Archive

Archive for March, 2012

Վենետիկի նկարներ HD

March 31, 2012 Leave a comment






Մանկության սիրելի տեսահոլովակները

March 22, 2012 4 comments

Այս գրառման մեջ ցանկանում եմ ներկայացնել մանկությանս ամենասիրելի ,հիշարժան տեսահոլովակները`90ականների ամենահիթային երգերը:
Վայելեք






Կարդալ ավելին

Սեզարի բթամատը

March 21, 2012 Leave a comment


Փարիզի նորաոճ թաղամասերից մեկում`Լա Դեֆանս հրապարակում կարելի է տեսնել բթամատին նվիրված յուրօրինակ կոթողը: Այս հրաշալի ստեղծագործության հեղինակը հայտնի նկարիչ,քանդակագործ Սեզարն Բալդաչինին է: Հենց նրա անունով է կոչվում ֆրանսիական հեղինակավոր կինոմրցանակաբաշխությունը`”Սեզար”:
Մեծ բթամատ” կոթողը միանգամայն Սեզարի ոճի մեջ է,ով հայտնի էր իր նորարաությամբ: 50-ական թվականներին Սեզարը ավանգարդիստ էր,զբաղվում էր մետաղով`ձուլելով միջատներ,թռչուններ և կենդանիներ: Այնուհետև նա սկսեց զբաղվել “աբստրակտ մետաղով”: Այդ զբաղմունքի գագաթնակետը դարձավ հենց բթամատի բրոնզե կոթողը: Հետաքրքիր է,այդ ժամանակ Սեզարը զբաղվում է նոր նյութերի փնտրմամբ,փորձարկում էր,հորինում: Արդյունքում,նա իր բթամատի փոքրիկ արձանը պատրաստեց սինթետիկ մազութից,մեծացրեց այն,ձուլեց մետաղից և տեղադրեց Լա Դեֆանսում: Այս 12 մետրանոց բթամատը խորհրդանշում է հաստատում կամ հիացմունք:
Սեզարի բթամատը տեղակայվել է ոչ միայն Ֆրանսիայում,այլև Ամերիկայում և Հարավային Կորեայում:

Դղյակների նկարներ HD

March 18, 2012 Leave a comment






Դալլեսի նախագիծը

March 16, 2012 Leave a comment


Հոդվածի սկզբնօրինակը գտնվում է այստեղ:
Համեմատեք ծերուկ Ալենի 1945 թվականի ”երազանքներն” այսօրվա իրականության հետ
Առ այսօր հետաքրքրական ու այժմեական է ԱՄՆ ԿՀՎ-ի նախկին տնօրեն Ալեն Դալեսի 1945թ. ելույթը՝ արտասանված ԱՄՆ Կոնգրեսում (հատված):
“…Քաոս սփռելով, մենք աննկատ, իրենց իրական արժեքները կփոխենք կեղծերով եւ կստիպենք նրանց հավատալ այդ կեղծ արժեքներին: Գրականությունից եւ արվեստից մենք աստիճանաբար դուրս կմղենք նրա հասարակական էությունը. դուրս կմղենք նկարիչների մոտից ժողովրդի հոգու խորքում կատարվող գործընթացների պատկերման եւ ուսումնասիրության ցանկությունը, իսկ գրականությունը, թատրոնը, կինոն պետք է պատկանեն եւ փառաբանեն միայն ամենազազրելի մարդկային զգացումները: Մենք պետք է օգնենք եւ բարձրացնենք այնպիսիներին, որոնք կսկսեն սերմանել, սրսկել մարդկային գիտակցությունում սեքսի, բռնության, սադիզմի, դավաճանության, այլ խոսքերով՝ ցանկացած անբարոյականության պաշտամունք: Պետության ղեկավարությունում մենք քաոս եւ անկարգություն կստեղծենք: Մենք աննկատ, բայց ակտիվ եւ մշտապես, կօժանդակենք չինովնիկների հիմարությունը, կաշառակերությունը, անսկզբունքայնությունը: Ազնվությունը եւ օրինավորությունը կծաղրվեն, կդառնան անցյալի մնացուկ ու ոչ մեկին այլեւս պետք չեն լինի: Ստահակությունն ու հանդգնությունը, սուտն ու կեղծիքը, հարբեցողությունն ու թմրամոլությունը, միմյանց հանդեպ անասնական վախն ու անամոթությունը, դավաճանությունն ու ժողովուրդների թշնամությունը մենք ճարպկորեն եւ աննկատորեն կսերմանենք: Եվ միայն քչերը կենթադրեն կամ կհասկանան, թե ինչ է կատարվում: Բայց նման մարդկանց մենք կդնենք անօգնական վիճակի մեջ, կդարձնենք խեղկատակ: Կգտնենք միջոցներ՝ նրանց զրպարտելու եւ հասարակության տականք հայտարարելու…”:
Սա, իհարկե, ԽՍՀՄ-ը քանդելու անգլո-սաքսոնական ամերիկյան մասոնական ծրագիր էր, սակայն, այժմ էլ այն կիրառելի է՝ ցանկացած երկիր քարուքանդ անելու դեպքում, որի ականատեսն ենք հիմա մեր իրականության մեջ եւ առհասարակ…
Արթնացեք ժողովուրդ!

Մեր օրերի պարադոքսը…

March 15, 2012 Leave a comment

carlin
Մեր օրերի պարադոքսը կայանում է նրանում,որ
Մենք ունենք բարձր հասակ,բայց ցածր դիմադրողականություն
Լայն ավտոմայրուղիներ,սակայն նեղ հայացքներ
Շատ ծախսում ենք,սակայն քիչ ունենք
Շատ գնում ենք,սակայն քիչ ուրախանում ենք
Ունենք մեծ տներ,սակայն փոքր ընտանիքներ
Շատ հարմարություններ ունենք,սակայն քիչ ժամանակ
Ունենք լավագույն կրթությունը,սակայն վատագույն գիտակցումը
Ավելին են գիտելիքները,սակայն ավելի վատ ենք գնահատում իրավիճակը
Ավելի շատ մասնագետներ ,դրանից էլ ավելի  շատ խնդիրներ
Ամենալավ բուժօգնությունը,սակայն վատագույն առողջությունը
Չափազանց շատ ենք խմում,չափազանց շատ ենք ծխում,չափազանց անպատասխանատու են ծախսում,
Շատ քիչ ենք ծիծաղում,շատ արագ ենք վարում,շատ ուշ են  քնելու,շատ հոգնած ենք արթնանում,
Շատ քիչ ենք կարդում,շատ ենք նայում հեռուստացույց և աղոթում են շատ հազվադեպ,
Շատ ենք խոսում,հազվադեպ ենք սիրում,խաճախ ենք ատում,
Գիտենք ինչպես գոյատևել,չգիտենք ինչպես ապրել:

Ավելացնում ենք տարիներ մարդկային կյանքին,սակայն այդ տարիներին կյանք չենք ավելացնում,
Մենք գնացինք Լուսին և վերադարձանք,սակայն հազվադեպ ենք անցնում փողոցը նոր հարևանի հետ ծանոթանալու համար,
Նվաճում ենք Տիեզերական անհուն տարածությունները,բայց ոչ հոգևոր ունայնությունը
Անում ենք մեծ,բայց ոչ լավ գործեր
Մաքրում ենք օդը,սակայն կեղտոտում ենք հոգին
Ճեղքել ենք ատոմը,բայց ոչ սեփական կարծրատիպերը
Շատ ենք գրում,քիչ ենք ճանաչում
Շատ են պլանավորում,քչին ենք հասնում
Սովորել են շտապել, այլ ոչ թե սպասել
Ստեղծել ենք համակարգիչներ,որոնք ավելի մեծ հիշողություն ունեն և հազարավոր հրամաններ են կատարում մեկ վայրկայնում,սակայն ավելի քիչ ենք շփվում
Կարդալ ավելին

Հայտնի ֆիլմերի նկարներ HD

March 14, 2012 Leave a comment

Hi-Tech նկարներ HD

March 12, 2012 Leave a comment

Apple ընկերության նկարներ HD

March 6, 2012 Leave a comment

Ժիրինովսկու մատնեմատը

March 6, 2012 1 comment

Երկար մատնեմատ(Ջոնի Ֆինչեմ-”Պալմիստրիայի աննկարագրելի ուժը“) խոսում է ինքնաարտահայտման անհրաժեշտություն ունեցող,շփվող և դրամատիկ մարդու մասին: Այսպիսի մարդկանց բնորոշ է թեթևամտությունը: Նրանք իրենց լուրջ չեն ընդունում: Նրանց անհրաժեշտ է ինքնաարտահայտում,շրջապատի ուշադրությունը,արտաքին խթաններ և վառ մթնոլորտ:
Երկար մատնեմատ շատ հաճախ հանդիպում է մարդկանց մոտ,ովքեր զբաղեցնում են առաջատար դիրք ռիսկային,դժվար,”տղայական” մասնագիտություններում`հայտնի քաղաքական գործիչներ,ֆուտբոլիստներ,զինվորական հրամանատարներ,խոշոր ձեռնարկատերեր:
Երկար մատնեմատ ունեցող մարդիկ հակված են հույս դնել հաջողության վրա և վստահաբար ռիսկի են դիմում: Ուշադրության կենտրոնում միշտ գտնվող մարդիկ`շոումեններ,մարզիկներ,վաճառողներ,նկարիչներ,կարճ ասած,հանելուկային և անհասկանալի մարդիկ համարյա միշտ ունեն երկար մատնեմատ: Նրանց կյանքը ավելի շատ կարելի է հանրային համարել,քան մասնավոր: Իրենց հաջողության համար այս մարդիկ պարտական են ռիսկային ձեռնարկներին և սեփական շահերի անտեսմանը:
Շատ երկար մատնեմատ ունեցողները հասարակական ճանաչման կարիք ունեն,նրանք վարպետորեն թաքցնում են իրենց զգացմուքները,արտաքին տեսքը երբեք նման չէ ներսում ապրող մարդուն: Նրանք ի ծնե խարիզմատիկ բնույթ ունեն,սիրում են վառ աչքի զարնող հագուստ,սակայն հաճախ մակերեսային և դատարկ են : Այսպիսի մարդիկ հասակ են առնում մեծ ընտանիքներում,որտեղ նրանք ստիպված են լինում խաղալ ուրիշի դեր,որպեսզի գրավեն ծնողների ուշադրությունը:

Իսկ այժմ դիտարկենք Ժիրինովսկու մատնեմատը: Նշեմ,որ նրա կենսագրությունից հայտնի է,որ նա դաստիարակվել է մոր կողմից,ով մնացել էր միայնակ 6 երեխաների հետ հոր մահից հետո:
Ժիրինովսկու հայնտի արտահայտությունները.

*** Կինը պետք է տանը նստի,լացի,կարուձև անի և ճաշ պատրաստի: Կարդալ ավելին

Աշխարհի 7 հրաշալիքների թեկնածուները HD

March 5, 2012 1 comment

Մինիմալիստական նկարներ HD

March 3, 2012 Leave a comment

Կատուների նկարներ HD

March 2, 2012 2 comments