Home > Պալմիստրիա > Խիրոմանտիան Միջնադարում

Խիրոմանտիան Միջնադարում

January 12, 2012 Leave a comment Go to comments

Միջնադարում խիրոմանտիան հայտնի դարձավ Եվրոպական երկրների մայրաքաղաքներում: 1448թվ. Գերմանիայում Հարթլիբը գրում է իր գիրքը “Խիրոմանտիայի արվեստը”: 1552թվ. լույս տեսավ “Iutrubuctiones Apoteles matricae eleg-in Chiromantian” անվանմամբ մի գիրք,որ գրված էր կարթագենացի վանական Յոհան Հագենի կողմից:Այդ գիրքն ուներ բազմաթիվ պատկերներ,մի շարք հրատարակումներ է ունեցե: Այնուհետև լույս տեսան նաև Բարթոլոմեո դե լա Ռոկայի(1504թվ.)աշխատությունները:
1640թվ. իտալացի Բելոտի կողմից գրված մի շարք գրքեր նպաստեցին Իտալիայում խիրոմանտիայի տարածմանը: Նույն ժամանակահատվածում Եվրոպայում հայտնվում են լատիներեն և արաբերեն լեզուներով գրված աշխատությունների թարգմանություններ: Լայն տարածում ստացան նաև պրոֆեսսոր Հեքսների(1700 թվ.) և Ադամ Նիցկիի լեկցիաները:
Հետագա 120 տարիների ընթացքում խիրոմանտիան հիշարժան զարգացում չապրեց,քանի որ այդ ժամանակ բուռն զարգացում էին ապրում բնական գիտությունները:
Ֆրանսիացի կապիտան Քազիմիր Դ’Արպենտյենը գնչուհու հետ հանիդպումից հետո հետաքրքրվեց խիրոմանտիայի էությամբ,նրան խիստ հետաքրքրական թվաց,թե ինչպես կարելի է այդքան ճշգրիտ տեղեկություններ իմանալ մարդու մասին նրա ձեռքը ուսումնասիրելիս: Սկսելով իր ուսումնասիրությունները` նա ,այնուամենայնիվ,խորացավ ոչ-թե կոնկրետ գծերի և մատների,այլ ընդհանուր ձեռքերի տարատեսակների բացահայտման մեջ: Նա մեծ հաջողությունների հասավ այդ գործում և 1843թվ. հրատարակեց իր առաջին գիրքը “Խիրոմանտիան“,որտեղ նա առանձնացրեց ձեռքերի 7 հիմնական խումբ`իրենց ենթախմբերով:
1860թվ հեղափոխիչ նշանակություն ունի խիրոմանտիայի պատմության մեջ: Այդ տարի լույս է տեսնում մեկ այլ ֆրանսիացի գիտնականի`Ադոլֆ ԴեբարոլիՁեռքի Գաղտնիքը” գիրքը,որը թերևս ամենահայտնի գրքերից մեկն է այս ասպարեզում: 1868թվ այս գիրքը լուսյ է տեսնում նաև Ռուսական կայսրությունում: Այս գիրքն իր գոյության 150 տարիների ընթացքում թարգմանվել է բազմաթիվ լեզուներով,կրել է անթիվ հրատարակումներ և մինչ այժմ էլ հանդիսանում է ամեն իրեն հարգող խիրոմանտի գրադարանի մարգարիտը: Այս գիրքը հասանելի է բլոգի Պալմիստրիայի գրքեր բաժնում,սակայն խորհուրդ չեմ տալիս այն կարդալ սկսնակներին`խրթին լեզվի և տերմինաբանության պատճառով:

Կարդացեք նաև`

Ինչպես դառնալ խիրոմանտ 7 օրում.Պրակտիկ ուղեցույց

Աֆորիզմներ Պալմիստրիայի մասին

Կարմիկ Պալմիստրիա

Պատմական ակնարկ

Խիրոմանտիայի վաղ պատմություն

Խիրոմանտիան Եվրոպայում

  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a comment