Խալերը և դրանց նշանակությունը.Մասն հինգերորդ
Ի՞նչու են խալերը տեղակայվում կոնկրետ վայրերում: Ի՞նչու նրանց տեղակայման “քարտեզը” յուրաքանչյուրի մոտ անհատական է և չի կրկնվում: Ի՞նչու որոշ խալեր ի ծնե են,իսկ որոշներն էլ առաջանում են կյանքի ընթացքում: Հարցերը շատ են,պատասխանները դեռևս քիչ: Բայց, այնուամնենայնիվ,այդ հարցերի վերաբերյալ կան հիպոթեզներ և բավականին հետաքրքիր:Ահա,դրանցից առավել ուշագրավը:
Ժամանակակից ուսումնասիրողները եկել են այն եզրակացության,որ այդ կենսաբանական ակտիվ կետերը իրենցից ներկայացնում են յուրահատւկ հաղորդիչներ,որոնցով մեր օրգանիզմը էներգիայով է փոխանակվում տիեզերքի հետ: Ազդելով դրանց վրա`կարելի է խթանել կամ խոչընդոտել ուղեղի որոշ կառույցների ֆունկցիան,ակտիվացնել կամ ճնշել օրգանիզմում արտադրվող որոշ նյութերի սինթեզը: Կենսաբանորեն ակտիվ կետերի այդ հատկությունները լայն կիրառում են գտել ալիքային թերապիայի մեջ:
Ասում են նաև,որ խալերը կարող են յուրահատուկ գուշակներ լինել և կանխորոշել մեր ճակատագիրը: Վիրջինիայի համալսարանի պրոֆեսոր Յան Ստիվենսոնը ուսումնասիրել էր երկու այդօրինակ դեպք: Հնդիկ Տիտուն մի օր սկսել էր իր ծնողներին պատմել,որ նախորդ կյանքում ինքը Սուրեժ Վիրման էր,որին սպանել էին`կրակելով գլխին և նա իբր խանութ ուներ Ագրա քաղաքում: Գնալով Ագրա` հետախույզները գտան խանութը,այդ մարդու ընտանիքը: Բայց ամենաուշագրավն այն է,որ հնդիկ տղան գլխի նույն հատվածում ուներ խալ:
Մեկ այլ տղամարդ քայլելիս մեջքի հատվածում սուր ծակոցներ էր զգում,երբ նրա ետևից մարդիկ էին անցնում: Հիպնոզի ընթացքում այդ տղամարդը պատմեց,որ նախորդ կյանքում նրան սպանել են դանակահարելով: Եվ նորից մեջքի հատվածում կար խալ: Կարելի է հավատալ կամ չհավատալ այս պատմություններին,բայց նմանատիպ դեպքերը շատ-շատ են:
Աղբյուր:
Կարդացեք նաև`
Անգլերենի ԱՆՎՃԱՐ դասեր Պերիսկոպում
Խալերը և դրանց նշանակությունը.Մասն առաջին
Խալերը և դրանց նշանակությունը.Մասն երկրորդ
Խալերը և դրանց նշանակությունը.Մասն երրորդ
Խալերը և դրանց նշանակությունը.Մասն չորրորդ
Խալերը և դրանց նշանակությունը.Մասն չորրորդ
Նախորդ երեք մասերում խոսել ենք խալերի գտնվելու վայրի և նշանակության մասին:Այս անգամ կքննարկենք խալերի գույնը ու չափը
Խալերի Չափը
Որպես կանոն,ինչքան մեծ է խալը,այնքան ավելի մեծ է նրա ազդեցությունը:Դա նշանակում է,որ մեծ խալի ազդեցությունը ավելի ուժեղ է քան փոքրինը,սակայն վերջինիս ազդեցությունը չարժե անտեսել: Որոշ մոլեոսոֆներ հակված են կարծելու,որ փոքր խալերը խորհրդանշում են դրականը,իսկ մեծերը անհաջողության և դժբախտության նշան են:Եթե խալր փոքր է և նման է գծի,ապա տվյալ անձնավորության ապագան խոստումնալից է:Եթե խալը մեծ է և նման է կիսալուսնի,սա ասում է անմիտ բնավորության մասին,որ բազմաթիվ դժբախտություններ է բերում:
Խալերի գույնը
Լինում են մուգ և բաց խալեր:Ինչքան բաց է խալը,այնքան ավելի “վարդագույն” է տիրոջ բնավորությունը և Ճակատագիրը:Քննարկենք մարմնական խալերի գերակշռող գույները:
Վարդագույն խալ-Այսպիսի գույնը բնութագրում է պոզիտիվ մարդու:Այն ասում է ինտելեկտուալ կարողությունների,հանգիստ ընտանեկան հարաբերությունների և հաջողության մասին:Տղամարդը կունենա հուսալի կին ,որը կլինի նաև հոգատար մայր երեխաների համար:Կինը կունենա վստահելի ամուսյին,ում վրա կարող է վստահել կինը,ով լավ հայր կլինի երեխաների համար,ցույց կտա կյանքի ճիշտ ուղին:Այսպիսի մարդիկ վայելում են իրենց կողքին գտնվող մարդկանց սերն ու հարքանգը,որոշակի հեղինակություն ունեն: Նրանք սիրում են բարեգործությամբ զբաղվել,կարեկցող ու սատարող են:Իրականում մարդկանց այսպիսի տեսակը շատ հազվադեպ է,կամ ընդհանրապես բացակայում է:Չպետք է նաև մոռանալ,որ եթե խալը մեծ է,ապա նրա չափսը չեզոքացնում է գույնի դրական ազդեցությունը:
Դարչնագույն խալ-Դրական խալ է,որ խոստանում է տիրոջը հաջողություն և բարգավաճում:Այսպիսի մարդիկ չեն վախենում ծանր աշխատանքից,նրանք քրտնաջան,արդար աշխատում են,և գիտեն ինչպես օգտագործել:Նրանք ուրախանում են կյանքում,վայելում են այն:Սիրում են ճանապարհորդել աշխարով և նոր մարդկանց հանդիպել:Իրենց բնատուր տաղանդի շնորհիվ շատ լավ “տեսնում” են մարդկանց,կարողանում են ընտրել լուրջ,նպատակասլաց անհատների,որոնց հետ գործ են ունենում կյանքում:Նրանք հստակ գիտակցում են ինչ են ցանկանում,արտահայտում են իրենց կարծիքը վճռականորեն:
Կարմրավուն խալ-Այսպիսի խալով մարդիկ ինտելեկտուալներ են,որոնք հիմնականում հետաքրքրվում են հետազոտական աշխատանքներով:Նրանց չեն հետաքրքրում առորեական հոգսերը:Նրանց սխալ կլինի շփվող կոչելը,քանզի նրանք ընկերներ ձեռք բերելու համար ջանքեր չեն գործադրում:Նրանց մոտ ընկերներն են հանդիսանում նրանց աշխատավայրի կոլեգաները,որոնց վերաբերվում են մեծագույն ակնածանքով:Նրանք կարեկից չեն իրենց բնույթով,կարիք չունեն իրենց հոգին բացելու ինչ-որ մեկի առջև:Նրանք բավականին փակ մարդիկ են,և միանգամայն ինքնուրույն են ընդունում որոշումները:Նրանց համառ բնույթն այնպիսին է,որ մեկ անգամ որոշում ընդունելու հետո տեղից չեն շարժվի:Միայն երկար տրամաբանական դատողությունների ճանապարհով է հնարավոր նրանց համոզել:
Սև խալ-Ամենավատ խալն է բոլորից:Ասում է այն մասին,որ այսպիսի մարդկանց կյանքը հեշտ չէ: Նրանց Ճակատագիրը դժվար է:Նրանց մանկությունը ծանր է,վատառողջ են,դրամական խնդիրներ ունեն գրեթե միշտ:Նրանց այդքան էլ լավ չեն վերաբերվում հասարակության մեջ,քանի որ նրան խորշում են մարդկանցից:Նրանք զուրկ են առողջ դատողությունից,իրենց սխալների մեջ միշտ ուրիշներին են մեղադրում,լավ օրինակ չեն ծառայում իրենց երեխաների համար:Ինքնավստահության բացակայությունը թույլ չի տալիս ընդունել որևէ քննադատությւն իրենց անձի նկատմամբ:
Կարդացեք նաև
Անգլերենի ԱՆՎՃԱՐ դասեր Պերիսկոպում
Խալերը և դրանց նշանակությունը.Մասն առաջին
Խալերը և դրանց նշանակությունը.Մասն երկրորդ
Խալերը և դրանց նշանակությունը.Մասն երրորդ
Խալերը և դրանց նշանակությունը.Մասն հինգերորդ
Խալերը և դրանց նշանակությունը.Մասն երրորդ
Այս հոդվածում կխոսենք ձեռքի ափի վրա գտնվող խալերի մասին:Ափի վրա տեղակայված խալերը, ի տարբերություն մարմնի մյուս մասերում գտնվող խալերի, հիմնականում նեգատիվ իմաստ ունեն:Նրանք կարող են հայտվել և անհայտանալ կյանքի որոշակի ժամանակահատվածում`մատնանշելու կարմիկ խնդիրներն ու հարցերը:Եթե խալը գտնվում է ձախ ձեռքի ափի մեջ,ապա նեգատիվ իրադարձությունը անջնջելի հետք է թողել տվյալ մարդու հիշողության մեջ:Իսկ եթե այն գտնվում է աջի ափի մեջ,ապա իրադարձությունը տեղի է ունենում ներկայում,կամ տեղի կունենա ապագայում:
Ուսումնասիրենք խալերի նշանակությունը ամեն մի թումբի վրա առանձին-առանձին:
1.Յուպիտերի թումբի վրա
Կարդալ ավելին
Խալերը և դրանց նշանակությունը.Մասն երկրորդ
Այս հոդվածում կխոսենք տղամարդկանց խալերի նշանակության մասին:
Գլխի մազածածկ մակերևույթի վրա
Այսպիսի խալեր լինում եմ այն մարդկանց մոտ,որոնք մտավոր ծանր աշխատանք են կատարում:
Ճակատի վրա
Փառք և երջանկություն:
Ականջների վրա
Դուք չափազանցնում եք ձեր արժանիքները և մոռանում թերությունները:
Այտի վրա
Եթե գտնում է աջ այտի վրա `աշխուժություն,օրիգինալություն:Դուք մարդկանց հետ շփվելու տաղանդ ունեք,հիանալի հիշողություն:
<!–more Կարդալ ավելին–>
Վզի վրա
Եթե խալը կողքից է,ապա Ձեզ դժվար կյանք է սպասվում:Եթե խալը գտնվում է մեջտեղում,ապա կունենաք գլխապտույտ կարիերա:
Կզակի վրա
Դուք վայելում եք ձեր կողքին գտնվող մարդկանց հարգանքը:
Ծնոտի վրա
Վատ առողջության կամ անկանոն կենսակերպի նշան,հատկապես եթե ծննդանշանը ձախ կողմից է:
Ուսերի վրա
Ձեր կյանքը լի է դժվարություններով,սակայն դուք ձեր աշխատասիրության շնորհիվ կհաղթահարեք դրանք:
Արմունկի վրա
Այսպիսի մարդիկ սիրում են ճանապարհորդել
Կրծքի վրա
Եթե ձախ կրծքի վրա է,ապա դուք ռոմանտիկ տղամարդ եք:Եթե աջի տակ`վեհանձն:Սակայն եթե պտուկի տակ կան շատ խալեր,ապա տվյալ անձնավորությունը կարող է դավաճանել սիրելի կնոջը,խաբել ընկերներին:Սակայն դա ՄԻԱՅՆ այն դեպքում,երբ խալերի քանակը տասից շատ է:
Կողի վրա
Աջ կողմից`անվճռականություն:Դուք ձեզ հաճախ ոչ ադեկվատ եք պահում:Ձախ կողմից`ձեր հումորի զգացումը կոմպենսացնում է վերոհիշյալ հատկանիշները:
Մեջքի վրա
Դու պարզ,բարի,բարեսիրտ,առատաձեռն մարդ եք,սիրում եք խորհուրդներ տալ և բողոքել:
Սեռական օրգանի վրա
Սեռական հակում,ակտիվ սեռական կյանք:
Ծնկների վրա
Անվճռականություն:
Ոտքերի վրա
Եթե երկու ոտքերի վրա էլ խալեր ունեք,ապա դուք սիրում եք ճանապարհորդել:Եթե միայն աջի վրա,ապա աշխարհ տեսնելու ձեր երազանքը իրականություն չի դառնա:Եթե ձախ ոտքի վրա ունեք ,ապա դուք երազկոտ ու սրամիտ եք:
Կարդացեք նաև`
Անգլերենի ԱՆՎՃԱՐ դասեր Պերիսկոպում
Խալերը և դրանց նշանակությունը.Մասն առաջին
Խալերը և դրանց նշանակությունը.Մասն երրորդ
Խալերը և դրանց նշանակությունը.Մասն չորրորդ
Խալերը և դրանց նշանակությունը.Մասն հինգերորդ
Խալերը և դրանց նշանակությունը.Մասն առաջին
Երևի ամեն մարդ իր մարմնի վրա ունի խալեր: Հին ժամանակներից մարդիկ ուսումնասիրում են `փորձելով պարզել դրանց նշանակությունը և իմաստը: Որոշ մարդիկ պնդում են,որ խալերով հնարավոր է գուշակել բնավորության գծերը և Ճակատագիրը:Խալերն ուսումնասիրող գիտությունը կոչվում է Մոլեոսոֆիա:Սկզբից խոսենք կանանց խալերի նշանակության մասին:
Խալեր կան մարմնի բոլոր մասերում,սակայն կանանց մոտ ավելի մեծ հետաքրքրություն են առաջացնում դեմքի վրա գտնվող խալերը: