Home > Խալեր > Խալերը և դրանց նշանակությունը.Մասն երրորդ

Խալերը և դրանց նշանակությունը.Մասն երրորդ

(սկիզբն այստեղ)

Այս հոդվածում կխոսենք ձեռքի ափի վրա գտնվող խալերի մասին:Ափի վրա տեղակայված խալերը, ի տարբերություն մարմնի մյուս մասերում գտնվող խալերի, հիմնականում նեգատիվ իմաստ ունեն:Նրանք կարող են հայտվել և անհայտանալ կյանքի որոշակի ժամանակահատվածում`մատնանշելու կարմիկ խնդիրներն ու հարցերը:Եթե խալը գտնվում է ձախ ձեռքի ափի մեջ,ապա նեգատիվ իրադարձությունը անջնջելի հետք է թողել տվյալ մարդու հիշողության մեջ:Իսկ եթե այն գտնվում է աջի ափի մեջ,ապա իրադարձությունը տեղի է ունենում ներկայում,կամ տեղի կունենա ապագայում:

Ուսումնասիրենք խալերի նշանակությունը ամեն մի թումբի վրա առանձին-առանձին:

1.Յուպիտերի թումբի վրա

Ընտանեկան կյանքում սպասվում են  դժվարություններ,դուք վատ համբավ կվայելեք:Դուք կկրեք նյութական վնասներ,չեք հասնի ձեր նպատակին:

2.Սատուրնի թումբի վրա

Ընտանիքում ամուսինները անընդհատ կվիճաբանեն:Սատուրնի թումբի վրայի խալը ցույց է տալիս անընդհատ խնդիրներ մարդու կյանքում:

3.Արևի թումբի վրա

Մարդը կկորցնի իր հեղինակությունը,աչքի հիվանդությունից կտառապի,նրա կյանքը կենթարվի դատապարտման:

4.Մերկուրիի թումբի վրա

Այս մարդն աֆերիստ է,խաբեբա կամ գրպանահատ: Եթե նա առևտրական է,ապա նա միշտ նյութական կորուստներ կունենա:Այս խալը նաև մատնանշում է խոսքի հետ խնդիրներ:

5.Լուսնի թումբի վրա

Այսպիսի մարդը շատ ուշ կամուսնանա,սիրո մեջ կլինեն բազմաթիվ հիասթափություններ:Նա մի անգամ չէ,որ կընկնի թակարդի մեջ:

6.Նեպտունի թումբի վրա

Մարդ մանկուց շատ է հիվանդանում:

7.Վեներայի թումբի վրա

Թույլ պոտենցիա ունեցող,բայց սեռապես մտահոգված անձնավորություն:Նա անընդհատ վիրավորանքներ է ստանում սիրեցյալից(սիրուհուց):Վեներայի վրա գտնվող խալը խնդիրներ է բերում հակառակ սեռի և բարեկամների հետ:

8.Կյանքի գծի վրա

Մարդ հիվանդ է պալարախտով կամ մեկ այլ թոքային հիվանդությամբ:Կյանքի գծի վրա գտնվող խալն ասում է այդ ժամանակահատվածում առողջության թուլացման մասին:

10.Գլխի գծի վրա

Մարդ գլխի հարված կստանա և կտառապի գլխի հիվանդություններով: Այդ խալն իջեցնում է ուղեղի կարողությունը,ինչպես նաև պարզ դատողությունը:

11.Սրտի գծի վրա

Ցույց է տալիս թույլ սիրտ,ընկճված հոգեվիճակ:

12.Արևի գծի վրա

Դժվարություններ գործերում,մարդուն միշտ հետևում են ձախողումները:Լուրջ խնդիրներ երջանկության հասնելու ճանապարհին:

13.Ճակատագրի գծի վրա

Անհաջող նշան է:Արգելքներ երջանկության ուղու վրա:Դժվարություններ կարիերայում:

14.Մերկուրիի(Առողջության) գիծ

Մարդ ամբողջ ժամանակ հիվանդ է,վատառողջությունը զրկում է մարդուն կյանքի զվարճություններից:Խնդիրներ ինքնաարտահայտման հետ:

15.Ամուսնության գծի վրա

Դժվարություններ ընտանեկան կյանքում:Ամուսնության գծի վրա գտնվող խալը ցույց է տալիս բարդ հարաբերություններ,սակայն ժամանակավոր:

Աղբյուրը `այստեղ(ռուսերեն)

Կարդացեք նաև`

Անգլերենի ԱՆՎՃԱՐ դասեր Պերիսկոպում

Խալերը և դրանց նշանակությունը.Մասն առաջին

Խալերը և դրանց նշանակությունը.Մասն երկրորդ

Խալերը և դրանց նշանակությունը.Մասն չորրորդ

Խալերը և դրանց նշանակությունը.Մասն հինգերորդ

Կիսվել

Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

  1. April 25, 2011 at 7:38 pm

    Շաաաաատ հետաքրքիր բլոգ ունեք, այսուհետ ես ձեր մշտական ընթերցողն եմ :Ճ

    • April 30, 2011 at 5:54 pm

      Շնորհակալություն 🙂

  1. No trackbacks yet.

Leave a comment