Անգլերենի ԱՆՎՃԱՐ դասեր Պերիսկոպում
Վերջերս ընկերներիցս շատերը խոսում և պատմում էին ինձ մի հրաշալի Պերիսկոպ անունով ափի(ձեռքի հետ կապ չունի) մասին, որի միջոցով յուրաքանչյուր ոք կարող է կապ հաստատել աշխարհի հետ և ցույց տա, թե ինչպիսին է աշխարհն իր պատուհանից: Անմիջապես ներբեռնեցի այն և սկսեցի ուսումնասիրել: Նշեմ որ ափը հնարավորություն է ընձեռում դիտել աշխարհի քարտեզը, քաղաքները և ընտրել տվյալ վայրերում գտնվող մարդկանց հեռարձակումները(broadcasts): Նշեմ նաև, որ տվյալ ուղիղ եթերում գտնվող հեռարձակումները նշված են կարմիր, իսկ նախկինում հեռարձակված և համակարգում գրանցված գրառումները կապույտ գույնով: Ամրագրենք նաև, որ համակարգը պահում է միայն վերջին 24 ժամվա ընթացքում արված գրառումները:
Ինչևէ, քարտեզն ուսումնասիրելով եկա հասա մեր շատ սիրելի Հայաստան, ու այդտեղ մի հետաքրքիր ու հիշատակման արժանի երևույթներ նկատեցի: Մասնավորապես, սեփական գիտելիքներով ու փորձով կիսվելու համար ստեղծված այս ափը, մեր սիրելի հայրենակիցները, մեծապես՝ դեռահասները(14-19) օգտագործում են զվարճանքի համար: Տղեքն իրանց 80-րդ լևելի Պիկապ մասծեռների տեղ դրած փորձում են որսալ և գրավել աղջիկների սրտերը: Եվ այդ ամբողջ տեսարանին մի քանի րոպե ականատես լինելուց հետո կարելի է հիշել Ժան Պոլ Սարտրի բավականին հայտնի ստեղծագործություններից մեկը:
Որոշ ժամանակ մտածելուց հետո, որոշեցի ես էլ միանալ այս օրեցօր աճող և զարգացող համայնքին՝ հանդես գալով սեփական նախաձեռնությամբ, այն է՝ դասավանդել Անգլերեն Պերիսկոպի միջոցով:
Դասերն անցկացվում են յուրաքանչյուր աշխատանքային օր Երևանի ժամանակով 22:30-ին: Սիրով հրավիրում եմ անգլերեն սովորել ցանկացող բոլոր մարդկանց մասնակցելու ԱՆՎՃԱՐ դասերին և սովորել նոր բառեր, արտահայտություններ, թևավոր խոսքեր և իհարկե քերականություն: Սեղմեք այստեղ դասերը դիտելու համար համակարգչից: Իսկ եթե ցանկանում եք դասերի մասնակից դառնալ Ձեր սմարթ-ֆոնից ապա ներբեռնեք Պերիսկոպը և պարզապես փնտրեք “hakhunts” և հետևեք(follow), որպեսզի ստանաք դասերի մասին հիշեցումներ(notifications):