Archive

Archive for the ‘Uncategorized’ Category

Լավագույն էրոտիկ կինոների թեժ տասնյակ

August 26, 2015 Leave a comment

top 10
Բոլորն էլ սիրում են բաց տեսարաններով կինոնկարներ: Սակայն կան այնպիսի ֆիլմեր, որոնք հիրավի ցուցադրում և բացահայտում են իսկական կիրքը, սերը, զգացմունքը, հույզերի տեղատարափը: Հենց այդպիտի ֆիլմերի մասին էլ կխոսենք այսօր: Տասնյակը կազմվել է իմ անձական նախասիրությունները հաշվի առնելով, կարող է չհամընկնել Ձեր կարծիքի հետ: Իսկ բոլոր համընկնումները պատահական են հիրավի:

10-րդ հորիզոնական

Malèna (2000)

28504-b-malena
Նա հրաշք է, գեղեցիկ…Աստվածուհի: Նա բոլոր տղամարդկանց ցանկության և չիրականացած ֆանտազիաների հերոսուհին է: Նրա գեղեցկությունից տղամարդիկ խելքները թռցնում են, իսկ կանայք գժվում ու խելագարվում: Իսկ նրան շրջապատողները հիմար են, դատարկ, սին և նախանձ: Իսկ Մալենայի կյանքը դաժան է: Նրան ոչ ոք չի օգնում ամուսնու անհետանալուց հետո: Այս ֆիլմն ապացուցում է, որ գեղեցկությունը և պարգև է, և խարան: Անկրկնելի Մոնիկա Բելլուչին փայլում է իր կանացի հմայքով և դերասանական խաղով:
Կարդալ ավելին