Home > Մատներ, Պալմիստրիա > Մատներ.Դասակարգումն ու նշանակությունը

Մատներ.Դասակարգումն ու նշանակությունը

1.Բթամատ

Պալմիստրիայում բթամատը կոչվում է Վեներայի մատ,ով, ըստ հռոմեական դիցաբանության, հանդիսանում է մայրության,պտղաբերության,փարթամության և կենսածաղկման աստվածուհին: Այս մատը պատասխանատու է կամքի ուժի,տրամաբանության,խարիզմայի,ակտիվության համար:

2.Ցուցամատ

Պալմիստրիայում ցուցամատը կոչվում է Յուպիտերի մատ,ով, ըստ հռոմեական դիցաբանության, հանդիսանում է երկնքի և կայծակի աստվածը,բոլոր աստվածների հայրը:Այս մատը պատասխանատու է հպարտության,ինքնավստահության,ինքնագնահատականի,լիդերության համար:

3.Միջնամատ

Պալմիստրիայում միջնամատը կոչվում է Սատուրնի մատ,ով ,ըստ հռոմեական դիցաբանության, հանդիսանում է երկրաշարժի և ժամանակի աստվածը,Յուպիտերի հայրը:Այս մատը պատասխանատու է լրջության,իմաստության,մտածողության,կարիերայի  համար:

4.Մատնեմատ

Պալմիստրիայում մատնեմատը կոչվում է Ապոլոնի մատ,ով,ըստ, հռոմեական դիցաբանության, հանդիսանում է արևի ու լույսի,արվեստի ու գիտության,նորարության և բացահայտումների աստվածը:Այս մատը պատասխանատու է օժտվածության,տաղանդի,ձիրքի,ընտանիքի համար:

5.Ճկույթ

Պալմիտրիայում ճկույթը կոչվում է Մերկուրիի մատ,ով,ըստ հռոմեական դիցաբանության,հանդիսանում է առևտրի,շահույթի,խելամտության,ճարպկության,գողության,ճարտարախոսության աստվածը:Այս մատը պատասխանատու է խոսքի,ինքնաարտահայտման,ճկունության ու ճարպկության համար:

Մատները մեծ նշանակություն ունեն պալմիստրիայում:Ըստ օկուլտիկ պատկերացումների կենսական իմպուլսը կամ էներգիան,օրգանիզմ է մտնում մատների միջոցով,ուստի շատ կարևոր է մատների ուսումնասիրությունը: Մատը բաժանվում է երեք ֆալանգների:Վերին ֆալանգը պատասխանատու է մտածելակերպի և ոգեղենության համար,միջինը  `գործնականության և պրագմատիկության,իսկ ստորինը `նյութապաշտության և հաջույքների համար:

Պալմիստրիայում ուսումնասիրում է նաև մատների երկարությունը,թեքվածությունը,գույնը,հաստությունը,հոդերը և եղունգերը:Այս բոլոր առանձնահատկությունները կուսումնասիրենք հետագայում ամեն մատի համար առանձին-առանձին :

Կիսվել Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

  1. Sofia
    May 1, 2011 at 4:06 pm

    հետաքրքիր էր :Ճ
    ես լսել եմ, որ եթե ցուցամատը երկար է ճկույտի կողքի մատից /անունը մոռացա/ էտ մարդը կարիերիստ է…ճիշտ է???
    մեկ էլ հենց նոր նկարեից երկու ձեռքերս, որ վերջապես ինձ բացատրես թե իմ բութ մատը երկար է թե ոչ :Ճ:Ճ:Ճ չափանիժները չեմ ջոկում :Ճ:Ճ:Ճ

  2. May 1, 2011 at 4:24 pm

    Եթե ցուցամատը երկարա մատնեմատից,ուրեմն մարդուն ղեկավարող պաշտոն կսազի,քանզի նա սիրում է հրամայել:Բայց պետք է նաև ցուցամատի երկարությունը համեմատել միջնամատի երկարության հետ:

  1. No trackbacks yet.

Leave a comment