Archive

Posts Tagged ‘իմաստություն’

Աֆորիզմեր ըստ հնցկացիների

July 22, 2014 Leave a comment


1. Ճշմատությունն ասելու համար շատ բառեր հարկավոր չեն:

2. Ինչ է կյանքը… Խավարի մեջ լուսատուի լույս… Բիզոնի շունչն է, երբ գալիս է ձմեռը… Խոտերի վրա իջնող ստվերն է, որը հալչում է արևի առաջին ճառագայթների ներքո:

3. Սիրիր հողը: Դու այն չես ժառանգել քո ծնողներից, բայց կտակելու ես քո երեխաներին:

4. Երբ հատվի վերջին ծառը, երբ թունավորվի վերջին գետը, երբ բռնվի վերջին թռչունը՝ այդժամ Դուք կհասկանաք, որ փողը չի կարելի ուտել:

5. Ամուսնության առաջին տարին նորապսակները նայում են միմյանց, և մտածում էին, թե կարող են լինել երջանիկ: Եթե ոչ, ապա նրանք բաժանվում են, և նոր ուղեկիցներ փնտրում: Եթե նրանք ստիպված լինեին ապրել միասին անհամաձայնության մեջ, մենք կլինեին այնքան հիմար, ինչպես սպիտակ մարդիկ:

6. Դու չես կարող արթնացնել այն մարդուն, Կարդալ ավելին

Իմաստության նշաններ.Զգայունության և կարեկցանքի զարգացում

May 27, 2011 Leave a comment

Նկ.1 Իմաստության նշաններ


1.Աստղ Յուպիտերի թումբի վրա

Յուպիտերի թումբի վրա գտնվող աստղը մեծ հաջողության նշան է:Եթե ձեր հավակնությունները սահմանափակվում են հարստության և պաշտոնի ցանկությամբ,ապա դուք կհասնեք ձեր ուզածին:Եթե դուք զբաղված եք հոգևոր փնտրտուքներով,ապա աստղը ձեզ թույլ կտա տեսնել Ոգու լույսը,կբացի ձեզ մոտ “երրորդ աչքը”:Յուպիտերը խորհրդանշում է մարդուն բնորոշ միտքն ու ինքնագիտակցման մակարդակը:Յուպիտերի թմբի աստղը ցույց է տալիս,որ դուք կարող եք կազմակերպվել և հասնել ձեր առջև դրված ցանկացած նպատակի:Գիտակցաբար կենտրոնանալով ոգեղեն նպատակների վրա,դուք կհաղթահարեք բոլոր սահմանափակումները և կհասնեք գիտկացության բարձրագույն աստիճանին:


2.Խաչ Յուպիտերի թումբի վրա

Յուպիտերի թումբի վրա գտվող աստղը ասում է ձեր ուրույն ճանապարհը կյանքում գտնելու ներքին ցանկության մասին :Կա մի հին ասացվածք “Երբ պատրաստ է աշակերտը`գալիս է ուսուցիչը”: Ինքնագիտակցման ժամանակ ծնվող էներգիան կարող է գրավել դեպի ձեզ ընկերոջ,համակիրների,ոսուցչի,ով ի զորու կլինի ուղեկցել ձեզ և ցույց տալ ճիշտ ուղին:

Այս նշանը ցույց է տալիս մի մարդու,ով օժտված է հազվագյուտ ձգողականությամբ: Դուք շատ գրավիչ եք հակառակ սեռի ներկայացուցիչների համար:Սակայն դուք ձգտում եք կայուն,երկարատև հարաբերությունների :

3.Քառակուսի Յուպիտերի թումբի վրա

Յուպիտերի թումբի բրա գտնվող քառակուսին ցույց է տալիս համընդհանուր մտքերի հանդեպ ձեր հետաքրքրության մասին:Դուք կցանկանայիք հետազոտել ամբողջ աշխարհը մի ծայրից մյուսը,մտքով կտրել-անցնել այն միանգամից:Հնարավոր է,դուք կապեր հաստատեք այլ ազգություն ներկայացնող անձանց հետ:Քառակուսին ցույց է տալիս գիտակցության լայնացումը:Դուք կարող եք դառնալ համաշպարհային հռչակ վայելող լուսավորիչ և տարածել ձեր լույսը բոլոր մարդկանց:Դասական Պալմիստրիայում այս նշանն անվանում են ուսուցչի նշան:Յուպիտերի թումբի վրա գտնվող քառակուսին օժտում է մարդուն կրթելու,դաստիարակելու,լուսավորելու ձիրքով:Այս նշանն ունեցող մարդիկ ծնվել են մյուսների սովորեցնելու համար:

4.Սողոմոնի մատանի

Սողոմոնի իդեալական մատանին շրջափակում է Յուպիտերի թումբը: Եթե դուք ունեք այդ մատանին,ապա ձեզ հետաքրքրում են սոցիալական թեմաները,դուք այնքան խոհեմ եք,որ կարող եք մտորել այս աշխարհում մարդ կոչեցյալի խնդիրների մասին,դուք ձեզ կնվիրեք համայն բարօրության մասին հոգալուն: Մարդկային հոգեբանության ձեր ինտուիտիվ ընկալումը կօգնի ձեզ հասկանալ դիմացինին:Դուք ստեղծված եք հոգեբան լինելու,օգնելու մարդկանց գտնել իրենց ճիշտ ուղին,բացատրել մարդկանց ,թե որն է նրանց առաքելությունն այս կյանքում:

5.Ճշմարտության գիծ

Ճշմարտության գիծը ուղղահայաց գիծ է,որ անցնում է Սատուրնի թումբի վրայով և ցույց է տալիս ընկալունակ եք ուրիշի կարծիքի հանդեպ:Դուք կարող եք լսել ուրիշի կարծիքը և չեք նեղանում ձեզ ուղղված քննադատությունից:Դուք միշտ ամենի առաջ հարգում եք դիմացինին,ըմբռնումով եք մոտենումԴուք կարող եք տեսնել այն,ինչ թաքնված է զգայական օրգաններից և ինտուիտիվ ընկալում եք աշխարհի մետաֆիզիկական մակարդակը: Այս պատճառով “Ճշմարության գիծը”  հաճախ անվանում են “աստվածասիրության գիծ”:

6.Բժշկի գծեր

Իդեալական դեպքում բժշկի գծերը դրանք Մերկուրիի թումբի վրա տեղակայված երեք զուգահեռ գծեր են :Դրանք ցույց են տալիս,որ ձեզ մեծագույն բավականություն է պատճառում սատարել մարդկանց`ֆիզիկապես,թե հոգեպես.դուք շատ լավ կարողանում եք քաջալերել:Ահա թե ինչու են այս գծերը շատ հաճախ հանդիպում այն մարդկանց մոտ,ովքեր բժշկությամբ են զբաղվում:Դուք սովորաբար բնազդորեն զգում եք ինչ ասել  և ինչ անել մարդուն,նրա ցավերը մեղմելու ր նրան զվարճացնելու համար:

Հատված Սինգհարթա Բիրլայի “Ափը և Ճակատագիրը” գրքից

Կիսվել Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter