Home > Պալմիստրիա > Խիրոմանտիան ХХ դարում

Խիրոմանտիան ХХ դարում

January 15, 2012 Leave a comment Go to comments


Քսաներորդ դարում մեծացավ հետաքրքրությունը խիրոմանտիայի նկատմամբ և այն բուռն զարգացում ապրեց: Թեոլոգների Մյունհենյան համաժողովուրմ որոշվում է “խիրոմանտիան” վերանվանել “խիրոլոգիա“,քանի որ հունարեն μαντεια-մանտիա բառը նշանակում է գուշակություն:”Լոգոս”(տրամաբանություն) վերջածանցը նշանակում է կարողություն,հմտություն,գիտելիքներ,ինչն ընդգծում է տվյալ ուսմունքի գիտականությունը: Ձեռքի մասին տեսությունը և դարերի ընթացքում կուտակված փորձն ու գիտելիքները դառնում են լուրջ գիտություն,որն ուսումնասիրում է ձեռքի վրա գծերի առաջացման և հետագայում դրանց ձևափոխման օրինաչափությունները կախված այս կամ այն հանգամանքերից`կենսակերպ,առողջություն,հոգեբանական վիճակ:
1900թվ ԱՄՆում լույս է տեսնում Ուիլյամ ԲենհեմիՁեռքեր կարդալու գիտական օրենքները” գիրքը,որտեղ հեղինակը միավորում է մեզ արդեն քաջ հայտնի Դեբարոլի և Դարպենտյենի աշխատությունները:
1944 թվ լույս է տեսնում խիրոլոգիական վերլուծության մասին առաջին լուրջ աշխատությունը` Յուլիուս Շպիերի Երեխաների ձեռքեր գիրքը: Հիշեցնեմ,որ ֆաշիստական Գերմանիայում`Երրորդ Ռեյխի կառավարման տարիներին, օկուլտիկ և գաղտնի գիտելիքների նկատմամբ հետաքրքրասիրությունը անչափ մեծ է եղել: Դրա մասին են վկայում այդ ժամանակ գոյություն ունեցող մի շարք  գաղտնի օկուլտիկ կազմակերպությունների`Անեբերի,Տուկկի,Վրիլի գոյությունը,որոնք ստեղծվել էին անմիջապես Հիտլերի հրամանով: Դրանք գոյություն ունեին մինչ Երրորդ Ռեյխի կառավարման ավարտը: Ըստ որոշ տեղեկությունների դրանք մինչ այժմ էլ գոյություն ունեն ընդհատակում: Նշեմ նաև,որ Ադոլֆ Հիտլերն ուներ իր անձնական աստղագուշակը,ով նաև տիրապետում էր խիրոմանտիային: Ադոլֆը ոչ-մի քայլ չէր անում,առանց վերջինիս հետ խորհրդակցության:

Յուլիուս Շպիերի գրքին հետևեցին նաև Նոէլ Ժակինի,Շարլոտտա Վոլֆի իսկ վերջին տասնամյակում նաև Էնդրյու Ֆիտցհերբերտի աշխատությունները:Խիրոլոգիական ուսումնասիրություններ կատարվում են նաև մեր օրերում մի շարք Եվրոպական երկներում,իսկ Հնդկաստանում գոյություն ունեն մի շարք դպրոցներ,որտեղ ընտրայլներին հասանելի են դառնում խիրմանտիայի գիտելիքները:
Վերջում ավելացնեմ,որ Ուիլյամ Բենհեմի և Էնդրյու Ֆիտցհերբերտի աշխատությունները հասանելի են Պալմիստրիայի գրքեր բաժնում:

Կարդացեք նաև`

Ինչպես դառնալ խիրոմանտ 7 օրում.Պրակտիկ ուղեցույց

Աֆորիզմներ Պալմիստրիայի մասին

Կարմիկ Պալմիստրիա

Պատմական ակնարկ

Խիրոմանտիայի վաղ պատմություն

Խիրոմանտիան Եվրոպայում

Խիրոմանտիան Միջնադարում

  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a comment