Archive

Archive for July, 2011

Լեգենդ բրահմանի,կովի և Կարմայի օրենքի մասին

July 28, 2011 Leave a comment

Պատմությունը մի երիտասարդ սանյասիի(հոգևորական) մասին է: Նա շատ երիտասարդ և գեղեցիկ էր: Եվ ինչպես ամեն մի սանյասի նա ճանապարհորդում էր և բացահայտում աշխարհը,փնտրում պատասխաններ հարցերին:

Ահա մի օր նրան հյուրընկալեց գյուղացին, ցույց տվեց սանյասիին սենյակը,իսկ գյուղացու կինը լվացավ սանյասիի ոտները,և երիտասարդը քուն մտավ: Սակայն գիշերը նա զգում է,որ ինչ-որ մեկն իրեն հրում է,և արթնանում է քնից: Արթնանալով տեսնում է իր դիմաց կանգնած գյուղացու կիսամերկ կնոջը:

-Գիտես,Սիրո Աստվածն ինձ հանգիստ չի տալիս..Երբ ես լվանում էի քո ոտքերը,սիրո նետը խոցեց իմ սիրտը:Ես փորձում էի դիմադրել,փորձեցի քնել,բայց ամենը զուր էր…Դու գիտես որ հանգստանալու  համար,պետք է ձերբազատվել բոլոր նյութական ցանկություններից: Խնդրում եմ քեզ,ազատիր ինձ այս նյութեղեն ցանկությունից:

Երիտասարդն այլայլվեց,մտածեց մտքում”Աստված իմ,ինչ անել?”,իսկ հետո պատասխանեց.
Կարդալ ավելին

Ընդհատված թռիչք…Էմի Ուայնհաուսի ձեռքերը

July 24, 2011 Leave a comment

Երեկ ամբողջ աշխարհը ցնցվեց բրիտանացի հանրահայտ երգչուհի Էմի Ուայնհաուսի մահվան լուրից : Քսանյոթամյա երգչուհու մահվան պատճառը,ինչպես հայնտում են հավաստի աղբյուրները,թմրանյութերի ու ալկոհոլի չարաշահումն է:Ինչևէ,մի կողմ թողնենք երգչուհու կյանքի ու մահվան  մանրամասները  լրագրողների ու դեղին մամուլի համար, ու անդրադառնանք նրա ձեռքերին: Փորձենք ուսումնասիրել նրա կենսակերպը,բնավորությունն ու գործունեությունը ձեռքերի օգնությամբ:
Հիրավի տխուր պատկեր ենք տեսնում. սառը հայացք,ոչինչ չասող աչքեր և ընկճվածություն: Երկար փնտրելուց հետո ինձ հաջողվեց նաև գտնել նրա աջ ձեռքի խոշորացված պատկերը,որը ստորև ներկայացնում եմ ձեր ուշադրությանը:

Էմի Ուայնհաուսի աջը

Ուշադրություն դարձրեք ձեռքի գույնին և տեսքին: Տարօրինակ,գորշ,անառողջ գույն ունի ձեռքը,ինչը վկայում է առողջական խնդիրների մասին:
Կարդալ ավելին