Archive

Archive for June, 2016

Ինչպես գումար վաստակել ԱփՎորքով. Պրակտիկ ուղեցույց. Մաս երկրորդ

June 11, 2016 Leave a comment

Upwork-logo.svg
Անցյալ գրառման մեջ խոսեցին, թե ինչ է իրենից ներկայացնում ԱփՎորքը, դրական և բացասական կողմերի մասին: Սույն գրառման մեջ կշարունակենք թեման և առավել խորությամբ կանդրադառնանք <<ներքին>> հարցերին:

Ինչպես քեզ ներկայացնես կամ <<վաճառես>> ԱփՎորքում

Ֆրիլանսի աշխարհում յուրաքանչյուր մասնագետ հենց ինքն իր ընկերության վաճառքի գծով տնօրենն է(Sales Manager): Առաջինն անհրաժեշտ է ստեղծել որակյալ և ընթեռնելի պրոֆիլ, ինչը լավագույնս արտացոլում է քո ունակություններն ու հմտությունները: Հաջորդ քայլը առաջարկներ ուղարկելն է(bid): Կլիենտ գտնելուց հետո արդեն պետք է անմիջապես կապ հաստատել վերջինիս հետ և հասկանալ թե ինչ է պահանջվում: Եթե առաջարկը պարզ է, օրինակ, պատվիրատուն ցանկանում է պարզ կայք-այցեքարտ ներկայացնելու համար  գործունեությունը, ապա կարող եք նույնիսկ նրա հետ ձայնային կապով(voice call) չանել: Սակայն եթե պրոյեկտը Կարդալ ավելին

Ինչպես գումար վաստակել ԱփՎորքով. Պրակտիկ ուղեցույց. Մաս առաջին

June 4, 2016 Leave a comment

Upwork-logo.svg
Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստան մուտք գործեց և լայնորեն տարածվեց ՏԱՆԻՑ գործ անելու թրենդը: Լայն տարածում գտան մի շարք կայքեր կամ պլատֆորմաներ, որոնք մարդկանց հնարավորություն են տալիս աշխատել առանց տանից դուրս գալու, ասել է թե ինքդ քեզ համար ու միայն քեզ համար: Այս և հետագա հոդվածներում կխոսենք այդ կայքերից ամենամեծի` ԱփՎորքի մասին:

Ինչ է Ափվորքը

ԱփՎորքը միջազգային աշխատաշուկա  է հեռակա աշխատանքի(հետագայում ֆրիլանսի) համար: Ամբողջովին և միայն անգլերենով գրված և նախագծված: Այնտեղ շատ հարուստ և ապահովված երկրների ու աշխարհամասերի ընկերություններ կամ անհատներ փնտրում են ֆրիլանսերներ իրենց անհրաժեշտ ծառայությունները ստանալու համար:
ԱփՎորքից բացի կան մի շարք այլ նմանատիպ կայքեր, Կարդալ ավելին