Archive

Posts Tagged ‘Օսկար Ուայլդ’

Մտորումներ դՕրիանի մասին

December 12, 2011 2 comments

Ձեր ուշադրությանն  եմ ներկայացնում  իմ և  իմ ընկեր ու կոլլեգա Մարի Loveի միջև տեղի ունեցած փոքր երկխոսությունը դՕրիանի մասին…

Աֆորիզմներ սիրո մասին

August 12, 2011 Leave a comment

Որպեսզի կինն ու տղամարդը սիրեն միմյանց բավական չէ միասին ծիծաղելը: Անհրաժեշտ է նաև ցավ պատճառել մեկմեկու :

Ֆրանսուա Սագան

Սիրո առաջին նախանշաններից են տղամարդու մոտ`երկչոտությունը,իսկ կնոջ մոտ`քաջությունը:

Վիկտոր Հյուգո

Ես նրան այնքան եմ սիրում,որ եթե նա որոշեր գնդակահարեր ամբողջ աշխարհին,ապա ես նրա կողքին կկանգնեի և լուռ կտայի փամփուշտները :

Էվա Բրաուն

Սերը երևակայության հաղթանակն է բանականության հանդեպ :

Էդմոնդ Ուելս

Կարդալ ավելին

Աֆորիզմներ կանանց մասին

August 11, 2011 1 comment


Ամեն կին մի գաղտնիք է`քողարկված զգեստով :

Անանուն Հեղինակ

Կնոջ համար գեղեցկությունն ավելի կարոր է ,քան միտքը ,քանի որ տղամարդուն ավելի հեշտ է նայել,քան մտածել:

Մարլեն Դիտրիխ

Աստված տվեց կնոջը գեղեցկությունը,իսկ Սատանան`խելք:

Անանուն Հեղինակ

Եթե աշխարհում չլինեին կանայք,աշխարհի բոլոր փողերն իմաստ չէին ունենա :

Արիստոտել Օնասիս

Կարելի է ապացուցել կնոջը,որ նա ճիշտ չէ :Սակայն անհնար է համոզել նրան :

Անանուն Հեղինակ 

Կինն ընկերներ չունի : Նրան կամ սիրում են,կամ `ոչ :

Գաբրիել Շանել :

Կարդալ ավելին

Աֆորիզմներ Պալմիստրիայի մասին

June 3, 2011 Leave a comment

Եվ դրեց Աստված իր կնիքը ձեռքի վրա,որպեսզի բոլորը իմանան նրա(Աստծո) գործերի մասին:

Աստվածաշունչ

Մարդկային գերակայությունն ապահովվում է նրա ձեռքերի միջոցով:

Անաքսագորաս

Մարդկային ձեռքի գծերը առանց պատճառի չեն կերտվել.նրանք առաջացել են աստվածային ազդեցության և մարդու անհատականության փոխազդեցության շնորհիվ:

Արիստոտել

Բոլորը սիրում են բացահայտել ուրիշներին,սակայն ոչ-ոք չի սիրում բացահայտված լինել :

Ֆրանցուա դե Լարոշֆուկո

Ամեն մարդ պետք է այցելի պալմիստին առնվազն մեկ անգամ ամսեկան իմանալու համար ինչն է կարելի,ինչը`ոչ:Հետո մենք,անկասկած,կանենք հակառակը: Սակայն հաճելի է նախապես  իմանալ հետևանքների մասին …

Օսկար Ուայլդ

Ձեռքի վրա պատկերված է ոչ-թե Ճակատագիրը,այլ դրա տեսությունը: Պետք է կարծել,որ ուղեղը հաշվարկում է կյանքի ուղղու հնարավոր  տարբեր վարկածները,հաշվի առնելով, մարդու հակվածություններն ու բնավորության առանձնահատկությունները: Քանի որ,ուղղեղի և ձեռքի միջև գոյություն ունի կապ,ապա այդ ինֆորմացիան փոխանցվում է նշանների տեսքով: Պալմիստրիան լեզու է,որը մենք  պարզապես թարգմանում ենք:Մենք գիտենք այս լեզվի քերականությունը,սակայն քիչ բառերի ենք տիրապետում: Ահա թե ինչու ապագայի կանխատեսումները,որպես կանոն,ունեն ընդհանուր տեսք: Ընդհանուր կետերը տարբեր ձևերով կարող են մեկնաբանվել:

Պալմիստրիայում գլխավորը էթիկայի հարցն է: Իսկական պալմիստ դառնալու համար պետք է անցնել բարոյական կատարելագործման փուլերի միջով: Ոչ բոլորը կարող են զբաղվել պալմիստրիայով,ինչպես նաև,բոլորին չէ,որ պետք է ցույց տալ ձեռքը:  Դա պարզապես անվտանգ չէ: Քանզի խոսքը գնում է ամենակարևորի`մարդու ապագայի մասին:

Վլադիմիր Ֆինոգեև

Մարդու յուրաքանչյուր արարք,յուրաքանչյուր խոսք,անգամ անցյալի  յուրաքանչյուր միտք անքակտելիորեն կապված է  ապագայի հետ անտեսանելի թելերով: Եվ այս աշխարհում ամեն ինչի համար գալիս է հատուցումը: Մարդուն հասցված վնասի փոխհատուցումը կարող է անհամեմատ մեծ լինել հասցված վնասից:

Հ/Ս “Խիրոմանտը”

Պալմիստի շուրթերը պետք է ամուր սեղմված լինեն,ինչպես լուռ է խոստովանահայրը : Սակայն եթե նա խոսի,ապա կասի,որ ժպտերես մարդկանց կեսից ավելին լոկ ուրախության դիմակ են հագել,որի ետևում թաքնված են կոտրված սրտեր: Նա կհաստատի,որ այսպես կոչված ճշմարտությունները քողարկված ստեր են,որ երդվյալ վկայությունները միայն սրիկայություն են…

Կեյրո

Կիսվել Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

Գլուխ տասներկուերորդ կամ Օսկարադրամա

April 17, 2011 Leave a comment

(սկիզբն այստեղ)

Օսկար Ուայլդ

Ինձ զարմացրեց աջ և ձախ ձեռքերի տարբերությունը:Չիմանալով,թե ում հետ եմ խոսում,ես բացատրեցի խոսակցիս,որ ձախ ձեռքն արտահայտում է ժառանգական հակումները, մինչդեռ աջը ցույց է տալիս զարգացումը և անձնական ձեռքբերումները: Բայց աջ ձեռքի վրա նրա կարիերան կոտրվում և կործանվում էր որոշակի ժամանակահատվածում: Համարյա մոռանալով,թե որտեղ եմ գտնվում,ես ամփոփեցի իմ դիտումները հետևյալ նախադասությամբ.

-Ձեր ձախ ձեռքն արքայի ձեռք է,բայց աջ ձեռքն ասում է,որ արքան աքսորում է ինքն իրեն: Ձախ ձեռքը վառ ապագա և անվերջանալի հաջողություններ է խոստանում,մինևդեռ աջն ասում է, որ ամեն ինչ ավարտվելու է մեկ չարաբաստիկ օր:

Ձեռքերի տերը չծիծաղեց իմ ասածից.

-Կարող եք ինձ ասել այդ ժամանակահատվածը?,-հարցրեց նա:

-Մի քանի տարուց,հաշված այս օրվանից,-պատասխանեցի ես,-Քառասունմեկ և քառասուներկու տարիների միջև:

-Սա կատակ է:ԿԱՏԱԿ: Օսկար ՈՒայլդը և ողբերգական ավարտ?,-լսվեց ինչ-որ մեկի ձայնը:

Ես նոր հասկացա,որ խոսում եմ Օսկար ՈՒայլդի հետ:Սակայն վերջինս, առանց որևէ բառ ասելու,դուրս եկավ:Բլանշը` զայրնալով ինձ վրա, խնդրեց լքել իր տունը,ասելով.

-Դուք փչացրեցիք ճաշկերույթը `վանելով երեկոյի ամենաանվանի մարդուն…

Ես տեսա Ուայլդին դատալսումից առաջ.դատալսում, որ պետք է ճակատագրական լիներ նրա համար: Առաջին լսումից առաջ նա եկավ ինձ մոտ և հարցրեց, թե արդյոք խզումը նույն տեղում է գտնվում? Ես հաստատեցի ճգնաժամի մոտեցումը,նաև նշեցի,որ նրա Ճակատագիրը չի կոտրվի:Նա լուռ շնարհակալություն հայտնեց ,և հեռանալիս ասաց.

Իմ բարի ընկեր,դուք ինքներդ շատ լավ գիտեք,որ Ճակատագիրը չունի մարդիկ,որոնք կնորոգեն իր ուղին…

Մեր հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ մի քանի տարի անց` 1900 թվականի ամռանը Փարիզում: Ես ընկերներիս հետ նստած էի սրճարանում,երբ կողքովս անցավ մի վտիտ տղամարդ, և նստեց ետին սեղանի շուրջ: Ես նրան չէի ճանաչի,սակայն ընկերներից մեկը բացականչեց.

-Աստված իմ!Նայեք:Նա Օսկար ՈՒայլդն է:

-Ես պետք է նրա հետ խոսեմ,-իսկույն ասացի ես:

Եթե դուք անեք այդ,-նախազգուշացրեց ինձ ընկերներիցս մեկը,-Ապա այլևս չվերադառնաք մեր սեղանի մոտ:

Չանսալով նրա խոսքերին ես մոտեցա Օսկարին: Հասարակությունից մերժված և անտեսված Ուայլդը հուզվեց իմ արարքից,անգամ արտասվեց.

-Իմ  հաճելի ընկեր,դուք այնքան բարի եք,-ասաց նա,-Հիմա բոլորն ինձ թունավորում և պարսավում են:Ձեր կողմից շատ վեհանձն քայլ էր ինձ մոտենալը:Ես ամեն ինչ զգացել եմ իմ մաշկի վրա.սխալներ,ձերբակալում,աքսոր,ազատ արձակում:Ինձանից երես են թեքել բոլոր ընկերներս:Նրանց գոռոզությունը ու արհամարհանքը ինձ հուսահատության անդունդն է նետել…

Մենք երկար  ժամանակ խոսում էինք մինչև հանգեցին բոլոր լույսերը,լռեց երաժշտությունը,մարդկանց ձայները դադարեցին ,և սրճարանն ընկղմվեց խավարի մեջ:

Անիմաստ էր որևէ հույսեր ներշնչել նրան:Նրա վեհ ուղեղը միանգամից կմերժեր դա: Նա ճանաչեց կյանքի դառն իրականությունը` այն բիրտ ճշմարտությունը,որ Ճակատագիրը պատրաստել էր նրա համար:

-Ես ուրախ եմ որ դուք օգնեցիք ինձ հաղթահարել դեպրեսիան:Դուք հիշում եք այն գիշերը տիկին Բլանշի տանը?Երբ ես իմ փառքի գագաթնակետին էի գտվում:Դուք այն ժամանակ կանխագուշակեցիք իմ անկումը:Ինչու ես ձեր խոսքերը լուրջ չընդունեցի?Այսօր դուք մեկ անգամ ևս ինձ օգնեցիք վերգտնել ինքս ինձ: Բայց ես պետք է հեռանամ այժմ:Հուսով եմ,մենք մեկ անգամ ևս կհանդիպենք:

Դժբախտաբար,մենք այևս չհանդիպեցինք: Մի քանի ամիս անց ես այն սակավաթիվ մարդկանցից էի,որոնք ուղեկցում էին նրա դագաղը գերեզմանատուն…

(շարունակելի)

Գլուխ տասնմեկերորդ կամ Ճակատագրական գեղեցկուհին

April 16, 2011 Leave a comment

(սկիզբն այստեղ)

Մի անգամ սրահ մտավ գայթակղիչ կին: Նա առաջին հաճախորդն էր այդ օրը,և ես նրան բավականին երկար ժամանակ նվիրեցի:Երբ նա հեռացավ,վտանգ զգացի ու մտքի մեջ նորից վերհիշեցի,թե ինչ էի նրան ասել քիչ առաջ: Իմ ներքին հայացքն ուղղված էր դեպի բոլոր ամսաթվերն ու իրադարձությունները,որոնք պետք է կատարվեին նրա հետ:

Իմ սիստեմն ինձ թույլ էր տալիս որոշել սպասվող իրադարձության ժամանակը`մինչև իսկ կոնկրետ  ժամը:Հանկարծ ես հասկացա,որ իմ այցելուին լուրջ վտանգ է սպառնում կրակի հետ կապված `հենց այդ իսկ երեկոյան:Հնարավոր է,որոշ մարդիկ այդպիսի կանխազգացումն անվանեն պայծառատեսություն,բայց ըստ իս,փորձված և պատրաստված միտքը կարող է որսալ “սպասվող իրադարձությունների ստվերը”:

Ես որոշեցի անհապաղ հանդիպել այդ կնոջը և զգուշացնել նրան սպասվող վտանգի մասին:Սակայն չգիտեի կնոջ անունը,քանի որ միշտ այցելուներիս անհայտ մնալու հնարավորություն էի տալիս: Բարեբախտաբար  հեռանալիս ` նա խնդրել էր քարտուղարիս կառապանին փոխանցել հյուրանոցի հասցեն: Բնականաբար,ես անմիջապես այնտեղ մեկնեցի:

Բնութագրելով դռնապանին կնոջ արտաքինը` ես իմացա նրա համարը: Սկզբից նրան թվաց,թե ես խելքս թռցրել եմ:Նա այդպես էլ ասաց ինձ:Տեղի տալով իմ համառությանը`նա վերջապես համաձայնվեց լքել համարը և օրվա մնացած մասն անցկացնել իմ ընկերներից մեկի տանը:

Այստեղ սկսվում է տարօրինակությունը: Ոչ-մի հրդեհ էլ տեղի չի ունենում: Բայց կնոջ սիրելի շնիկը,որին նա մոռացել  էր համարում գիշերը,շնչահեղձ էր լինում գազի արտահոսքից: Այսպիսի անսովոր ձևով ես ծանոթացա հայտնի և հրաշալի Բլանշ Ռուզվելտի հետ:

Բլանշ Ռուզվելտը կարծես Հալլեի գիսավոր լիներ,որ հարյուր տարին մեկ է երևում երկրագնդի հորիզոնում: Այս ամերիկուհուն սիրահարվում էին բոլորը`փողոցային թափառաշրջիկը,բարոն կամ դուքս,պալատում ապրող արքայազն:Նրան բոլորը կոչում էին Բլանշ,որ ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է սպիտակ,քանի որ ուրիշ ոչ-մի տիտղոս չէր համապատասխանում նրան ինչպես այդ պարզ անունը:Աստվածների սիրելի այդ օժտված կինը գրում էր վեպեր և բանաստեղծություններ:Նրա գեղեցկությունը,հմայքը,տաղանդը և անմեղ արտաքինը գրավում էին հարյուրավոր տղամարդկանց և կանանց:

«Հրդեհի» հետ կապված դեպքից որոշ ժամանակ անց` նա կազմակերպեց ճաշկերույթ,որտեղ ես պետք է խորհրդատվություն անցկացնեի հյուրերի հետ:Ինձ նստեցրեցին վարագույրի ետևում,որպեսզի ես չիմանամ,թե ում հետ եմ խոսում: Սեանսն ավարտելուց հետո ինձ ծանոթացրին մի շարք բարձրաստիճան այրերի և կանանց հետ:

Իմ  առանձնահատուկ հաջողությունը այդ երեկոյան ես կապում եմ Օսկար Ուայլդի հետ,ով այդ ժամանակ իր փառքի գագաթին էր:Երբ ես տեսա նրա հաստ ձեռքերը բարձիկի վրա,ես անգամ չէի կարող մտածել,որ դրանք պատկանում են այդ մեծ անձնավորությանը:Դրանք ոչնչով աչքի չընկնող ձեռքեր էին…

(շարունակելի)