Archive

Archive for August, 2014

Լիակատար հանգստության բանաձև 2

August 29, 2014 Leave a comment

 

ekrani nkar, kayf seksԼիակատար հանգստություն դժվար չէ վայելել: Անհրաժեշտ է լոկ սեղմել այս երեք կախարդական կոճակներն իրար ետևից:

  1. Առաջին կոճակ
  2. Երկրորդ կոճակ
  3. Երրորդ կոճակ

Երաժշտության ձայնը կառավարեք ըստ ցանկության և ՎԱՅԵԼԵՔ:

Հ.Գ.Կատարյալ էյֆորիային հասնելու համար այս ամենին կարելի է ավելացնել նաև մի որևէ սիրելի խմիչք`թեյ,գինի,գարեջուր,վիսկի…

Հ.Գ.Գ Մի մոռացեք նաև կիսվել այս երջանկությամբ ՁԵՐ ընկերների հետ:

 

Սելֆի. Հիվանդություն թե ինքնասիրահարվածություն…

August 26, 2014 1 comment

Սոցիալական ցանցերի օգտատերերի ամենասիրելի զբաղմունքը դարձել է ինքնանկարվելը կամ սելֆի անելը  : Իրականում դժվար բան չկա, վերցնում են ֆոտոխցիկը կամ առավել հաճախ հեռախոսը նկարվում են և նկարը տեղադրում են համացանցում: Եվ ահա… Հաշիվը գնաց՝ լայքեր, մեկնաբանություններ:

Ինձ մեկնաբանում են, ուստի ես գոյություն ունեմ, ես կամ: Ութ միլիարդանոց մոլորակի վրա ինձ նկատում են 3  կամ 10, կամ գուցե 50 մարդ…Կապ չունի թիվը (մաթեմատիկայի դաս չէ վերջիվերջո), կարևորն այն է, որ ինձ նկատում են …

Այսպիսի մտքեր են պտտվում սելֆիամոլների մտքերում, միաժամանակ նրանց սրտերը բաբախում են, աչքերը դառնում են զվարճալի, հոգին ճախրում է, պտտվում վիրտուալ երկնակամարում՝ վայելքների մեջ պարուրված: Մարդ կա ամեն օր համացանց է <<ներարկում>> 50 սելֆի ամեն անգամ՝ տարբեր անկյուններից, մարդ կա ինչ որ հանդիսավոր իրադարձությունների ժամանակ է այդ անում, մարդ էլ կա դա հիմարություն է համարում (ինչպես սույն գրառման հեղինակը):

Լավ բայց ինչու են մարդիկ այդքան սիրում նկարել իրենք իրենց? Քննարկենք առավել հավանական մի քանի պատճառ.

1. Յուրօրինակություն կամ օրիգինալություն արտահայտում

Ձեր լուսանկարին նայելով հետաքրքրված դիտողը կարող է մի շարք եզրակացություններ անել ձեր անհատականության մասին: Ձեր լուսանկարը ձեր իսկ մասին հայտարարություն է, ինչ որ որոշակի սոցիալական խմբի պատկանելիության, ընտանեկան դրության, նախասիրությունների արտահայտում:

2. Անվճար գովազդ

Մարդ վերաբերվում է ինքն իրեն, ինչպես գովազդային պաստառի: Լուսանկարը որևէ կերպար ստեղծելու գործիք է հանդիսանում տվյալ դեպքում՝ հաջողություն, ինքնավստահություն, բարեկեցություն: Որոշ մարդիկ օգտագործում են սելֆին սեփական կարիերայի առաջխաղացման նպատակով:

3. Ստեղծագործելու լայն հորիզոն

Սելֆիների դրական կողմն այն է, որ այստեղ ամեն ոք կարող է ազատորեն և համարձակորեն զարկ տալ երևակայությանը: Եթե մարդ ստեղծագործ և կրեատիվ է, ապա սելֆիների վրա կարող է պատկերել հետաքրքիր սյուժեով համեմված տեսարաններ: Իսկ հետևորդները ամեն անգամ անհամբերությամբ կսպասեն նորանոր արկածախնդիր սելֆիների:

4. Հաճույքի կարիք

Ի տարբերության վիրտուալ կյանքի, իրական կյանքում գովասանքի կամ հիացմունքի արժանալու համար պետք է որևէ արդյունքի հասնել ինչ որ բնագավառում: Իսկ վիրտուալ աշխարհը ծնում է խեղված և փչացած իրականություն, որտեղ ստեղծվում է պատրանք, թե մարդ ինչ-որ կարևոր մի բան է արել: Կարդալ ավելին