Home > Աշխարհն իմ տակառի անցքի միջից > Ինչպես գումար վաստակել ԱփՎորքով. Պրակտիկ ուղեցույց. Մաս երկրորդ

Ինչպես գումար վաստակել ԱփՎորքով. Պրակտիկ ուղեցույց. Մաս երկրորդ

Upwork-logo.svg
Անցյալ գրառման մեջ խոսեցին, թե ինչ է իրենից ներկայացնում ԱփՎորքը, դրական և բացասական կողմերի մասին: Սույն գրառման մեջ կշարունակենք թեման և առավել խորությամբ կանդրադառնանք <<ներքին>> հարցերին:

Ինչպես քեզ ներկայացնես կամ <<վաճառես>> ԱփՎորքում

Ֆրիլանսի աշխարհում յուրաքանչյուր մասնագետ հենց ինքն իր ընկերության վաճառքի գծով տնօրենն է(Sales Manager): Առաջինն անհրաժեշտ է ստեղծել որակյալ և ընթեռնելի պրոֆիլ, ինչը լավագույնս արտացոլում է քո ունակություններն ու հմտությունները: Հաջորդ քայլը առաջարկներ ուղարկելն է(bid): Կլիենտ գտնելուց հետո արդեն պետք է անմիջապես կապ հաստատել վերջինիս հետ և հասկանալ թե ինչ է պահանջվում: Եթե առաջարկը պարզ է, օրինակ, պատվիրատուն ցանկանում է պարզ կայք-այցեքարտ ներկայացնելու համար  գործունեությունը, ապա կարող եք նույնիսկ նրա հետ ձայնային կապով(voice call) չանել: Սակայն եթե պրոյեկտը երկարաժամկետ է, ապա շատ դժվար կլինի առանց անմիջապես ձայնային կապի հաստատման: Իսկական գիքերի(geek) դժվար կլինի: Եթե դու ցանկանում էիր գրասենյակից խուսափել կոլլեգաների հետ չխոսելու ու չառնչվելու համար, ապա իմացիր, որ ֆրիլանսում պետք է շփվես, ավելի քիչ, բայց շփումը միանգամայն բացառել չի լինի միանշանակ:

Ինչ ես վաճառում կամ ինչ ծառայություն ես մատուցում ԱփՎորքում

ԱփՎորքում լավ <<ապրում>> են ծրագրավորողները բոլոր տարածված հիմնական մասնագետների հետ համեմատած: Տարատեսակ մարքետոլոգներ կամ իրավաբաններ նույնպես լավ են վարձատրվում, սակայն ԱՄՆ-ը բնակիչը հայ իրավաբանի հաստատ չի վարձի իր հարցերը լուծելու համար: Սովորաբար այս տեսակ մասնագետներին հենց իրենց իսկ երկրներից էլ գտնում են:
Դիզայներները համեմատաբար վատ չեն վաստակում, սակայն վերջիններիս դժվար է մշտական կամ երկարատև աշխատանք կամ գործարք գտնել մեկ պատվիրատուի հետ, ավելի դժվար է կատարված աշխատանքի որակն ապացուցելը ոլորտից ոչ այդքան տեղեկացված կլիենտին: Վերջին փոփոխություններից հետո էլ ավելի է դժվարացել դիզայներների գործը, քանի որ վերջիններս կատարում են կարճ պատվերներ՝ կայքի դիզայն կամ ռե-դիզայն, ինչը որպես կանոն չի գերազանցում 500 ԱՄՆ դոլլարի սահմանը(եթե իհարկե TOP RATED դիզայներ չի) և նախկինի 10%-ի փոխարեն ստիպված են վճարել 20% ԱփՎորքին որպես սպասարկման միջնորդավճար:

Թարգմանիչների գործը իսկապես դժվար է: Անգլերենից հայերեն գործերը հատուկենտ բնույթ են կրում: Ռուսերենից թարգմանություններ կան, սակայն մրցակցությունը իսկապես շատ ՇԱՏ մեծ է: Ցանկացած ռուս դպրոցական կամ ուկրաինացի տնային տնտեսուհի կարող է մրցակցել քո հետ և <<զակազ փախցնի>>:

<< Ես ոչինչ չեմ կարողանում, սակայն կա մի այսպիսի հետաքրքիր կատեգորիա Data Entry, ընդհամենը պետք է էքզել ֆայլեր լցնես ու կայքեր լրացնես: Ես հաստատ կկարողանամ:>>: Այս թեման մի էլ սկսեք: Խոռոչ է կամ ճահիճ, ճահիճ էլ չի, լրիվ Մարիանյան անդունդ: Լումայանոց կոնտրակտներ և հնդիկների, պակիների ու այլ աղքատ երկրների բնակիչների հետ անվերջ պայքար: Ավելի լավ է մոտակա Տաշիր պիցցայում գործ գտնես, քան այս կատեգորիայում:

Չափազանց կարևոր է, որ քո կողմից առաջարկվող ծառայությունները, հմտություններն ու կարողությունները լինեն գոնե լավ մակարդակի: Եթե ցանկանում ես պրոյեկտ վերցնել դրան զուգահեռ կարդալով PHP-ի նախնական մակարդակի գիրք, ապա միանշանակ չարժի: Առանց անհրաժեշտ փորձի և հմտությունների մի շարք սխալներ կանես, ոչ բավարար արդյունքներ կտրամադրես պատվիրատուին, վերջինս էլ քեզ կստիպի գումարը վերադարձնել(refund) անել: Եթե չվերադարձնես, պրոֆիլդ կարգելափակեն կամ շատ նեգատիվ գնահատական(negative review) կթողնեն ու կարող ես խաչ քաշել հետագա կարիերայիդ վրա ԱփՎորքում:

Ինչպես ճիշտ կազմել պրոֆիլ

Պրոֆիլը քո դեմքն է ԱփՎորքում: Պետք է ջանքեր գործադրես, որպեսզի տարբերվես հնդիկների մի ստվար բազմությունից:
Օգտակար խորհուրդներ

  • Նշիր իրական անուն և ազգանուն: Աշխատիր գլխավոր նկարը դնել հնարավորինս գրավիչ, լուսավոր և ժպտերես: Կարող ես մի քիչ գեղեցկացնել Ֆոտոշոփով:
  • Հնարավորինս լրացրա բոլոր կետերը: Ցանկալի է, որ պրոֆիլիդ լրացվածությունը լինի 100%:
  • Անցիր մի քանի թեստ/քննություն, բայց շատ մի տարվիր դրանցով: Անցիր անգլերենի իմացության թեստը և մի քանի մասնագիտական թեստեր: Վատ արդյունքների դեպքում, կարելի է վերահանձնել ուղիղ մեկ ամիս անց:
  • Պրոֆիլդ լրացնելուց մի գրիր, թե դու ինչպիսի սիրուն, պուպուշ ու խելացի տղա/աղջիկ ես: Ավելի լավ է գրես,թե ինչպես կօգնես քո պոտենցիալ կլիենտին, ինչպիսի հետաքրքիր լուծումներ կարող ես առաջարկել քո ծառայություններից օգտվողներին:
  • Եթե ունես որևէ դիպլոմ կամ սերտիֆիկատ, պետք է այն ներկայացնես քո պրոֆիլում: Եթե թարգմանիչ ես և ունես TOEFL-ի բարձր արդյունք, ապա պետք է այն հրապարակես քեզ մոտ:
  • Պրոֆիլը կազմելիս խուսափեք կետադրական կամ ուղղագրական սխալներից: Խորհուրդ է տրվում օգտվել սխալներն ուղղող ծրագրերից, որոնք չափազանց շատ են, ուստի հղումներ չեմ տեղադրի, ցանկության դեպքում հեշտորեն կարող եք գտնել:
  • Լիարժեք լրացված պրոֆիլ ունենալու համար պարտադիր է ունենալ պորտֆոլիո: Ցանկալի է ավելացնել մեկ կամ երկու հնարավորինս լավ օրինակ: Եթե ծրագրավորող ես, ապա ավելացրա աշխատող կայք իր հղումով և նկարագրիր թե ինչ տեխնոլոգիաներ ես օգտագործել կայքը ստեղծելիս և կցիր կայքի սքրին-շոթ

Ինչպես փնտրել աշխատանք/պրոյեկտներ ԱփՎորքում կամ Fixed թե hourly?

ԱփՎորքում գոյություն ունի գործարքների երկու հիմնական կատեգորիա՝ ժամավճարով(hourly) և Ֆիքսված վարձավճարով(Fixed Price):
Դժվար է միանգամից լավ ժամավճարով գործ գնտել, ուստի առաջին 1-3 պատվերները կարելի է անել ֆիքսված դրական գնահատակնների և ռեպուտացիայի համար: Փորձառու ֆրիլանսերների մեծամասնությունը նախընտրում է ժամավճարով գործարքներ: Գումարը ստաբիլ է, չնայած վճարումը ստանալու համար պետք է սպասել 10 օր գումարը ԱփՎորքում ստանալու համար: Ֆիքսված պրոյեկտների հետ կապված գոյություն ունեն մի շարք ռիսկեր, որոնք կներկայացնեմ ստորև

  • Կլիենտը կարող է փոխել նախնական պայմանավորվածությունը
  • Պրոյեկտը սզբից կարող ես սխալ գնահատել, և 200$ պրոյեկտի վրա ծախսես 3 ամիս ժամանալ
  • Գործն ավարտելուց հետո կլիենտը կարող է կորել

Եթե պրոյեկտը տիպային է ու շաբլոն աշխատանք քեզ համար, ապա կարող է շատ արագ և որակյալ անել բավականին կլորիկ գումարի դիմաց: Վստահության և փորձի համադրման դեպքում ֆիքսված պրոյեկները շատ հաճախ ժամավճարից շատ կարող են քեզ գումար բերել: Օրինակ, մի բանի ժամ կոդ գրես ու 500$ աշխատես կամ պատվիրատուի սերվերի ադմինիստրացիա անես կամ կայքի միգրացիա և այն:

Այս հոդվածի համար նախատեսել էի այսքանը: Հաջորդ անգամ կլինի ավելի հետաքրքիր:

Մի մոռացեք կիսվել և զետեղել սույն հոդվածը Ձեր Ֆեյսբուքի էջերում:

Հոդվածը մասնակի կամ ամբողջովին որևէ տեղ դնելուց մի մոռացեք ավելացնել հղումը, հակառակ դեպքում ՀՀ Քրեական օրենսգրքի չգիտեմ-որ հոդվածի համաձայն կարող եք ենթարկվել ուշունցների, քֆուրների և այլ ոչ հայեցի արտահայտությունների:

Կարդացեք նաև`

Ինչպես գումար վաստակել ԱփՎորքով. Պրակտիկ ուղեցույց. Մաս առաջին.

Ինչպես գումար վաստակել ԱփՎորքով. Պրակտիկ ուղեցույց. Մաս երրորդ.

Ինչպես գումար վաստակել ԱփՎորքով. Պրակտիկ ուղեցույց. Մաս չորրորդ

Ինչպես դառնալ խիրոմանտ 7 օրում.Պրակտիկ ուղեցույց

Անգլերենի ԱՆՎՃԱՐ դասեր Պերիսկոպում

Ինչպես զբաղվել ինքնազարգացմամբ. Պրակտիկ ուղեցույց:

  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a comment