Home > Պալմիստրիա > Կարմիկ Պալմիստրիա

Կարմիկ Պալմիստրիա

Եթե Ճակատագիրը խոսում է մարդու հետ,ապա նրա հաղորդագրությունները պետք է փնտրել ձեռքի վրա…
Առաջին հերթին,ձեռքը մի օրգան է ,որ հատուկ է հոգևոր և ստեղծագործ մարդուն:
Երկրորդ,ձեռքը միշտ “ձեռքի տակ է” ,և վաղ թե ուշ մարդ ուշադրություն է սկսում դարձնել ձեռքի նշաններին:
Ինչու՞ է Ճակատագիրը գրում իր կոդավորված նամակները ձեռքի վրա:Որպեսզի մենք դրանք կարդանք.դա ակնհայտ է:
Ինչի՞ մասին է այն գրում: Իհարկե մարդու:
Ինչու՞ է գրում:Որպեսզի մարդն իմանա իր ապագա՞ն:Ոչ այդքան…
Աղբյուրների համաձայն,հայտնի բախտագուշակ տիկին Լենորմանը կանխատեսել էր,որ Պուշկինը մահանալու է 37 տարեկան հասակում “սպիտակ մարդուց”,”սպիտակ ձիուց” կամ “սպիտակ գլխից” : Արդյո՞ք դա փրկեց մեծն ռուս բատաստեղծին:ՈՉ: Նա անգամ չէր կարող կռահել,որ Դանտեսը ծառայել է հեծելազորում,որտեղ բոլոր ձիերը սպիտակ էին,իսկ ձիավորները կրում էին սպիտակ համազգեստ:
Անիմաստ և աննպատակ էր մարգարեի կանխագուշակումը Հուլիոս Կեսարին “Զգուշացե՜ք,Կեսա՜ր, մարտյան աշխուժություններից” : Ինչպես հայտնի է,դա չփրկեց նրան Բրուտոսի թրից:
Միթե անիմաստ է իմանալ ապագան?Մասամբ այո,երբեմն անգամ վնասակար է: Եթե թույլ մարդուն կանխատեսել դժբախտություն,ապա նա ավելի շատ կտառապի սպասումից, քան ինքնին դժբախտությունից: Քանի որ հայտնի է ,”Ավելի լավ է սարսափելի վերջ,քան ավերջ սարսափ” :
Հնդկական փիլիսոփայության մեջ գոյություն ունի կարմայի հասկացությունը : Կարմա նշանակում է գործողություն: Կարման Ճակատագիրը չէ,այլ ճակատագրի այն մասը,որ կախված է մարդուց: “Մենք ինքներս են ձևավորում մեր ճակատագիրը”,-սա է Պալմիստրիայի օրենքը,հակառակ դեպքում այն իմաստ չէր ունենա: Այս օրենքը անընդհատ ապացուցվում է մեր գործողությունների արդյունքում մեր ձեռքերի կրած փոփոխություններով,ներկայի և հետևաբար նաև ապագայի փոփոխությամբ: Հատկապես նկատելի է այդ տարբերությունը,երբ համեմատում ենք երեխաների կամ դեռահասների ձեռքերը հասուն մարդկանց ձեռքերի հետ.երեխաների մոտ այդ փոփոխությունները քիչ են: Օրինակ,երեխաների մոտ թույլ է արտահայտված Ճակատագրի գիծը,որը հայտնվում է այն ժամանակ,երբ մարդ որոշում է մասնագիտություն ընտրել,կողմնորոշում է իր հետագա ուղին: Տարիների ընթացքում նշանների քանակն ավելանում է,բարդանում է նաև մարդու կարման:Միան ծեր հասակում,երբ կարման արդեն կատարված է,փոքր նշանները վերանում են,մնում են միայն առավել կարևորները:Կարմա բոլոր գործերն ու գործողություններն են,ինչպես կատարված,այնպես էլ ներկա և կատարվելիք,որոնք միացած են միմյանք հետ և հաջորդում են միմյանց: Կարման մարդու խնդիրն է այս կյանքում,նրա նպատակը,առաքելությունը:Կարման յուրաքանչյուրի համար անհատական է,քանի որ մենք ինքներս անհատներ ենք: Անհնար է գնտել երկու իրար նման ձեռքեր:

Անիմաստ է բացատրություններ փնտրել,թե ինչու և ինչպես է կատարվում կարման: Երբ մարդու հետ մի վատ բան է պատահում,անհրաժեշտ է պարզապես ընդունել կարմայի տվյալ դրսևորումը,թեև որոշ դեպքերում դա դժվար է: Երբ երջանկություն է պատահում մարդուն,դա նույնպես կարմայի հետևանք է:
Կա երեք տիպի մարդկային կարմա`թաքնված,ծնվող և հասուն:
Թաքնված(չարտահայտված) մենք ինքներս ենք,մեր գործողությունները,ցանկությունները,մտքերը,նկրտումները,զգացմունքները:Այն ամենը,ինչ մեր մեջ կա և արտահայտվում է որոշակի իրավիճակներում: “Ճանաչիր Ինքդ Քեզ” ,- սա է մարդու գլխավոր խնդիրը:Ցավոք,մարդ հազվադեպ է օբյեկտիվորն գնահատում ինքն իրեն: Պալմիստրիան, հիմք ընդունելով մարդու ձեռքի առանձնահատկությունները`կառուցվածքը,թումբերը,գծերը, տալիս է մարդու ամբողջական անձնական հատկանիշների բնութագիրը`ուժեղ և թույլ կոմղերը,հոգեբանական առանձնահատկությունները,առավելություններն ու թերությունները: Ինչպիսի հանգամանքներում էլ մարդ հայտնվի,նա միշտ գործելու է ըստ իր բնույթի,սակայն որոշ արարքներ կարող են անսպասելի լինել իր իսկ համար:

Ինչպիսի՞ հետևություններ կարելի է անել Պալմիստրիայից: Օրինակ,եթե մարդ ունի լավ արտահայտված ու երկար ցուցամատ,նա միշտ շատ հավակնություններ կունենա,մինչև չբավարարի դրանք: Ցանկացած գործունեություն,որտեղ նրան տրամադրվի երկրորդական դերակատարություն,կկործանի նրան: Գեղեցիկ ճկույթ ունեցող մարդը միշտ կտուժի կոպիտ ու բիրտ մարդկանց շրջապատում : Առանձին սկսվող Կյանքի և Գլխի գծերը խոսում են անհանգիստ մարդու մասին:Այսպիսի մարդը հանգիստ չի նստում իր տեղում,անընդհատ փոփոխությունների կարիք ունի,միօրիակ կենսակերպը կործանիչ է նրա համար: Քառակուսին Յուպիտերի թումբի վրա կոչվում է ուսուցչի նշան:
Կարևոր չէ,թե ինչ մասնագիտություն Դուք կընտրեք կամ ինչպիսի կյանք կապրեք,ԲԱՅՑ ձեռքի վրա արտապատկերված կարողությունները պետք է իրագործվեն`դա Ձեր կարմիկ առաքելությունն է,որըՉկատարելու դեպքում սպասվում են ծանր փորձություններ: Մեզանից ամեն ոք վաղ թե ուշ դեմ հանդիման է դուրս գալիս իր կարմայի հետ: Կարմայից խուսափելու փորձերը բերում են կարմիկ պարտքի ավելացմանը:Պարտք,որը պետք կլինի տալ այն ժամանակ,երբ ամենից քիչ ենք դա ակնկալում: Պատմությունը կրկնվելու հատկություն ունի, և շատ հաճախ կյանքը մեզ վերադարձնում է այն իրադրություննները,որ կարծես հավիտյան անհետացել էին:
Ծնվող(արտահայտվող) կարման մեր գործողություններն են: Եթե բարի գործերը հավասար են վատ արարքներին,ապա մարդ գտնվում է բարի և չարի մեջտեղում,և ցանկացած փոքր զանցանք կարող է լուրջ հետևանքներ ունենալ:Բարի արարքները միշտ պետք է գերակայեն: Մեր գործողություններով մենք ի զորու ենք փոխել ցանկացած պալմիստրիայի նշան`թե դրական,թե բացասական: Ամենաբացասական նշաններից մեկը,որի հետ առնչվում է պալմիստը,կարճ Կյանքի գիծն է: Որպես կանոն,մահվան ժամանակը պետք է ամրապնդվի լրացուցիչ նշանների օգնությամբ :Ինչ պետք է անի այսպիսի նշան ունեցող մարդը?Պատասխանը պարզ է`փոխել իր կյանքը և հետևաբար նաև կարման:
Ս-ն անհանգստացած էր ձեռքին առկա կարճ Կյանքի գծի համար,սակայն նա ուներ ինչ-որ բան փոխելու մեծ ցանկություն:Ցանկանալով օգնել նրան `ես սկսեցի ձեռքի վրա փնտրել չարտահայտված կարմայի նշաններ,որոնք կատարելով նա կարող էր երկարացնել կյանքի տևողությունը: Նա ուներ մեկ հատ,բավականին կարճ ամուսնության գիծ,որից դուրս էր գալիս մեկ կարճ ճյուղ,ինչը վկայում էր երեխայի մասին(աղջիկ):Նա պատմեց,որ բաժանվել է կնոջից երբ աղջնակը դեռ երկու տարեկան էր ,և հազվադեպ է շփվում նրանց հետ,քանի որ կնոջ հետ յուրաքանչյուր հանդիպում ավարտվում է փոխադարձ մեղանդարնքներով և վիրավորանքներով ,սակայն դուստրը շատ է նրան սիրում: Ես նրան առաջարկեցի ներել ամեն ինչ նախկին կնոջը,համբերությամբ զինվել,իսկ դստերը տալ հնարավորինս շատ սեր:Նա ճիշտ ընդունեց իր կարման, քանի որ պատրաստ էր դրան: Ամեն ինչ դժվար էր նրա համար,սակայն ես քաջալերում էի նրա ամեն մի նախաձեռնություն: Եվ երբ նախկին կինը առաջարկեց նրան միասին անցկացնել շաբաթ և կիրակի օրերը,նա հասկացավ ,որ հաղթել է: Այդ ժամանակ արդեն նրա Կյանքի գիծը բավականին երկարել էր…


Հասուն(արտահայտված) կարման արդեն պատրաստի կարման է`անողոք,անխուսափելի Ճակատագիրը:Ընտրության ազատությունը և կատարելու հնարավորությունն անցյալում էր,մնում է միայն վճարել պարտքը:Եվ պարտքն այդ շատ ցավալի և տհաճ է լինում: Հասուն կարման արտահայտվում է ձեռքի վրա բացասական,ճակատագրական նշանների տեսքով:
Մ-ն Ճակատագրի գծի վրա ուներ մի նշան,ինչը վկայում էր արտաքին միջամտության հետևանքով պրոֆեսիոնալ գործունեության ավարտի մասին: Այդ նույն ժամանակահատվածում նա ուներ ևս երկու բացասական նշան`խզում Կյանքի գծի վրա և սև կետ Սրտի գծի վրա: Նրան սպասվում էր սիրելի աշխատանքի կորուստ և դրա հետևանքով մահ`սրտամկանի ինֆարկտից: Ինձ մոտ Մ-ն եկավ երբ առաջին նշանը սկսեց արտահայվել`չարագործները առգրավեցին նրա ղեկավարած ընկերությունը:Նա ցանկանում էր իմանալ,թե արդյոք նրան կհաջողվի ետ բերել կորցրածը:Ոչ,-պատասխանեցի ես,-Ղեկավարի ձեր կարման դուք արդեն կատարել եք:Այն հարցին,թե ինչ է նրան սպասվում ապագայում,ես ակեղծ պատասխանեցի`մահ 55 տարեկան հասակում սրտամկանի ինֆարկտից: Հետազոտելով մյուս գծերը ես ասացի,որ նա ապահովված մարդ է և նա ունի սիրելի կին:Նա համաձայնեց: Նրա կարմայի գաղտնի արտահայտումներից մեկը սերն էր:Ինձ հաջողվեց համոզել,որ սիրո մեջ է նրա երջանկությունը: Մեկ տարի անց նա ինձ զանգահարեց և շնորհակալություն հայտնեց խորհրդի համար:Եթե նա փորձել փախչել այդ երջանիկ կարմայից,ապա կմահանար:Կարման երբեմն ոչ միայն տհաճ է լինում…
Այն հարցին,թե արդյո՞ք ճիշտ ենք մենք ապրում և կատարում կարման,շատ հեշտ է պատասխանել փորձառու պալմիստին`համեմատել աջ և ձախ ձեռքերը: Նրանք տարբերվում են,շատ դեպքերում զգալիորեն: Եթե ակտիվ ձեռքի վրա կան ավելի շատ դրական նշաններ քան պասիվ ձեռքի վրա,ապա մենք ճիշտ ենք ապրում:Հակառակ դեպքում դա նշանակում է,որ մենք չենք իրականացրել մեր ներուժը և պետք է մտորել կյանքի իմաստի շուրջ: Պալմիստի խնդիրն է ոչ միայն ախտորոշել,այլ նաև բուժում նշանակել: Այստեղ երբեմն միայն Պալմիստրիայի գիտելիքները բավարար չեն…
Հոդվածի հեղինակ `Բորիս Ակիմով:

Հոդվածի բնօրինակը կարող եք կարդալ այստեղ:

Կիսվել

Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a comment