Home > Դերմատոգլիֆիկա > Ի՞նչ են ասում մատնահետքերը ձեր մասին…Մասն երկրորդ

Ի՞նչ են ասում մատնահետքերը ձեր մասին…Մասն երկրորդ

Ինչպես նշել էի նախորդ հոդվածում,գոյություն ունեն մատնահետքերի երեք հիմնական տեսակներ`կամարներ,հանգույցներ և գալարներ:Տարբեր երկրներում անցկացված բազմաթիվ հետազոտությունների արդյունքում,պարզ է դարձել հետևյալը.

Կամարները հանդիպում են շատ հազվադեպ`5-10%,

Հանգույցները հանդիպում են մարդկանց մեծամասնության մոտ`60-65%,

Գալարները հանդիպում են ավելի հազվագյուտ`30%:

Սակայն անրրաժեշտ է նշել,որ այս հետազոտությունների ժամանակ  կամարների և հանգույցների համար հաշվի են առնվել հիմնականում այն ձեռքերը,որոնց վրա տվյալ պատկերը հանդիպում է մատների մեծամասնության վրա: Իսկ գալարները դեպքում,վերցվում էին այն ձեռքերը,որոնց վրա կա գեթ մեկ գալար:Ի հավելումն ասեմ,որ բոլոր մատերի վրա կամարներ կամ հանգույցներ ունեցող մարդիկ շատ-շատ են,միչդեռ մատների մեծամասնության վրա գալարներ ունեցող մարդիկ քիչ են:

Կամար

Կամար


Կամարը ցույց է տալիս հասարակ և պրակտիկ մարդկանց,որոնք գերադասում են աշխատանքը,քան անմիտ խոսակցությունը:Շատ հաճախ չեն կարողանում արտահայտել իրենց մտքերը,սահմանափակ են զգացմունքային առումով:Շատ խելամիտ և տնտեսող,նույնիսկ ագահ մարդիկ են:Մեկ անգամ գտնելով իր տեղն արևի տակ,այլևս ուժ չի գործադրում ավելի լավը գտնելու համար,բավարարվում է նրանով ինչ կա: Նրանից չի կարելի ակնկալել  հիանալի կարողություններ գիտության,տեխնիկայի կամ արվեստի բնագավառում,սակայն, ընդհանուր և պրակտիկ գործերը նրան հեշտ են տրվում: Այս մարդկանց բնավորությունը ծանր ու բռնկուն է: “Կամարով” մարդը գնում է իր նպատակին ամենաուղիղ ճանապարհով,առանց նայելու իր շուրջը և փնտրելու ավելի հեշտ ճանապարհ: Ամուսնական կյանքում այսպիսի մարդիկ առանձնանում են հավատարմությամբ,հազվադեպ են իրենց թույլ տալիս որևէ սիրաբանությու կամ դավաճանություն:

Կամար թբամատի վրա.Առանց ավելորդ ուժ ծախսելու,ուղիղ ճանապարհով խնդիրը լուծելու կարողություն:

Կամար ցուցամատի վրա.Հուսալիության,նվիրվածության ,նպատակասլացության և լրջության նշան:
Կամար միջնամատի վրա.Նյութական արժեքների վրա հիմնված կյանքի իրական գնահատում:
Կամար մատնեմատի վրա.Սկզբունքայնություն,հավատարմություն սկզբունքներին,սովորություններին և ընկերներին:
Կամար ճկույթի վրա.Գործնականություն և խիզախություն:

Հանգույց

Հանգույց

Եթե մատների վրա հանգույցներ են ապա մեր առջև բազմակողմանի զարգացած անձնավորություն է`լավ մտավոր և հոգևոր կարողություններով:Բայց երբեմն նրանց մոտ բացակայում է նախաձեռնությունն ու վճռականությունը:Նրանց ճկունությունն ու զգուշությունը կարող է հանգեցնել անորոշության:Նրանք ընկերասեր,վստահել և զգացմունքային են:”Հանգույցները” քմահաճ և փոփխական են,կարող են ունենալ զուգահեռաբար մի քանի կապեր հակառակ սեռի ներկայացուցիչների հետ:Նրանք շատ տաղանդներ ունեն,սակայն անհրաժեշտ է կենտրոնանալ դրանցից մեկի վրա:
Գոյություն ունեն երկու տեսակի հանգույցներ`ռադիալ(ուղղված դեպի բթամատը) և ուլնար(ուղղված դեպի ճկույթը):
Ռադիալ հանգույցը ցույց է տալիս անձի կատարելագործում: Այսպիսի մարդը ինքնուրույն է,վճռական,լիդերին բնորոշ հատկանիշներով:
Ռադիալ հանգույց բթամատի վրա.Սեփական գաղափարներն իրականացնելու կարողություն:
Ռադիալ հանգույց ցուցամատի վրա.Հանգամանքներին հարմարվելու կարողություն:
Ռադիալ հանգույց միջնամատի վրա.Վերլուծական կարողություններ և ծայրահեղ ինքնուրույնություն:
Ուլնար հանգույցը ցույց է տալիս հանգամանքներին հարմարվելու ունակություն և հակում: Ի տարբերություն ռադիալ հանգույց ունեցող մարդու ուլնար հանգույցով մարդն ավելի շփվող,բազմակողմանի,բազմազան և ճկուն է:
Ուլնար հանգույց բթամատի վրա.Բնավորության ճկունություն և բարձր հարմարվողականություն:
Ուլնար հանգույց ցուցամատի վրաԲամակղմանիություն և երևակայություն:
Ուլնար հանգույց միջնամատի վրա.Գործնական մտածելաերպ:Հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ընկերների ուժեղ աջակցություն:
Ուլնար հանգույց մատնեմատի վրա.Հակում դեպի գեղարվեստական բարձր արվեստը:
Ուլնար հանգույց ճկույթի վրա.Հաղորդակցական հմտություններ:

Գալար

Գալար

Ինչքան ավելի բարդ է գալարը,այդքան ավելի բարդ է մարդու հոգեբանությունը:Այպիսի մարդ երբեք վաղաժամ որոշումներ չի կայացնի,նրա նշանաբանն է “Յոթ անգամ չափիր,մեկ անգամ կտրիր”: Գալարեր ունեցողները շատ զգայուն և խոցելի են: Նրանք ունեն բացառիկ հիշողություն,վերացական մտածողություն և զարգացած ենթագիտակցություն  ունեն:Նաև կնշեի բնածին ինքնավստահությունը,մեծ հավակնությունները,ինքնասիրությունը,օրիգինալություն և միայնակ աշխատելու ունակությունը: Սակայն այս մարդը բավականին փակ է,հեշտ հեղացող,զգայուն,չի վստահում ոչ ոքի,կասկածելի և եսասեր է,և հետևաբար բնավորության այլ բացասական գծերի գոյության դեպքում կարող է դառնալ վտանգավոր շրջապատի համար:Բարդ պատկերը կամ թույլ է տալիս հասնել բարձր նվաճումների գիտության և արվեստների բնագավառում,կամ ապահովում է նյարդային ցնցումներ և մշտական դեպրեսիաներ,ինչը վերջիվերջո բերում է հոգեկան հիվանդությունների:
Զարմանալի չէ,որ մեծ քանակությամբ գալարների ունեցողների մեջ հանդիպում են ինչպես գիտություն և արվեստի կարկառուն գործիչներ,այլև սերիական մարդասպաններ և սեքսուալ մանյակներ: Գալարներ ունեցողը հակասական անձնավորություն է`կամ հանճար,կամ չարագործ:
Գալար բթամատի վրա.Հիանալի հիշողություն,պահպանողականություն:
Գալար ցուցամատի վրա.Հավակնոտ,անհանգիստ անձնավորություն:
Գալար միջնամատի վրա.Մարդիկ,որոնք չեն սիրում ամենօրյա աշխատանքը,նախընտրում են ստեղծագործական գործունեությունը:Նրանց համար կարևոր է հանրային ճանաչումը,հաճախ ընտրում են անսովոր մասնագիտություններ:
Գալար մատնեմատի վրա.Բարձր զգայունություն և զգացմունքայնություն:Այսպիսի մարդը գնահատում է ընտանեկան հարմարավետությունը և մթնոլորտը:Արտիստիկ ունակություններ:
Գալար ճկույթի վրա.Պրոֆեսիոնալ ձիրք,զարգացած վերացական մտածելակերպ և ինտուիցիա:

Էհհհ,գալարներ,գալարներ..

Ամեն ինչ կարծես թե լավ է,բայց ինչպես ցույց է տալիս պրակտիկան շատ գալարներ ունեղող մարդկանց դժվար է աշխատանք գնտել:Գալարներ ունեցողներն ինդիվիդուալիստներ են,որոնք սովոր չեն թիմային աշխատանքին:Գալարների մեծ քանակությունը խանագրում է մարդուն կենտրոնանալ գլխավորի վրա:Նրանք շատ ժամանակ են հատկացնում մանրուքներին,նույն տեղում են դոփում,մինչդեռ կամարներ ու հանգույցներ ունեցողները վեր են բարձրանում ծառայողական աստիճանով:
Վերջում մի քիչ էլ խոսենք հետաքրքիր և հազվագյուտ պատկերների մասին:

Կրկնակի հանգույց

Կրկնակի հանգույց(Բարդ գալար)

Կրկնակի հանգույցը բաղկացած է երկու իրար մեջ ոլորված հանգույցներից`մեկը մյուսի մեջ մտնով: Այսպիսի պատկերն ասում է բազմակողմանի անձնավորության,վառ անհատականության,անկանխատեսելի բնավորության,տարօրինակ ու հանելուկային մարդու մասին: Այս մարդիկ շատ հակասական են,շրջապատի և հասարակության համար անընդունելի է այսպիսի մարդը,դժվար է նրանց համար ինտեգրվել գորշ հասարակության մեջ,որտեղ օրենքները հավասար են բոլորի համար,իսկ մարդիկ էլ հետևում են դրանց ու հպատակվում: Այս մարդու մեջ հաճախ համատեղվում է անհամատեղելին`տրամաբանականն ու ոչ-տրամաբանականը,իրատեսությունն ու անհեթեթությունը:

Սիրամարգի աչք

“Սիրամարգի աչք”(Բարդ գալար)

Մարդ օժտված է իմաստնությամբ,գեղեցիկի հանդեպ սիրով,վառ ունակություններով արվեստի բնագավառում,հմայքով և ինտուիցիայով:

Կարդացեք նաև`

Ի՞նչ են ասում մատնահետքերը ձեր մասին…

Մաշկային հանգույցներ.Տեսակներն ու նշանակությունը

Գալար Լուսնի թումբի վրա

Կիսվել

Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a comment