Archive

Posts Tagged ‘Արիստոտել’

Խիրոմանտիան Եվրոպայում

January 10, 2012 Leave a comment


Ինչպես խիրոմանտիան հայտնվեց Եվրոպայում? Իմանալու համար ետադարձ հայացք գցենք անցյալին:
Արիստոտելը`Ալեքսանդր Մակեդոնացու ուսուցիչը,մեծագույն մտածողը,փիլիսոփան և իմաստասերը Եգիպտոսով ճանապարհորդելիս,գտել է մի հինավուրց պապիրուս,որտեղ տրվում էր ձեռքի վրա առկա թումբերի և տարբեր նշաների բացատրությունը: Այս պապիրուսը շատ հետաքրքրեց Արիստոտելին և վերջինս հրամայեց այն ուղարկել Ալեքսանդրին`վրան գրելով “Այս ոսկե մագաղաթի մեջ շղթայված գիտելիքները արժանի են քո ուշադրությանը“: Ալեքսանդրի հրամանով այս պապիրուսը թարգմանվեց հունարեն: Իր ուսուցչի պատվին նա անվանեց գիրքը “Chiromancia Aristoteles”(Արիստոտոլի Խիրոմանտիան):Այս գիրքը լայն ընթերցողների բազմություն ունեցավ և տարածվեց ամբողջ հունական կղզիներում: Ի միջի այլոց,այս գիրքն այժմ իր արժանի տեղն է գտել Լոնդոնի Ազգային Գրադարանում:
Մ.Թ.Ա երկրորդ դարում աստղագիտության հիմնադիր Հիպպարքոսն ապացուցեց,որ մոլորակների և մարդկային հոգու միջև գոյություն ունի փոխադարձ կապ և այն արտահայտվում է մարդու ձեռքի վրա: Նա մատներին և թումբերին տվեց մոլորակների անուններ:
Խիրոմանտիան բուռն զարգացում ունեցավ Իտալիայում Կարդալ ավելին

Աֆորիզմներ քաջության մասին

September 8, 2011 Leave a comment

 Գիտակցյալ մահն անմահություն է:

Եղիշե”Վասն Վարդանայ և Հայոց Պատերազմին”

Քաղաքացիական քաջությունն ու ռազմական քաջությունը մեկ ընդհանուր սկիզբ ունեն:

Օնորե դե Բալզակ

Քաջ կոչվում է նա,ով անվախ քայլում է դեպի իր գեղեցիկ մահը:

Արիստոտել

Քաջերին օգնում է Ճակատագիրը:

Պուբլիոս Վերգիլիոս

Քաջությունը վախին դիմադրելու և վախը վերահսկելու կարողությունն է,այլ ոչ թե վախի բացակայությունը:

Մարկ Տվեն

Կուշտ նախաճաշեք,իմ զինվորներ,այսօր մենք ստիպված ենք լինելու ճաշել այն աշխարհում:

Սպարտայի արքա Լեոնիդաս

Քաջության մասին ավելի շատ խոսում են վախկոտները,իսկ մեծահոգության մասին խարդախները:

Լև Տոլստոյ

Կարդալ ավելին

Աֆորիզմներ իմաստության մասին

September 6, 2011 Leave a comment

 Խելացի մարդը ելք կգտնի ցանկացած դժվար իրադրությունից: Իմաստունը չի հայնտվի այդ իրադրությունում:

Ի.Ռիխտեր

Իմաստուն է նա,ով գիտի օգտակարը,այլ ոչ շատը:

Անանուն Հեղինակ

Չեն փոխվում միայն ամենաիմաստուններն ու ամենահիմարները:

Կոնֆուցիոս

Մեր իմաստության աղբյորը մեր փորձն է: Մեր փորձի աղբյուրը մեր հիմարությունն է:

Սախա Գիտրի

Բարոյականությունը ժամանակավոր է,իսկ իմաստությունը հավետ է:

Հ. Թոմսոն

Կարդալ ավելին

Պատմական ակնարկ

April 5, 2011 2 comments

Ինչպես արդեն կռահեցիք այս բլոգը Պալմիստրիայի մասին է: Մի գիտություն, որի ուսումնասիրության առարկան ձեռքերն են`մատները, եղունգները, ձեռքի մակերևույթի վրա գտնվող թումբերը և իհարկե գծերը:Մի քիչ խոսենք Պալմիստրիայի պատմության մասին:

Պալմիստրիայի մասին առաջին վկայությունները գտնվել են վաղ Հնդկաստանի վեդիկ տեքստերում(մ.թ.ա 1550թ.)-ինչով զբաղվում էին բրահմանները: Չինաստանում պալմիստրիան հայտնի էր անգամ մ.թ.ա 3000թ:Պալմիստրիան մինչ այժմ էլ պահպանվել է Չինաստանում և Ճապոնիայում,կիրառվում է հին ավանդույթի համաձայն:

Հին Հռոմում Պալմիստրիան հանդիսանում էր պաշտոնական պետական կրոնի մի մասը և անընդհանտ կիրառվում էր պետական պրոցեդուրաներում:Հին հույները նույնպես Պալմիստրիայի հետևորդներ էին.օրինակ բժիշկ Գալենը `փորձնական ֆիզիոլոգիայի հիմնադիրը,Հիպոկրատը`բժշկության հայրը:Արիստոտելը`բնագիտության և փիլիսոփայության հիմնադիրը իր աշակերտին `Ալեքսանդր Մեծին,նվիրեց մի գիրք Պալմիստրիայի մասին,որը,ինչպես պատմում են հին ձեռագիր մատյանները, ոսկուց էր:

Միջին դարերում գիտնականներ Յոհան վոն Հագենը և Պարացելսը լրջորեն զբաղվեցին Պալմիստրիայով և համակարգեցին մինչ այդ իրենց հայտնի տեղեկություննեըը և գիտելիքները:Հենց այդ ժամանակ մտցվեց թումբերի և մատների անվանակոչումը Հին Հռոմեական պանթեոնի աստվածների անունով `Մարս,Վեներա,Մերկուրի,Սատուրն,Լունա(Լուսին):Միջին  դարերում Պալմիստրիան շատ մեծ տարածում գտավ բոլոր Եվրոպական մայրաքաղաքներում և միաձայն ճանաչվեց բոլոր գիտնականների կողմից:

Տասնիններրորդ դարում ֆրանսիացի գիտնական դ’Արպենտյենը կատարելագործեց Պալմիստրիան`ծախսելով երկար տարիներ հազարավոր ձեռքերի ուսումնասիրության վրա:Նրա ուսումնասիրության առարկան հանդիսանում էին հիմնականում ձեռքերի երկրաչափական և ձևաբանական առանձնահատկությունները:Հեղափոխական  նշանակություն ունեցան մեկ այլ ֆրանսիացու, դ’Արպենտյենի ընկեր`Դեբարոլի աշխատությունները:Նա 1869 թվականին հայտնագործեց ձեռքերի հետքերը վերցնելու մեթոդը:Նա իր `”Ձեռքի գաղտնիքները” աշխատության մեջ արձանագրեց,որ գծերը անընդհատ փոփոխվելու միտում ունեն և փորձեց ընդհանուր գծեր գնտել Պալմիստրիայի և այլ էզոտերիկ ուսմունքների միջև:

Քսաներորդ դարը իր հետ բերեց տեխնոլոգիական զարգացում և մարդիկ պատրաստակամությամբ սկսեցին հրաժարվել անցյալի ավանդույթներից հանուն նորի:Նորը համարվեց ավելի լավը, քան հինը,որի հետևանքով Պալմիստրիան մոռացության մատնվեց կամ դարձավ զուտ զվարճանքի առարկա:Այդ ժամանակ հայտնվեց քսաներորդ դարի մեծագույ գուշակը `Կեյրոն(Կոմս Լուիս Համոն),նա համարվում էր մեծագույն և թերևս ամենահայնտի պալմիստը,ով կանխագուշակել էր Վիկտորիա թագուհու մահվան ամսաթիվը,Ռուսաստանի վերջին թագավորի դաժան ճակատագիրը,Տիտանիկ նավի կործանում և այլն:Այս ամենի մասին կարող եք կարդալ “Կեյրոյի Մեմուարները” գրքում:

Մեր օրերում գոյություն ունի Դերմատոգլիֆիկա գիտությունը,որը զբաղվում է մատնահետքերի ուսումնասիրությամբ և տալիս է դրանց կապը գենետիկական գործոնների հետ:

Կարդացեք նաև`

Ինչպես դառնալ խիրոմանտ 7 օրում.Պրակտիկ ուղեցույց

Աֆորիզմներ Պալմիստրիայի մասին

Կարմիկ Պալմիստրիա

Պատմական ակնարկ

Խիրոմանտիայի վաղ պատմություն

Խիրոմանտիան Եվրոպայում

Խիրոմանտիան Միջնադարում

Կիսվել` Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter