Home > Աշխարհն իմ տակառի անցքի միջից > Ինչպես գումար վաստակել ԱփՎորքով. Պրակտիկ ուղեցույց. Մաս երրորդ

Ինչպես գումար վաստակել ԱփՎորքով. Պրակտիկ ուղեցույց. Մաս երրորդ

Upwork-logo.svg
Անցյալ երկու գրառումներում խոսեցին, թե ինչ է իրենից ներկայացնում ԱփՎորքը, դրական և բացասական կողմերի մասին: Սույն գրառման մեջ կշարունակենք թեման և առավել խորությամբ կանդրադառնանք <<ներքին>> հարցերին:

Որ պրոյեկտներին Չարժե դիմել

Քանի որ մենք ունենք միավորների(կոնեկտների) սահմանափակ քանակություն՝ 60, ընդ որում դիմելիս միանգամից կորցնում ենք 2 միավոր, ուստի կարող են դիմել ընդհամենը 30 գործի կամ պրոյեկտի: Պետք է ընտրել այն պրոյեկտները, որոնք խելքին մոտ գումար կբերեն ու կլինեն իրականացնելի քո կողմից:


ՈՉ ՄԻ դեպքում պետք չի դիմել հետևյալ պրոյեկտներին

      • Ժամավճարը ավելի քիչ է քան 10$ մեկ ժամի համար

Իմ և բազմաթիվ այլ ծանոթ ֆրիլանսերների փորձից կարող եմ ասել, որ ինչքան ավելի քիչ է վճարում կլիենտը, այդքան ավելի ոչ ադեկվատ ու պահանջկոտ է վերջինս: Հակառակը նույնպես ճիշտ է: Ես գիտեմ, որ ժամը 5 դոլլար ժամավճարը ավելի շատ է քան ՀՀ տարածքում գործող ընկերությունների 90 տոկոսի տրված աշխատավարձը, սակայն չարժի աշխատել միջինից ցածր աշխատավարձով, որը տատանվում է 10-15 դոլլարի սահմաններում՝ կախված աշխատանքի տեսակից: Ծրագրավորման դեպքում հիմնականում 15$+ է ծառայության միջին ստատիստիկ գինը միջին մակարդակի ծրագրավորողի համար:
Առաջին հերթին ցածր ժամավճարը խոսում է քո մասին որպես ցածրակարգ մասնագետի, ով կամ վատ է տիրապետում, կամ էլ ցածր է գնահատում իր աշխատանքը:
Երկրորդ հերթին դու երբևէ չես կարողանա մրցել հնդիկների ու պակիների հետ գների իջեցման գործում, նրանց մեծամասնությունը պատրաստ է աշխատել ամիսը 50$-ով և իրեն զգալ <<царь и бог>> Հնդկաստանում:
Միշտ իմացեք, ինչքան ավելի շատ է վճարում կլիենտը, այնդքան վերջինս ավելի ադեկվատ է, փորձառու, գնահատող և <<աղա տղա/աղջիկ>>:

      • Գործատուն աղքատ երկրից է՝ Հնդկաստան, Պակիստան, Ուկրաինա, Ռուաստան, Հայաստան և այլն

Եթե գործատուի բնակության երկիրը չի ասոցացվում հարստության և լավ կյանքի հետ, ապա մի քանի անգամ մտածեք մինչև գործին դիմելը: Իսկ թե ինչու, կարդացեք ստորև

Կան մի շարք պատճառներ
✔ Պատվիրատուի անգլերենի մակարդակը շատ ցածր է, հետևաբար միմյանց հասկանալու հետ կարող են լինել խնդիրներ:
✔ Պատվիրատուն աղքատ է, փողի համար լացում է:
✔ Պատվիրատուն բիզնես մշակույթից հեռու է, ինչպես ընդունված է մեզ մոտ և մի շարք այլ ԱՊՀ երկրներում:
✔ Շատ մեծ է հավանականությունը, որ կլիենտը միջնորդ է կամ բռոկեր, այսինքն դու աշխատում ես 5$-ով, իսկ պ-րն Քումարը ստանում է 15$ է մեկ ժամվա համար Ամերիկացի կամ Եվրոպացի կլիենտից:

Ինչպես դիմել պրոյետների

Հետաքրքիր գործ գտնելուց հետո պետք է դիմել այդ գործին, այսինքն bid անել կամ cover letter լրացնել: Հենց այդ իսկ cover letter-ը կարդալով պոտենցիալ կլիենտը քո մասին պատկերացում է կազմում: Դրանով իսկ կարող ես տարբերվել բազմաթիվ այլ դիմողներից և օրիգինալություն ցուցաբերես: Ճիշտ հմտությունների և համապատասխան մոտեցման դեպքում կարելի է լավ գործ գնտել: Այս թեմայի շուրջ անհնար է ինչ որ կոնկրետ տեքստ կամ բառեր գրել, սակայն կան մի քանի շատ կարևոր չգրված օրենքներ, որոնց պետք է հետևել.

Раб не хочет стать свободным, он хочет иметь своих рабов (с) Марк Туллий Цицерон
Մի ասա, թե դու ինքան սիրուն պուպուշ աղջիկ կամ տղա ես և գիտես 19 օտար լեզու: Ասա, թե ինչպես կարող ես քո հմտություններն ու գիտելիքները ծառայեցնել ի օգուտ կլիենտի և պատվիրատուի: Ամեն կերպ փորձիր ցույց տալ թե ինչ մոտեցում կցուցաբերես, կամ ինչ օրիգինալ ճանապարհով կարող ես լուծել պատվիրատուի առջև ծառացած խնդիրը:

No Copy-Paste
Ամեն նամակ պետք է գրվի հնարավորինս օրիգինալ և յուրահատուկ մոտեցմամբ կախված պահանջից: Անհրաժեշտ է ցույց տալ, որ դու հասկանում ես ինչի մասին է խոսքը գնում և գիտես ինչ քայլեր ձեռնարկել:

Չամաչել հարցեր տալուց
Կլիենտին հարցեր տալով ցույց ես տալիս քո հատաքրքրվածությունն ու ուշադրունը, ինչը, որպես կանոն, գնահատվում է նրանց կոմից:

ՈՒՇԱԴԻՐ կարդացեք
Շատ դեպքերում կլիետները դիմողների ուշադրությունն ու նյարդերը փորձելու համար, իրենց հայտարարությունում թաքցնում են այսպես կոչված գաղտնաբառեր, որոնց բացակայությունը քո նամակի մեջ կդիտվի որպես FAIL! Կարող է լինել մոտավորապես այպիսի բովանդակությամբ տեքստ “Please specify this word in your application so we know you aren’t a robot: “funnel“.”

Դիտարկենք մեկ օրինակ: Դիցուք պատվիրատուին պետք է SCALA իմացող ծրագրավորող:

Dear Sir white hiring manager,
over last 12 years I have developed a wide range of applications, including, but not limited to: php, js, scala, fortran, haskell, wordpress, brainfuck, agile, logo, ArnoldC.
Here is 200 lines long list of projects in which I have at least held candle or can somehow relate myself to them.

Կարդացիք չէ? Երբեք այսպիսի ապուշություն չգրեք, ավելի ցանկալի է գրել հետևյալ ձևով.

Dear Hiring Manager,

> I need an experienced Scala developer to work on several backend features for my project:

I have some relevant experience; I developed a Scala project that was kind of similar to yours – a sharing economy P2P hooker search service.

> Sign in with Twitter and Facebook

I implemented this feature in that project too, so I can reuse the implementation that uses OAuth2 from Play framework.

Overall, I was on a senior developer position, architecting the entire app and providing guidance to the team. The service has launched successfully and now it scales up to 10 000 daily visitors with the help of micro service container cloud-based architecture that I developed. Here you can try it yourself: http://ubersluts.com/.

Also, I made several blog posts about Scala which you can find here: http://anon.medium.com/tag/scala/.

> Please provide your estimates on cost and time.

I estimate that your project will take about 2 weeks to be finished, but to be more exact I will need you to provide some details: a, b, c.

Thanks,
Your name

Հարցազրույց

Եթե քո cover letter-ը կլիենտը հավանել է, ապա նա սկսում է քեզ հետ հարցազրույց անցկացնել: Եթե դու հասել ես էս էտապին, ապա լավ նորություններ կան, քո անցնելու շանսերը 50% են արդեն՝ կամ կվեցրնեն գործի, կամ էլ ոչ: Սովորաբար այս փուլի ընթացքում կլիենտը պարզում է որոշակի մանրամասներ քո մասին, ինչպիսիք են
– հասանելիությունը՝ շաբաթական քանի ժամ կարող ես աշխատել,
– բնակության վայրը՝ որ ժամային գոտին, Հայաստանի համար մենք ունենք GMT+4.
– կոնտակտային տվյալներ՝ Skype, Google Hangouts, Slack(ծրագրավորողների համար)

Լինում են դեպքեր, երբ կլիենտը քեզ տալիս է թեստային առաջադրանք՝ քո ունակություններն ու հմտությունները ստուգելու համար: Առաջադրանքը կարող է լինել վճարվող կամ չվճարվող:

Աշխատանքի կուլտուրա

  • Միշտ եղիր պատասխանատու:
  • Միշտ եղիր կապի մեջ:
  • Օգտվիր Գուգլից:
  • Հաճախակի ստուգիր էլեկտրոնային փոստը: Եթե սմարթֆոն ունես ապա Gmail հավելված տեղադրի մոտդ ու միացրա ծանուցումները:
  • Դու երբեք չպետք է ասես «Ես չեմ կարող դա անել»: Չգիտես օրինակ Laravel, Yii առաջարկի, կամ եթե կլիենտը համառում է, ապա գտիր կոնկրետ Laravel-ի մասնագետի:

Այս հոդվածի համար նախատեսել էի այսքանը: Հաջորդ անգամ կլինի ավելի հետաքրքիր:

Մի մոռացեք կիսվել և զետեղել սույն հոդվածը Ձեր Ֆեյսբուքի էջերում:

Հոդվածը մասնակի կամ ամբողջովին որևէ տեղ դնելուց մի մոռացեք ավելացնել հղումը, հակառակ դեպքում ՀՀ Քրեական օրենսգրքի չգիտեմ-որ հոդվածի համաձայն կարող եք ենթարկվել ուշունցների, քֆուրների և այլ ոչ հայեցի արտահայտությունների:

Կարդացեք նաև`

Ինչպես գումար վաստակել ԱփՎորքով. Պրակտիկ ուղեցույց. Մաս առաջին.

Ինչպես գումար վաստակել ԱփՎորքով. Պրակտիկ ուղեցույց. Մաս երկրորդ.

Ինչպես գումար վաստակել ԱփՎորքով. Պրակտիկ ուղեցույց. Մաս չորրորդ

Ինչպես դառնալ խիրոմանտ 7 օրում.Պրակտիկ ուղեցույց

Անգլերենի ԱՆՎՃԱՐ դասեր Պերիսկոպում

Ինչպես զբաղվել ինքնազարգացմամբ. Պրակտիկ ուղեցույց:

  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a comment