Home > Աֆորիզմներ > Աֆորիզմներ ըստ Էքզյուպերիի

Աֆորիզմներ ըստ Էքզյուպերիի

February 23, 2012 Leave a comment Go to comments


Սերը երբեք չի սպառվում: Ինչքան ավելի շատ ես տալիս,այդքան ավելի շատ է մնում: Երբ աղբյուրից ջուր ես վերցնում,օրեցօր այն ավելի մեծահոգի և առատ է դառնում:

Երբ մենք իմաստավորենք մեր դերը Երկրի վրա,նույնիսկ ամենահամեստ ու աննկատ դերակատարությոնը,միայն այդժամ մենք երջանիկ կլինենք: Այդժամ միայն մենք կկարողանանք ապրել և մահանալ հանգիստ,քանզի այն ինչ կյանքին իմաստ է հաղորդում,իմաստավորում է նաև մահը:

Մարդ լինել առաջին հերթին նշանակում է պատասխանատվություն զգալ: Ամոթ զգալ աղքատության հանդեպ,որը,կարծես,և քեզանից կախվա չէ: Հպարտանալ ընկերներիդ ամեն մի հաղթանակով: Գիտակցել,որ դնելով գեթ մեկ աղյուս,դու օգնում ես կառուցել աշխարհը:

Ահա իմ գաղտնիքը,այն պարզ է հնչում.ամենատես է միայն սիրտը: Ամենակարևորը աչքերով չես տեսնի:

Միշտ հիշիր.անլուծելի խնդիրը,անհաշտ հակասությունը ստիպում են քեզ գերազանցել ինքդ քեզ,աճել և զարգանալ`այլ կերպ հնարավոր չէ գլուխ հանել:

Երջանկության չի բերում երջանկության որոնումը: Եթե փնտրես այն,կնստես և նստած կմնաս,չինամանլով,որ կողմ սլանալ: Սակայն դու տքնում ես,կերտում ես,երկնում ես և ,ի պարգևատրումն քո ջանքերի,քեզ դարձնում են երջանիկ

Տեսել եք երբևէ,թե ինչպես է եղեգնը թաքնվում քամուց?Քամին ճոճում է այն և դարձնում ավելի ամուր: Իմաստություն ձեռք  է բերում նա,ով ամեն հիմարությունից դաս է քաղում:

Կարդացեք նաև`

Աֆորիզմներ կյանքի մասին

Աֆորիզմներ կանանց մասին

Աֆորիզմներ պատերազմի մասին

Աֆորիզմներ միայնության մասին

Աֆորիզմներ ճշմարտության մասին

Աֆորիզմներ լռության մասին

Աֆորիզմներ բնության մասին

Աֆորիզմներ ըստ Դալայ-Լամայի

Կիսվել

Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

  1. February 24, 2012 at 1:23 pm

    Ձեր էքզյուպերիկ գրառումը տեղ գտավ http://www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

  1. No trackbacks yet.

Leave a comment