Archive

Posts Tagged ‘սեր’

Ալկոհոլային աստղագուշակ

November 1, 2014 Leave a comment


Շատ քչերը գիտեն, որ համաստեղության նշաններն բնորոշում են ոչ միայն մեր բնավորությունն ու սովորույթները, այլև ուտելիքի և մասնավորապես խմիչքի հետ կապված նախասիրությունները: Այժմ տեսնենք թե որ խմիչքներին և ինչպիսի նախապատվություն են տալիս տարբեր համաստեղության նշաններ ունեցող մարդիկ:

Խոյերը բավականին պահպանողական հայացքներ ունեն և շատ հազվադեպ են փոխում իրենց «ալկոհոլային» նախասիրությունները, նախապատվությունը տալով «փորձված միջոցներին»: Լինելով ուժեղ անհատներ՝ խոյերն ընտրում են թունդ խմիչքներ՝ կոնյակ, օղի, վիսկի: Սակայն ալկոհոլի ազդեցության տակ գտնվելով խոյերը կարող են կորցնել ինքնատիրապետումը, ինչն էլ հանգեցնում է վտանգավոր հետևանքների: Ուստի խոյերին խորհուրդ է տրվում չչարաշահել և օգտագործել թույլ ալկոհոլային խմիչքներ՝ գինի կամ շամպայն:

Ցուլերն էլ պակաս պահպանողական չեն իրանց սովորություններում, սիրում են բարձրակարգ ապրանքներ և սովորաբար սիրում են որակյալ և թանկարժեք գինի: Սակայն գինովցած վիճակում ցուլի համաստղության տակ ծնվածը կարող է վերածվել իրական ցլի՝ կատաղի և անկառավարելի

Երկվորյակներն, ընդհակառակը, բծախնդիր չեն ըմպելիքների ընտրության հարցում, քանի որ նրանց համար ամենակարևորը ընկերներն ու միջավայրն է, այլ ոչ խմիչքը: Նրանք առանց առարկելու կխմեն այն ինչ առաջարկվի՝ չվախենալով մարտահրավերներից: Նրանք հազվադեպ են հարբում և կորցնում ինքնատիրապետումը, միշտ բարի և ընկերացեր են նույնիսկ մի քիչ գինովցած վիճակում: Երկվորյակները նախապատվություն են տալիս չոր գինիներին:
Կարդալ ավելին

Սիրո գաղտնիքը

February 29, 2012 Leave a comment

Մի երիտասարդ շատ անհաջողակ էր Սիրո հարցերում: Իրեն միշտ պատահում էին աղջիկներ,որոնք “այն” չէին: Մեկին նա տգեղ էր համարում,մյուսին անմիտ,երրորդին դժկամ: Կատարելության որոնումներից հոգնելով,երիտասարդը որոշեց խորհուրդ հարցնել սպիտակաթույր իմաստունից:
Ուշադիր լսելով երիտասարդին ալեհեր ծերունին պատասխանեց.
-Հասկանում եմ քեզ,քո դժբախտությունը իսկապես մեծ է: Սակայն ասա ինձ,ինչպես ես դու վերաբերվում քո մայրիկին?
Երիտասարդը շատ զարմացավ:
-Ինչ կապ ունի իմ մայրիկը?Դե չգիտեմ…Նա ինձ մոտ շատ հաճախ բարկություն է առաջացնում`իր հիմար հարցերով,հոգնեցնող հոգատարությամբ,բողոքներով և խնդրանքներով: Չեմ կարող ասել,թե սիրում եմ նրան:
Իմաստունը լռեց,գլուխը կախեց և շարունակեց զրույցը.
-Ինչևէ,ես հիմա կբացահայտեմ քեզ համար Սիրո կարևորագույն գաղտնիքը: Երջանկությունը գոյություն ունի և այն թաքնված է քո թանկարժեք Սրտի մեջ: Սիրո հարցերում քո բարեկեցության սերմը դրել է մի շատ կարևոր մարդ քո կյանքում`մայրը: Ինչպես դու վերաբերվում ես նրան,այդպես էլ կվերաբերվես աշխարհի բոլոր կանանց: Քանի որ մայրը քո առաջին սերն է,ով իր հոգատար գիրկն է քեզ առել: Դա կնոջ ամենաառաջին կերպարն է,նախատիպը: Եթե սիրես և հարգես մայրիկիդ ,ապա կսովորես սիրել և հարգել բոլոր կանանց: Այդժամ մի օր դու կտեսնես ,որ քո հավանած աղջիկը կպատասխանի քեզ քնքուշ հայացքով,մեղմ ժպիտով և բարի խոսքով: Դու կտեսնես կանաց Ճշմարիտ: Ծնողների հանդեպ մեր վերաբերմուքնը մեր երջանկության գրավականն է:
Երիտասարտը հարգալից խոնարհվեց իմաստունին և հեռացավ: Սակայն իմաստունը ևս մեկ,վերջին խորհուրդը տվեց հեռացող երիտասարդին.
-Փնտրիր այն աղջկան,ով սիրում և հարգում է իր հայրիկին:

Կարդացեք նաև`

Լեգենդ բրահմանի,կովի և Կարմայի օրենքի մասին

Ինչպես Էյնշտեյնն ապացուցեց Աստծո գոյությունը…

Լեգենդ երկու գայլերի մասին

Լեգենդ Արդար Կայսրի մասին

Առակ ծերուկի,տղայի և ավանակի մասին

Եզոպոս

Աստծո զանգը

Կատարելությունը որոնելիս…

Բլոգի հոդվածների թեժ տասնյակ

October 18, 2011 Leave a comment

Top 10Արդեն կես տարի է ինչ գոյություն ունի այս բլոգը,սկզբում հասցեն այսպիսին էր ArmPalmistry.wordpress.com ու միշտ բոլորը դժվարանում էին հասկանալ կամ հիշել այդ տարօրինակ հասցեն: Ուստի որոշեցի այն փոխել: Այժմ բլոգը կարող եք գտնել պարզապես բրաուզերում հավաքելով hakhunts.wordpress.com :
Ձեզ եմ ներկայացնում բլոգում կես տարվա ընթացքում ամենաշատն ընթերցված գրառումների թեժ տասնյակը:

10րդ հորիզոնական

Աֆորիզմներ սիրո մասին
Բոլորին հետաքրքրում է սերը,լինի նա ծեր թե երիտասարդ,տղամարդ թե (հատկապես) կին: Այս գրառումը ներկայացնում է իմ ամենասիրելի աֆորիզմները սիրո մասին:

9րդ հորիզոնական

Խալերը և դրանց նշանակությունը.Մասն երրորդ
Այս գրառումը պատմում է ձեռքի վրա առկա խալերի և դրանց ճակատագրական նշանակության մասին:

8րդ հորիզոնական

Աչքի գույները.Դրանց նշանակությունը.Մասն առաջին
Աչքերի գույնի և դրանց հետաքրքիր նշանակության մասին: Պարզվում է,որ մարդու աչքերի գույնը նույնպես կարող է բազմանշանակ լինել`թե ուղիղ,թե փոխաբերական իմաստով:

7րդ հորիզոնական

Ի՞նչ են ասում մատնահետքերը ձեր մասին…Մասն երկրորդ
Այս գրառումը պատմում է մատնահետքերի 3 հիմնական տիպերի,ենթատիպերի և դրանց բնավորության հետ կապի մասին:

7րդ հորիզոնական

Երեխաների նշաններ ձեռքի վրա
Մենք`հայերս,շատ ենք սիրում երեխաներին: Այս գրառումը Ձեզ կօգնի հայտնաբերել նրանց քանակն ու սեռը ձեռքի միջոցով:

6րդ հորիզոնական

Մատանիներ.Դրանց նշանակությունն ու օգտակարությունը
Երբևէ ուշադրություն դարձրել եք,թե որ մատին է մատանի կրում Ձեր զրուցակիցը կամ ընկերը?Այս գրառումը կարդալուց հետո կսկսեք ուշադրություն դարձնել,քանի որ դա նույնպես մեծ նշանակություն ունի:

5րդ հորիզոնական

Քյառթու ձեռքեր
Այս գրառումը իմ կատարած փոքրիկ հետազոտության արդյունք է: Այն պատմում է քյառթու տղաների ձեռքերին բնորոշ մի շարք հատկանշական առանձնահատկությունների մասին:

4րդ հորիզոնական

Սեքսուալության Գաղտնիքները.Մասն առաջին
Բազմաթիվ ամուսնություններ անհաջող են լինում կնոջ և տղամարդու հակառակ սեռի մասին ունեցած թյուր պատկերացումների պատճառով: Անհրաժեշտ է լավ ճանաչել զուգընկերոջդ ամուսնանալուց առաջ: Այս հոդվածում փորձում եմ բացահայտել մարդու սեքսուալ առանձնահատկությունները և ճաշակը ձեռքերի օգնությամբ:

3րդ հորիզոնական

Մի դատիր,որ չդատվես…
Անժելա Սարգսյանի անձնական կյանքի աղմկահարույց սկանդալի մասին…Բառերն ավելորդ են :

2րդ հորիզոնական

Խալերը և դրանց նշանակությունը.Մասն առաջին
Այս գրառման մեջ Ձեզ եմ ներկայացնում դեմքի վրա գտնվող խալերի գաղտնի նշանակության մասին:

Առաջին հորիզոնական

Սիրային Աստղագուշակ.Մասն առաջին
Զուգընկերոջ ընտրության հարցում Ձեզ կարող են օգնել կենդանակերպի նշանները: Սույն գրառումը հենց դրանց մասին է:

Աֆորիզմներ սիրո մասին

August 12, 2011 Leave a comment

Որպեսզի կինն ու տղամարդը սիրեն միմյանց բավական չէ միասին ծիծաղելը: Անհրաժեշտ է նաև ցավ պատճառել մեկմեկու :

Ֆրանսուա Սագան

Սիրո առաջին նախանշաններից են տղամարդու մոտ`երկչոտությունը,իսկ կնոջ մոտ`քաջությունը:

Վիկտոր Հյուգո

Ես նրան այնքան եմ սիրում,որ եթե նա որոշեր գնդակահարեր ամբողջ աշխարհին,ապա ես նրա կողքին կկանգնեի և լուռ կտայի փամփուշտները :

Էվա Բրաուն

Սերը երևակայության հաղթանակն է բանականության հանդեպ :

Էդմոնդ Ուելս

Կարդալ ավելին

Սեքսուալության Գաղտնիքները.Մասն երրորդ

June 28, 2011 Leave a comment

Այժմ խոսենք Վեներայի ճարմանդի մասին:

Վեներայի ճարմանդը կիսաշրջան է,որը սկսվում է մատնեմատի և ճկույթի միջև,իսկ ավարտվում է ցուցամատի և միջնամատի միջև: Ճիշտ կառուցվածքի Վեներայի ճարմանդ հազվադեպ է հանդիպում գործնականում,ուստի այս մարդիկ ունեն սիրո յուրահատուկ ընկալում:  Ճարմանդն ուժեղացնում է կիրքը,գաղտնի ցանկությունները,սեքսում նորարարության տենչը: Նաև ճարմանդը ցույց է տալիս գերզգայուն մարդու,ով շատ դյուրագրգիռ է: Այսպիսի մարդկանց հետ շփվելիս անհրաժեշտ է զգույշ լինել,քանի որ նրանց հեշտ է վիրավորելը,նրանք ուշ են ներում հասցված վիրավորանքը,շատ հաճախ հիշաչար են լինում: 

Վերջում դիտարկենք մատներն ու եղունգները:

Երկար ցուցամատ

Երկար ցուցամատ ունեցող մարդիկ համարձակ ու համառ են,պատրաստ են համարձակ գործողությունների,այդ թվում նաև Կարդալ ավելին

Սեքսուալության Գաղտնիքները.Մասն երկրորդ

June 27, 2011 Leave a comment

Ուսումնասիրենք նաև գծերը,քանի որ նրանք նույպես մեծ ինֆորմացիա են պարունակում սեքսուալության մասին:

Սրտի գիծը կարևորագույնն է այս հարցում:

Այս գիծն ուսումնասիրելիս պետք է ուշադրություն դարձնել դրա սկզբի և տեսակի վրա: Միշտ սակայն պետք է հիշել մեկ կարևոր կանոն.

Գիծը կարող է ունենալ միաժամանակ և դրական,և բացասական հատկանիշներ:

ՆԿ. 1Երկար կոր Սրտի գիծն առանց ճյուղավորումների և կղզյակների ,որը սկսվում է Յուպիտերի թումբի վրա,խոսում է սիրառատության,խանդի,սեփականատիրական վերաբերմունքի մասին դեպի սիրեցյալը: Կարծես թե շատ է սերը,բայց այդ սերը իդալիստիկ է,ինչպես սերը հայրենիքի կամ սիրած թիմի հանդեպ,սիրո առարկան կուռք է դառնում կարծես: Ամեն ինչ լավ է,սակայն այդպիսի սերը հավերժ չէ.հաճախ վարդագույն ակնոցներն ընկնում են, և սիրո առարկան դառնում է ատելության առարկա:  Այլևս չեն կարող վերադարձնել սերը…Այս մարդիկ սիրում են ծայրահեղություններ`կամ ուժեղ սիրում են,կամ էլ իսկապես ատում: Այս մարդկանց ճկունություն է պակասում հարաբերություններում.նրանք չեն զիջում և չեն ներում երբեք: Թեպետ այս մարդիկ շատ հակառակ սեռի ներկայացուցիչների հետ են սիրում շփվել,սակայն իրենց բնույթով մոնոգամ են: Քնքուշ կամ հաճելի բառեր չես լսի այսպիսի մարդուց Կարդալ ավելին

Սեքսուալության Գաղտնիքները.Մասն առաջին

June 26, 2011 Leave a comment

Ինձ շատ են հարցնում անձնական կյանքի և հարաբերությունների մասին: Այդ հարցերը մոտավորապես լինում են նման կարգի.

-Ինչու մեր հարաբերությունները չեն դասավորվում?Համապատասխանում է ինձ արդյոք այս տղամարդը/կինը?Ում ընտրել?Արդյոք նա լավ և կրքոտ սիրահար է?

Ոչ մեկի համար գաղտնիք չէ,որ բարեհաջող ընդանեկան երջանկության գրավականը ոչ միայն վեհ պլատոնական զգացմունքներն են,այլ նաև սեքսը: Սեքսուալ կյանքից է կախված ոչ միայն հարաբերությունների հարատևությունը,այլ նաև դրանց որակը :

-Իսկ ինչից է պետք սկսվել?,-կհարցնեք Դուք:

-Ձեռքի արտաքին մասի ուսումնասիրությունից,-կպատասխանեմ ես :
Կարդալ ավելին

Սիրային Աստղագուշակ.Մասն առաջին

June 9, 2011 2 comments

ԽՈՅ Կին-խոյը հաճախ շատ գրավիչ և շփվող է,ունի հումորի զգացում և մի շարք երկրպագուներ,սիրում է սիրաբանել: Խոյերը շատ փոփխական են,նրանք շուտ սիրահարվում և շուտ հիասթափվում են: Շատ սիրավեպեր են ունենում նույնիսկ հասուն տարիքում: Սովորաբար ամուսնանում են վաղ տարիքում և դառն ափսոսում են հետո:Խոյերը սովորաբար ուշ են ձեռք բերում իմաստության   և հաճախ իրենց ընտրությունը կատարում են միայն 30-35 տարեկանում: Կին-խոյերը զարմանալի են: Նրանք շատ հավակնոտ են և  օգնում են իրենց ամուսիններին հաջողության հասնել: Այսպիսի կանայք երջանիկ են ,երբ նրանց ղեկավարում է այն մարդը,ում նրանք հարգում են: Շատ Խոյեր անպատասխանատու են,նրանց դժվար է “կապել տանը”:Նրանց անհրաժեշտ է կայունություն և  ամրություն:
Լավ զուգընկերներն են`Ցուլ,Աղեղնավոր,Երկվորյակ,Ձկներ,Ջրհոս:
Վատ զուգընկերներն են`Խեցգետին,Կշեռք և Այծեղջյուր:

Կարդալ ավելին

Ամուսնության գիծ.Սիրո գիծ

May 24, 2011 Leave a comment

Նկ.1 Ամուսնության գիծ

Ամուսնության գիծն արտահայտում է հարաբերությունները,ինչպես նաև ուժեղ զգացմունքներն ու էմոցիաները,տառապանքը ինչ-որ մարդու համար:Երևույթ,որ մեծ ազդեցություն է ունեցել մարդու ներքին կյանքի վրա:Ամուսնության գիծն անվանում են նաև հարաբերությունների,կապի կամ սիրո գիծ:

Ամուսնության գծի խորության և երկարությունն ուսումնասիրելով կարող ենք պատկերացում կազմել հարաբերությունների երկարության և կարևորության մասին:Այս գծերը նաև թույլ են տալիս իմանալ լիբիդոյի քանակը մարդու մոտ:Գծի ավարտը կարող է հուշել հարաբերությունների ավարտի հնարավոր պատճառի մասին: Այս գծերը հիմնականում արտահայտում են ոչ այնքան հարաբերությունները,որքան մարդու հակառակ սեռի հետ փոխհարաբերության համակարգը:

Ամուսնության գիծը պետք է դիտարկել  `Կյանքի ,Գլխի,Սրտի,Ճակատագրի գծերի հետ համատեղ:

Ամուսնանալու տարիքը

Նկ.2 Սիրո Գիծ

Ամուսնանալու տարիքն իմանալու ամենահեշտ մեթոդը հետևյալն է. Մերկուրիի թումբի`Սրտի Գծի և Ճկույթի միջև եղած հեռավորության միջնամասը վերցնել որպես 22 տարի:Հիշեցնեմ,որ ժամանակը հաշվվում է Սրտի Գծից մինչև Ճկույթը (Նկ.2):

Վերին սահմանը կստանանք 44 տարի,որից հետո ժամանակը հոսում է ներքև մինչ 88 տարի:Այս մեթոդը բավականին ճշգրիտ է հատկապես մինչ 30 տարեկան մարդկանց համար,քանի որ այդ տարիքից հետո տվյալ հատվածը սեղվմում է և ,գծերը կորցնում են իրենց  արժեքը:

Ամուսնության գծի տարատեսակները

Նկ.3 Ամուսնության գծի տարատեսակները

Ամուսնության գիծը կարող է տարբեր ձևեր ընդունել:Նկ.3 ա-ում պատկերված է վեր բարձրացող գիծ,ինչը վկայում է ամուսնության մեջ մտնելու անհնարինության մասին:Այն հանդիպում է այրիների,կամ այն մարդկանց մոտ,ովքեր նպատակադրված խուսափում են ամուսնության մեջ մտնել:

Եթե օրինակ,գիծն,ընդհակառակը,իջնում է ներքև, ինչպես Նկ.3 գ-ում,ապա պետք է ուշադրություն դարձնել մյուս նշաններին ձեռքի վրա,քանի որ տվյալ նշանը վկայում է այն մասին,որ տվյալ մարդը կապրի ավելի երկար քան իր երկրորդ կեսը:

Ճյուղավորումով ավարտվող Ամուսնության գիծը,որը պատկերված է Նկ.3 բ-ում,նշանակում է բաժանում կամ ապահարզան,հարաբերություններն ավարտվում են նշանն ունեցողի պատճառով:Շատ տարածված նշան է: Երբ մարդ հասկանում է իր սխալը և ձգտում պահպանել հարաբերությունները,ապա այս նշանը կարող է վերանալ:

Նշաններ Ամուսնության գծի վրա

Նկ. 4 Նշաններ Ամուսնության գծի վրա

Ամուսնություն գծի վրա կարող են լինել տարբեր նշաններ`կղզյակ,խաչ,աստղ կամ կետ:Նրանցից ամեն մեկը վերաբերվում է այն հարաբերություններին,որի վրա գտնվում է:

Խաչը(դ) ցույց է տալիս լուրջ խոչընդոտներ սիրո մեջ:Խոչընդոտներ,որոնց հետ մարդ բախվում է հարաբերությունների մեջ:

Աստղը(գ) ցույց է տալիս,որ սերն օգտագործվում է շահադիտական նպատակներով:Այսպիսի սերն անկեղծ չէ,այլ լոկ քողարկման միջոց է:

Կղզյակը(բ) ցույց է տալիս դժբախտ կապվածություն,դժվար հարաբերություններ,մշտական խնդիրներ և տարաձայնություններ:

Կետը(ա) ցույց է տալիս այրիություն:Այս դեպքում այրիություն պատահական իրադարձություն է,ի տարբերություն Նկ.3 ա նշանի:

Հոդվածի բնօրինակը կարող եք կարդալ այստեղ(ռուսերեն):

Հ.Գ. Վերջում նշեմ,որ վերը նկարագրված նշանները Դասական Պալմիստրիային են պատկանում ,և որոշ դեպքերում տվյալ նշանները կարող են “Չաշխատել”:

Կիսվել Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

Սրտի Գիծ…Ուղիղ, թե ՞ կոր.Մասն երրորդ

May 23, 2011 Leave a comment

Սկիզբը կարող եք կարդալ այստեղ և այստեղ:

Նկ. 4 Ուղիղ Սրտի Գծի սկիզբը

Այս հոդվածում կխոսենք ուղիղ Սրտի գծի տարատեսակների մասին:Սովորաբար ուղիղ Սրտի Գիծը պետք է սկսվի միջնամատի և ցուցամատի միջև:Սակայն եթե այն վերջանում է միջնամատի տակ,ապա այն համարվում է կարճ:Այսպիսի Սրտի Գիծը խոսում է բարձր սեքսուալության մասին,հատկապես եթե ձեռքը մեծ և կոպիտ է:Այս դեպքում մարդու բոլոր մտքերն ուղղված են դեպի սեքսը:Այսպիսի Սրտի Գիծ հանդիպում է այն տղամարդկանց մոտ,որոնք մեծ հետաքրքրություն են ցուցաբերում դեպի ինտիմ կյանքը(Նկ.4 ա):

Վիճակը միանգամայն այլ է,երբ Սրտի Գիծը սկսվում է Յուպիտերի թումբից:Այսպիսի մարդիկ ունեն հիանալի ներքին հատկանիշներ,վեհանձն և բարի են,օգնող և  կարեկցող:Այսպիսի մարդիկ հումանիստ են,սիրում են ոչ միայն իրենց բարեկամներին,այլ մյուս բոլոր մարդկանց,ընդհանրապես մարդկությունը(Նկ.4 բ):

ՈՒղիղ և երկար Սրտի Գիծ ունեցող մարդիկ նվիրում են իրենց սերը բոլորին:Այսպիսի Սրտի Գիծ ունեցող մարդիկ սիրում են օգնել մարդկանց,դառնում են բազմաթիվ հասարակական կազմակերպությունների անդամներ`սատար կանգնելու համար անօգնական մարդկանց :Շատ եմ տեսել այդպիսի ձեռքեր եկեղեցու սպասավորների և կամավորների մոտ,որոնց գործունեությունը հիմնականում կայանում է խոցելի խմբում գտնվող անձնանց օգնություն ցուցաբերելը`ծերեր,հաշմանդամներ,երեխաներ:

Մինչ այժմ մենք դիտարկել ենք համեմատաբար պարզ տեսքի Սրտի Գծի տարատեսակներ:Սակայն պատահում է,երբ Սրտի Գիծն ունի մեկից ավելի ճյուղավորումներ սկզբում,ինչը բնութագրում  է ավելի բարդ հոգեբանական կառուցվածք ունեցող մարդկանց(Նկ.5 ա):

Նկ. 5 Ճյուղավորված Սրտի Գիծ

Այս դեպքում միավորվում են ակտիվ ռոմանտիկ բնույթը,ինչը բնորոշ է կոր Սրտի Գիծ ունեցող մարդկանց,և ինքնամփոփ, զգացմունքային ներաշխարհը,ինչը բնորոշ է ուղիղ Սրտի Գիծ ունեցողներին:Այսպիսի մարդիկ հազվադեպ են բաժանվում,նրանց հոգևոր բազմազանությունը հարստացնում է ընտանեկան,համատեղ կյանքը:Նրանք ամեն անգամ ինչ որ նոր բան են բացահայտում միմյանց մեջ,ինչը նպաստում է ամուր ընտանեկան կապերին:Ուրախ է այն կինը կամ տղամարդը,ում բախտ է վիճակվել կապել կյանքը ճյուղավորված Սրտի Գիծ ունեցող մարդու հետ:

Երբեմն մի ճյուղը կարող է իջնել և հատկվել Կյանքի Գծի հետ(Նկ.5 բ):Այս նշանն ունի երկու բացատրություն:Առաջին հերթին դա նշանակում է խոցելիություն:Այսպիսի Սրտի Գիծ ունեցող հասուն մարդը առնվազն մեկ անգամ տառապել է սիրո պատճառով`անպատասխան սեր կամ սիրեցյալի դավաճանություն,կամ ավելի ողբերգական իրադարձություն:Սակայն այսպիսի մարդիկ տառապանքներ տեսնելուց հետո,նա երկար կմտածի ինչ-որ մեկին ցավ պատճառելուց առաջ:

Հատված Էնդրյու Ֆիտցհերբերտի «Պալմիստրիա» գրքից

Կարդացեք նաև`

Սրտի Գիծ…Ուղիղ, թե ՞ կոր.Մասն առաջին

Սրտի Գիծ…Ուղիղ, թե ՞ կոր.Մասն երկրորդ

Կիսվել Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

Categories: Գծեր Tags: , ,

Սրտի Գիծ…Ուղիղ, թե ՞ կոր.Մասն երկրորդ

May 22, 2011 Leave a comment

Սկիզբը կարող եք կարդալ այստեղ:

Կոր Սրտի Գիծ ունեցող մարդկանց համար սիրո ֆիզիկական կողմն ավելի կարևոր է,քան ուղիղ Սրտի Գիծ ունեցող մարդկանց համար:Դա չի նշանակում,որ ուղիղ Սրտի Գիծ ունեցող մարդիկ ֆիզկական մերձեցման կարիք չունեն,ուղղակի նրանց համար դա առաջնային կարևորություն չունի:

Նկ.2 Կոր Սրտի Գծի տարատեսակները

Այժմ դիտարկենք ուղիղ և կոր Սրտի Գծի տարատեսակները:Սկսենք կոր Սրտի գծից:Այստեղ պետք է հիշել մեկ կանոն.

Ինչքան ավելի կտրուկ է Սրտի Գծի կորությունը,այնքան ավելի դրամատիկ է մարդու բնավորությունը:

Սովորական կորություն ունեցող Սրտի Գիծը Նկ.2 ա-ում եղած տեսքն ունի,իսկ եթե դուք տեսնում եք ինչ-որ մեկի ձեռքի վրա Նկ.2 բ-ում եղած կտրուկ կորություն ունեցող Սրտի Գիծ,ապա այդ մարդը շատ զգացմունքային և սեքսուալ առումով դյուրագրգիռ է:Այսպիսի մարդիկ զուգընկեր ընտրելուց առաջին հերթին ուշադրություն են դարձնում սեքսուալությանը,արտաքին գեղեցկությանը,գրավչությանը և փայլին:Նրանք շատ շուտ են նյարդայնանում,փոփոխական բնավորություն ունեն,որը շատ դեպքերում կախված է արտաքին գործոններից`եղանակ,շրջապատ,տեղանք:

Նկ.3 Կոր Սրտի Գծի սկիզբը

Սովորանար Սրտի Գիծը սկսվում է միջնամատի և ցուցամատի միջև:Շատ հազվապետ է պատահում ,երբ այն սկսվում է միջնամատի տակից:Այդ դեպքը պատկերված է Նկ. 3 ա-ում:Այսպիսի մարդու կյանքում գերակայում է ֆիզիկական բավարարվածություն ստանալու անհրաժեշտությունը:Նրանց համար սերը հիմնականում կայանում է ինտիմ հարաբերությունների մեջ:

Ավելի հաճախ Սրտի Գիծը սկսվում է Յուպիտերի թումբի վրա ինչպես պատկերված է Նկ.3 բ-ում:Այս տիպի Սրտի Գիծ ունեցող մարդիկ շատ հետաքրքիր են:Ի շնորհիվ Սրտի Գծի կորության նրանq զգացմունքային են,սակայն իդեալիստ են և բծախնդիր զուգընկերոջ ընտրության հարցում:Այսպիսի մարդիկ շատ ուշադիր են ընտրում ընկերներին:Այպիսի կինը կարող է սառնասրտորեն մերժել տասնյակ համակրողների,և սպասել այն մեկին,ով համապատասխանում է իր նախընտրած բոլոր չափանիշներին:Այսպիսի մարդիկ նաև հակված են իդեալականացնել իրենց ընկերներին և մոտ մարդկանց:Ընկերները միշտ թվում են ավելի լավը,քան իրականում կան: Նրանք շատ են հիասթափվում,երբ պարզում են,որ իրենց ընկերները լոկ միայն հասարակ մահկանացուներ են և չեն արդարացնում նրանց հույսերն և սպասելիքները:

Այսպիսի մարդիկ ուշ են ամուսնանում,քանզի միշտ փնտրում են կատարելություն զուգընկերոջ մեջ:

Հատված Էնդրյու Ֆիտցհերբերտի «Պալմիստրիա» գրքից

Կարդացեք նաև`

Սրտի Գիծ…Ուղիղ, թե ՞ կոր.Մասն առաջին

Սրտի Գիծ…Ուղիղ, թե ՞ կոր.Մասն երրորդ

Կիսվել Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

Categories: Գծեր Tags: , ,

Սրտի Գիծ…Ուղիղ, թե ՞ կոր.Մասն առաջին

May 21, 2011 Leave a comment

Սրտի Գիծը կոչվում է այդպես,քանի որ բազմաթիվ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այն ցույց է տալիս տվյալ օրգանի գործունեությունը: Այն շատ կարևոր գիծ է,քանի որ կապված է կյանքի ապահովման կարևորագույն օրգանի հետ,որն իր հերթին ապահովում է արյան շրջանառությունը մարմնում,ինչն առավել ուժեղ ազդում է առողջության և բնավորության վրա:

Սրտի Գիծը հազվադեպ է բացակայում ափի վրա:Սակայն եթե այն բացակայում է,ապա դա խոսում է այն մասին,որ մարդու մոտ բացակայում է կարեկցանքը և սերը:Նա սառն է,անզգամ,ձգտում է անձնական հաջողության ի վնաս մյուսների:

Սրտի Գծի ուսումնասիրությունը հատկապես կարևոր է տղամարդ և կին հարաբերությունների համատեքստում: Սիրո և սեքսի բազմաթիվ հարցեր թաքնված են հենց Սրտի գծի մեջ: Հետաքրքիր է այն,որ Հնդկական Պալմիստրիայում Սրտի Գիծն անվանում են Կյանքի գիծ,քանի որ,ըստ իս,Հնդիկները չեն պատկերացնում իրենց կյանքը առանց սիրո: Չմոռանանք նաև որ հենց այդ երկրում է գրվել մեծագույն գիրքը սիրո մասին `Կամասուտրան:

Այս հոդվածում կուսումնասիրենք Սրտի Գծի և մարդու սիրո ընկալման կապը:

Նկ.1 Սրտի Գիծ

Գոյություն ունի Սրտի Գծի երկու հիմնական տեսակ ,որոնից ամեն մեկն ունի իր տարատեսակները: Սրտի գծի հիմնական տեսակները պատկերված են Նկ.1 ում: Նկ.1 ա-ում տեսնում ենք կոր գիծ,որը բնութագրում է զգացմունքային,էմոցիոնալ մոտեցում դեպի սերը: Իսկ բ-ում պատկերված է ուղիղ Սրտի Գիծը, որը բնութագրում է գաղտնի և քողարկված մոտեցում:

Դիտարկենք ուղիղ և կոր սրտի գիծ ունեցող երկու սիրահարված երիտասարդների վարքը:  Դիցուք, Արմանն ունի կոր սրտի գիծ,իսկ Գոռն`ուղիղ:

Արմանը ուրախ-ուրախ զբոսնում է ամբողջ օրը,ուրախանում,վայելում կյանքի ամեն մի վայրկայնը,մի քանի անգամ զանգահարում ընկերուհուն ամեն օր առանց որևէ պատճառի:Երբ նրանք միասին են,Արմանը կամ բռնում է ընկերուհու ձեռքը միշտ,զգում նրա շունչը և նրբագեղությունը:Նա պատմում է բոլոր ծանոթներին իր երջանկության մասին…

Գոռին նայելով միանգամից չես կռահի, որ նրա մոտ ինչ-որ արմատական փոփոխություններ են տեղի ունեցել:Նա սովորականի նման տեսք ունի,ուղղակի մի քիչ ցրված է:Նրա մտքերը այլևս զբաղված չեն աշխատանքով:Գոռը պարզել է իր ընկերուհու հետաքրքրությունները` ինչ երաժշտություն է լսում,ինչ կերակուրներ է սիրում:Հիմա նա պլաններ է կառուցում,թե որտեղ պետք է անցկացնի մոտակա կիրակին ընկերուհու հետ:

Այժմ մի պահ պատկերացնենք,թե ինչպես կդրսևորեն իրենց մեր հերոսները,եթե մի օր բաժանվեն իրենց սիրեցյալներից:

Կոր Սրտի Գիծ ունեցող Արմանը շատ ուժեղ կհիաստափվի:Հուզմունքից նա կարող է անգամ ջադուփշուր անել մեքենան,կամ անցորդներին վնասելով ազատություն տալ իր բարկությանը:Մի քանի շաբաթ անց Արմանը կվերգտնի ինքն իրեն և գուցե ուրիշ ընկերուհի գնտի իր համար:

Գոռը նույպես Արմանից  պակաս չէր վրդովվի,սակայն նրա վրդովմունքը այլ կերպ կարտահայտվեր:Ամենայն հավանականությամբ,նրան կհամակեր մռայլ,տխրադեմ տրամադրությունը:Նա չէր կարողանա քնել գիշերները,մահճակալում պառկած կհիշեր չստացված սիրավեպը:Մեկ տարի անց անգամ նա չէր մոռանա իր նախկին ընկերուհուն:

Ինչևէ,ամփոփենք:

Վառ արտահայտված կոր Սրտի Գիծ ունեցող մարդիկ`

1.Համարձակորեն սկսում են նոր հարաբերություններ:

2.Կապվածություն,ջերմություն,սեր և սեքս են փնտրում:

3.Պարզ ցուցադրում են իրենց զգացմունքները:

4.Լիդերի դեր են սիրում խաղալ ինտիմ կյանքում:


Վառ արտահայտված ուղիղ Սրտի Գիծ ունեցող մարդիկ`

1.Կարծում են,որ հարաբերությունները պետք է իրենք զարգանան:

2.Համատեղելիություն,կապվածություն, փոխըմբռնում են փնտրում:

3.Ողջամիտ են,խուսափում են իրենց զգացմունքները ցույց տալ:

4.Նախընտրում են կիսել պարտականություններն ավելի,քան լիդեր լինել:

Հատված Էնդրյու Ֆիտցհերբերտի «Պալմիստրիա» գրքից

Կարդացեք նաև`

Սրտի Գիծ…Ուղիղ, թե ՞ կոր.Մասն երկրորդ

Սրտի Գիծ…Ուղիղ, թե ՞ կոր.Մասն երրորդ

Կիսվել Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

Categories: Գծեր Tags: , ,