Archive

Posts Tagged ‘Կին’

Խալերը և դրանց նշանակությունը.Մասն առաջին

April 20, 2011 4 comments

Երևի ամեն մարդ իր մարմնի վրա ունի խալեր: Հին ժամանակներից մարդիկ ուսումնասիրում են `փորձելով պարզել դրանց նշանակությունը և իմաստը: Որոշ մարդիկ պնդում են,որ խալերով հնարավոր է գուշակել բնավորության գծերը և Ճակատագիրը:Խալերն ուսումնասիրող գիտությունը կոչվում է Մոլեոսոֆիա:Սկզբից խոսենք կանանց խալերի նշանակության մասին:

Խալեր կան մարմնի բոլոր մասերում,սակայն կանանց մոտ ավելի մեծ հետաքրքրություն են առաջացնում դեմքի վրա գտնվող խալերը:


Կարդալ ավելին

Գլուխ վեցերորդ կամ Կեյրոյի հայնտությունը

April 11, 2011 Leave a comment

(սկիզբն այստեղ)

Այդ իսկ օրը ես քաջություն հավաքեցի և սկսեցի փնտրել Վեստ-Էնդում սենյակ,որտեղ  կարող էի ապրել և զբաղվել իմ արհեստով: Պարզվեց` դա շատ դժվար գործ է: Տանտերերի մոտ իմ գիտությունը ասոցացվում էր գնչուների և ինչ-որ վատ ու ապականված բանի հետ: Երբ ես հայտնում էի, թե ինչ նպատակով եմ ցանկանում վարձակալել տարածքը, միանգամից ստանում էի դաժան մերժում, որը երբեմն ուղեկցվում էր սատանայական գայթակղությունների մասին խրատներով:

Վերջապես ես հանդիպեցի մի կալվածատեր շոտլանդուհու, ով օրինակելի կաթոլիկ էր մեծ դրամապանակով և թոքախտավոր ամուսնով:Սակայն նրա խիղճը հանգստացնել չհաջողվեց. երբեմն ես ականատես էի լինում այն փաստին,թե ինչպես է այդ կինն ամեն առավոտ և երեկո օծում իմ ընդունարանի դուռը սուրբ ջրով…Սակայն ինձ ուրիշ բան էր անհանգստացնում. ես նախկինի պես չունեի պատշաճ անուն,որով կարող էի ներկայանալ հանրությանը: Իմ հայրը դեռ կենդանի էր և ես չէի ցանկանում օգտագործել իմ իրական ազգանունը: Հրեա ընկերս ամեն օր առաջարկում էր ինձ նորանոր աստվածաշնչյան անուններ և հատկապես Սողոմոն անունը: Բարեբախտաբար, նա վերջերս բաժանվել էր,և այդ միապետի անունն իրեն հիշեցնում էր Կին անունով գաղտնիքների պահեստի մասին: Վերջիվերջո, նա որոշեց, որ այդպիսի նշանակալի անունը շատ ռիսկային էր ինձ նման երիտասարդ մարդու համար:

Օրերն անցնում էին, բայց իրավիճակը չէր փոխվում: Հրեան արդեն սկսում էր անհանգստանալ, և իմ ձգձգվող փնտրտուքներն անհիմն քմահաճույք էր անվանում: Սակայն երբ ես ինձ համար անուն ընտրեցի, նա մինչև վերջին պահն իսկ չէր ցանկանում ընդունել այն:

Մի երեկո մտքում բազմաթիվ անուններ էի տեսակավորում,երբ իմ աչքերի առաջ հայտնվես «Կեյրո» անունը անգլերեն և հունարեն լեզուներով:Հաջորդ առավոտ ես հայտարարեցի հրեային մտքիս փայլատակման մասին: Նա մի քանի անգամ կրկնեց այդ անունը բարձրաձայն, իսկ հետո  հավելեց  , որ ես պարզապես հիմար եմ: Ըստ հրեայի` այդ անունն անիմաստ էր, միանգամայն անօգուտ: Իզուր էին իմ բոլոր ճիգերը նրան բացատրելու, որ «կեյր» բառը հունարեն նշանակում է «ձեռք», որ կիրթ մարդիկ Կեյրոյին կընունեն որպես պալմիստի  և ձեռքի գծերը մեկնողի:Վախենալով, որ հրեան նորից խոսակցություն կսկսի իր սիրելի Սողոմոնի մասին`ես գնացի մոտակա տպարան և «Կեյրո» անունով աֆիշաներ պատվիրեցի:

Մի շաբաթ անց ինձ մոտ արդեն գալիս էին հաճախորդներ, իսկ մեկ ամիս անց իմ ընկերը ստացավ տարածքի վարձակալության համար ինձ տրված գումարը: Դրանից բացի, ես նրան տվեցի եկամտիս կեսը պայմանագրի համաձայն: Նա շատ բավարարված էր և միշտ ուրախ էր իր «օկուլտիկ ներդրումով» : Բայց նրա ուրախությունը երկար չտևեց: Մի երեկո նա  իմ աշխատասենյակ ներխուժեց բավականին ջղաձգված ու առջևս դրեց թերթը…

(շարունակելի)

Գլուխ երկրորդ կամ Իռլանդացի Նացիոնալիստը

April 8, 2011 Leave a comment

(սկիզբն այստեղ)

Մի անգամ Լիվերպուլի կայարանում,երբ սպասում էի Լոնդոնի գնացքը, մոտակա թերթի կրպակում տեսա  շապիկի վրա ձեռքի նկարով մի գիրք:Բնականաբար ես գնեցի այդ գիրքը,այն գերմանարեն էր և կոչվում էր “Die Kunst Ciromantia”(Ձեռքեր կարդալու արվեստը):Գնացքի շարժվելուն պես ես ընկղմվեցի գրքի մեջ:

Իմ կուպեի երկրորդ ուղևորը մի պարոն էր,որը նստած էր իմ դիմաց`ծածկելով իր ուսերը և դեմքի մեծ մասը թիկնոցով: Վերջացնելով գիրքը`ես այն մի կողմ դրեցի:Պարոնը, մի հայացք գցելով գրքի շապիկին,ինձ նայեց և բարեհամբույր ձևով ինձ դիմեց `ասելով.

Դուք ,կարծես թե, հավատում եք պալմիստրիային?Բավականին տարօրինակ զբաղմունք է:Չնայած մեր օրերում,երբ մարդիկ անգամ փորձում են իմաստ գտնել գանգի ձևի մեջ(Ֆրենոլոգիա),ես չեմ զարմանում,որ այդպիսի գրքերը բազմաթիվ հետևորդներ են ձեռք բերում:

Այո,-պատասխանեցի ես,-ինձ մոտ ոչ մի կասկած չի առաջացնում,որ մարդու բնավորությունը արտահայտվում է իր մարմնի ամեն մասում,բայց ամենաշատը այն արտահայտվում է ձեռքերում,որոնք հանդիսանում են ուղեղի գործիքները և կատարում են նրա ցանկությունները:

Իսկապես?,-քմծիծաղ տալով պատասխանեց անծանոթը,-Ձեր խոսքերը խելքին մոտ են հնչում,բայց արդյոք կարելի է կանխագուշակել ապագան ձեռքի գծերի միջոցով?Եթե ես հավատայի նման բաներին,ապա այդ տեսությունը ինձ ամենից շատ կգրավեր:

-Քանի որ Ձեր ապագան ստեղծվում է Ձեր անցյալի և ներկայի  կատարած քայլերի հիման վրա, և կախված է Ձեր անհատականությունից ու միայն Ձեզ հատուկ միտումներից,ապա ես միանգամայն վստահ եմ,որ ձեռքի գծերը ի զորու են ցույց տալ ապագան:Յուրաքանչյուր հաջողություն արտահայտվում է մեր ուժեղ հատկանիշների հաղթանակով թույլ կողմերի նկատմամբ,ահա թե ինչու փորձառու պալմիստը  իսկապես կարող է ուսումնասիրելով ձեռքերն ասել,թե նրա բնավորության որ գծերը առավելություն կստանան:

-Լավ,Ձեր տեսությունը ինձ հետաքրքրեց:Իսկ կարող եք ասել`բնավորության որ գծերը կհաղթեն իմ դեպքում?

Այս ասելով`նա դրեց իր ձեռքերն իմ առաջ:Ես շատ պարզ հիշում եմ այդ սլացիկ,ինտիլիգենտ ձեռքերը,քանզի գծերը ոչ միայն նշում էին նրա բնավորությունը,այլև իր մասնակցությամբ տեղի ունեցած իրադարձությունները: Ես նշեցի Գլխի գիծը և ընդգծեցի նրա երկարությունը,բացատրելով,որ այն նշանակում է մեծ կամքի ուժի և կազմակերպվածության տեր մարդու,ով մեծ ազդեցություն ունի ուրիշերի վրա: Այնուհետև մենք արձանագրեցինք խորը Ճակատագրի գիծը,որը կտրում-անցնում էր ամբողջ ձեռքով մեկ` ի նշան ուժեղ անհատականության և կարկառուն կարիերայով գործչի:Փաստորեն, Ճակատագիրը նրան մեծն առաջնորդի դեր էր հատկացրել,ով կառավարում է հետևորդների և համախոհների հսկա բանակը:

Բայց ինչու այդ գիծն այսպիսի վերջ ունի?,-անհանգստացած հարցրեց նա,-Ինչ է նշանակում այս խամրումը?

Ես ծիծաղեցի,քանզի հաստատ գիտեի,որ չնայած նրա ցուցաբերած հետաքրքրությանը,նա իմ բառերին չի հավատա:

-Գծի այդ խամրումը նշանակում է հանսգտություն և մենություն:Կարելի է ասել,Դուք կդառնաք ևս մեկ Նապոլեոն`ուղարկված Սուրբ Հեղինե կղզի:

-Բայց որն է պատճառը?,-գրգռված հարցրեց նա,-Ինչը կդառնա իմ Վաթերլոն?

Անկասկած Կինը,-պատասխանեցի ես,-Տեսեք,թե ինչպես է Սրտի գիծը կոտրում Ճակատագրի գիծը,հենց այն կետից առաջ,որից հետո այն սկսում է խամրել:

Հեռացնելով ձեռքերը սեղանի վրայից`իմ զրուցակիցը ցածր,ինքնավստահ մարդու ձայնով ծիծաղեց:Մի քանի րոպե անց մեր գնացքը մոտեցավ Էվստոնի կայարանին և մենք,վերցնելով մեր պայուսակները և ձեռնափայտերը, ուղղվեցինք դեպի կառամատույցը:Հանկարծ նա ասաց.

-Զարմանքով պետք է խոստովանեմ,որ Դուք բավականին ճիշտ նկարագրեցիք իմ կյանքը,բայց այդ կնոջ հետ կապված ձեր գիտությունը փուստ է տվել:Ահա Ձեզ եմ հանձնում իմ այցեքարտը,Դուք ինքներդ կհասկանաք,թե որքան ճիշտ էին Ձեր բառերը:Սակայն կնոջ հարցում Դուք վրիպեցիք…Իմ կյանքով ապրող մարդը կանաց համար ժամանակ չունի:

Ես նայեցի այցեքարտի վրա և կարդացի “Չարլզ Ստյուարտ Փերնըլ

Մի քանի տարի անց նրա և Օ’Շիի ապահարզանից և հետագա սննկացումից հետո ես հասկացա,թե ինչպես Սրտի գիծն ազդեց այդ ուժեղ և ազդեցիկ մարդու Ճակատագրի վրա:

(շարունակելի)