Archive

Archive for the ‘Գծեր’ Category

Նեպտունի գիծ

January 31, 2012 Leave a comment

Ձեռքի վրա եղած ամենամիստիկ և հանելուկային գիծը`Նեպտունի գիծը,ունի մի շարք այլ անվանումներ,ինչպիսիք են “Via Laskiva”,”թույի գիծ”,”ինտենսիվության գիծ”,”Կախվածության գիծ” և այլ մի շարք անուններ և էպիտետներ: Զարմանալի չէ,քանի որ դժվար է մեկ բառով նկարագրել այն,ինչ կանգնած է այս գծի նշանակության հետևում:
Այն ամենը,ինչ մենք կարող ենք ձեռ տալ,տեսնել և ֆիքսել տարբեր ուժերի,աշխարհների,էնրգիաների հետևանք է: Մենք արդեն տեսել ենք,թե ինչպես է տարբեր աշխարների փոխազդեցությունը արտահայտվում ձեռքչ վրա:Մասնավորապես Յուպիտերն ու Սատուրնը արտահայտում են կարգ ,կանոն և գիտակցում,մինչդեր Ուրանը և Նեպտունը կառավարում են խորը,ենթագիտակցական,գաղտնի և անբացահայտ գործոնները:
Մեր օրերում այս գիծը լավ արտահայտված է առաջին հերթին այն մարդկանց մոտ,ովքեր սիրում են սուր զգացողությունները,էքստրիմը: Այս գիծն ունեցողներ շատ հաճախ հանդիպում են էքստրեմալ-մարզիկների մոտ,ծանր ռոք սիրողների,ստանդարտից դուր արարքներ կատարող մարդկանց մոտ,կծու կամ աղի ճաշատեսակներ սիրողների մոտ,շատ քաղցր կամ պինդ թեյ սիրողների մոտ: Այս բոլոր մարդկանց մոր գերակայում է սուր զգացողությունների ցանկությունը: Հենց այս տիպի մարդիկ են մարտահրավեր նետում բոլոր ընդունված նախապաշարմունքներին և կարող են հորինել տարբեր տեսակ սեքսուալ և մարմնական հաճույքներ: Ոգեշնչման անհագ ցանկությունը որոշ մարդկանց դրդում է թմրեցնող նյութերի օգտագործմանը դիմել,մյուսներին դարձնում տղանդավոր պոետ կամ երաժիշտ: Բոլոր տեսակի մոլուցքների կառավարող հենց Նեպտունի գիծն է: Եթե այդ գիծն ունեցողները իր դաստիարակության սահմաններում չի կարող օգտագործել ալկոհոլ կամ այլ թրանյութեր,ապա կարող եք ուրիշ տեսակի մոլուցքների հակումներ փնրել այդ մարդու մոտ,օրինակ,համակարգչային խաղամոլություն: Ալկոհոլիզմի,խաղամոլության կամ թմրամոլության բնույթը ինքնին նույնական են,քանի որ այդ ամենի հիմքում ընկած էիրականությունից փախչելու և ուժեղ,սուր զգացողությունների փնտրումները…
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ(ռուսերեն)

Վեներայի ճարմանդ

October 2, 2011 2 comments
Վեներայի ճարմանդ

Վեներայի ճարմանդ

Իդեալական Վեներայի ճարմանդը սկսվում է ցուցամատի և միջնամատի միջև և ավարտվում է ճկույթի և մատնեմատի միջև: Մերկուրիի գծի նման Վեներայի ճարմանդը նույնպես շատ հազվադեպ կարելի է հանդիպել ամբողջական լավ արտահայտված տեսքով: Հիմնականում այն լինում է կղզյակներով կամ մասնակի:
Վեներայի ճարմանդը ցույց է տալիս սեքսուալ կամ կեսնական էներգիան զարգացման,արվեստի կամ ինքնաճանաչման փոխարկելու կարողությունը: Ահա թե ինչու այս գիծը շատ կարելի է հանդիպել նկարիչների ու երաժիշտների ձեռքրի վրա,որոնք նվիրում են իրենց արվեստը սիրո փառաբանմանը,մարդիկ,որոնք իրենց ներքին գեղեցկությունն են արտահայտում արվեստի միջոցով: Այս մարդիկ զարգացած երևակայություն ունեն,աներևակայելի զգայուն են,ռոմանտիկ և ինքնամփոփ:Նրանք միտ ձգտում են խույս տալ իրական աշխարհից և ընկղմվել ներքին`լեցուն աշխարհը:
Այս գծի նշանակությունը կարող է լինել տարբեր կախված ձեռքի տեսակից և այլ առանձնահատկություններից: Դիտարկենք մի քանի օրինակ:
Եթե Վեներայի ճարմանդը գտնվում է լավ զարգացած Կյանքի,Գլխի և Սրտի գծերով ձեռքի վրա,ապա այսպիսի մարդը ձգտում է հոգևոր զարգացմանը,զգում է իրեն շրջապատող աշխարհը,միշտ դրական էներգիայով է լցնում շուրջբոլորը:
Եթե Վեներայի ճարմանդն ավելի լավ է արտահայտված,քան Սրտի գիծը,ապա այսպիսի միացությունը վատ է անդրադառնում մարդու վրա: Մարդուն դժվար է կտրվել իր զգացմունքներից և երևակայություններից,նրա մոտ շատ շուտ փոփոխվում է տրամադրությունը,էմոցիոնալ առումով անկայուն է: Նա կորցրել է կապն իրականության հետ…
Պրիմիտիվ,պարզունակ և կոպիտ ձեռքի վրա Վեներայի ճարմանդն ավելի է ընդծում մարդու կոպիտ զգայունությունը,անհագ սեռական ախորժակը,գերգռգռվածությունը և այլն:
Ինչպես արդեն նշել էի,Վեներայի ճարմանդը շատ հաճախ կարելի է տեսնել մասնակի տեսքով: Այսպիսի նշանը ցույց է տալիս իր ներքին պոտենցիալը իրականացնելու անկարողությունը,որոշակի պասիվ գործունեությունը,աշխարհից կտրվելու ցանկությունը…

Մասնատված Վեներայի Ճարմանդ
Մասնատված Վեներայի Ճարմանդ

 

Մերկուրիի գիծ

September 27, 2011 Leave a comment


Մերկուրիի գիծը գրականության մեջ հանդիպում է մի շարք անուններով,ինչպիսիք են Ստամոքսի գիծ,Հեպատիկ գիծ,Առողջության կամ Բիզնեսի գիծ: Այս բազմաթիվ անուններից հետևում է,որ այս գիծն ունի մի շարք հետաքրքիր հատկություններ,որոնք կփորձենք ուսումնասիրել սույն գրառման մեջ:
Մերկուրիի գիծը կլանման,էներգիաների “ասիմիլյացիայի” գիծ է: Հենց այս գիծն է մեզ թույլ տալիս մարսել ինչպես թույլ հոգևոր գիտելիքները,ինչպես նաև ֆիզիկական սնունդը: Այն պատասխանատու է բարձրագույն մտավոր գործունեության համար,ահա թե ինչու ուշ է ձևավոևվում և շատ հազվադեպ է ամբողջական տեսքով հանդիպում պրակտիկայում: Այո,մեր ինֆորմացիոն հասարակության դարում դժվար է հանդիպել լավ արտահայտված Մերկուրիի գիծ: Սա ինֆորմացիայի գիծն է: “Ինֆորմացիա” բառը կազմված է երկու արմատից “Ին”-ներս,”ֆորմացիա”-կազմավորում,ձևավորում,իրականացում: Այս գիծը կազմավորվում և զարգանում է մտավոր մեխանիզմների զարգացմանը համընթաց: Մերկուրիի գիծը պետք է զարգացած լինի,օրինակ,լրագրողի մոտ,ով կարող է մշակել մեծ ծավալի նյութը և այն մատուցել կարճ տեսքով ընթերցեողին:
Մերկուրիի գիծը յուրահատուկ ֆիլտրի դեր է խաղում,այն թույլ է տալսի “թորել” ինֆորմացիան: Այս պատճառով այն նաև կոչվում է լյարդի գիծ,քանի որ լյարդի գործառույթը արյունը թունավոր տոքսիններից մաքրելն է: Այս գիծը կաված է նաև բիզնեսի և փողերի հետ: Թույլ առողջություն ունեցող մարդը չի կարող հաջողակ լինել բիզնեսի դաշտում:
Կյանքի գծին մոտ անցնող Մերկուրիի գիծը ցույց է տալիս,որ տվյալ անձի գիտելիքները կիրառական բնույթ ունեն,դա կարող է լինել,օրինակ,ծրագրավորման մասնագետ: Ինչքան ավելի գլոբալ են մարդու ունեցած գիտելիքները,այդքան ավելի ուղղահայց տեսք է ստանում Մերկուրիի գիծը:
Աղբյուր

Ապոլոնի գիծ.Երջանկության գիծ

September 25, 2011 Leave a comment
Երջանկության գիծ

Երջանկության գիծ

Ապոլոնի գիծը թերևս ամենադրական գծերից մեկն է: Այն ունի մի շարք անվանումներ,ինչպիսիք են `Ապոլոնի գիծ,Արևի գիծ,Երջանկության գիծ,Փառքի կամ Հայնտության գիծ և այլն: Այս գիծը մարդուն երջանկություն է բերում: Աշխարհը կարծես թե ժպտում է մարդուն,գործերը լավ են ընթանում:
Գիծը գտնվում է Ապոլոնի թումբի վրա`մատնեմատի տակ: Այս գիծն ունեցող մարդիկ ժպտերես  և կենսուրախ են միշտ: Հազվադեպ կարելի է տեսնել երկար և լավ արտահայտված Ապոլոնի գիծ,սովորաբար այն սկսվում է Սրտի գծից: Այս դեպքում երջանկությունը կգա 45ից հետո: Որոշ դեպքերում,այն կարող է սկսվել Ճակատագրի գծից և բարձրանալ վեր` դեպի Ապոլոնի թումբը: Այս դեպքում,մարդուն լիակատար երջանկություն և ներքին ինքնաբավարարվածություն է պատճառում աշխատանքը,կարիերան: Այն կետը,որտեղից սկիզբ է առնում Ապոլոնի գիծը,համարվում է առավել բարենպաստ տարի մարդու կյանքում:
ՍԱԿԱՅՆ,քանի որ երջանկության զգացողությունը խիստ սուբյեկտիվ բնույթ ունի,ապա Ապոլոնի գիծը միանշանակ բացատրություն չի կարող ունենալ,գիծը ուսումնասիրելիս պետք է հաշվի առնել նաև ուսումնասիրվող ձեռքի առանձնահատկությունները:
Գիծը ցույց է տալիս մեծամասամբ ինքնաարտահայտումը,հասարակության կողմից մարդու ընդունումն ու մարդուն գնահատումը: Բազմաթիվ հայտնի մարդկանց ձեռքերի վրա կարելի է տեսնել այս գիծը,սովորաբար այն լինում է հստակ և լավ արտահայտված ձեռքի մակերևույթի վրա: Համոզվելու համար առաջարկում եմ ուսումնասիրել քսաներորդ դարի մեծագույն պալմիստ Կեյրոյի ձեռքը և քսաներորդ դարի մեծագույն դերասանուհիներից մեկի `Սառա Բեռնարի ձեռքը:

Ճակատագրի գիծ.Տեսակներն ու նշանակությունը

June 21, 2011 Leave a comment

Ճակատագրի գիծը կոչվում է նաև Սատուրնի գիծ: Այն ցույց է տալիս մարդու կյանքի ուղին նյութական հաջողության տեսանկյունից: Ցույց է տալիս,թե արդյոք մարդն ինքն է իր կյանքի տերը,կունենա արդյոք նա դժվար ժամանակներ,թե ամեն ինչ համեմատաբար հեշտ կտրվի նրան: Այս գծի վրա արտապատկերված են նաև մարդու կենսագործունեության առավել բեղուն տարիները: Երբ Սատուրնի գիծն ուժեղ է,ապա մարդու մոտ արտահայտվում են Սատուրնին բնորոշ գծերը`լրջությունը,խոհեմությունը,իմաստնությունը: Սակայն,Ճակատագրի գիծը երբեմն կարող է բացակայել: Այն մարդիկ,ում ձեռքերին բացակայում է Ճակատագրի գիծը “իրենք իրենց են ստեղծել” : Այսպիս մարդիկ պետք է հույսները միայն իրենց վրա դնեն,հաճելի պատահականություններ կամ «Ճակատագրի ընծաներ» սպասելը առնվազն անմտություն է նրանց կողմից:

Այսպիսի իրավիճակ ես նկատել եմ այն մարդկանց մոտ,ովքեր սկսել են համեստ դիրքերից և միայն ի շնորհիվ իրենց աշխատասիրության ու կամքի հասել են հաջողության կյանքում: Ճակատագրի գիծը որոշելիս միշտ պետք է հիշել մեկ կանոն.

“Որտեղից էլ սկսվի Ճակատագրի գիծը այն միշտ ուղղված է դեպի Սատուրնի թումբը`միջնամատի տակ”:

Նկ.1 Ճակատագրի գծի տեսակները

1.Ճակատագրի գիծը սկսվում է Լուսնի թումբի վրա
Կարդալ ավելին

Կյանքի գիծ.Տեսակներն ու նշանակությունը.Մասն երկրորդ

June 3, 2011 Leave a comment

Սկիզբն այստեղ..

Նշաններ Կյանքի Գծի վրա

Նկ. 2 Նշաններ Կյանքի Գծի վրա

1.Կետ Կյանքի Գծի վրա

Կյանքի Գծի վրա գտնվող կետը կարող է ունենալ կարմիր կամ մուգ գույն:Կարմիր կետը ցույց է տալիս վտանգ բնությունից,իսկ մուգ կետը խոսում է հիվանդության պատճառով առողջության հետ կապված խնդիրների մասին:

2.Կղզյակ Կյանքի Գծի վրա

Կղզյակը ցույց է տալիս թույլ առողջություն,ուժերի պակաս,հոգնածություն նշանի գործունեոթյան ժամանակահատվածում: Եթե Կյանքի Գիծն ունի շղթայի տեսք և կազմված է բազմաթիվ կղզյակներից,ապա մարդու առողջությունը թույլ է,շատ է հիվանդանում:

3.Եռանկյունի Կյանքի Գծի վրա

Վտանգ կյանքի համար`դժբախտ պատահարի հնարավորություն:Սակայն վերջնական եզրակացություն կատարելու համար անհրաժեշտ է հետազոտել նաև մյուս գծերն ու նշանները:

4.Խալ Կյանքի Գծի վրա

Կյանքի Գծի վրա գտնվող խալը ցույց է տալիս անբարենպաստ իրադարձություն,որն ունի Ճակատագրական բնույթ:Որպես կանոն,այդ իրադարձությունը կապված է վատ առողջության կամ նյութական կորուստների հետ:

5.Խաչ  Կյանքի Գծի վրա

Խաչը ցույց է տալիս վտանգ սրտի համար,հնարավոր է առողջության վատթարացում կապված սրտի հետ:Այս նշանը հայտնաբերելիս անհապաղ անհրաժեշտ է նաև հետազոտել Սրտի գիծը:

6.Աստղ Կյանքի Գծի վրա

Աստղը վկայում է շատ վառ իրադարձության  մասին:Հնարավոր է նաև բացասական իրադարձություն,քանի որ բացասական իրադարձությունններն ավելի լավ են հիշվում:

7.Շրջան Կյանքի Գծի վրա

Շրջանը ցույց է տալիս խնդիրներ աչքերի կամ մեջքի հետ:Դիմեք ակնաբուժին:

Կրկնակի Կյանքի Գիծ

Նկ. 3 Կրկնակի Կյանքի Գիծ

Քիչ դեպքերում կարող ենք տեսնել Կրկնակի Կյանքի Գիծ,ինչն ունի մի շարք նշանակություններ: Գրականության մեջ այդ գիծը հայտնի է նաև “Մարսի Գիծ”,”Պահապան-հրեշտակի Գիծ” անվանումներով: Հնդկական Պալմիստրիայում այս գիծը կոչվում է “Ծնողների Գիծ”:

Արդեն անվանումների բազմացանությունն ասում է այս գծի բազմաթիվ հատկությունների մասին:Կրկնակի Կյանքի Գիծ ունեցող մարդիկ կարծես թե ունեն ինչ-որ մի վերերկրային ուժ,որ միշտ պաշտպանում և պահպանում է զանազան վտանգներից ու պատահարներից:Մի քանի անգամ հանդիպել եմ այս գիծը ավտովթարից կենդանի մնացած մարդկանց մոտ:Նույնիսկ մի աղջիկ կենդանի էր մնացել,մինչդեռ նրա հետ նույն մեքենայում հայնտված երեք ընկերները տեղում մահացել էին:

Կրկնակի Կյանքի Գիծ ունեցող մարդիկ քիչ են հիվանդանում ընդհանրապես,սակայն շուտ են ապաքինվում,նույնիսկ եթե լինում են միջին կարգի վնասվածքներ:

Հոդվածի բնօրինակը(ռուսերեն):
Կիսվել Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

Կյանքի գիծ.Տեսակներն ու նշանակությունը.Մասն առաջին

June 1, 2011 Leave a comment

Կյանքի Գիծը,թերևս, ձեռքի վրա գտնվող ամենահայտնի գիծն է:Անգամ Պալմիստրիայից ամենահեռու մարդը լսել է այդ անվանումը:Սակայն քչերը գիտեն,որ Հնդկական Պալմիստրիայում այն ասոցացվում է հոր հետ:Կյանքի Գիծը ձեռքի երեք հիմնական գծերից  մեկն է:Իդալական Կյանքի Գիծը լինում է խորը,երկար,հարթ,առանց խզումների,հատումների կամ այլ խախտումների:

Սակայն այդպիսի Կյանքի Գիծ ՇԱՏ հազվապետ եմ հանդիպել պրակտիկայում:Սովորաբար հանդիպում են տարբեր տիպի խախտումներ Կյանքի Գծի վրա`խզումներ,հատումներ,կղզյակներ:Այդ նշանների ամեն մեկն ունի իր բացատրությունը`սկսած առողջության հետ կապված խնդիրներից,մինչ արմատական փոփխություններ կյանքում:

Լայն տարածված ԹՅՈՒՐ կարծիք կա,թե Կյանքի Գծի երկարությունը կապված է  մարդկային կյանքի տևողության հետ: Այս կարծիքը  բավականին սխալ է,բայց ճշմարտության ինչ-որ բաժին կա դրա մեջ:Մարդու մահը նշանակալի իրադարձություն է,և այն արտապատկերվում է նաև մյուս կարևոր գծերի վրա որոշակի նշանների տեսքով:Այսինքն,իրադարձությունը կրկնօրինակվում է տարբեր նշանների տեսքով,ուստի դատելով միայն կարճ Կյանքի Գծով անհնար է կյանքի տևողության մասին հստակ երզրակացություններ անել:

Կյանքի Գծի տարատեսակները

Նկ. 1 Կյանքի Գծի տարատեսակները

1.Չծածկվող խզում

Մարդու կյանքի պայմանների կտրուկ փոփոխություն,որը կարող է մի շարք դրդապատճառներ ունենալ:Պարզաբանելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել մյուս գծերը:

2.Կարճ Կյանքի Գիծ

Հակառակ տարածված կարծիքի կարճ Կյանքի Գիծը չի նշանակում կարճ կյանք,այլ ցույց է տալիս թույլ առողջություն և կեսնական էներգիայի պակաս:Այսպիսի մարդիկ շուտ են հոգնում,չեն սիրում ֆիզիկական աշխատանքը:

3.Ծածկվող խզում

Այսպիսի խզումը վկայում է կյանքում գլխավոր փոփոխության մասին:

4.Ինքնահատվող Կյանքի Գիծ

Այսպիսի նշանը արտահայտում է առողջական խնդիրներ տվյալ տարիքում:Պարզելու համար խնդրի տեսակը անհրաժեշտ է հետազոտել մյուս նշանները:

5.Ուղիղ Գլխի Գիծ

Այսպիսի գիծը ցույց է տալիս մարդու,ով իր կյանքի մեծ մասն անց է կացնում ճանապարհորդելով`տանից հեռու:Նաև այս գիծը ցույց է տալիս շատ մեծ կենսական էներգիա,այս տիպի մարդիկ կարծես ընդհանրապես չեն հոգնում:

6.Կյանքի Գծի բաց խզում

Վտանգ է ներկայացնում կյանքի համար,պետք է հետազոտել մյուս նշանները հաստատելու համար:

Նաև շատ կարևոր է Կյանքի գծի սկիզբը.արդյոք այն միացած է Գլխի Գծի հետ,թե առաձին սկիզբ ունի: Դրա մասին կարող եք կարդալ այստեղ:

Կարդալ շարունակությունը`

Կյանքի գիծ.Տեսակներն ու նշանակությունը.Մասն երկրորդ
Կիսվել Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

Գլխի գիծ.Տեսակներն ու նշանակությունը.Մասն երկրորդ

May 31, 2011 Leave a comment

Հոդվածի սկիզբը կարող եք կարդալ այստեղ:

Գլխի Գծի փոփոխությունները

Նկ.2 Գլխի Գծի փոփոխությունները

1.Վերընթաց խզում Գլխի Գծի վրա

Ցույց է տալիս առաջին հերթին արմատական փոփոխությունները մարդու աշխարհայացքի մեջ:Կրտուկ փոխվում է մարդու կողմից կյանքի ընկալումը,նորովի է գնահատում կյանքըի պարգևը: Ներքին զարգացումը դառնում է ավելի կարևոր քան առօրեական կենցաղային խնդիրները:Այսպիս խզում կարող է առաջանալ որոշակի սթրեսից հետո,երբ մարդ վերաիմաստավորում է իր անցած ուղին,և հետագայի համար նոր մոտեցումներ է մշակում:

2.Վարընթաց խզում Գլխի Գծի վրա

Փոփխություններ կենսակերպում,հայացքների մեջ:Ներքին զարգացումը դառնում է ավելի կարևոր քան առօրեական կենցաղային խնդիրները:

3.Խզում Գլխի Գծի վրա

Գլխի Գծի հասարակ խզումը նշանակում է գլխի ֆիզիկական վնասվածք:Սակայն տվյալ խզումը հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է հետազոտել մյուս գծերը հաստատելու կամ ժխտելու համար նշանակությունը: Հատկապես կարևոր է տվյալ դեպքում Կյանքի Գծի հետզոտումը:

4.Կրկնակի Գլխի Գիծ

Կրկնակի Գլխի Գիծը խոսում է հիանալի մտածելակերպի մասին,խնդիրը բոլոր կողմերից տեսնելու կարողություն:Կարծես երկու տարբեր անհատականություններ են ապրում մի մարմնի մեջ:Այսպիսի ձեռք է ունեցել նաև մեծն Կեյրոն`քսաներորդ դարի ամենահայտնի պալմիստը:Նրա աջը կարող եք տեսնել այստեղ:

Նշաններ Գլխի Գծի վրա

Նկ.3 Նշաններ Գլխի Գծի վրա

1.Խաչ Գլխի Գծի վրա

Խաչը անբարենպաստ նշան է և ցույց է տալիս գլխի վնասվածք:Ուշադրություն դարձրեք թե որտեղ է գտնվում խաչը,որ թումբի տակ,Գլխի Գծի որ տեղամասում:

2.Կղզյակ Գլխի Գծի վրա

Կղզյակը ցույց է տալիս  կասկածանքների և փտրումների  ժամանակը,խնդիրներ անձնական կյանքում և աշխաըանքում:

3.Աստղ Գլխի Գծի վրա

Նշանակում է գլի վնասվածք:Այսպիսի նշանները միայնակ չեն “աշխատում,փնտրում ենք լրացուցիչ նշաններ հաստատելու/ժխտելու համար:

4.Եռանկյուն Գլխի Գծի վրա

Գիտական հաջողության նշան է:Բարենպաստ նշան է,ցույց է տալիս,որ մարդու գիտական գործունեությունը հաջողությամբ կպսակվի:

5.Քառակուսի Գլխի Գծի վրա

Քառակուսին պաշտպանիչ նշան է համարվում և պաշտպանում է մի շարք բացասական նշանների ազդեցությունից,ինչպիսիք են խաչը,աստղը կամ կետը:Եթե այս նշանները գտնվում են քառակուսի մեջ,ապա վտանգ չեն ներկայացնում:

6.Շրջան Գլխի Գծի վրա

Անբարենպաստ նշան է:Ցույց է տալիս հնարավոր   խնդիրներ տեսողության հետ:Կրկին անհրաժեշտ է հետազոտել մյուս գծերը:

Կիսվել Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

Categories: Գծեր Tags: ,

Գլխի գիծ.Տեսակներն ու նշանակությունը.Մասն առաջին

May 29, 2011 Leave a comment

Սրտի Գծից քիչ ներքև գտնվում է Գլխի Գիծը,որը համարվում է գլխավոր գծերից մեկը Պալմիստրիայում:Անթիվ,անհամար փորձերն ու հետազոտությունները ցույց են տվել,որ այն արտապատկերում է մարդու բոլոր ինտելեկտուալ հատկանիշները`մտածելակերպը,մտքի կենտրոնացման ուժը,ինքնակառավարման կարողությունը:Գլխի Գիծը թույլ է տալիս պակտերացում կազմել թե ինչպես է մարդ մոտենում խնդրի լուծմանը,նրա հայացքները կյանքի և մարդու շուրջ:Գլխի Գիծը դիտարկվում է և ֆիզիկական,և հոգևոր առումով:Ֆիզիկական առումով այն պատասխանատու է գլխի,գլխուղեղի,նյարդային համակարգի համար: Հոգևոր առումով պատասխանատու է մտածողության,հիշողության,տրամաբանության համար:

Ինչպես Սրտի Գծի դեպքում,այդպես էլ Գլխի Գծի համար գոյություն ունեն երկու հիմնական տեսակ`կոր և ուղիղ:Ուղիղ Գլխի Գիծն արտահայտում է ստույգ,տրամաբանական մտածելակերպ,իսկ կոր գիծը`ինտուիտիվ,ստեղծագործական մոտեցում:

Գլխի Գծի տարատեսակները

Նկ.1 Գլխի Գծի տեսակները

1.Գլխի և Կյանքի Գծերը միացած չեն սկզբում

Ցույց է տալիս առողջ մոտեցում կյանքի հանդեպ:Որոշումներ կայացնելիս մարդը կարող է լսել ընկերների և ընտանիքի կարծիքը,սակայն նա ունի նաև սեփական մոտեցումը:

2.Գլխի և Կյանքի գծերը միացած են բավականին երկար ժամանակ

Շատ զգույշ մարդ է,ուշադիր է ընկերների հանդեպ,մեծապես սիրում և հարգում է ընտանիքի անդամների,ընտանեկան կապերը շատ կարևոր են նման մարդու համար:Ուշ է դառնում հասուն,ֆինանսական անկախություն ուշ է ձեռք բերում,ամեն ինչում լսում է ծնողներին,սովորաբար ունենում է պահպանողական հայացծներ:

3.Կոր Գլխի Գիծ

Ստեղծարար և յուրօրինակ մարդ:Հետևում է իր ուրույն ուղին,նորարար և ոչ ստանդարտ մտքեր է արտահայտում,լավ զարգացած են երևակայությունը և ֆանտազիան:Միշտ նոր,յուրօրինակ կարծիք ունի,չի սիրում ուղղամտությունը և տրամաբանությունը:

4.ՈՒղիղ Սրտի Գիծ

Ուղղամիտ,համառ և շատ տրամաբանական անձնավորություն:Ոչինչ հենց այնպես չի անում,մերկանտիլ,հաշվարկող,կրիտիկական,գործնական մոտեցում ունի:Կյանքում ամեն ինչ պարզ և տրամաբանական է տեսնում,չի սիրում ստեղծագործական խնդիրներ և օրիգինալություն:Կանխատեսելի է:Եթե ուղիղ Գլխի Գիծը ձգվում է ափի մի ծայրից մյուսը,ապա մարդ աշխարհը տեսնում է սև և սպիտակ գույներով,ուղղամտությունը կարծես կուրացրել է նրա աչքերը:

5.Գլխի և Կյանքի Գծերը միացած են սկզբում

Առողջ զգուշություն,ներքին ձայնը լսելու կարողություն:Կապն ընտանիքի հետ ուժեղ է,սակայն մարդը չի թողում,որ ընտանիքը պարտադրի իրեն ինչ որ միտք և հայացք:Ինքնուրույն մտածելու կարողություն ունի:

6.Կյանքի և Գլխի գծերի միջև հեռավորություն կա

Վճռականություն, քաջություն եւ համարձակություն:Միշտ գնում է իր ուրույն,հատուկ ուղղով:Ոչ մեկի չի լսում.ոչ ընտանիքը,ոչ ընկերները չեն կարող այսպիսի մարդուն հրամայել կամ ուղղորդել:Ամեն ինչ անում է իր ձևով,ինքնագլուխ է:Սիրում է արկածներ և ավատյուրաներ:

7.Գլխի Գիծն ավարտվում է Լուսնի թումբի վրա

Հրաշալի երևակայություն և ստեղծագործական կարողություն,մարդ ուղղակի սավառնում է երկնքում ,շատ երազկոտ,ստեղծագործական և խոցելի: Այս մարդիկ պետք է սովորեն կիրառել իրենց երեւակայությունը գործնականորեն :Ինքն իր մեջ փակվում է,հակված է ինքնասպանության:

8.Գլխի Գիծը ձգվում է դեպի Մերկուրիի թումբը

Մեծ առևտրային հմտություններ,իր ձեռնարկատիրական հմտությունների իրականացման համար ընդունակ է զոհաբերելու ամեն ինչ:Մտածողությունը ենթարկվում է ամեն ինչից նյութական բարիքներ քաղելու իղձին:Նյութական հաջողության նշան է:

Հոդվածի շարունակությունը`

Գլխի գիծ.Տեսակներն ու նշանակությունը.Մասն երկրորդ

Կիսվել Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

Իմաստության նշաններ.Զգայունության և կարեկցանքի զարգացում

May 27, 2011 Leave a comment

Նկ.1 Իմաստության նշաններ


1.Աստղ Յուպիտերի թումբի վրա

Յուպիտերի թումբի վրա գտնվող աստղը մեծ հաջողության նշան է:Եթե ձեր հավակնությունները սահմանափակվում են հարստության և պաշտոնի ցանկությամբ,ապա դուք կհասնեք ձեր ուզածին:Եթե դուք զբաղված եք հոգևոր փնտրտուքներով,ապա աստղը ձեզ թույլ կտա տեսնել Ոգու լույսը,կբացի ձեզ մոտ “երրորդ աչքը”:Յուպիտերը խորհրդանշում է մարդուն բնորոշ միտքն ու ինքնագիտակցման մակարդակը:Յուպիտերի թմբի աստղը ցույց է տալիս,որ դուք կարող եք կազմակերպվել և հասնել ձեր առջև դրված ցանկացած նպատակի:Գիտակցաբար կենտրոնանալով ոգեղեն նպատակների վրա,դուք կհաղթահարեք բոլոր սահմանափակումները և կհասնեք գիտկացության բարձրագույն աստիճանին:


2.Խաչ Յուպիտերի թումբի վրա

Յուպիտերի թումբի վրա գտվող աստղը ասում է ձեր ուրույն ճանապարհը կյանքում գտնելու ներքին ցանկության մասին :Կա մի հին ասացվածք “Երբ պատրաստ է աշակերտը`գալիս է ուսուցիչը”: Ինքնագիտակցման ժամանակ ծնվող էներգիան կարող է գրավել դեպի ձեզ ընկերոջ,համակիրների,ոսուցչի,ով ի զորու կլինի ուղեկցել ձեզ և ցույց տալ ճիշտ ուղին:

Այս նշանը ցույց է տալիս մի մարդու,ով օժտված է հազվագյուտ ձգողականությամբ: Դուք շատ գրավիչ եք հակառակ սեռի ներկայացուցիչների համար:Սակայն դուք ձգտում եք կայուն,երկարատև հարաբերությունների :

3.Քառակուսի Յուպիտերի թումբի վրա

Յուպիտերի թումբի բրա գտնվող քառակուսին ցույց է տալիս համընդհանուր մտքերի հանդեպ ձեր հետաքրքրության մասին:Դուք կցանկանայիք հետազոտել ամբողջ աշխարհը մի ծայրից մյուսը,մտքով կտրել-անցնել այն միանգամից:Հնարավոր է,դուք կապեր հաստատեք այլ ազգություն ներկայացնող անձանց հետ:Քառակուսին ցույց է տալիս գիտակցության լայնացումը:Դուք կարող եք դառնալ համաշպարհային հռչակ վայելող լուսավորիչ և տարածել ձեր լույսը բոլոր մարդկանց:Դասական Պալմիստրիայում այս նշանն անվանում են ուսուցչի նշան:Յուպիտերի թումբի վրա գտնվող քառակուսին օժտում է մարդուն կրթելու,դաստիարակելու,լուսավորելու ձիրքով:Այս նշանն ունեցող մարդիկ ծնվել են մյուսների սովորեցնելու համար:

4.Սողոմոնի մատանի

Սողոմոնի իդեալական մատանին շրջափակում է Յուպիտերի թումբը: Եթե դուք ունեք այդ մատանին,ապա ձեզ հետաքրքրում են սոցիալական թեմաները,դուք այնքան խոհեմ եք,որ կարող եք մտորել այս աշխարհում մարդ կոչեցյալի խնդիրների մասին,դուք ձեզ կնվիրեք համայն բարօրության մասին հոգալուն: Մարդկային հոգեբանության ձեր ինտուիտիվ ընկալումը կօգնի ձեզ հասկանալ դիմացինին:Դուք ստեղծված եք հոգեբան լինելու,օգնելու մարդկանց գտնել իրենց ճիշտ ուղին,բացատրել մարդկանց ,թե որն է նրանց առաքելությունն այս կյանքում:

5.Ճշմարտության գիծ

Ճշմարտության գիծը ուղղահայաց գիծ է,որ անցնում է Սատուրնի թումբի վրայով և ցույց է տալիս ընկալունակ եք ուրիշի կարծիքի հանդեպ:Դուք կարող եք լսել ուրիշի կարծիքը և չեք նեղանում ձեզ ուղղված քննադատությունից:Դուք միշտ ամենի առաջ հարգում եք դիմացինին,ըմբռնումով եք մոտենումԴուք կարող եք տեսնել այն,ինչ թաքնված է զգայական օրգաններից և ինտուիտիվ ընկալում եք աշխարհի մետաֆիզիկական մակարդակը: Այս պատճառով “Ճշմարության գիծը”  հաճախ անվանում են “աստվածասիրության գիծ”:

6.Բժշկի գծեր

Իդեալական դեպքում բժշկի գծերը դրանք Մերկուրիի թումբի վրա տեղակայված երեք զուգահեռ գծեր են :Դրանք ցույց են տալիս,որ ձեզ մեծագույն բավականություն է պատճառում սատարել մարդկանց`ֆիզիկապես,թե հոգեպես.դուք շատ լավ կարողանում եք քաջալերել:Ահա թե ինչու են այս գծերը շատ հաճախ հանդիպում այն մարդկանց մոտ,ովքեր բժշկությամբ են զբաղվում:Դուք սովորաբար բնազդորեն զգում եք ինչ ասել  և ինչ անել մարդուն,նրա ցավերը մեղմելու ր նրան զվարճացնելու համար:

Հատված Սինգհարթա Բիրլայի “Ափը և Ճակատագիրը” գրքից

Կիսվել Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

Ամուսնության գիծ.Սիրո գիծ

May 24, 2011 Leave a comment

Նկ.1 Ամուսնության գիծ

Ամուսնության գիծն արտահայտում է հարաբերությունները,ինչպես նաև ուժեղ զգացմունքներն ու էմոցիաները,տառապանքը ինչ-որ մարդու համար:Երևույթ,որ մեծ ազդեցություն է ունեցել մարդու ներքին կյանքի վրա:Ամուսնության գիծն անվանում են նաև հարաբերությունների,կապի կամ սիրո գիծ:

Ամուսնության գծի խորության և երկարությունն ուսումնասիրելով կարող ենք պատկերացում կազմել հարաբերությունների երկարության և կարևորության մասին:Այս գծերը նաև թույլ են տալիս իմանալ լիբիդոյի քանակը մարդու մոտ:Գծի ավարտը կարող է հուշել հարաբերությունների ավարտի հնարավոր պատճառի մասին: Այս գծերը հիմնականում արտահայտում են ոչ այնքան հարաբերությունները,որքան մարդու հակառակ սեռի հետ փոխհարաբերության համակարգը:

Ամուսնության գիծը պետք է դիտարկել  `Կյանքի ,Գլխի,Սրտի,Ճակատագրի գծերի հետ համատեղ:

Ամուսնանալու տարիքը

Նկ.2 Սիրո Գիծ

Ամուսնանալու տարիքն իմանալու ամենահեշտ մեթոդը հետևյալն է. Մերկուրիի թումբի`Սրտի Գծի և Ճկույթի միջև եղած հեռավորության միջնամասը վերցնել որպես 22 տարի:Հիշեցնեմ,որ ժամանակը հաշվվում է Սրտի Գծից մինչև Ճկույթը (Նկ.2):

Վերին սահմանը կստանանք 44 տարի,որից հետո ժամանակը հոսում է ներքև մինչ 88 տարի:Այս մեթոդը բավականին ճշգրիտ է հատկապես մինչ 30 տարեկան մարդկանց համար,քանի որ այդ տարիքից հետո տվյալ հատվածը սեղվմում է և ,գծերը կորցնում են իրենց  արժեքը:

Ամուսնության գծի տարատեսակները

Նկ.3 Ամուսնության գծի տարատեսակները

Ամուսնության գիծը կարող է տարբեր ձևեր ընդունել:Նկ.3 ա-ում պատկերված է վեր բարձրացող գիծ,ինչը վկայում է ամուսնության մեջ մտնելու անհնարինության մասին:Այն հանդիպում է այրիների,կամ այն մարդկանց մոտ,ովքեր նպատակադրված խուսափում են ամուսնության մեջ մտնել:

Եթե օրինակ,գիծն,ընդհակառակը,իջնում է ներքև, ինչպես Նկ.3 գ-ում,ապա պետք է ուշադրություն դարձնել մյուս նշաններին ձեռքի վրա,քանի որ տվյալ նշանը վկայում է այն մասին,որ տվյալ մարդը կապրի ավելի երկար քան իր երկրորդ կեսը:

Ճյուղավորումով ավարտվող Ամուսնության գիծը,որը պատկերված է Նկ.3 բ-ում,նշանակում է բաժանում կամ ապահարզան,հարաբերություններն ավարտվում են նշանն ունեցողի պատճառով:Շատ տարածված նշան է: Երբ մարդ հասկանում է իր սխալը և ձգտում պահպանել հարաբերությունները,ապա այս նշանը կարող է վերանալ:

Նշաններ Ամուսնության գծի վրա

Նկ. 4 Նշաններ Ամուսնության գծի վրա

Ամուսնություն գծի վրա կարող են լինել տարբեր նշաններ`կղզյակ,խաչ,աստղ կամ կետ:Նրանցից ամեն մեկը վերաբերվում է այն հարաբերություններին,որի վրա գտնվում է:

Խաչը(դ) ցույց է տալիս լուրջ խոչընդոտներ սիրո մեջ:Խոչընդոտներ,որոնց հետ մարդ բախվում է հարաբերությունների մեջ:

Աստղը(գ) ցույց է տալիս,որ սերն օգտագործվում է շահադիտական նպատակներով:Այսպիսի սերն անկեղծ չէ,այլ լոկ քողարկման միջոց է:

Կղզյակը(բ) ցույց է տալիս դժբախտ կապվածություն,դժվար հարաբերություններ,մշտական խնդիրներ և տարաձայնություններ:

Կետը(ա) ցույց է տալիս այրիություն:Այս դեպքում այրիություն պատահական իրադարձություն է,ի տարբերություն Նկ.3 ա նշանի:

Հոդվածի բնօրինակը կարող եք կարդալ այստեղ(ռուսերեն):

Հ.Գ. Վերջում նշեմ,որ վերը նկարագրված նշանները Դասական Պալմիստրիային են պատկանում ,և որոշ դեպքերում տվյալ նշանները կարող են “Չաշխատել”:

Կիսվել Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

Սրտի Գիծ…Ուղիղ, թե ՞ կոր.Մասն երրորդ

May 23, 2011 Leave a comment

Սկիզբը կարող եք կարդալ այստեղ և այստեղ:

Նկ. 4 Ուղիղ Սրտի Գծի սկիզբը

Այս հոդվածում կխոսենք ուղիղ Սրտի գծի տարատեսակների մասին:Սովորաբար ուղիղ Սրտի Գիծը պետք է սկսվի միջնամատի և ցուցամատի միջև:Սակայն եթե այն վերջանում է միջնամատի տակ,ապա այն համարվում է կարճ:Այսպիսի Սրտի Գիծը խոսում է բարձր սեքսուալության մասին,հատկապես եթե ձեռքը մեծ և կոպիտ է:Այս դեպքում մարդու բոլոր մտքերն ուղղված են դեպի սեքսը:Այսպիսի Սրտի Գիծ հանդիպում է այն տղամարդկանց մոտ,որոնք մեծ հետաքրքրություն են ցուցաբերում դեպի ինտիմ կյանքը(Նկ.4 ա):

Վիճակը միանգամայն այլ է,երբ Սրտի Գիծը սկսվում է Յուպիտերի թումբից:Այսպիսի մարդիկ ունեն հիանալի ներքին հատկանիշներ,վեհանձն և բարի են,օգնող և  կարեկցող:Այսպիսի մարդիկ հումանիստ են,սիրում են ոչ միայն իրենց բարեկամներին,այլ մյուս բոլոր մարդկանց,ընդհանրապես մարդկությունը(Նկ.4 բ):

ՈՒղիղ և երկար Սրտի Գիծ ունեցող մարդիկ նվիրում են իրենց սերը բոլորին:Այսպիսի Սրտի Գիծ ունեցող մարդիկ սիրում են օգնել մարդկանց,դառնում են բազմաթիվ հասարակական կազմակերպությունների անդամներ`սատար կանգնելու համար անօգնական մարդկանց :Շատ եմ տեսել այդպիսի ձեռքեր եկեղեցու սպասավորների և կամավորների մոտ,որոնց գործունեությունը հիմնականում կայանում է խոցելի խմբում գտնվող անձնանց օգնություն ցուցաբերելը`ծերեր,հաշմանդամներ,երեխաներ:

Մինչ այժմ մենք դիտարկել ենք համեմատաբար պարզ տեսքի Սրտի Գծի տարատեսակներ:Սակայն պատահում է,երբ Սրտի Գիծն ունի մեկից ավելի ճյուղավորումներ սկզբում,ինչը բնութագրում  է ավելի բարդ հոգեբանական կառուցվածք ունեցող մարդկանց(Նկ.5 ա):

Նկ. 5 Ճյուղավորված Սրտի Գիծ

Այս դեպքում միավորվում են ակտիվ ռոմանտիկ բնույթը,ինչը բնորոշ է կոր Սրտի Գիծ ունեցող մարդկանց,և ինքնամփոփ, զգացմունքային ներաշխարհը,ինչը բնորոշ է ուղիղ Սրտի Գիծ ունեցողներին:Այսպիսի մարդիկ հազվադեպ են բաժանվում,նրանց հոգևոր բազմազանությունը հարստացնում է ընտանեկան,համատեղ կյանքը:Նրանք ամեն անգամ ինչ որ նոր բան են բացահայտում միմյանց մեջ,ինչը նպաստում է ամուր ընտանեկան կապերին:Ուրախ է այն կինը կամ տղամարդը,ում բախտ է վիճակվել կապել կյանքը ճյուղավորված Սրտի Գիծ ունեցող մարդու հետ:

Երբեմն մի ճյուղը կարող է իջնել և հատկվել Կյանքի Գծի հետ(Նկ.5 բ):Այս նշանն ունի երկու բացատրություն:Առաջին հերթին դա նշանակում է խոցելիություն:Այսպիսի Սրտի Գիծ ունեցող հասուն մարդը առնվազն մեկ անգամ տառապել է սիրո պատճառով`անպատասխան սեր կամ սիրեցյալի դավաճանություն,կամ ավելի ողբերգական իրադարձություն:Սակայն այսպիսի մարդիկ տառապանքներ տեսնելուց հետո,նա երկար կմտածի ինչ-որ մեկին ցավ պատճառելուց առաջ:

Հատված Էնդրյու Ֆիտցհերբերտի «Պալմիստրիա» գրքից

Կարդացեք նաև`

Սրտի Գիծ…Ուղիղ, թե ՞ կոր.Մասն առաջին

Սրտի Գիծ…Ուղիղ, թե ՞ կոր.Մասն երկրորդ

Կիսվել Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

Categories: Գծեր Tags: , ,

Սրտի Գիծ…Ուղիղ, թե ՞ կոր.Մասն երկրորդ

May 22, 2011 Leave a comment

Սկիզբը կարող եք կարդալ այստեղ:

Կոր Սրտի Գիծ ունեցող մարդկանց համար սիրո ֆիզիկական կողմն ավելի կարևոր է,քան ուղիղ Սրտի Գիծ ունեցող մարդկանց համար:Դա չի նշանակում,որ ուղիղ Սրտի Գիծ ունեցող մարդիկ ֆիզկական մերձեցման կարիք չունեն,ուղղակի նրանց համար դա առաջնային կարևորություն չունի:

Նկ.2 Կոր Սրտի Գծի տարատեսակները

Այժմ դիտարկենք ուղիղ և կոր Սրտի Գծի տարատեսակները:Սկսենք կոր Սրտի գծից:Այստեղ պետք է հիշել մեկ կանոն.

Ինչքան ավելի կտրուկ է Սրտի Գծի կորությունը,այնքան ավելի դրամատիկ է մարդու բնավորությունը:

Սովորական կորություն ունեցող Սրտի Գիծը Նկ.2 ա-ում եղած տեսքն ունի,իսկ եթե դուք տեսնում եք ինչ-որ մեկի ձեռքի վրա Նկ.2 բ-ում եղած կտրուկ կորություն ունեցող Սրտի Գիծ,ապա այդ մարդը շատ զգացմունքային և սեքսուալ առումով դյուրագրգիռ է:Այսպիսի մարդիկ զուգընկեր ընտրելուց առաջին հերթին ուշադրություն են դարձնում սեքսուալությանը,արտաքին գեղեցկությանը,գրավչությանը և փայլին:Նրանք շատ շուտ են նյարդայնանում,փոփոխական բնավորություն ունեն,որը շատ դեպքերում կախված է արտաքին գործոններից`եղանակ,շրջապատ,տեղանք:

Նկ.3 Կոր Սրտի Գծի սկիզբը

Սովորանար Սրտի Գիծը սկսվում է միջնամատի և ցուցամատի միջև:Շատ հազվապետ է պատահում ,երբ այն սկսվում է միջնամատի տակից:Այդ դեպքը պատկերված է Նկ. 3 ա-ում:Այսպիսի մարդու կյանքում գերակայում է ֆիզիկական բավարարվածություն ստանալու անհրաժեշտությունը:Նրանց համար սերը հիմնականում կայանում է ինտիմ հարաբերությունների մեջ:

Ավելի հաճախ Սրտի Գիծը սկսվում է Յուպիտերի թումբի վրա ինչպես պատկերված է Նկ.3 բ-ում:Այս տիպի Սրտի Գիծ ունեցող մարդիկ շատ հետաքրքիր են:Ի շնորհիվ Սրտի Գծի կորության նրանq զգացմունքային են,սակայն իդեալիստ են և բծախնդիր զուգընկերոջ ընտրության հարցում:Այսպիսի մարդիկ շատ ուշադիր են ընտրում ընկերներին:Այպիսի կինը կարող է սառնասրտորեն մերժել տասնյակ համակրողների,և սպասել այն մեկին,ով համապատասխանում է իր նախընտրած բոլոր չափանիշներին:Այսպիսի մարդիկ նաև հակված են իդեալականացնել իրենց ընկերներին և մոտ մարդկանց:Ընկերները միշտ թվում են ավելի լավը,քան իրականում կան: Նրանք շատ են հիասթափվում,երբ պարզում են,որ իրենց ընկերները լոկ միայն հասարակ մահկանացուներ են և չեն արդարացնում նրանց հույսերն և սպասելիքները:

Այսպիսի մարդիկ ուշ են ամուսնանում,քանզի միշտ փնտրում են կատարելություն զուգընկերոջ մեջ:

Հատված Էնդրյու Ֆիտցհերբերտի «Պալմիստրիա» գրքից

Կարդացեք նաև`

Սրտի Գիծ…Ուղիղ, թե ՞ կոր.Մասն առաջին

Սրտի Գիծ…Ուղիղ, թե ՞ կոր.Մասն երրորդ

Կիսվել Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

Categories: Գծեր Tags: , ,

Սրտի Գիծ…Ուղիղ, թե ՞ կոր.Մասն առաջին

May 21, 2011 Leave a comment

Սրտի Գիծը կոչվում է այդպես,քանի որ բազմաթիվ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այն ցույց է տալիս տվյալ օրգանի գործունեությունը: Այն շատ կարևոր գիծ է,քանի որ կապված է կյանքի ապահովման կարևորագույն օրգանի հետ,որն իր հերթին ապահովում է արյան շրջանառությունը մարմնում,ինչն առավել ուժեղ ազդում է առողջության և բնավորության վրա:

Սրտի Գիծը հազվադեպ է բացակայում ափի վրա:Սակայն եթե այն բացակայում է,ապա դա խոսում է այն մասին,որ մարդու մոտ բացակայում է կարեկցանքը և սերը:Նա սառն է,անզգամ,ձգտում է անձնական հաջողության ի վնաս մյուսների:

Սրտի Գծի ուսումնասիրությունը հատկապես կարևոր է տղամարդ և կին հարաբերությունների համատեքստում: Սիրո և սեքսի բազմաթիվ հարցեր թաքնված են հենց Սրտի գծի մեջ: Հետաքրքիր է այն,որ Հնդկական Պալմիստրիայում Սրտի Գիծն անվանում են Կյանքի գիծ,քանի որ,ըստ իս,Հնդիկները չեն պատկերացնում իրենց կյանքը առանց սիրո: Չմոռանանք նաև որ հենց այդ երկրում է գրվել մեծագույն գիրքը սիրո մասին `Կամասուտրան:

Այս հոդվածում կուսումնասիրենք Սրտի Գծի և մարդու սիրո ընկալման կապը:

Նկ.1 Սրտի Գիծ

Գոյություն ունի Սրտի Գծի երկու հիմնական տեսակ ,որոնից ամեն մեկն ունի իր տարատեսակները: Սրտի գծի հիմնական տեսակները պատկերված են Նկ.1 ում: Նկ.1 ա-ում տեսնում ենք կոր գիծ,որը բնութագրում է զգացմունքային,էմոցիոնալ մոտեցում դեպի սերը: Իսկ բ-ում պատկերված է ուղիղ Սրտի Գիծը, որը բնութագրում է գաղտնի և քողարկված մոտեցում:

Դիտարկենք ուղիղ և կոր սրտի գիծ ունեցող երկու սիրահարված երիտասարդների վարքը:  Դիցուք, Արմանն ունի կոր սրտի գիծ,իսկ Գոռն`ուղիղ:

Արմանը ուրախ-ուրախ զբոսնում է ամբողջ օրը,ուրախանում,վայելում կյանքի ամեն մի վայրկայնը,մի քանի անգամ զանգահարում ընկերուհուն ամեն օր առանց որևէ պատճառի:Երբ նրանք միասին են,Արմանը կամ բռնում է ընկերուհու ձեռքը միշտ,զգում նրա շունչը և նրբագեղությունը:Նա պատմում է բոլոր ծանոթներին իր երջանկության մասին…

Գոռին նայելով միանգամից չես կռահի, որ նրա մոտ ինչ-որ արմատական փոփոխություններ են տեղի ունեցել:Նա սովորականի նման տեսք ունի,ուղղակի մի քիչ ցրված է:Նրա մտքերը այլևս զբաղված չեն աշխատանքով:Գոռը պարզել է իր ընկերուհու հետաքրքրությունները` ինչ երաժշտություն է լսում,ինչ կերակուրներ է սիրում:Հիմա նա պլաններ է կառուցում,թե որտեղ պետք է անցկացնի մոտակա կիրակին ընկերուհու հետ:

Այժմ մի պահ պատկերացնենք,թե ինչպես կդրսևորեն իրենց մեր հերոսները,եթե մի օր բաժանվեն իրենց սիրեցյալներից:

Կոր Սրտի Գիծ ունեցող Արմանը շատ ուժեղ կհիաստափվի:Հուզմունքից նա կարող է անգամ ջադուփշուր անել մեքենան,կամ անցորդներին վնասելով ազատություն տալ իր բարկությանը:Մի քանի շաբաթ անց Արմանը կվերգտնի ինքն իրեն և գուցե ուրիշ ընկերուհի գնտի իր համար:

Գոռը նույպես Արմանից  պակաս չէր վրդովվի,սակայն նրա վրդովմունքը այլ կերպ կարտահայտվեր:Ամենայն հավանականությամբ,նրան կհամակեր մռայլ,տխրադեմ տրամադրությունը:Նա չէր կարողանա քնել գիշերները,մահճակալում պառկած կհիշեր չստացված սիրավեպը:Մեկ տարի անց անգամ նա չէր մոռանա իր նախկին ընկերուհուն:

Ինչևէ,ամփոփենք:

Վառ արտահայտված կոր Սրտի Գիծ ունեցող մարդիկ`

1.Համարձակորեն սկսում են նոր հարաբերություններ:

2.Կապվածություն,ջերմություն,սեր և սեքս են փնտրում:

3.Պարզ ցուցադրում են իրենց զգացմունքները:

4.Լիդերի դեր են սիրում խաղալ ինտիմ կյանքում:


Վառ արտահայտված ուղիղ Սրտի Գիծ ունեցող մարդիկ`

1.Կարծում են,որ հարաբերությունները պետք է իրենք զարգանան:

2.Համատեղելիություն,կապվածություն, փոխըմբռնում են փնտրում:

3.Ողջամիտ են,խուսափում են իրենց զգացմունքները ցույց տալ:

4.Նախընտրում են կիսել պարտականություններն ավելի,քան լիդեր լինել:

Հատված Էնդրյու Ֆիտցհերբերտի «Պալմիստրիա» գրքից

Կարդացեք նաև`

Սրտի Գիծ…Ուղիղ, թե ՞ կոր.Մասն երկրորդ

Սրտի Գիծ…Ուղիղ, թե ՞ կոր.Մասն երրորդ

Կիսվել Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

Categories: Գծեր Tags: , ,

Գծեր.Դրանց դասակարգումն ու նշանակությունը

May 20, 2011 Leave a comment

Հիմնական գծերը

  1. Կյանքի գիծ
  2. Գլխի գիծ
  3. Սրտի գիծ
  4. Ճակատագրի գիծ
  5. Արևի(Ապոլոնի) գիծ
  6. Մերկուրիի(Առողջության) գիծ
  7. Վեներայի ճարմանդ

Համառոտ ներկայացնեմ գծերը:

1.Կյանքի գիծ

Այս գիծը ցույց է տալիս մարդու կենսական էներգիայի չափը:Ֆիզիկական էներգիայի ցուցանիշն է:

2.Գլխի գիծ

Այս գիծը ցույց է տալիս մարդու մտածելակերպը,մտածելու կարողությունը`ինտուիտիվ թե ռացիոնալ է մտածում մարդը:Մտավոր պոտենցիալի ցուցանիշն է:

3.Սրտի գիծ

Այս գիծը ցույց է տալիս մարդու էմոցիոնալ ներաշխարհը,սիրելու կարողությունը`ինքնամփոփ թե շփվող է մարդը: Սրտային հուզումների ցուցանիշն է:

4.Ճակատագրի գիծ

Այս գիծը ցույց է տալիս հասարակության ազդեցությունը մարդու վրա,նրա կարիերայի ցուցանիշն է: Կարող է բացակայել ձեռքի վրա:

5.Արևի(Ապոլոնի) գիծ

Այս գիծը ցույց է տալիս հաջողություն,փառք և երջանկություն:Մարդու ինքնաարտահայտման ցուցանիշն է: Կարող է բացակայել ձեռքի վրա:

6.Մերկուրիի(Առողջության) գիծ

Այս գիծը ցույց է տալիս առողջությունը:Ինֆորմացիոն հոսքը կլանելու և վերլուծելու կարողությունը:Կարող է բացակայել ձեռքի վրա:

7.Վեներայի ճարմանդ

Այս գիծը լինում է չափազանց էմոցիոնալ,դյուրագրգիռ մարդկանց մոտ:Նրանք շատ ռոմանտիկ են, և ունեն աշխարհի իրենց ուրույն ընկալումը: Կարող է բացակայել ձեռքի վրա:

Գծերի և դրանց նշանակության մասին առավել մանրամասն կխոսեմ հաջորդ հոդվածներում: