Home > Պալմիստրիա > Մահվան նշաններ

Մահվան նշաններ

Ֆինոգեևի ձեռքի քարտեզը

Այսօր կխոսենք հատուկ խմբի նշանների մասին: Դրանք այսպես կոչված “Մահվան նշաններն” են: Այս և մի շարք այլ նշանների համադրության դեպքում դրանք ունեցողները կարող են  մահանալ անսպասելի կամ բռնի մահով:
Այս բոլոր մաշկային դիսֆունկցիաները մարմնի ինքնապահպանման համակարգի կամ այլ ֆունկցիաների խախտման մասին են վկայում: Խախտումներ,որոնք կարող են մահվան պատճառ դառնալ,սակայն կարող են և չդառնալ,քանի որ օրգանիզմն ինքն իրեն բուժում է:Օրինակ,”Մահվան Նշան” էր համարվում այնպիսի պատկերը ձեռքի վրա,որ վկայում էր կույր աղիքի բորբոքման մասին: Իրականում մոտ 200 տարի առաջ կույր աղիքի բորբոքումը սովորաբար ճակատագրական հետևանքներ էր ունենում: Սակայն այժմ վիրահատական միջամտության շնորհիվ հնարավոր է կանխել մահը: Կույր աղիղից “Մահվան Նշաններ” շարունակում են հայտնվել,սակայն մարդիկ դադարել են մահանալ:
Պետք է դեն նետել բոլոր նախապաշարմունքները և հասկանալ մեկ բան: Ձեռքի վրա մահը չէ,այլս ինքնապահպանման համակարգի խախտման նախանշաններ,նաև որոշ հիվանդությունների նկատմամբ ժառանգական ուղղվածություններ: Շատ դեպքերում դրանք բուժվում են:

Նշանների այս հատուկ խումբը քարտեզի վրա կարմիր գույնով է պատկերված: Այստեղ կան 60 պատկերներ,որոնք վերաբերվում են ինքնապահպանման համակարգի խանգարումներին: Բերված են ոչ բոլոր նշանները`միայն հիմնականները և առավել հաճախ հանդիպողները:
Առաջ կարծում էին,որ անգամ մեկ նշանը բավական է,որպեսզի վնասվածք կամ վտանգավոր իրավիճակ առաջանա: Սակայն պրակտիկան ցույց է տալիս,որ նշանների բազմակի կրկնում է գերակշռում վնասվածքների դեպքում.երբ այդ նշանների քանակը մի քանի տասնյակի է հասնում:
Ձեր առջև բերված են մի աղջկա ձեռքեր,ով հարձակման է ենթարկվել: Ոչինչ այդ օրը դժբախտության մասին չէր վկայում: Նա վերադառնում էր աշխատանքից,տրամադրությունը հիանալի էր`հանկարծ գլխին հարված է ստանում և վայր է ընկնում: Նա արթնանում է նկուղում: Աղջիկը իրեն քաջ է պահում,խոսում է հանցագործի հետ: Նրան հաջողվում է աննկատ գրպանից հանել գազով լցված տարան: Հարմար պահը որսալով`նրան հաջողվում է կրակել գազը ավազակի դեմքին և փախչել: Ոստիկանությանը հաջողվում է բռնել և դատապարտել չարագործին:
Աղջկա ձեռքերին հաշվվում է ինքնապահպանման համակարգի 32 խանգարում: Առանձնացնենք դրանցից մի քանիսը:
Գտեք նկարի վրա կարմիր աստղիկի տեսք ունեցող համար 274 նշանը(ձախ կողմ, միջնամաս)(նկ.2): Վերին Մարսի գոտում այս նշանի տեղակայումը բերում է մարմնի արտաքին ֆիզիկական վնասման: Մեծամասամբ աստղաձև գոյացությունը փոքր է լինում,համարյա աննկատ: Ձեռքի վրա այն ունի (նկ. 4, 5)-ի վրա պատկերված տեսքը:
Երկրորդ նշանը պատառաքաղի տեսք ունի  (համար. 249 )  (նկ. 3): Գտեք այն քարտեզի վրա և համեմատեք  (նկ. 3)-ում ձեռքի վրա եղած իրական նշանի  հետ:
Ինքնին`առանց այլ նշանների,այն արտահայտում է ինքնապահպանման համակարգի թեթև խախտումներ: Եթե այս նշանի առկայության դեպքում,տեղի են ունենում մարմնի վնասվածքներ,ապա դրանք միանգամայն բուժվող են: Պատառաքաղը հատվում է Գլխի գծի հետ,ուստի հնարավոր են գլխի թեթև վնասվածքներ: Այդ հարձակումից մեկ ամիս հերոսուհին տրանսպորտային պատահարի է ենթարկվում և գլխի վնասվածք է ստանում:
Մակերեսային նշանները կարճ գործուծունեության ժամանակ ունեն: Դրանց անհետացումը,վկայում է ,որ համակարգը բնականոն է գործում:
Խորը նշանները միշտ գործում են: Դրանք ցույց են տալիս համակարգի խրոնիկական դիսֆունկցիա:
Եթե նշանները հայտնվել են աջ ձեռքի վրա,ապա կարելի է ենթադրել,որ վնասվել է ինքնապահպանման համակարգի գիտակցական ճյուղը: Եթե ձախի վրա`ապա կաղում է ենթագիտակցական ճյուղը:
Առաջին դեպքում տեղի է ունեն գիտակցական ուշադրութան կորուստ,երկրորդ դեպքում`անգիտակցականի:
Համապատասխանաբար,աջ ձեռքի վրա առկա նշանները կոչ են անում լինել ավելի զգոն և զգույշ: Եթե նշաններն առկա են աջ ձեռքի վրա ապա գործն ավելի բարդ է: Անհրաժեշտ է մարդու մարմնի վրա համալիր ազդեցությունների ծրագիր մշակել,որ ներառում է ներանձնային փոփոխություններ:
Եթե Դուք այդպիսի նշաններ եք հայտնավերել Ձեր ձեռքերի վրա,ապա անհրաժեշտ է կիրթ խիրոլոգիական վերլուծություն կատարել և հետևել խորհուրդներին:
Եթե այդպիսի վերլուծությունն անհասանելի է`դարձեք մեկ այլ մարդ,որպեսզի Ճակատագիրը զոհ ընտրելուց ՁԵԶ չճանաչի:

Հոդվածի հեղինակ`Վլադիմիր Ֆինոգեև

Ձեռքերի վրա նկարելու արվեստ

Դաջվածքներ ձեռքի վրա…

Գրքեր Պալմիստրիայի մասին

Հետաքրքիր մասնագիտության տեր ձեռքեր

  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a comment