպես արդեն գիտենք,Պալմիստրիայում միջնամատը կոչվում է Սատուրնի մատ:Միջնամատը շատ դեպքերում հանդիսանում է ամենաերկար մատը:Հազվադեպ է պատահում,երբ ցուցամատը կամ մատնեմատը գերազանցեն միջնամատին:Միջնամատը պատասխանատու է լրջության,մելամաղձության,միայնակության և ինքնամփոփության համար:Պարզելու համար միջնամատի երկարությունը,անհրաժեշտ է.

1.Կպցնել մատներն իրար

2.Համեմատել միջնամատի և ցուցամատի(մատնեմատի) երկարությունները

Եթե միջնամատը մոտավորապես կես ֆալանգի չափ երկար է քան ցուցամատը(մատնեմատը),ապա նրա երկարությունը միջին է համարվում:Մյուս բոլոր դեպքերում միջնամատը կլինի երկար կամ կարճ:

Միջին երկարության միջնամատ ունեցող մարդիկ ողջամիտ են,պատասխանատվության զգացում ունեն իրենց արարքների նկատմամբ:

Կարճ միջնամատ ունեցող մարդիկ անպատասխանատու են,պարտքի զգացում չունեն,անլուրջ են հարաբերություններում,աններդաշնակ են աշխարհի հետ,մանկամիտ են լինում հաճախ:Չեն գիտակցում իրենց տեղը հասարակությունում,ասոցիալ վարք են ցուցաբերում:

Երկար միջնամատ ունեցող մարդիկ վարում են փակ և խստակյաց ապրելակերպ:Վատատես և չափազանց սկեպտիկ են:Հավատում են Ճակատագրին,որ ամեն ինչ արդեն կանխորոշված է իրենց համար,հուսահատ են:

Միջնամատը ուսումնասիրելիս իմաստ ունի խոսել միջնամատի թեքվածության մասին,քանի որ այն շատ կարևոր նշանակություն ունի: Միջնամատը կարող է թեքված լինել դեպի մատնեմատը կամ ցուցամատը:

Նկ.1 Միջնամատը թեքված է դեպի ցուցամատը

1.Միջնամատը թեքված է դեպի ցուցամատը

Եթե միջնամատը թեքված է դեպի ցուցամատը(Նկ.1),ապա անձնավորությունն ունի ընկերակցության կարիք,ցանկանում է ընտանիք ստեղծել,լուրջ է,զսպում է իր էմոցիաները:Նա ցածր ինքնագնահատական ունի,չի հավատում իր ուժերին:Եթե նրանց չօգնեն և քաջալերեն ընկերները,ապա թերարժեքության բարդույթ կարող է ձևավորվել այսպիսի մարդկանց մոտ:

Նկ.2 Միջնամատը թեքված է դեպի մատնեմատը

2.Միջնամատը թեքված է դեպի մատնեմատը

Եթե միջնամատը թեքված է դեպի ցուցամատը(Նկ.2), ապա այսպիսի անձնավորությունը չի  կարողանում արտահայտել իր զգացմունքները,հակված է միայնակության հարաբերություններում:Սիրում է թողնել զգացմունքներն իր մեջ,չի պատմում ոչինչ իր կյանքից անգամ մտերիմներին և ընկերներին,փակվում է ինքն իր մեջ:




Կիսվել Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

Ցուցամատ.Տեսակներն ու նշանակությունը

May 10, 2011 Leave a comment

Ինչպես արդեն խոսել ենք այս հոդվածում,Պալմիստրիայում ցուցամատը անվանում են Յուպիտերի մատ:Ցուցամատը պատասխանում է  հպարտության,լիդերության,ինքնագնահատականի,հավակնությունների  համար,կառավարելու ձգտման և պատասխանատվության համար:Ընդհանրապես ցուցամատը պետք է հասնի մատնեմատի առաջին ֆալանգի  կեսի և երկու երրորդի միջև:Նրա երկարությունը պետք է հավասար լինի մատնեմատի երկարությանը(Նկ.1):

Նկ.1 Միջին երկարության ցուցամատ

Այսպիսի մարդը հավասարակշռված է:Իրատեսորեն է  գնահատում կյանքը,իրադրությունը:Նա ոչ շատ եսասեր ու հավակնոտ է,ոչ էլ ամաչկոտ և անվստահ:Նա ի զորու է օգնել մյուսներին,հասկանալ նրանց:Ինքնուրույն որոշումներ է կայացնում,սակայն պատրաստ է համագործակցել  ուրիշների հետ ի բարորություն ընդհանուր նպատակների:

Նկ.2 Երկար ցուցամատ

Եթե ցուցամատն ավելի երկար է քան մատնեմատը և անցնում է միջնամատի առաջին ֆալանգի երկու երրորդից,ապա այն համարվում է երկար(Նկ.2): Երկար ցուցամատով մարդն օժտված է բարձր ինքնագնահատականով,հպարտությամբ,ծնված է կառավարելու,հրամայելու համար:Նա սիրում է գերիշխող լինել ամեն իրադրությունում,միշտ ձգտում է իր ետևից տանել ամբոխը,լինել նրանց լիդերն ու ուղղորդողը:Սովորաբար երկար ցուցամատ ունեն քահանաները և քաղաքական գործիչները:Մարդիկ,որոնք հանդիսանում են օրենքի մարմնացումը և իրականացնում են ինչ-որ առաքելություն:Շատ երկար ցուցամատ է ունեցել մեծն առաջնորդ,զորավար և կայսր Նապոլեոն Բոնապարտը:Ասում են,նրա ցուցամատը հավասար է եղել միջնամատին:

Նկ.3 Կարճ ցուցամատ

Եթե ցուցամատն ավելի կարճ է քան մատնեմատը և չի հասնտում անգամ միջնամատի առաջին ֆալանգի երկու երրորդին,ապա այն համարվում է կարճ(Նկ. 3): Կարճ ցուցամատ ունեցող մարդիկ հնազանդ,զիջող,անվստահ,ցածր ինքնագնահատական ունեն,չեն հավատում իրենց ուժերին,միշտ ինչ-որ մեկի կարիքն ունեն,ով հենարան կհանդիսանա իրենց համար:Հստակ չեն պատկերացնում իրենց նպատակն ու առաքելությունը կյանքում: Նրանց ինքնագնահատականը մեծապես կախված է ուրիշներից,չեն հանդուրժում քննադատությունն իրենց հասցեին:Նրանց հեշտ է կառավարել և բանեցնել:

Կիսվել Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter