Archive

Posts Tagged ‘միջնամատ’

Միջնամատ.Տեսակներն ու նշանակությունը

May 12, 2011 Leave a comment

Ինչպես արդեն գիտենք,Պալմիստրիայում միջնամատը կոչվում է Սատուրնի մատ:Միջնամատը շատ դեպքերում հանդիսանում է ամենաերկար մատը:Հազվադեպ է պատահում,երբ ցուցամատը կամ մատնեմատը գերազանցեն միջնամատին:Միջնամատը պատասխանատու է լրջության,մելամաղձության,միայնակության և ինքնամփոփության համար:Պարզելու համար միջնամատի երկարությունը,անհրաժեշտ է.

1.Կպցնել մատներն իրար

2.Համեմատել միջնամատի և ցուցամատի(մատնեմատի) երկարությունները

Եթե միջնամատը մոտավորապես կես ֆալանգի չափ երկար է քան ցուցամատը(մատնեմատը),ապա նրա երկարությունը միջին է համարվում:Մյուս բոլոր դեպքերում միջնամատը կլինի երկար կամ կարճ:

Միջին երկարության միջնամատ ունեցող մարդիկ ողջամիտ են,պատասխանատվության զգացում ունեն իրենց արարքների նկատմամբ:

Կարճ միջնամատ ունեցող մարդիկ անպատասխանատու են,պարտքի զգացում չունեն,անլուրջ են հարաբերություններում,աններդաշնակ են աշխարհի հետ,մանկամիտ են լինում հաճախ:Չեն գիտակցում իրենց տեղը հասարակությունում,ասոցիալ վարք են ցուցաբերում:

Երկար միջնամատ ունեցող մարդիկ վարում են փակ և խստակյաց ապրելակերպ:Վատատես և չափազանց սկեպտիկ են:Հավատում են Ճակատագրին,որ ամեն ինչ արդեն կանխորոշված է իրենց համար,հուսահատ են:

Միջնամատը ուսումնասիրելիս իմաստ ունի խոսել միջնամատի թեքվածության մասին,քանի որ այն շատ կարևոր նշանակություն ունի: Միջնամատը կարող է թեքված լինել դեպի մատնեմատը կամ ցուցամատը:

Նկ.1 Միջնամատը թեքված է դեպի ցուցամատը

1.Միջնամատը թեքված է դեպի ցուցամատը

Եթե միջնամատը թեքված է դեպի ցուցամատը(Նկ.1),ապա անձնավորությունն ունի ընկերակցության կարիք,ցանկանում է ընտանիք ստեղծել,լուրջ է,զսպում է իր էմոցիաները:Նա ցածր ինքնագնահատական ունի,չի հավատում իր ուժերին:Եթե նրանց չօգնեն և քաջալերեն ընկերները,ապա թերարժեքության բարդույթ կարող է ձևավորվել այսպիսի մարդկանց մոտ:

Նկ.2 Միջնամատը թեքված է դեպի մատնեմատը

2.Միջնամատը թեքված է դեպի մատնեմատը

Եթե միջնամատը թեքված է դեպի ցուցամատը(Նկ.2), ապա այսպիսի անձնավորությունը չի  կարողանում արտահայտել իր զգացմունքները,հակված է միայնակության հարաբերություններում:Սիրում է թողնել զգացմունքներն իր մեջ,չի պատմում ոչինչ իր կյանքից անգամ մտերիմներին և ընկերներին,փակվում է ինքն իր մեջ:




Կիսվել Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

Մատներ.Դասակարգումն ու նշանակությունը

April 30, 2011 2 comments

1.Բթամատ

Պալմիստրիայում բթամատը կոչվում է Վեներայի մատ,ով, ըստ հռոմեական դիցաբանության, հանդիսանում է մայրության,պտղաբերության,փարթամության և կենսածաղկման աստվածուհին: Այս մատը պատասխանատու է կամքի ուժի,տրամաբանության,խարիզմայի,ակտիվության համար:

2.Ցուցամատ

Պալմիստրիայում ցուցամատը կոչվում է Յուպիտերի մատ,ով, ըստ հռոմեական դիցաբանության, հանդիսանում է երկնքի և կայծակի աստվածը,բոլոր աստվածների հայրը:Այս մատը պատասխանատու է հպարտության,ինքնավստահության,ինքնագնահատականի,լիդերության համար:

3.Միջնամատ

Պալմիստրիայում միջնամատը կոչվում է Սատուրնի մատ,ով ,ըստ հռոմեական դիցաբանության, հանդիսանում է երկրաշարժի և ժամանակի աստվածը,Յուպիտերի հայրը:Այս մատը պատասխանատու է լրջության,իմաստության,մտածողության,կարիերայի  համար:

4.Մատնեմատ

Պալմիստրիայում մատնեմատը կոչվում է Ապոլոնի մատ,ով,ըստ, հռոմեական դիցաբանության, հանդիսանում է արևի ու լույսի,արվեստի ու գիտության,նորարության և բացահայտումների աստվածը:Այս մատը պատասխանատու է օժտվածության,տաղանդի,ձիրքի,ընտանիքի համար:

5.Ճկույթ

Պալմիտրիայում ճկույթը կոչվում է Մերկուրիի մատ,ով,ըստ հռոմեական դիցաբանության,հանդիսանում է առևտրի,շահույթի,խելամտության,ճարպկության,գողության,ճարտարախոսության աստվածը:Այս մատը պատասխանատու է խոսքի,ինքնաարտահայտման,ճկունության ու ճարպկության համար:

Մատները մեծ նշանակություն ունեն պալմիստրիայում:Ըստ օկուլտիկ պատկերացումների կենսական իմպուլսը կամ էներգիան,օրգանիզմ է մտնում մատների միջոցով,ուստի շատ կարևոր է մատների ուսումնասիրությունը: Մատը բաժանվում է երեք ֆալանգների:Վերին ֆալանգը պատասխանատու է մտածելակերպի և ոգեղենության համար,միջինը  `գործնականության և պրագմատիկության,իսկ ստորինը `նյութապաշտության և հաջույքների համար:

Պալմիստրիայում ուսումնասիրում է նաև մատների երկարությունը,թեքվածությունը,գույնը,հաստությունը,հոդերը և եղունգերը:Այս բոլոր առանձնահատկությունները կուսումնասիրենք հետագայում ամեն մատի համար առանձին-առանձին :

Կիսվել Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter