Home > Աշխարհն իմ տակառի անցքի միջից > Սելֆի. Հիվանդություն թե ինքնասիրահարվածություն…

Սելֆի. Հիվանդություն թե ինքնասիրահարվածություն…

Սոցիալական ցանցերի օգտատերերի ամենասիրելի զբաղմունքը դարձել է ինքնանկարվելը կամ սելֆի անելը  : Իրականում դժվար բան չկա, վերցնում են ֆոտոխցիկը կամ առավել հաճախ հեռախոսը նկարվում են և նկարը տեղադրում են համացանցում: Եվ ահա… Հաշիվը գնաց՝ լայքեր, մեկնաբանություններ:

Ինձ մեկնաբանում են, ուստի ես գոյություն ունեմ, ես կամ: Ութ միլիարդանոց մոլորակի վրա ինձ նկատում են 3  կամ 10, կամ գուցե 50 մարդ…Կապ չունի թիվը (մաթեմատիկայի դաս չէ վերջիվերջո), կարևորն այն է, որ ինձ նկատում են …

Այսպիսի մտքեր են պտտվում սելֆիամոլների մտքերում, միաժամանակ նրանց սրտերը բաբախում են, աչքերը դառնում են զվարճալի, հոգին ճախրում է, պտտվում վիրտուալ երկնակամարում՝ վայելքների մեջ պարուրված: Մարդ կա ամեն օր համացանց է <<ներարկում>> 50 սելֆի ամեն անգամ՝ տարբեր անկյուններից, մարդ կա ինչ որ հանդիսավոր իրադարձությունների ժամանակ է այդ անում, մարդ էլ կա դա հիմարություն է համարում (ինչպես սույն գրառման հեղինակը):

Լավ բայց ինչու են մարդիկ այդքան սիրում նկարել իրենք իրենց? Քննարկենք առավել հավանական մի քանի պատճառ.

1. Յուրօրինակություն կամ օրիգինալություն արտահայտում

Ձեր լուսանկարին նայելով հետաքրքրված դիտողը կարող է մի շարք եզրակացություններ անել ձեր անհատականության մասին: Ձեր լուսանկարը ձեր իսկ մասին հայտարարություն է, ինչ որ որոշակի սոցիալական խմբի պատկանելիության, ընտանեկան դրության, նախասիրությունների արտահայտում:

2. Անվճար գովազդ

Մարդ վերաբերվում է ինքն իրեն, ինչպես գովազդային պաստառի: Լուսանկարը որևէ կերպար ստեղծելու գործիք է հանդիսանում տվյալ դեպքում՝ հաջողություն, ինքնավստահություն, բարեկեցություն: Որոշ մարդիկ օգտագործում են սելֆին սեփական կարիերայի առաջխաղացման նպատակով:

3. Ստեղծագործելու լայն հորիզոն

Սելֆիների դրական կողմն այն է, որ այստեղ ամեն ոք կարող է ազատորեն և համարձակորեն զարկ տալ երևակայությանը: Եթե մարդ ստեղծագործ և կրեատիվ է, ապա սելֆիների վրա կարող է պատկերել հետաքրքիր սյուժեով համեմված տեսարաններ: Իսկ հետևորդները ամեն անգամ անհամբերությամբ կսպասեն նորանոր արկածախնդիր սելֆիների:

4. Հաճույքի կարիք

Ի տարբերության վիրտուալ կյանքի, իրական կյանքում գովասանքի կամ հիացմունքի արժանալու համար պետք է որևէ արդյունքի հասնել ինչ որ բնագավառում: Իսկ վիրտուալ աշխարհը ծնում է խեղված և փչացած իրականություն, որտեղ ստեղծվում է պատրանք, թե մարդ ինչ-որ կարևոր մի բան է արել: Եվ մարդ հաճույք է ստանում այն փաստից, որ իր նկարը հավանել է սոցցանցի օգտատերերի մի ստվար զանգված: Մարդու օրգանիզմում հաճույքի հորմոնի մեծ քանակություն է արտադրվում, մարդ իրեն լավ է զգում, այդ զգացումն անհամեմատելի է: Սակայն այդ հաճույքը սին է, դատարկ, թվացյալ…

5. Ինքնասիրահարվածություն կամ նարցիսիզմ

Հիշեցնեմ Նարցիսի մասին անտիկ լեգենդը՝ գեղեցիկ երիտասարդ, որ տեսնելով ջրի մեջ իր արտացոլանքը, սիրահարվում է  ինքն իրեն և, չկարողանալով մոտենալ, մահանում է անպատասխան սիրուց: Մարդիկ սնափառ են, փառասեր, շատերը նաև փառամոլ, նրանք հավանության, հիացմունքի, սեփական նշանակության կարևորության կարիք ունեն: Այդպիսի մարդիկ հաճույք են ստանում ցուցամոլությունից և սեփական անձը շահարկելուց: Դժբախտաբար, չկա լայքերի և մեկնաբանությունների այնպիսի քանակություն, որ կարող է բավարարել ինքնասիրահարված անհատին: Արտաքին հիացմունքի կարիքը մի անհատակ տակառ է, որ նույնիսկ ամենակարող հրաշագործը չի կարող լցնել: Ահա թե ինչու նրանք անհամար սելֆիներ կանեն կրկին և կրկին, երբեմն դառնալով միանգամայն խելաԳԱՌ հավանության և փառքի գարշահոտ ու  նզովյալ կտորին արժանանալու համար…

Վաղը ևս մեկ նկար,
Հիացմունքի ևս մեկ ալիք,

Սնափառության համար

Դու դարձել ես խաղալիք:

Ցանկանում եմ, որ տվյալ գրառումն ընթերցողները հստակ գիտակցեն թվացյալ և իրական աշխարհի սահմանը և պատասխանեն հարցին, թե ինչն է Ձեր համար ավելի կարևոր 100 հատ լայքը թե հանդիպումը վաղեմի ընկերոջ հետ:

Հ.Գ Եթե գրառման թեման հետաքրքրի ընթերցողներին հաջորդ անգամ կանդրադառնամ սառը դույլերով ցնցուղ ընդունելու քարոզարշավին:

  1. August 28, 2014 at 1:57 pm

    Շնորհակալություն
    Օրագիր ֆանտաստիկ
    Good luck
    ………………….
    http://www.8ii.in

  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: