Home > Աշխարհն իմ տակառի անցքի միջից > Ինչպես գումար վաստակել ԱփՎորքով. Պրակտիկ ուղեցույց. Մաս առաջին

Ինչպես գումար վաստակել ԱփՎորքով. Պրակտիկ ուղեցույց. Մաս առաջին

Upwork-logo.svg
Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստան մուտք գործեց և լայնորեն տարածվեց ՏԱՆԻՑ գործ անելու թրենդը: Լայն տարածում գտան մի շարք կայքեր կամ պլատֆորմաներ, որոնք մարդկանց հնարավորություն են տալիս աշխատել առանց տանից դուրս գալու, ասել է թե ինքդ քեզ համար ու միայն քեզ համար: Այս և հետագա հոդվածներում կխոսենք այդ կայքերից ամենամեծի` ԱփՎորքի մասին:

Ինչ է Ափվորքը

ԱփՎորքը միջազգային աշխատաշուկա  է հեռակա աշխատանքի(հետագայում ֆրիլանսի) համար: Ամբողջովին և միայն անգլերենով գրված և նախագծված: Այնտեղ շատ հարուստ և ապահովված երկրների ու աշխարհամասերի ընկերություններ կամ անհատներ փնտրում են ֆրիլանսերներ իրենց անհրաժեշտ ծառայությունները ստանալու համար:
ԱփՎորքից բացի կան մի շարք այլ նմանատիպ կայքեր,  այս ուղեցույցն օգտակար կլինի նաև այն անձանց համար, ովքեր ցանկանում են աշխատել ԹոփԹալ կամ Ֆրիլանսեր կայքում:

Ինչու է ԱփՎորքն ավելի գերադասելի գրասենյակային աշխատանքից

խոսքը վերաբերվում է Հայաստանյան գրասենյակներին.

  1. Աշխատելու ժամն ու վայրը հիմնականում որոշում ես դու ինքդ: Կարելի է աշխատել տանից, բարից, Թայլանդից կամ Մոզամբիկից(եթե իհարկե Ինտեռնետ գտնես):
  2. ԱփՎորքում դու ես ընտրում պրոյեկտը:
  3. ԱփՎորքում դու ես ընտրում հաճախորդին:
  4. ԱփՎորքում դու ստանում ես մի քանի անգամ շատ քան գրասենյակում:
  5. Գրասենյակում դու ստանում ես աշխատավարձ ՀՀ դրամով այսինքն անկայուն և կասկածելի արժույթով, ԱփՎորքում ստանում ես ԱՄՆ դոլլարով որպես կանոն:
  6. Հիմնականում գրասենյակում քեզ չեն հարգում որպես մասնագետ(կարող է և հարգում են, բայց միանշանակ քիչ են վճարում):

Ինչու է ԱփՎորքը ՈՉ գերադասելի գրասենյակային աշխատանքից

  1. Հաճելի և արդյունավետ աշխատանքային միջավայր կառուցելը կարող է չափազանց դժվար առաջադրանք լինել ոմանց համար: Իսկ Թայլանդում ծովի ափին լիքը կարիճ, մրջյուն կամ այլ տեսակի անասուն կենդանիներ կարող է պատահեն ու ՎայՖայ չլինի: Երկրորդ մոնիթորն էլ քո փողով պետք է գնես ի դեպ: Սակայն ցանկության ու հնարավորությունների դեպքում նույնիսկ տնային պայմաններում կարելի է կազմակերպել կայֆոտ աշխատավայր:
  2. ԱփՎորքում շատ կարևոր է կարողանալ վաճառել Ինքդ քեզ և քո ծառայությունները: ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է: Աշխատավայրում դու միայն կարող ես լինել բարձրակարգ մասնագետ և աշխատես գումար, սակայն ֆրիլանսի աշխարհում դու պետք է տիտանական ջանքեր գործադրես, որպեսզի կարողանաս անգլերեն լեզվով ինքդ քեզ վաճառես(այո այո, ոչ միայն ամենահին մասնագիտության տեր անձինք են իրենց վաճառում) պոտենցիալ հաճախորդներին:
  3. ԱփՎորքում քո արած սխալների համար ինքդ էլ պետք է պատասխան տաս կլիենտի կամ շատ հայեցի ասած զակազՉիկի առջև: Գրասենյակում աշխատելուց շատ դեպքերում պատասխանատու ես մենեջերին, բաժնի վարիչին կամ կոլխոզի նախագահին անձամբ:
  4. Մարդը սոցիալակն էակ է: Ու եթե դու ինքնամփոփ, երկար մազերով, չթրաշված,  չշփվող ու <<դոձիկ>> ծրագրավորող ես, ապա քեզ շատ դժվար կլինի ֆրիլանս աշխարհում: Հաջողության հասնելու և բարձր վճարվող պրոյեկտներ շահելու համար պետք է պատրաստ լինել խոսալ կլիենտի հետ Սկայպով անգլերեն լեզվով, ցանկալի է “I’m a table in the middle of the room” մակարդակից բարձր, առանց կմկմալու և պատշաճ ձևով:
  5. Սովորական գրասենյակում կամ ընկերությունում աշխատելիս դու գիտես, որ ամսվա վերջում ստանալու ես քեզ հասանելիք N գումարը: Ինչքան էլ աշխատես կամ շատ դեպքերում չաշխատես գործի տեղը նույն գումարն ես ստանալու եթե իհարկե քեզ մեջտեղից չես ճղել ու պրեմիա ստացել, սակայն այդպես չի լինում շատ հաճախ: Սակայն ԱփՎորքի դեպքում այդպես չէ: Կարող է մի ամսում ստանաս N, հաջորդ ամսյում N*2, իսկ մյուս ամսում N-N=0 գումար:
  6. Գրասենյակում աշխատելիս աշխատավարձը սովորաբար ստանում ես ՔԵՇ այսինքն առձեռն կամ էլ քո հաշվին: ԱփՎորքի դեպքում քեզ անհրաժեշտ են լրացուցիչ ջանքեր գումար հանելու և կանխիկացնելու մասին: Մեթոդների և միջոցների մասին առավել մանրամասն կխոսենք հետագա հոդվածներում:

Ինչ է անհրաժեշտ ԱփՎորքում հաջողակ կարիերա ստեղծելու համար

Ֆրիլանսը միանշանակ տարբերվում է

Ինչպես նկատեցիք վերևից ԴԵՄ և ԿՈՂՄ կետերի քանակը հավասար են: Ֆրիլանսը շատ է տարբերվում գրասենյակային աշխատանքից: Ֆրիլանսը ԱՄԵՆ մեկի համար չէ միանշանակ, չնայած թթու թանի հետ կապ չունի: Շատ մարդկանց մոտ չի հաջողվում ամեն օր ինքնամոտիվացիա գտնել: Գործը կարող է <<հետոյի>> վրա գցես, վաղվա, մյուս օրվա վրա, իսկ հետո գալիս է չավազանգ գրգռված(շատ վատ իմաստով) կլիենտը և քեզ դուրս անում, նաև կարող է բողոքել և քեզանից հետ վերցնելլ արյուն-քրտինքով վաստակածդ դոլլարները: Այո, Կարլ ջան, այդպիսի բաներ էլ են պատահում:
Դրանից բացի, եթե օֆիսում քո գրած վատ գօվնօկոդի համար կարող ես զգուշացում կամ նեգատիվ կարմա ստանաս, ապա ֆրիլանսում քեզ կարող են պարզապես ասել “Դավայ Դասվիդանիյա” և քո փոխարեն վերցնել մի 5 հատ հնդիկ Ջիմմիյի կամ 3 հատ պակիստանցի Աբդուլի: Ինչու նշեցի <<հատ>> այլ ոչ թե <<հոգի>>, քանզի հնդիկներն ու պակիները հիմնականում կոդ գրում են ոչ մարդու նման, այլ կապկի, օրանգուտանի կամ այլատեսակ չորքոտանու նման: Կարճ ասած, եթե վատ ես կատարում քեզ վրա դրված առաջադրանքը, ապա ներում-բեկում կարող է և չունենաս: Ու նույնիսկ քավոր-սանիկ-մեծ-ընտանիք տարբերակները չեն օգնի քեզ:

Do you speak English, motherf*cker?

Ցանկանում ես միանալ միջազգային հասարակությանը, ապա բարի եղիր իմանալ միջազգային համար մեկ լեզուն` անգլերենը: Շատ դեպքերում կլիենտը կարող է հենց միայն քո լավ անգլերենի գիտելիքների շնորհիվ քեզ ընտրի այլոց փոխարեն: Անհրաժեշտ է ամենաքիչը հասկանալ, թե ինչ է ցանկանում քեզանից կլիենտը և կարողանալ միտքը հասցնել վերջինիս: Ձայնով վստահ խոսելու դեպքում բինգո ունես, բայց ընդհանուր դեպքում անհրաժեշտ և բավարար պայման չէ: Եթե ցանկանում ես իմանալ թե ինչ մակարդակի է անգլերենդ ԱփՎորքում գրանցվելուց առաջ, ապա հարցրա ինքդ քեզ թե, որ լեզվով ես կարդում տեխնիկական ու մասնագիտական գրականություն: Անգլիացի գիտնականները հայտնաբերել են, որ հարցվածների 80% տոկոսը կարդում են հայերեն կամ ռուսերեն, իսկ գիտնականների 60% պնդում են, որ հարցվածները չեն էլ կարդում, այլ վիձյո-ուռոկ են նայում ռուսերեն:

Սակայն եթե անգլերեն գրքեր ու հոդվածներ կարդում ես և նայում ես թութորիալներ վիձյո-ուռոկների փոխարեն, ապա կարող ես վստահ լինել քո անգլերենի գիտելիքների վրա: Բայց պետք է միշտ աշխատել անգլերենի բարձրացման ուղղությամբ: Անգլերեն սովորելու համար կառաջարկեի հետևյալ ռեսուրսները

Քերականության հիմունքներ, սկզբնական մակարդակի բառեր, տարատեսակ քննություններ և թեստեր:

Նույնն է ինչ հաջորդ կետը, միայն թե ավելի շատ խոսակցական ու լսողական հմտությունները զարգացնելու համար:

Ձեր խոնարհ ծառայի նախագիծը: Դասերն անցկացվում են յուրաքանչյուր աշխատանքային օր Երևանի ժամանակով 21:30-ին: Սիրով հրավիրում եմ անգլերեն սովորել ցանկացող բոլոր մարդկանց մասնակցելու ԱՆՎՃԱՐ դասերին և սովորել նոր բառեր, արտահայտություններ, թևավոր խոսքեր և իհարկե քերականություն: Սեղմեք այստեղ դասերը դիտելու համար համակարգչից: Իսկ եթե ցանկանում եք դասերի մասնակից դառնալ Ձեր սմարթ-ֆոնից ապա ներբեռնեք Պերիսկոպը և պարզապես փնտրեք “hakhunts” և հետևեք(follow), որպեսզի ստանաք դասերի մասին հիշեցումներ(notifications):

Այս հոդվածում նախատեսել էի այսքանը: Հաջորդ հոդվածներում կխոսենք մարքետինգի, կլիենտների հետ գործնական հարաբերություններ հաստատելու, գումարը կանխիկացնելու և այլ հետաքրքիր կետերի մասին:

Մի մոռացեք կիսվել և զետեղել սույն հոդվածը Ձեր Ֆեյսբուքի էջերում:

Հոդվածը մասնակի կամ ամբողջովին որևէ տեղ դնելուց մի մոռացեք ավելացնել հղումը, հակառակ դեպքում ՀՀ Քրեական օրենսգրքի չգիտեմ-որ հոդվածի համաձայն կարող եք ենթարկվել ուշունցների, քֆուրների և այլ ոչ հայեցի արտահայտությունների:

Կարդացեք նաև`

Ինչպես գումար վաստակել ԱփՎորքով. Պրակտիկ ուղեցույց. Մաս երկրորդ.

Ինչպես գումար վաստակել ԱփՎորքով. Պրակտիկ ուղեցույց. Մաս երրորդ.

Ինչպես գումար վաստակել ԱփՎորքով. Պրակտիկ ուղեցույց. Մաս չորրորդ

Ինչպես դառնալ խիրոմանտ 7 օրում.Պրակտիկ ուղեցույց

Անգլերենի ԱՆՎՃԱՐ դասեր Պերիսկոպում

Ինչպես զբաղվել ինքնազարգացմամբ. Պրակտիկ ուղեցույց:

  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a comment