Archive

Archive for the ‘Աչքի գույներ’ Category

Աչքի գույները.Դրանց նշանակությունը.Մասն չորրորդ

August 3, 2011 Leave a comment

Նկ.8 Մուգ-կապույտ աչքեր

Մուգ -կապույտ աչքեր

Մուգ-կապույտ գույնը օժտում է մարդուն որոշակի սառնությամբ և անտարբերությամբ: Որքան  ավելի մաքուր և պարզ է աչքերի գույնը,այդքան ավելի զուսպ է անձնավորությունը: Տաղանդավոր և անսովոր մարդկանց մեջ շատ են հանդիպում կապուտաչյաները:  Այս մարդիկ կարողանում են արագ որոշումներ կայացնել հանգամանքների փոխման ժամանակ: Նրանք պահանջկոտ են ոչ միայն իրենց,այլ նաև ուրիշների նկատմամբ: Նրանց շատ հաճախ չափից ավելի համեստությունն ու անտարբերությունը թույլ չի տալիս զուգընկերոջը հասկանալ նրանց անմեկին հոգին:
Կարդալ ավելին

Աչքի գույները.Դրանց նշանակությունը.Մասն երրորդ

June 8, 2011 Leave a comment

Նկ. 6 Դեղին աչքեր

Դեղին աչքեր

Դեղին աչքերով մարդիկ շատ հազվադեպ են հանդիպում կյանքում:Այս գույնով բնութագրվում են օձերը ր վագրերը,ահա թե ինչու այս գույնի աչքերով մարդիկ ունենց նշյալ կենդանիներին բնորոշ բնավորության գծեր: Դեղին երանգն արտացոլում է տաքություն,սակայն այդ տաքությունն ուղղված է միայն շատ մոտ,փոքրաթիվ մարդկանց:Դեղին աչքերով մարդկանց չի կարելի անվանել հասարակ անձնավորություններ: Նրանց միտքե կտրուկ և լուսավոր է,ուստի կարող են ցանկացած իրավիճակից դուրս պրծնել:Նրանց բնորոշ արտիստիզմն ու ճկությունը թույլ է տալիս   “ջրից չոր դուրս գալ”:  Սակայն, նրանց բնորոշ հուզականություն դարձնում է նրանց դյուրագրգիռ:Սիրելի մարդու համար դեղին աչքերով մարդիկ միշտ ամուր հենարան կլինեն`սատարող,օգնող ուժ: Վագրի աչքեր ունեցող մարդիկ միշտ կպաշտպանեն բարեկանմներին,առանց իմանալու արդյոք իրենք ճիշտ են,թե ոչ: Եթե ​​դուք վնասել նրանց, ապա վրեժ իրեն սպասել չի տա և կլինի անսպասելի: Նրանք շատ զգայուն են խարդախության  նկատմամբ եւ հեշտությամբ կարող են  բացահայտել սուտը:

Նկ. 7 Բաց-շագանակագույն աչքեր

Բաց-շագանակագույն աչքեր

Բաց-շագանակագույն աչքեր ունեցող մարդկանց բնավորությունը խիստ տարբերվում է մուգ-շագանակագույն աչքեր ունեցող մարդկանց բնավորությունից: Այսպիսի մարդիկ շատ երազկոտ են,հաճախ ճախրում են երկնքում ,մտքով հեռուն են սլանում:Նրանց բնորոշ են բնավորության այնպիսի գծեր,որոնք են անվստահությունը,գաղտնիությունը,միայնակությունը:Նրանք շատ փխրուն  և նուրբ մարդիկ են,որոնք հեշտությամբ են ենթարկվում ուրիշի ազդեցությանը: Սակայն, քրտնաջան աշխատանքի և աշխատասիրության շնորհիվ , նրանք կարող են հաջողության հասնել: Չնայած երազելու հակմանը, այս մարդիկ կարող են միանգամայն գործնական լինել: Նրանք առանձնանում են հավատարմությամբ ու հաստատակամությամբ: Ցանկալի արդյունքին հասնելու համար այս մարդիկ  պետք է հավատան  իրենց ուժերին :

Կարդացեք նաև

Աչքի գույները.Դրանց նշանակությունը.Մասն առաջին

Աչքի գույները.Դրանց նշանակությունը.Մասն երկրորդ

Աչքի գույները.Դրանց նշանակությունը.Մասն չորրորդ

Կիսվել

Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

Աչքի գույները.Դրանց նշանակությունը.Մասն երկրորդ

June 6, 2011 Leave a comment

Նկ.4 Դարչնագույն աչքեր

Դարչնագույն աչքեր

Դարչնագույն աչքեր ունի Հայաստանի բնակչության մեծամասնությունը,սակայն սխալ է կարծել,թե բոլոր դարչնագույն աչքերով մարդիկ բնավորության նույն գծերն ունեն:Դարչնագույնն ունի շատ երանգներ,ուստի դրանց նշանակությունը փոխվում է երանգի հետ կապված:Դարչնագույն աչքերը սովորաբար պատկանում են գրավիչ և զգացմունքային մարդկանց,որոնց մեջ միացած են ջերմությունն ու մեղմությունը: Դարչնագույն աչքերով մարդիկ իրենց խառնվածքով տաքարյուն են և սիրառատ,սակայն այդ սիրահարվածությունը կարող է արագ մարել:Դարչնագույն աչքերով մարդիկ սակայն շատ քմահաճ են լինում ,ինչը թերևս  հանդիսանում նրանց միակ բացասական կողմը:Նրանց անհավասարակշիռ պահվածքը կարող է մի շարք խնդիրներ առաջացնել,սակայն այսպիսի մարդիկ հիշաչար չեն և մոռանում են պատահածը:Դարչնագույն աչքերով մարդիկ սակայն շատ կոմունիկատիվ և մարդամոտ են,նրանք երբեք խնդիրներ չեն ունենում շփման մեջ,կարող են լոզու գտնել տարբեր տեսակի և հայացքների մարդկանց հետ:

Բաց-դարչնագույն աչքերով մարդիկ ամաչկոտ են,սիրում են միայնությունը:Նրանք իրականում պրագմատիկ մարդիկ են,որոնք ամեն սկսած գործ հասցնում են տրամաբանական ավարտին:Այս մարդիկ ընդհանրապես չեն հանդուրժում շրջապատողների կողմից գործադրվող ճնշումը.նրանք ինքնուրույն որոշումներ են կայացնում և կատարում բոլոր առաջադրանքները:

Նկ. 5 Մոխրագույն աչքեր

Մոխրագույն աչքեր

Շատ աշխատասեր են մոխրագույն աչքեր ունեցողները: Այսպիսի մարդկան գլխավոր հատկանիշներն են զգուշությունը,կշռադատելու կարողությունը  և անսպառ հետաքրքրասիրությունը:Նրանք երբեք չեն հիասթափեցնում իրենց գործընկերներին,կարող են ցուցաբերել ուշագրավ համբերություն և հետևողականություն: Կենցաղը նրանց համար կարևոր չէ,նրանք հազվադեպ են նեղանում կամ ափերից դուրս գալիս: Նրանց կյանքը պլանավորված և նախագծված է,երբեմն թվում է անգամ,որ այս մարդիկ սառնասիրտ և անզգամ են:Նրանց չորության վերածվող զգաստությունը պայմանավորված է աչքի պիգմենտի առանձնահատկությամբ:Այսպիսի մարդիկ զգացմունքային չեն,թաքցնում են իրենց ներքին աշխարհը,սակայն հավատարիմ և հոգատար  են իրենց սիրելիների նկատմամբ:Նրանք հեշտորեն հաղթահարում են բոլոր դժվարությունները ի շնորհիվ արագ կողմնորոշվելու հատկության և անալիտիկ մտածողության:Երբեմն կարող են առաջանալ դժվարություններ այն խնդիրների լուծման մեջ,որոնք պահանջում են ֆիզիկական ուժ կամ զգացմունքային մոտեցում:

Ավելի վճռական, ուժեղ ու համառ են  մուգ-մոխրագույն աչքերով մարդիկ:Նրանք անվիճել սեփականատերեր են,որոնք չեն հանդուրժում ոչ-մի տարակարծություն:  Նրանք մեծ կամքի ուժ ունեն, սակայն պահանջում են  հնազանդության մյուսներից: Եթե ​​իրենց սիրելին համակերպվի նման բնավորթյան գծերի հետ, ապա ձեռք կբերի  նվիրված կյանքի ընկեր, ով ի վիճակի չէ դավաճանության:

Կարդացեք նաև

Աչքի գույները.Դրանց նշանակությունը.Մասն առաջին

Աչքի գույները.Դրանց նշանակությունը.Մասն երրորդ

Աչքի գույները.Դրանց նշանակությունը.Մասն չորրորդ

Կիսվել Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

Աչքի գույները.Դրանց նշանակությունը.Մասն առաջին

June 5, 2011 Leave a comment

Հին ժամանակներից մարդիկ մեծ ուշադրություն էին դարձնում աչքերի գույնին:Արտաքին աշխարհից եկած ինֆորմացիայի մեծ մասը մենք ընկալում ենք մեր աչքերի միջոցով: Հոգեբանները հետևում են աչքերի շարժմանը խոսակցության ժամանակ պարզելու համար,թե ինչ է մտածում,ինչպես է մտածում,ինչ է ցանկանում թաքցնել մարդը:

Աչքի գույնը շատ բան կարող է ասել մարդու մասին.հակվածություններ,թերություններ,բնավորության գծեր և այլն: Քննարկենք աչքի գույները և դրանց նշանակությունները:

Սև աչքեր

Նկ.1 Սև աչքեր

Սև աչքեր ունեցող մարդիկ նախաձեռնող են,հասնում են այն ամենին,ինչ ցանկանում են կյանքում: Նրանք ունեն մեծ ինքնավստահություն և հսկայական  կամքի ուժ:Հավակնոտ և փառասեր են,միշտ ձգտում են աչքի ընկնել: Նրանք մեծ հաջողություն են վայելում հակառակ սեռի մոտ,մեծամասամբ ի շնորհիվ իրենց հայացքի,որի մեջ խորտակվում է նայողը: Սև աչքեր ունեցողները սիրատոչոր և կրքոտ բնավորություն ունեն: Սիրահարվելով այսպիսի մարդու դուք շրջապատված կլինեք սիրով և հոգատարությամբ: Նրանք կլանված են սիրով,և ոչ-մի խոչընդոտ չի կարող նրանց կանգնեցնել հասնել երկրպագության առարկային: Երբեմն նրանք կարող են առանց մտածելու անցնել ծառացած խնդրի լուծմանը,ինչը բացասական հետևանքների կբերի: Ուստի սև գույնի աչքեր ունեցողներին խորհուրդ է տրվում ավելի հանգիստ ընկալել կյանքն ու իրականությունը,զբաղվել սպորտով`ծախսելու համար էներգիայի հսկայական պաշարները,որով օժվտած են սև աչքեր ունեցող մարդիկ:

Կանաչ աչքեր

Նկ.2 Կանաչ աչքեր

Կանաչ աչքեր ունեցողներն զգայուն,կարեկից և մեծահոգի մարդիկ են:Նրանց սերը բոլոր դեպքերում իսկական և կրքոտ է,նրանք միշտ հավատարիմ են  իրենց երկրորդ կեսին,սակայն երբեք չեն ների անհավատարմությունը և վիրավորանքը`անգամ ամենամոտ մարդուն:Իսկակական ասպետները տարբերվում են աչքերի կանաչ գույնով:Նրանց սիրում են ընկերները հավատարմության և փափուկ բնավորության համար:Նրանք շատ համբերատար են,կարող են ժամերով լսել խոսակցին: Կանաչ աչքերով մարդիկ ունեն մի շարք դրական հատկանիշներ ի տարբերություն ուրիշ գույնի աչքեր ունեցողների:Ըստ հոգեբանների,կանաչ աչքերով մարդիկ ամենահաջողակն են,քանի որ նախընտրում են հանգստությունն ու կայունությունը,սակայն սիրում են ճախրել երազներում: Շատ դժվար է հասկանալ կանաչ աչքերով մարդկանց.նրանք կարող են լինել և լավ ընկերներ,և սկզբունքային ղեկավարներ,և հավատարիմ զուգընկերներ:Սակայն պետք չէ չարաշահել նրանց նրանց վստահությունը,այլապես նրանք կվերածվեն ուժեղ և խիստ թշնամու:

Երկնագույն(բաց կապույտ) աչքեր

Նկ. 3 Երկնագույն աչքեր

Անուղղելի ռոմանտիկ են երկնագույն աչքեր ունեցողները`պարզ,բայց ոչ պարզունակ բնավորությամբ:Նրանք ունեն իրենց ուրույն զգացմունքայնությունն ու հրապուրանքը: Կարող են ինքնամոռաց սիրահարվել և տրվել սիրեցյալին և հոգով,և մարմնով:Նրանք շատ շուտ են բորբոքվում և կորցնում են իրավիճակը սառը դատելու կարողությունը: Ունեն շատ լավ զարգացած պարտքի զգացողություն,երբեք չեն մոռանա արված լավությունը:Նրանք հիշաչար և հակասական մարդիկ են,միշտ պայքարում են ճշարտության համար,անգամ երբ սխալ են լինում:Անբեկանելի են որոշումներ ընդունելիս,երբեմն անգամ անընդունակ են հասկանալ դիմացինին: Երկնագույն աչքերով  մարդկանց խորհուրդ է տրվում սովորել երբեմն փոխզիճումների գնալ դիմացինի հետ:

Կարդացեք նաև

Աչքի գույները.Դրանց նշանակությունը.Մասն երկրորդ

Աչքի գույները.Դրանց նշանակությունը.Մասն երրորդ

Աչքի գույները.Դրանց նշանակությունը.Մասն չորրորդ

Կիսվել Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter