Archive

Posts Tagged ‘2D:4D’

ԱՄՆ 10 նախագահների ձեռքերը

September 4, 2011 Leave a comment

Ինչպես ճանաչել ԱՄՆ նախագահի ձեռքերը? Այսօր կփորձենք հետազոտել ամերիկյան վերջին տաս նախագահների ձեռքերը`սկսած Բարաք Օբամայից մինչ Ջոն Քենեդին նեռարյալ: Գտնենք աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ձեռքերի նմանություններն ու տարբերությունները:

Բարաք Օբամա և Ջորջ Բուշ

Կարդալ ավելին

Ցուցամատ և մատնեմատ.Դրանց երկարություների հարաբերությունը

May 1, 2011 Leave a comment

Ուսումնասիրությունները ցույց են տալիս,որ հղիության ժամանակ տեստոստերոն հորմոնը մեծ ազդեցություն է ունենում պտղի մարմնի և ուղեղի զարգացման վրա: Տեստոստերոնի քանակությունը արյան մեջ որոշվում է 2D:4D կոչվող մեծությամբ,որն իրենից ներկայացնում է երկրորդ(ցուցամատ) և չորրորդ(մատնեմատ) մատների երկարությունների հարաբերությունը: Տղամարդիկ սովորաբար ունեն ավելի երկար մատնեմատ քան ցուցամատ,ուստի 2D:4D փոքր է 1ից,իսկ կանայք `1ից մեծ:

Հաշվելու համար 2D:4D մեծությունը պետք է.

1.Ակտիվ ձեռքի  մատները սեղմել իրար:

2.Քանոնի օգնությամբ  հիմքից սկսած հաշվել ցուցամատի և մատնեմատի երկարությունները ու գրանցել արդյունքները:

3.Երբ արդեն գրանցել եք չափումների արդյունքները,բաժանեք ցուցամատի երկարությունը մատնեմատի երկարության վրա:

Օրինակ

Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել 2D:4D մեծության կապը տարբեր ֆիզիկական և վարքագծային գործոնների հետ: Այդ մասին կխոսենք հաջորդ գրառումներում:

Մատնեմատի երկարության և տղամադու անհավատարմության կապի մասին կարող եք կարդալ այստեղ :

Կիսվել Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter