Home > Աշխարհն իմ տակառի անցքի միջից > Ինչպես գումար վաստակել ԱփՎորքով. Պրակտիկ ուղեցույց. Մաս չորրորդ

Ինչպես գումար վաստակել ԱփՎորքով. Պրակտիկ ուղեցույց. Մաս չորրորդ

Upwork-logo.svg
Անցյալ երեք գրառումներում խոսեցին, թե ինչ է իրենից ներկայացնում ԱփՎորքը, դրական և բացասական կողմերի մասին: Սույն գրառման մեջ կշարունակենք թեման և առավել խորությամբ կանդրադառնանք <<ներքին>> հարցերին:

Ինչպես գումար ստանալ ԱփՎորքից

Այս հարցը ԱՄԵՆԱՇԱՏՆ է հետաքրքրում բոլոր մարդկանց՝ անկախ սեռից, տարիքից և մասնագիտությունից: Շատերը դեռևս կայքում չգրանցված ու մեկ դոլլար անգամ շվաստակած միանգամից այդ մասին են մտածում: Տարօրինակ է բայց փաստ:

Գումարն ԱփՎորքից հանելու համար անհրաժեշտ է օգտվել այսպես կոչված Փոխանցման Համակարգերից, որոնք տվյալ դեպքում 5 են ինչպես երևում է նկարից:
Untitled

1. Payoneer
payoneer-card
Այս դրամական համակարգից օգտվելու համար, անհրաժեշտ է գրանցվել կայքում: Հետևյալ հղումով գրանցվելու դեպքում առաջին 100$ փոխանցելիս՝ կստանաք 25$ բոնուս: Կայքում գրանցվելիս նշում եք անձնական տվյալները և հասցեն: 12-25 աշխատանքային օրերի ընթացքում փոստով ստանում եք Ձեր անվանական Փեյոնիր քարտը: Ստանալուց հետո կրկին մտնում եք կայք, հաստատում եք որ ստացել եք և քարտն ակտիվանում է: Քարտից գումար կարող եք կանխիկացնել ցանկացած բանկոմատից կամ բանկից: Քարտի վրա եղած մնացորդ գումարը ստուգելու համար խորհուրդ է տրվում օգտվել կայքից կամ հեռախոսի հավելվածից, քանզի բանկոմատ մտցնելուց և հարցում ուղարկելուց հետո գանձվում է 1$: Անհրաժեշտ է նաև հիշել, որ գումար կանխիկացնելուց գանձվում է միջնորդավճար՝ 1.8%+ 3.15$:
Վատ կողմեր
– Տարեկան սպասարկման վճարը կազմում է 29.95$:
– Գումարի հարցման վճարը կազմում է 1$:
– Գումարի կանխիկացման վճարը կազմում է 1.8%(կանխիկացվող գումարի)+ 3.15$(միջնորդավճար)՝ առանց բանկային պահումերի:
– ԱփՎորքից գումար փոխանցելիս պահվում է 2$:
– ԱփՎորքից գումար փոխանցումը տևում է 2 աշխատանքային օր(սովորական փոխանցում):
Լավ կողմեր
– Փեյոնիր քարտից մեկ այլ Փեյոնիր քարտ գումար փոխանցելիս վճար չի գանձվում:
– Քարտը սպասարկվում է աշխարհի բոլոր երկրներում:
– GLOBAL PAYMENT SERVICE-ի ծառայություն:
– Քարտից գումար կարելի է հանել ցանկացած բանկից:
– Քարտը հանդիսանում է MasterCard համակարգի լիիրավ անդամ:

2. Skrill

skrill
Ինչպես նախորդ կետում այստեղ նույնպես անհրաժեշտ է գրանցվել կայքում՝ նշելով անձական տվյալները: Գրանցվելուց հետո ծառայոթյունն ակտիվանում է: Skrill-ից գումար կանխիկացնելու համար անհրաժեշտ է կցել Ձեր բանկային քարտը կամ հաշիվը: Կցելուց հետո արդեն կարող եք գումար փոխանցել: Խորհուրդ եմ տալիս կցել VISA քարտ: Նշեմ նաև, որ Skrill-ի պաշտոնական գործընկերը Հայաստանում հանդիսանում է MobiDram ծառայությունը, սակայն ես խորհուրդ եմ տալիս ԿՏՐԱԿԱՆԱՊԵՍ հրաժարվել օգտվել նրանց ծառայություններից, քանի որ փոխանցման ժամանակ ահագին գումար եք կորցնում, քանզի թույլատրվում է գումար ստանալ միայն դրամով, իսկ կոնվերտացիայի ժամանակ ամեն դոլլարի մեջ կորցնում եք միջինը 20 դրամ, եթե ոչ ավել: Ուստի յուրաքանչյուև 100$ դոլլարի դեպքում կկորցնեք առնվազն 2000 դրամ:
Վատ կողմեր
– Skrill-ից բանկային հաշվին կամ քարտին փոխանցումը տևում է 5-7 աշխատանքային օր:
– Skrill-ի հաշվից մեկ այլ Skrill-ի փոխանցման վճարը կազմում է 1%(փոխանցվող գումարի):
– ԱփՎորքից գումար փոխանցելիս պահվում է 1$:
– Skrill-ից Ձեր բանկային քարտին փոխանցման միջնորդավճարը EUR 2.95(ապագայում ավելանալու է):
Լավ կողմեր
– ԱփՎորքից Skrill գումարի փոխանցումը տևում է ընդհամենը կես վայրկյան(անձամբ ստուգել եմ):
– Skrill-ից MobiDram փոխանցումը տևում է մի քանի րոպե:
– MobiDram-ի գրասենյակներից կարող եք կանխիկացնել:

3. Direct Deposit/ACH
Երբևէ չեմ օգտվել տվյալ փոխանցման համակարգից, ուստի տեղեկացված չեմ:

UPDATE by Grigor

Եթե հանդիսանում ես Ամերիկյան որևէ բանկի քարտապան, ստանում ես հատուկ քարտ կամ չեկային գրքույկ վճարումներ կատարելու համար: ԱփՎորքը թույլ է տալիս օգտվել տվյալ փոխանցման համակարգից ու անգամ եթե դու գտնվում ես Հայաստանում, բայց ունես հաշիվ, ապա կարող չես գումար ստանալ: Այս միջոցը նախատեսված է Ամերիկայում բնակվող և այնտեղից ֆրիլանս անողների համար:

4. Wire Transfer
Դրամական փոխանցում անմիջապես ԱփՎորքից Ձեր հաշվին կամ քարտին՝ առանձ երրորդ կողմի միջնորդության: Այս համակարգից հարմար է օգտվել առանձնապես խոշոր գումարների դեպքում՝ 1000$ և ավել:
Վատ կողմեր
– Ծառայության միջնորդավճարը կազմում է 30$՝ անկախ փոխանցվող գումարի չափից:

Լավ կողմեր
– Գումարը նստում է անմիջապես Ձեր հաշվին մի քանի ժամից մինչև 2 աշխատանքային օրվա ընթացքում՝ կախված Ձեր բանկի քարտից և ծառայության որակից:

5. PayPal
Paypal
Քանի որ մենք ապրում աշխարհի ամենալավ երկրներից մեկում և մեր Կենտրոնական Բանկն իր առջևը դրված բոլոր խնդիրները կատարում է 200%-ով, հենց այդ իսկ պատճառով տվյալ համակարգը Հայաստանում չի գործում:

Այս հոդվածի համար նախատեսել էի այսքանը: Հաջորդ անգամ կլինի ավելի հետաքրքիր:
Մի մոռացեք կիսվել և զետեղել սույն հոդվածը Ձեր Ֆեյսբուքի էջերում:
Հոդվածը մասնակի կամ ամբողջովին որևէ տեղ դնելուց մի մոռացեք ավելացնել հղումը, հակառակ դեպքում ՀՀ Քրեական օրենսգրքի չգիտեմ-որ հոդվածի համաձայն կարող եք ենթարկվել ուշունցների, քֆուրների և այլ ոչ հայեցի արտահայտությունների:

Կարդացեք նաև`

Ինչպես գումար վաստակել ԱփՎորքով. Պրակտիկ ուղեցույց. Մաս առաջին

Ինչպես գումար վաստակել ԱփՎորքով. Պրակտիկ ուղեցույց. Մաս երկրորդ

Ինչպես գումար վաստակել ԱփՎորքով. Պրակտիկ ուղեցույց. Մաս երրորդ

Ինչպես դառնալ խիրոմանտ 7 օրում.Պրակտիկ ուղեցույց

Անգլերենի ԱՆՎՃԱՐ դասեր Պերիսկոպում

Ինչպես զբաղվել ինքնազարգացմամբ. Պրակտիկ ուղեցույց

  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a comment