Archive

Posts Tagged ‘ցուցամատ’

Ցուցամատ.Տեսակներն ու նշանակությունը

May 10, 2011 Leave a comment

Ինչպես արդեն խոսել ենք այս հոդվածում,Պալմիստրիայում ցուցամատը անվանում են Յուպիտերի մատ:Ցուցամատը պատասխանում է  հպարտության,լիդերության,ինքնագնահատականի,հավակնությունների  համար,կառավարելու ձգտման և պատասխանատվության համար:Ընդհանրապես ցուցամատը պետք է հասնի մատնեմատի առաջին ֆալանգի  կեսի և երկու երրորդի միջև:Նրա երկարությունը պետք է հավասար լինի մատնեմատի երկարությանը(Նկ.1):

Նկ.1 Միջին երկարության ցուցամատ

Այսպիսի մարդը հավասարակշռված է:Իրատեսորեն է  գնահատում կյանքը,իրադրությունը:Նա ոչ շատ եսասեր ու հավակնոտ է,ոչ էլ ամաչկոտ և անվստահ:Նա ի զորու է օգնել մյուսներին,հասկանալ նրանց:Ինքնուրույն որոշումներ է կայացնում,սակայն պատրաստ է համագործակցել  ուրիշների հետ ի բարորություն ընդհանուր նպատակների:

Նկ.2 Երկար ցուցամատ

Եթե ցուցամատն ավելի երկար է քան մատնեմատը և անցնում է միջնամատի առաջին ֆալանգի երկու երրորդից,ապա այն համարվում է երկար(Նկ.2): Երկար ցուցամատով մարդն օժտված է բարձր ինքնագնահատականով,հպարտությամբ,ծնված է կառավարելու,հրամայելու համար:Նա սիրում է գերիշխող լինել ամեն իրադրությունում,միշտ ձգտում է իր ետևից տանել ամբոխը,լինել նրանց լիդերն ու ուղղորդողը:Սովորաբար երկար ցուցամատ ունեն քահանաները և քաղաքական գործիչները:Մարդիկ,որոնք հանդիսանում են օրենքի մարմնացումը և իրականացնում են ինչ-որ առաքելություն:Շատ երկար ցուցամատ է ունեցել մեծն առաջնորդ,զորավար և կայսր Նապոլեոն Բոնապարտը:Ասում են,նրա ցուցամատը հավասար է եղել միջնամատին:

Նկ.3 Կարճ ցուցամատ

Եթե ցուցամատն ավելի կարճ է քան մատնեմատը և չի հասնտում անգամ միջնամատի առաջին ֆալանգի երկու երրորդին,ապա այն համարվում է կարճ(Նկ. 3): Կարճ ցուցամատ ունեցող մարդիկ հնազանդ,զիջող,անվստահ,ցածր ինքնագնահատական ունեն,չեն հավատում իրենց ուժերին,միշտ ինչ-որ մեկի կարիքն ունեն,ով հենարան կհանդիսանա իրենց համար:Հստակ չեն պատկերացնում իրենց նպատակն ու առաքելությունը կյանքում: Նրանց ինքնագնահատականը մեծապես կախված է ուրիշներից,չեն հանդուրժում քննադատությունն իրենց հասցեին:Նրանց հեշտ է կառավարել և բանեցնել:

Կիսվել Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

Ցուցամատ և մատնեմատ.Դրանց երկարություների հարաբերությունը

May 1, 2011 Leave a comment

Ուսումնասիրությունները ցույց են տալիս,որ հղիության ժամանակ տեստոստերոն հորմոնը մեծ ազդեցություն է ունենում պտղի մարմնի և ուղեղի զարգացման վրա: Տեստոստերոնի քանակությունը արյան մեջ որոշվում է 2D:4D կոչվող մեծությամբ,որն իրենից ներկայացնում է երկրորդ(ցուցամատ) և չորրորդ(մատնեմատ) մատների երկարությունների հարաբերությունը: Տղամարդիկ սովորաբար ունեն ավելի երկար մատնեմատ քան ցուցամատ,ուստի 2D:4D փոքր է 1ից,իսկ կանայք `1ից մեծ:

Հաշվելու համար 2D:4D մեծությունը պետք է.

1.Ակտիվ ձեռքի  մատները սեղմել իրար:

2.Քանոնի օգնությամբ  հիմքից սկսած հաշվել ցուցամատի և մատնեմատի երկարությունները ու գրանցել արդյունքները:

3.Երբ արդեն գրանցել եք չափումների արդյունքները,բաժանեք ցուցամատի երկարությունը մատնեմատի երկարության վրա:

Օրինակ

Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել 2D:4D մեծության կապը տարբեր ֆիզիկական և վարքագծային գործոնների հետ: Այդ մասին կխոսենք հաջորդ գրառումներում:

Մատնեմատի երկարության և տղամադու անհավատարմության կապի մասին կարող եք կարդալ այստեղ :

Կիսվել Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

Մատներ.Դասակարգումն ու նշանակությունը

April 30, 2011 2 comments

1.Բթամատ

Պալմիստրիայում բթամատը կոչվում է Վեներայի մատ,ով, ըստ հռոմեական դիցաբանության, հանդիսանում է մայրության,պտղաբերության,փարթամության և կենսածաղկման աստվածուհին: Այս մատը պատասխանատու է կամքի ուժի,տրամաբանության,խարիզմայի,ակտիվության համար:

2.Ցուցամատ

Պալմիստրիայում ցուցամատը կոչվում է Յուպիտերի մատ,ով, ըստ հռոմեական դիցաբանության, հանդիսանում է երկնքի և կայծակի աստվածը,բոլոր աստվածների հայրը:Այս մատը պատասխանատու է հպարտության,ինքնավստահության,ինքնագնահատականի,լիդերության համար:

3.Միջնամատ

Պալմիստրիայում միջնամատը կոչվում է Սատուրնի մատ,ով ,ըստ հռոմեական դիցաբանության, հանդիսանում է երկրաշարժի և ժամանակի աստվածը,Յուպիտերի հայրը:Այս մատը պատասխանատու է լրջության,իմաստության,մտածողության,կարիերայի  համար:

4.Մատնեմատ

Պալմիստրիայում մատնեմատը կոչվում է Ապոլոնի մատ,ով,ըստ, հռոմեական դիցաբանության, հանդիսանում է արևի ու լույսի,արվեստի ու գիտության,նորարության և բացահայտումների աստվածը:Այս մատը պատասխանատու է օժտվածության,տաղանդի,ձիրքի,ընտանիքի համար:

5.Ճկույթ

Պալմիտրիայում ճկույթը կոչվում է Մերկուրիի մատ,ով,ըստ հռոմեական դիցաբանության,հանդիսանում է առևտրի,շահույթի,խելամտության,ճարպկության,գողության,ճարտարախոսության աստվածը:Այս մատը պատասխանատու է խոսքի,ինքնաարտահայտման,ճկունության ու ճարպկության համար:

Մատները մեծ նշանակություն ունեն պալմիստրիայում:Ըստ օկուլտիկ պատկերացումների կենսական իմպուլսը կամ էներգիան,օրգանիզմ է մտնում մատների միջոցով,ուստի շատ կարևոր է մատների ուսումնասիրությունը: Մատը բաժանվում է երեք ֆալանգների:Վերին ֆալանգը պատասխանատու է մտածելակերպի և ոգեղենության համար,միջինը  `գործնականության և պրագմատիկության,իսկ ստորինը `նյութապաշտության և հաջույքների համար:

Պալմիստրիայում ուսումնասիրում է նաև մատների երկարությունը,թեքվածությունը,գույնը,հաստությունը,հոդերը և եղունգերը:Այս բոլոր առանձնահատկությունները կուսումնասիրենք հետագայում ամեն մատի համար առանձին-առանձին :

Կիսվել Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter