Archive

Posts Tagged ‘Ճակատագիր’

Մահվան նշաններ

January 5, 2012 Leave a comment

Ֆինոգեևի ձեռքի քարտեզը

Այսօր կխոսենք հատուկ խմբի նշանների մասին: Դրանք այսպես կոչված “Մահվան նշաններն” են: Այս և մի շարք այլ նշանների համադրության դեպքում դրանք ունեցողները կարող են  մահանալ անսպասելի կամ բռնի մահով:
Այս բոլոր մաշկային դիսֆունկցիաները մարմնի ինքնապահպանման համակարգի կամ այլ ֆունկցիաների խախտման մասին են վկայում: Խախտումներ,որոնք կարող են մահվան պատճառ դառնալ,սակայն կարող են և չդառնալ,քանի որ օրգանիզմն ինքն իրեն բուժում է:Օրինակ,”Մահվան Նշան” էր համարվում այնպիսի պատկերը ձեռքի վրա,որ վկայում էր կույր աղիքի բորբոքման մասին: Իրականում մոտ 200 տարի առաջ կույր աղիքի բորբոքումը սովորաբար ճակատագրական հետևանքներ էր ունենում: Սակայն այժմ վիրահատական միջամտության շնորհիվ հնարավոր է կանխել մահը: Կույր աղիղից “Մահվան Նշաններ” շարունակում են հայտնվել,սակայն մարդիկ դադարել են մահանալ:
Պետք է դեն նետել բոլոր նախապաշարմունքները և հասկանալ մեկ բան: Ձեռքի վրա մահը չէ,այլս ինքնապահպանման համակարգի խախտման նախանշաններ,նաև որոշ հիվանդությունների նկատմամբ ժառանգական ուղղվածություններ: Շատ դեպքերում դրանք բուժվում են:

Նշանների այս հատուկ խումբը քարտեզի վրա կարմիր գույնով է պատկերված: Այստեղ կան 60 պատկերներ,որոնք վերաբերվում են ինքնապահպանման համակարգի խանգարումներին: Բերված են ոչ բոլոր նշանները`միայն հիմնականները և առավել հաճախ հանդիպողները: Կարդալ ավելին

Սերիական մարդասպանի ձեռքեր

August 30, 2011 Leave a comment

Չիտակիլոյի Ձեռքերը(սեղմեք նկարի վրա խոշորացնելու համար)

Այս անգամ ևս կխոսենք մեկ զույգ հետաքրքիր ձեռքերի մասին : Սակայն այս անգամ մեր  “հերոսն ” է Անդրեյ Չիկատիլոն : Ինչևէ,երկար չեմ խոսի այս անձնավորության “քաջագործությունների” մասին,այլև կնշեմ նրա վերաբերյալ առավել կարևոր փաստերը:
Պատմության մեջ ամենահայտնի սերիական մարդասպաններից մեկն է :
Կատարել է 53 ապացուցված սպանություն,սակայն օպերատիվ տվյալների համաձայն զոհերի թիվը կազմում է 65 հոգի:
Նրա գործողությունների զոհերն են մասնավորապես.

Կարդալ ավելին

Խալերը և դրանց նշանակությունը.Մասն հինգերորդ

August 8, 2011 1 comment

Ի՞նչու են խալերը տեղակայվում կոնկրետ վայրերում: Ի՞նչու նրանց տեղակայման “քարտեզը” յուրաքանչյուրի մոտ անհատական է և չի կրկնվում: Ի՞նչու որոշ խալեր ի ծնե են,իսկ որոշներն էլ առաջանում են կյանքի ընթացքում: Հարցերը շատ են,պատասխանները դեռևս քիչ: Բայց, այնուամնենայնիվ,այդ հարցերի վերաբերյալ կան հիպոթեզներ և բավականին հետաքրքիր:Ահա,դրանցից առավել ուշագրավը:

Ժամանակակից ուսումնասիրողները եկել են այն եզրակացության,որ այդ կենսաբանական ակտիվ կետերը իրենցից ներկայացնում են յուրահատւկ հաղորդիչներ,որոնցով մեր օրգանիզմը էներգիայով է փոխանակվում տիեզերքի հետ: Ազդելով դրանց վրա`կարելի է խթանել կամ խոչընդոտել ուղեղի որոշ կառույցների ֆունկցիան,ակտիվացնել կամ ճնշել օրգանիզմում արտադրվող որոշ նյութերի սինթեզը: Կենսաբանորեն ակտիվ կետերի այդ հատկությունները լայն կիրառում են գտել ալիքային թերապիայի մեջ:

Ասում են նաև,որ խալերը կարող են յուրահատուկ գուշակներ լինել և կանխորոշել մեր ճակատագիրը: Վիրջինիայի համալսարանի պրոֆեսոր Յան Ստիվենսոնը ուսումնասիրել էր երկու այդօրինակ դեպք: Հնդիկ Տիտուն մի օր սկսել էր իր ծնողներին պատմել,որ նախորդ կյանքում ինքը Սուրեժ Վիրման էր,որին սպանել էին`կրակելով գլխին և նա իբր խանութ ուներ Ագրա քաղաքում: Գնալով Ագրա` հետախույզները գտան խանութը,այդ մարդու ընտանիքը: Բայց ամենաուշագրավն այն է,որ հնդիկ տղան գլխի նույն հատվածում ուներ խալ:

Մեկ այլ տղամարդ քայլելիս մեջքի հատվածում սուր ծակոցներ էր զգում,երբ նրա ետևից մարդիկ էին անցնում: Հիպնոզի ընթացքում այդ տղամարդը պատմեց,որ նախորդ կյանքում նրան սպանել են դանակահարելով: Եվ նորից մեջքի հատվածում կար խալ: Կարելի է հավատալ կամ չհավատալ այս պատմություններին,բայց նմանատիպ դեպքերը շատ-շատ են:
Աղբյուր:

Կարդացեք նաև`

Անգլերենի ԱՆՎՃԱՐ դասեր Պերիսկոպում

Խալերը և դրանց նշանակությունը.Մասն առաջին

Խալերը և դրանց նշանակությունը.Մասն երկրորդ

Խալերը և դրանց նշանակությունը.Մասն երրորդ

Խալերը և դրանց նշանակությունը.Մասն չորրորդ

Categories: Խալեր Tags: ,

Մաշկային հանգույցներ.Տեսակներն ու նշանակությունը.

June 22, 2011 Leave a comment

Պալմիստրիայի այն բաժինը,որն ուսումնասիրում է մաշկային պատկերները և դրանց նշանակությունը,կոչվում է Դերմատոգլիֆիկա: Այս հոդվածում կուսումնասիրենք ափի մակերևույթին հանդիպող մաշկային հանգույցները`տեսակներն ու նշանակությունը: Առհասարակ,ափի վրա հնարավոր է գտնել 13 տարատեսակ հանգույցներ:

1.Հումորի հանգույց

Հումորի հանգույցը գտնվում է ճկույթի և մատնեմատի միջև: Բոլոր 13 հանգույցներից ամենից շատն է հանդիպում: Այն տալիս է տիրոջը անսովոր,յուրօրինակ հումորի զգացում: Հանգույցի բացակայությունը չի խոսում ընդհանրապես հումորի բացակայության մասին: Այսպիսի մարդիկ սիրում են հումորի պրոցեսը,փիլիսոփայորեն են վերաբերվում հումորին: Կյանքում կարողանում են ամեն ինչին հումորով մոտենալ,անգամ Ճակատագրի հարվածներին:

2.”Էգոյի” հանգույց

“Էգոյի”  հանգույցը նույնպես գտնվում է ճկույթի և մատնեմատի միջև,ուստի այն շատ են շփոթում Հումորի հանգույցի հետ: Սակայն հանգույցի մեծ մասը գտնվում է մատնեմատի տակ: Այս հանգույցն ունեցող մարդիկ միշտ վստահ են սեփական իրավացիության մեջ,սակայն զգայուն են : Որպես կանոն հեշտ է վիրավորել նրանց ինքնասիրությունը:

3.Լրջության կամ Առողջ դատողության հանգույց

Լրջության հանգույցը գտնվում է մատնեմատի և միջնամատի միջև: Այն ունեցողները միշտ մտածում են մի բան անելուց առաջ: Նրանք ունեն լավ զարգացած պատասխանատվության զգացում,սիրում օգնել մյուսներին: Ուստի այս հանգույցի շատ հաճախ անվանում են “բարի նպատակների հանգույց”: Այս մարդիկ սիրում են զգաբված լինել,չեն սիրում ժամանակ կորցնել:
Կարդալ ավելին

Ճակատագրի գիծ.Տեսակներն ու նշանակությունը

June 21, 2011 Leave a comment

Ճակատագրի գիծը կոչվում է նաև Սատուրնի գիծ: Այն ցույց է տալիս մարդու կյանքի ուղին նյութական հաջողության տեսանկյունից: Ցույց է տալիս,թե արդյոք մարդն ինքն է իր կյանքի տերը,կունենա արդյոք նա դժվար ժամանակներ,թե ամեն ինչ համեմատաբար հեշտ կտրվի նրան: Այս գծի վրա արտապատկերված են նաև մարդու կենսագործունեության առավել բեղուն տարիները: Երբ Սատուրնի գիծն ուժեղ է,ապա մարդու մոտ արտահայտվում են Սատուրնին բնորոշ գծերը`լրջությունը,խոհեմությունը,իմաստնությունը: Սակայն,Ճակատագրի գիծը երբեմն կարող է բացակայել: Այն մարդիկ,ում ձեռքերին բացակայում է Ճակատագրի գիծը “իրենք իրենց են ստեղծել” : Այսպիս մարդիկ պետք է հույսները միայն իրենց վրա դնեն,հաճելի պատահականություններ կամ «Ճակատագրի ընծաներ» սպասելը առնվազն անմտություն է նրանց կողմից:

Այսպիսի իրավիճակ ես նկատել եմ այն մարդկանց մոտ,ովքեր սկսել են համեստ դիրքերից և միայն ի շնորհիվ իրենց աշխատասիրության ու կամքի հասել են հաջողության կյանքում: Ճակատագրի գիծը որոշելիս միշտ պետք է հիշել մեկ կանոն.

“Որտեղից էլ սկսվի Ճակատագրի գիծը այն միշտ ուղղված է դեպի Սատուրնի թումբը`միջնամատի տակ”:

Նկ.1 Ճակատագրի գծի տեսակները

1.Ճակատագրի գիծը սկսվում է Լուսնի թումբի վրա
Կարդալ ավելին

Կարմիկ Պալմիստրիա

June 15, 2011 Leave a comment

Եթե Ճակատագիրը խոսում է մարդու հետ,ապա նրա հաղորդագրությունները պետք է փնտրել ձեռքի վրա…
Առաջին հերթին,ձեռքը մի օրգան է ,որ հատուկ է հոգևոր և ստեղծագործ մարդուն:
Երկրորդ,ձեռքը միշտ “ձեռքի տակ է” ,և վաղ թե ուշ մարդ ուշադրություն է սկսում դարձնել ձեռքի նշաններին:
Ինչու՞ է Ճակատագիրը գրում իր կոդավորված նամակները ձեռքի վրա:Որպեսզի մենք դրանք կարդանք.դա ակնհայտ է:
Ինչի՞ մասին է այն գրում: Իհարկե մարդու:
Ինչու՞ է գրում:Որպեսզի մարդն իմանա իր ապագա՞ն:Ոչ այդքան…
Աղբյուրների համաձայն,հայտնի բախտագուշակ տիկին Լենորմանը կանխատեսել էր,որ Պուշկինը մահանալու է 37 տարեկան հասակում “սպիտակ մարդուց”,”սպիտակ ձիուց” կամ “սպիտակ գլխից” : Արդյո՞ք դա փրկեց մեծն ռուս բատաստեղծին:ՈՉ: Նա անգամ չէր կարող կռահել,որ Դանտեսը ծառայել է հեծելազորում,որտեղ բոլոր ձիերը սպիտակ էին,իսկ ձիավորները կրում էին սպիտակ համազգեստ:
Անիմաստ և աննպատակ էր մարգարեի կանխագուշակումը Հուլիոս Կեսարին “Զգուշացե՜ք,Կեսա՜ր, մարտյան աշխուժություններից” : Ինչպես հայտնի է,դա չփրկեց նրան Բրուտոսի թրից:
Միթե անիմաստ է իմանալ ապագան?Մասամբ այո,երբեմն անգամ վնասակար է: Եթե թույլ մարդուն կանխատեսել դժբախտություն,ապա նա ավելի շատ կտառապի սպասումից, քան ինքնին դժբախտությունից: Քանի որ հայտնի է ,”Ավելի լավ է սարսափելի վերջ,քան ավերջ սարսափ” :
Հնդկական փիլիսոփայության մեջ գոյություն ունի կարմայի հասկացությունը : Կարմա նշանակում է գործողություն: Կարման Ճակատագիրը չէ,այլ ճակատագրի այն մասը,որ կախված է մարդուց: “Մենք ինքներս են ձևավորում մեր ճակատագիրը”,-սա է Պալմիստրիայի օրենքը,հակառակ դեպքում այն իմաստ չէր ունենա: Այս օրենքը անընդհատ ապացուցվում է մեր գործողությունների արդյունքում մեր ձեռքերի կրած փոփոխություններով,ներկայի և հետևաբար նաև ապագայի փոփոխությամբ: Հատկապես նկատելի է այդ տարբերությունը,երբ համեմատում ենք երեխաների կամ դեռահասների ձեռքերը հասուն մարդկանց ձեռքերի հետ.երեխաների մոտ այդ փոփոխությունները քիչ են: Օրինակ,երեխաների մոտ թույլ է արտահայտված Ճակատագրի գիծը,որը հայտնվում է այն ժամանակ,երբ մարդ որոշում է մասնագիտություն ընտրել,կողմնորոշում է իր հետագա ուղին: Տարիների ընթացքում նշանների քանակն ավելանում է,բարդանում է նաև մարդու կարման:Միան ծեր հասակում,երբ կարման արդեն կատարված է,փոքր նշանները վերանում են,մնում են միայն առավել կարևորները:Կարմա բոլոր գործերն ու գործողություններն են,ինչպես կատարված,այնպես էլ ներկա և կատարվելիք,որոնք միացած են միմյանք հետ և հաջորդում են միմյանց: Կարման մարդու խնդիրն է այս կյանքում,նրա նպատակը,առաքելությունը:Կարման յուրաքանչյուրի համար անհատական է,քանի որ մենք ինքներս անհատներ ենք: Անհնար է գնտել երկու իրար նման ձեռքեր:
Կարդալ ավելին

Աֆորիզմներ Պալմիստրիայի մասին

June 3, 2011 Leave a comment

Եվ դրեց Աստված իր կնիքը ձեռքի վրա,որպեսզի բոլորը իմանան նրա(Աստծո) գործերի մասին:

Աստվածաշունչ

Մարդկային գերակայությունն ապահովվում է նրա ձեռքերի միջոցով:

Անաքսագորաս

Մարդկային ձեռքի գծերը առանց պատճառի չեն կերտվել.նրանք առաջացել են աստվածային ազդեցության և մարդու անհատականության փոխազդեցության շնորհիվ:

Արիստոտել

Բոլորը սիրում են բացահայտել ուրիշներին,սակայն ոչ-ոք չի սիրում բացահայտված լինել :

Ֆրանցուա դե Լարոշֆուկո

Ամեն մարդ պետք է այցելի պալմիստին առնվազն մեկ անգամ ամսեկան իմանալու համար ինչն է կարելի,ինչը`ոչ:Հետո մենք,անկասկած,կանենք հակառակը: Սակայն հաճելի է նախապես  իմանալ հետևանքների մասին …

Օսկար Ուայլդ

Ձեռքի վրա պատկերված է ոչ-թե Ճակատագիրը,այլ դրա տեսությունը: Պետք է կարծել,որ ուղեղը հաշվարկում է կյանքի ուղղու հնարավոր  տարբեր վարկածները,հաշվի առնելով, մարդու հակվածություններն ու բնավորության առանձնահատկությունները: Քանի որ,ուղղեղի և ձեռքի միջև գոյություն ունի կապ,ապա այդ ինֆորմացիան փոխանցվում է նշանների տեսքով: Պալմիստրիան լեզու է,որը մենք  պարզապես թարգմանում ենք:Մենք գիտենք այս լեզվի քերականությունը,սակայն քիչ բառերի ենք տիրապետում: Ահա թե ինչու ապագայի կանխատեսումները,որպես կանոն,ունեն ընդհանուր տեսք: Ընդհանուր կետերը տարբեր ձևերով կարող են մեկնաբանվել:

Պալմիստրիայում գլխավորը էթիկայի հարցն է: Իսկական պալմիստ դառնալու համար պետք է անցնել բարոյական կատարելագործման փուլերի միջով: Ոչ բոլորը կարող են զբաղվել պալմիստրիայով,ինչպես նաև,բոլորին չէ,որ պետք է ցույց տալ ձեռքը:  Դա պարզապես անվտանգ չէ: Քանզի խոսքը գնում է ամենակարևորի`մարդու ապագայի մասին:

Վլադիմիր Ֆինոգեև

Մարդու յուրաքանչյուր արարք,յուրաքանչյուր խոսք,անգամ անցյալի  յուրաքանչյուր միտք անքակտելիորեն կապված է  ապագայի հետ անտեսանելի թելերով: Եվ այս աշխարհում ամեն ինչի համար գալիս է հատուցումը: Մարդուն հասցված վնասի փոխհատուցումը կարող է անհամեմատ մեծ լինել հասցված վնասից:

Հ/Ս “Խիրոմանտը”

Պալմիստի շուրթերը պետք է ամուր սեղմված լինեն,ինչպես լուռ է խոստովանահայրը : Սակայն եթե նա խոսի,ապա կասի,որ ժպտերես մարդկանց կեսից ավելին լոկ ուրախության դիմակ են հագել,որի ետևում թաքնված են կոտրված սրտեր: Նա կհաստատի,որ այսպես կոչված ճշմարտությունները քողարկված ստեր են,որ երդվյալ վկայությունները միայն սրիկայություն են…

Կեյրո

Կիսվել Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

Միջնամատ.Տեսակներն ու նշանակությունը

May 12, 2011 Leave a comment

Ինչպես արդեն գիտենք,Պալմիստրիայում միջնամատը կոչվում է Սատուրնի մատ:Միջնամատը շատ դեպքերում հանդիսանում է ամենաերկար մատը:Հազվադեպ է պատահում,երբ ցուցամատը կամ մատնեմատը գերազանցեն միջնամատին:Միջնամատը պատասխանատու է լրջության,մելամաղձության,միայնակության և ինքնամփոփության համար:Պարզելու համար միջնամատի երկարությունը,անհրաժեշտ է.

1.Կպցնել մատներն իրար

2.Համեմատել միջնամատի և ցուցամատի(մատնեմատի) երկարությունները

Եթե միջնամատը մոտավորապես կես ֆալանգի չափ երկար է քան ցուցամատը(մատնեմատը),ապա նրա երկարությունը միջին է համարվում:Մյուս բոլոր դեպքերում միջնամատը կլինի երկար կամ կարճ:

Միջին երկարության միջնամատ ունեցող մարդիկ ողջամիտ են,պատասխանատվության զգացում ունեն իրենց արարքների նկատմամբ:

Կարճ միջնամատ ունեցող մարդիկ անպատասխանատու են,պարտքի զգացում չունեն,անլուրջ են հարաբերություններում,աններդաշնակ են աշխարհի հետ,մանկամիտ են լինում հաճախ:Չեն գիտակցում իրենց տեղը հասարակությունում,ասոցիալ վարք են ցուցաբերում:

Երկար միջնամատ ունեցող մարդիկ վարում են փակ և խստակյաց ապրելակերպ:Վատատես և չափազանց սկեպտիկ են:Հավատում են Ճակատագրին,որ ամեն ինչ արդեն կանխորոշված է իրենց համար,հուսահատ են:

Միջնամատը ուսումնասիրելիս իմաստ ունի խոսել միջնամատի թեքվածության մասին,քանի որ այն շատ կարևոր նշանակություն ունի: Միջնամատը կարող է թեքված լինել դեպի մատնեմատը կամ ցուցամատը:

Նկ.1 Միջնամատը թեքված է դեպի ցուցամատը

1.Միջնամատը թեքված է դեպի ցուցամատը

Եթե միջնամատը թեքված է դեպի ցուցամատը(Նկ.1),ապա անձնավորությունն ունի ընկերակցության կարիք,ցանկանում է ընտանիք ստեղծել,լուրջ է,զսպում է իր էմոցիաները:Նա ցածր ինքնագնահատական ունի,չի հավատում իր ուժերին:Եթե նրանց չօգնեն և քաջալերեն ընկերները,ապա թերարժեքության բարդույթ կարող է ձևավորվել այսպիսի մարդկանց մոտ:

Նկ.2 Միջնամատը թեքված է դեպի մատնեմատը

2.Միջնամատը թեքված է դեպի մատնեմատը

Եթե միջնամատը թեքված է դեպի ցուցամատը(Նկ.2), ապա այսպիսի անձնավորությունը չի  կարողանում արտահայտել իր զգացմունքները,հակված է միայնակության հարաբերություններում:Սիրում է թողնել զգացմունքներն իր մեջ,չի պատմում ոչինչ իր կյանքից անգամ մտերիմներին և ընկերներին,փակվում է ինքն իր մեջ:




Կիսվել Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

Գլուխ տասնվեցերորդ կամ Զուտ ամերիկյան դրամա

April 25, 2011 Leave a comment

(սկիզբն այստեղ)

Կեյրոն հաջողությամբ կարդացել է քաղաքապետի,քրեական իրավաբանի,դոկտոր Մեյերի և այլոց ձեռքերը…

Ես հագնվեցի և դուրս իջա.աստիճանների վրա հավաքված էր մարդկանց մի հոծ բազմություն`տարբեր տարիքի,գույնի ու տիպի:Ամերիկացիները նման չեն այս աշխարհի վրա ապրող մյուս մարդկանց, եթե մի միտք մտնում է նրանց ուղեղը,ապա նրանք անմիջապես իրականացնում են այն: Ինչ-որ տղամարդ ստանձնեց լիդերի դերը .

-Մենք կարդացել ենք ձեր հոդվածը թերթում,-ասաց նա,-Ուստի դուք գիտեք,թե մենք ինչ ենք ցանկանում:

Կարծում եմ ճիշտ վարվեցի` ասելով.

-Այսոր կիրակի է և ըստ կրոնական հավատամքի, այս օրը հանգստի համար է նախատեսված:Եթե ցանկանում եք,կարող եք գալ երկուշաբթի` առավոտյան ժամը իննից սկսած :

Կարծում եմ` այս մերժումն էլ ավելի բարձրացրեց իմ վարկանիշը,քանզի ամերիկացիները ամենաշատը գնահատում են անկախությունը:Ամբողջ օրը հաճախորդներ էին գալիս,և նրանց բոլորին տրվում էր նույն պատասխանը:Իսկ երբ եկավ երկար սպասված երկուշաբթին, իմ քարտուղարը երկու ամսվա դիմումներ ուներ:

Մի երեկո սրահ եկավ մոտ քառասունհինգ տարեկան վայելչագեղ տղամարդ ,և քանի որ ես զբաղված չէի,միանգամից գործի անցա:

Այս մարդը շատ մեծ հավակնություններ ուներ,սիրո և զգացմունքայնության նշույլ անգամ չնկատեցի,այս երկու գործոնները նրա կյանքում իսպառ բացակայում էին:Ես տեսա աղքատություն վաղ տարիքում,այնպիսի վատ շրջապատ,որ նույնիսկ դժվար է պատկերացնել:Այդպիսի բեռը կրելու համար երկաթե կամք է պետք:

Ես պատմեցի նրան դժվար մանկության և զարհուրելի միջավայրից ազատվելու նրա գերմարդկային ճիգերի մասին: Հետո քսան տարեկանում նա ամուսնանում է ուղղակի աջակցություն գտնելու համար:Մի քանի տարի անց տեղի է ունենում ողբերգություն`կնոջ մահը:Նա տեղափոխվեց այլ վայր,բայց կրկին հանդիպեց զրկանքների ու աղքատության:Երեսուն տարեկանում առաջնային դարձան իշխանությունն ու հավակնությունները:Նա գտավ իր ուղին:Նրան հարգում էին ամեն քաղաքում,որ նա ոտք էր դնում: Քառասունհինգ տարեկանում ես նշեցի մի իրադարձություն,որ կապված էր նրա վաղ տարիքի ամուսնության հետ.

-Ձեր հաջողության ժամին դու կտեսնեք մի բան,որ կփոխի ձեր պլանները:Վախենում եմ,որ այս իրադարձությունը ոչ միայն կկործանի ձեր ճակատագիր,այլև կզրկի ձեզ կյանքից:

-Լռեք ի սեր Աստծո,-բղավեց նա:

Ես նայեցի հաճախորդի վրա,և իմ սիրտը սասանվեց նրա երեսի տառապանքը տեսնելով:Իմ առջև նստած էր վշտաբեկ մի անձնավորություն:Արցունքի մեծ կաթիլներ էին սահում նրա առնական դեմքի վրա:Ես խղճացի այդ տղամարդուն,սեղմեցի ձեռքը `ասելով.

-Կներեք,ես հիշեցրի ձեզ ձեր բազմաթիվ վշտերը:Մոռացեք իմ խոսքերը:Ես կարող եմ սխալվել,ինչպես բոլոր մարդիկ այս աշխարհում:

-Ոչ,ձեր խոսքերը միանգամայն ճիշտ են,-լացակումաց ասաց նա,-Ես խնդրում եմ ձեզ ուղարկեք քարտուղարին ընդունարան և լսեք ինձ:Դուք կարող եք օգնել ինձ:

-Դուք իրավացի էիք իմ մանկության միջավայրի առումով:Ես ծնվել եմ Սան-Ֆրանցիսկոյում,և մինչ տասնհինգ տարեկան կարդալ-գրել չգիտեի:Մայրս գող էր,հորս երբեք չեմ ճանաչել:Գրաճանաչ դառնալու համար ես գաղտնի կիրակնօրյա դպրոց էի հաճախում:Ես սկսեցի գրախանութում աշհատել և գիշերները բազմաթիվ գրքեր կարդալով `լրացրեցի ուսուցումս:Քսան տարեկանում ես փոքր խանութ կարողացա բացել,սակայն խանութի զարգացման համար կապիտալ էր անհրաժեշտ:Այդ ժամանակ ես մի կնոջ հանդիպեցի,ով հավաստում էր,որ կայուն կապիտալ ուներ:Ես ամուսնացա նրա հետ,բայց ավաղ…Դա վատ գործարք էր:Նա ամուսնացավ ինձ հետ`օգտվելով իմ փառասիրությունից:Ամեն ինչ լավ կլիներ,եթե նա ազնիվ կին լիներ:Դժբախտաբար ես կապեցի կյանքս հարբեցող անառակի հետ:Մեր ընտանեկան կյանքը անտանելի էր:

Մի անգամ աշխատանքից վերադառնալիս ես նրան ուրիշ տղամարդու հետ գտա:Զայրույթը կուրացրեց ինձ ,և ես սպանեցի նրանց :Այնուհետև այրեցի նրանց մարմինները ներնքնահարկում `վերացնելով բոլոր ապացույցները:Ես լքեցի քաղաքը և, տեղափոխվելով Չիկագո, նոր անուն վերցրեցի:Մի քանի տարվա ծանր աշխատանքը տվեց իր պտուղները:Ես լավ բիզնեց ձեռնարկեցի:Երեսուն տարեկան հասակում ես հողատարածք գնեցի, և գրասենյակային շինություններ կառուցեցի:Քառասուն տարեկանում հարուստ և հարգանք վայելող անձնավորություն էի:

Մի քանի շաբաթ անց ես քառասունհինգ տարեկան դարձա:Առավոտյան նստած էի գրասենյակումս,երբ լուսամուտից այն կողմ տեսա մի մարդու…ես ճանաչեցի նրան:Նա իմ հանգուցյալ կնոջ եղբայրն էր,կնոջ, ում ես սպանել էի:Ես եկա Նյու-Յորք ձեզ մոտ,և դուք ինձ պատմեցիք իմ Ճակատագրի վրա այդ ողբերգության ազդեցության մասին:

Ես փորձեցի սփոփել նրան:Խորհուրդ տվեցի գնալ Եվրոպա:Ինձ թվաց,թե ծովային ճանապարհորդությունը կօգնի նրան մոռանալ այդ սարսափը:Հաջորդ օրը ես նրան ճանապարհեցի Անգլիա առաջին իսկ մեկնող շոգենավով:

Որոշ ժամանակ անց ես արդեն մոռացել էի այդ դեպքի մասին.երբ հանկարծ նա հայտնվեց իմ սրահում:Տղամարդը հիանալի տեսք ուներ և լավ հոգեվիճակ:Նա պատմեց ինձ իր ուղևորության մասին:Նրան այնքան էր դուր եկել Եվրոպան,որ նա մի կալվածք էր գնել Լոնդոնի մոտ և ցանկանում էր այնտեղ անցկացնել կյանքի մնացաց օրերը:

-Բայց ինչու եք դուք վերադարձել?,-հարցրեցի ես:

-Ես պետք է անշարժ գույք վաճառեմ Չիկագոյում,-պատասխանեց նա,-Չեմ սիրում ուրիշին վստահել իմ բիզնեսը:Մի քանի օրից ես ընդմիշտ կմեկնեմ Եվրոպա:

Դրանից հետո ես այլևս նրան չտեսա:Բայց երբ նա գնացք նստելիս ձեռքով արեց ,ես վատ կանխազգացում ունեցա:Երեք օր անց ես թերթում կարդացի.

Տարօրինակ Ճակատագրական պատահար

Պարոն N-ը,ճանաչված գործարար Չիկագոյից,տուն գալիս մեջքից հրազենի երկու հարված է ստացել և տեղափոխվել մոտակա հիվանդանոց: Ապաքինման հնարավորությունները քիչ են:Ըստ ոստիկանության հաղորդագրության,պարոնը պատահական գնդակից է տուժել,որ արձակվել է մոտակա հրաձգարանից:

Եևս երկու օր անց ես ստացա մատիտով գրված հետևյալ նամակը

Հարգելի Կեյրո,չեմ կասկածում,որ դուք կարդացել եք հոդվածը:Ոստիկանությունը,ինչպես միշտ,սխալ հետքով է գնացել:Ես ուզում եմ մեկ անգամ ևս ձեզ շնորհակալություն հայտնել:Բժիշկները չեն կարողանում կանգնեցնել ներքին արյունահոսությունը,ինձ մի քանի ժամ է մնացել:Ոստիկանությանը ճիշտ ուղին ցույց չտաք:Ինչպես տեսաք,Ճակատագիրը դրեց իր վերջին խաղաքարտը...”

(շարունակելի)
Կիսվել` Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

Գլուխ տասներկուերորդ կամ Օսկարադրամա

April 17, 2011 Leave a comment

(սկիզբն այստեղ)

Օսկար Ուայլդ

Ինձ զարմացրեց աջ և ձախ ձեռքերի տարբերությունը:Չիմանալով,թե ում հետ եմ խոսում,ես բացատրեցի խոսակցիս,որ ձախ ձեռքն արտահայտում է ժառանգական հակումները, մինչդեռ աջը ցույց է տալիս զարգացումը և անձնական ձեռքբերումները: Բայց աջ ձեռքի վրա նրա կարիերան կոտրվում և կործանվում էր որոշակի ժամանակահատվածում: Համարյա մոռանալով,թե որտեղ եմ գտնվում,ես ամփոփեցի իմ դիտումները հետևյալ նախադասությամբ.

-Ձեր ձախ ձեռքն արքայի ձեռք է,բայց աջ ձեռքն ասում է,որ արքան աքսորում է ինքն իրեն: Ձախ ձեռքը վառ ապագա և անվերջանալի հաջողություններ է խոստանում,մինևդեռ աջն ասում է, որ ամեն ինչ ավարտվելու է մեկ չարաբաստիկ օր:

Ձեռքերի տերը չծիծաղեց իմ ասածից.

-Կարող եք ինձ ասել այդ ժամանակահատվածը?,-հարցրեց նա:

-Մի քանի տարուց,հաշված այս օրվանից,-պատասխանեցի ես,-Քառասունմեկ և քառասուներկու տարիների միջև:

-Սա կատակ է:ԿԱՏԱԿ: Օսկար ՈՒայլդը և ողբերգական ավարտ?,-լսվեց ինչ-որ մեկի ձայնը:

Ես նոր հասկացա,որ խոսում եմ Օսկար ՈՒայլդի հետ:Սակայն վերջինս, առանց որևէ բառ ասելու,դուրս եկավ:Բլանշը` զայրնալով ինձ վրա, խնդրեց լքել իր տունը,ասելով.

-Դուք փչացրեցիք ճաշկերույթը `վանելով երեկոյի ամենաանվանի մարդուն…

Ես տեսա Ուայլդին դատալսումից առաջ.դատալսում, որ պետք է ճակատագրական լիներ նրա համար: Առաջին լսումից առաջ նա եկավ ինձ մոտ և հարցրեց, թե արդյոք խզումը նույն տեղում է գտնվում? Ես հաստատեցի ճգնաժամի մոտեցումը,նաև նշեցի,որ նրա Ճակատագիրը չի կոտրվի:Նա լուռ շնարհակալություն հայտնեց ,և հեռանալիս ասաց.

Իմ բարի ընկեր,դուք ինքներդ շատ լավ գիտեք,որ Ճակատագիրը չունի մարդիկ,որոնք կնորոգեն իր ուղին…

Մեր հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ մի քանի տարի անց` 1900 թվականի ամռանը Փարիզում: Ես ընկերներիս հետ նստած էի սրճարանում,երբ կողքովս անցավ մի վտիտ տղամարդ, և նստեց ետին սեղանի շուրջ: Ես նրան չէի ճանաչի,սակայն ընկերներից մեկը բացականչեց.

-Աստված իմ!Նայեք:Նա Օսկար ՈՒայլդն է:

-Ես պետք է նրա հետ խոսեմ,-իսկույն ասացի ես:

Եթե դուք անեք այդ,-նախազգուշացրեց ինձ ընկերներիցս մեկը,-Ապա այլևս չվերադառնաք մեր սեղանի մոտ:

Չանսալով նրա խոսքերին ես մոտեցա Օսկարին: Հասարակությունից մերժված և անտեսված Ուայլդը հուզվեց իմ արարքից,անգամ արտասվեց.

-Իմ  հաճելի ընկեր,դուք այնքան բարի եք,-ասաց նա,-Հիմա բոլորն ինձ թունավորում և պարսավում են:Ձեր կողմից շատ վեհանձն քայլ էր ինձ մոտենալը:Ես ամեն ինչ զգացել եմ իմ մաշկի վրա.սխալներ,ձերբակալում,աքսոր,ազատ արձակում:Ինձանից երես են թեքել բոլոր ընկերներս:Նրանց գոռոզությունը ու արհամարհանքը ինձ հուսահատության անդունդն է նետել…

Մենք երկար  ժամանակ խոսում էինք մինչև հանգեցին բոլոր լույսերը,լռեց երաժշտությունը,մարդկանց ձայները դադարեցին ,և սրճարանն ընկղմվեց խավարի մեջ:

Անիմաստ էր որևէ հույսեր ներշնչել նրան:Նրա վեհ ուղեղը միանգամից կմերժեր դա: Նա ճանաչեց կյանքի դառն իրականությունը` այն բիրտ ճշմարտությունը,որ Ճակատագիրը պատրաստել էր նրա համար:

-Ես ուրախ եմ որ դուք օգնեցիք ինձ հաղթահարել դեպրեսիան:Դուք հիշում եք այն գիշերը տիկին Բլանշի տանը?Երբ ես իմ փառքի գագաթնակետին էի գտվում:Դուք այն ժամանակ կանխագուշակեցիք իմ անկումը:Ինչու ես ձեր խոսքերը լուրջ չընդունեցի?Այսօր դուք մեկ անգամ ևս ինձ օգնեցիք վերգտնել ինքս ինձ: Բայց ես պետք է հեռանամ այժմ:Հուսով եմ,մենք մեկ անգամ ևս կհանդիպենք:

Դժբախտաբար,մենք այևս չհանդիպեցինք: Մի քանի ամիս անց ես այն սակավաթիվ մարդկանցից էի,որոնք ուղեկցում էին նրա դագաղը գերեզմանատուն…

(շարունակելի)

Գլուխ ութերորդ կամ Մայր ու դուստր

April 13, 2011 Leave a comment

(սկիզբն այստեղ)

Հրեա ընկերոջս հետ պայմանագիրը խզելուց հետո հաճախորդների հոսքը շատացավ.տասնյակ կանայք և տղամարդիկ գալիս էին լսելու,թե ինչ կասեմ ես նրանց :Մարդիկ միմյանց խորհուրդ էին տվել ինձ մոտ գալ և,առաջին մի քանի ամիսն իմ գործը ծաղկում էր:

Մի անգամ ինձ այցելեց գոռոզամիտ մի տիկին,որն եկել էր  իր գեղեցիկ դստեր  հետ,ով սկսնակ,սակայն,արդեն հայտնի դերասանուհի էր:Տիկինը հրաշալի ապագա էր պլանավորել իր փխրուն և առաջին հայացքից անբիծ թվացող աղջկա համար: Ես միշտ կոնսուլտացիաներ եմ անցկացնում հաճախորդի հետ միայն,սակայն գոռոզ կինն անգամ լսել չցանկացավ.

-Ես չեմ կարող մեն մենակ թողնել երիտասարդ աղջկան տղամարդու հետ ,-հայտարարեց նա,-Ինչ կմտածեն մարդիկ?

Ես փորձում էի վստահեցնել կնոջը,որ ինձ միայն աղջկա ձեռքերն են հետաքրքրում: Ապարդյուն: Վերջիվերջո ես համաձայնվեցի կնոջ ներկայությանը և նա,իր հերթին խոստացավ լռել և չմիջամտել կոնսուլտացիայի ընթացքին:Ես շատ նյարդայնացած էի,փորձից հայտնի էր ինձ,որ անգամ ամենամոտ մարդիկ հազվադեպ էին ճանաչում իրենց բարեկամների իսկական դեմքը:Ծնողները սովորաբար ընդհանրապես չգիտեին իրենց զավակների բնավորությունը:

Աղջիկը կարծես Մադոննայի մարմնացումը լիներ…Նա դրեց բարձիկի վրա նրբագեղ ձեռքերը: Ես մի պահ հայացք գցեցի խճճված գծերի բարդ լաբիրինթոսին,այնուհետև զարմանքով նայեցի այդ տասնիննամյա աղջկա հանգիստ և ինքնահավան դեմքին: Եվ այստեղ ես սխալվեցի…

Կարծելով,թե մայրը գիտի իր դստեր խնդիրների մասին, և դուստրն եկել է ինձ մոտ խորհրդի համար`ես խանդավառությանբ պատմեցի դստեր և սիրեցյալի հետ վերջերս պատահած խզման մասին, և զգուշացրեցի նրանց վրա կախված խայտառակության մասին: Ամոթն ու խղճահարությունը ստիպեցին ինձ լռել և թաքցնել այս պատմության բոլոր մանրամասները,քանզի եթե շարունակեի,մայրը կարող էր հանկարծամահ լինել:Տեսնելով տիրուհու զայրույթից կարմրած  դեմքը`ես հասկացա իմ սխալը և կարեկցանքով նայեցի աղջկան:Սակայն վերջինս հանգիստ հագնելով ձեռնոցները քամահրաբար ասաց.

-Մայրիկ!Դուք ինձ ինչ-որ խաբեբայի մոտ եք բերել:

Մի պահ ես իսկապես հավատացի նրա խոսքերին:Այնուհետև կայծակը որոտաց ,և մեծապատիվ մայրն ասաց այն ամենը,ինչ մտածում էր իմ ու իմ արվեստի մասին: Հետո նա մրրիկի պես լքեց սենյակը..

Այդ օրն ուժասպառ էի: Ես չէի կարող սխալվել գծերի մեկնության մեջ,սակայն իմ բացթողումը կայանում էր հաճախորնդերի թերագնահատման մեջ:Այդ կանայք կարող էին վատ ռեպուտացիա ստեղծել ինձ :Այսուհետ ամեն մի տանը,դեղատանը կամ խանութ,որտեղ այցելեր մեծարգո տիկինը `պետք է մեղադրեր ինձ իր աղջկան զրպարտելու մեջ:

Մի քանի օր անց թերթում հաղորդագրության հայտնվեց այն մասին,որ այդ հաճելի աղջկան,այդ բավականին հայնտի դերասանուհուն,ձերբակալել են չեկերի կեղծման համար:Խայտառակված ամուսինը հեռացել էր Անգլիայից`թողնելով աղջկան Ճակատագրի քմահաճույքին…

(շարունակելի)