Archive

Posts Tagged ‘Հնդկաստան’

Խիրոմանտիայի վաղ պատմություն

January 7, 2012 Leave a comment


Տարօրինակ է,սակայն մարդուն սկսել է հետաքրքրել իր սեփական ձեռքը դեռևս Քարե դարում: Ֆրանսիայի,Աֆրիկայի հին բնակիչները թողնում էին քարանձավների պատերին իրենց ձեռքերի հետքերը:
Առաջին գրավոր տեղեկությունները խիրոմանտիայի մասին հանդիսանում են Վեդաները`հին հնդիկների սրբազան գրքերը: Հնդկական գրականության մեջ գոյություն ունի Սամուդրիկա-շաստրա աշխատությունը,որը պատմում է մարդկային ձեռքի վրա գոյություն ունեցող գաղտնի պատկերների նշանակության և առաջացման մեխանիզմների մասին:
Այս գիրքը հանդիսանում է մի յուրահատուկ գիտելիքների շտեմարան մարդկային ձեռքի և դրա վրա առկա նշանների մասին: Այս գիտելիքները հավաքվում էին և գրի էին առնվում հազարամյակների ընթացքում: Այս գրքում պահվում են նաև շատ հազվադեպ նշանների նկարագրություններ: Սակայն այդ գիտելիքները պահպանվում են գիտակ-բրահմանների կողմից: Գոյություն ունի ևս մեկ խնդիր.այս գիրքը գրված է շատ հին,մահացած լեզվով,և միայն որոշ բրահմաններ են կարող կարդալ և վերծանել գրված տողերը: Կարդալ ավելին

Գլուխ երրորդ կամ Հինավուրց քաղաքակրթությունների կանչը

April 9, 2011 Leave a comment

(սկիզբն այստեղ)

Մի որոշ ժամանակ անց ինձ մոտ ցանկություն առաջացավ գտնվելու հեռավոր երկրներում:Առանց երկար մտածելու ես դարձա Հնդկաստան գնացող առևտրական նավի ուղևոր, և մի ամսից նավը ժամանանեց լեգենդար Բոմբեյ քաղաքը: Այնտեղ ինձ հաջողվեց ծանոթանալ հատուկ խմբին պատկանող բրահմանների հետ,որոնց նախնիները մեր թվարկությունից հազարավոր տարիներ առաջ ստեղծել և զարգացրել էին «Սամունդրիկան»`մարմնի տարբեր մասերը մեկնաբանելու գիտությունը:

Հնդկաստանում հատուկ ուսուցում անցնելուց  հետո ես վերադարձա Լոնդոն,որտեղ պարզվեց ,որ ժառանգել եմ մեծ կարողություն իմ մահացած բարեկամնից: Այսպես Ճակատագիրն ինձ հնարավորություն ընձեռեց զբաղվել իմ ամենասիրելի գործով.ես այցելում էի հիվանդանոցները և քրեակատարողական հիմնարկները`հավաքելով տարբեր խավի,տեսակի և նախասիրությունների մարդկանց ձեռքերի հետքեր:

Սակայն, արևելյան երկրներ ճանապարհորդելու նկատմամբ իմ կիրքը, և Հնդկաստանում ձեռք բերած խորշանքս անհետաքրքրիր արևմտյան կենսակերպի հանդեպ ուղղեցին իմ հայացքը դեպի մեկ այլ առեղծվածային երկիր`հազարամյա Եգիպտոս:Հասնելով այնտեղ`ես մի որոշ ժամանակ հետազոտում էի քանդված տաճարները ու դամբարանները և այցելում էի այն վայրերը,որտեղ Օկուլտիզմը ստեղծողները կառուցել էին իրենց հիասքանչ բուրգերը:

Գալով Կահիրե` ես տեղեկացա,որ Լոնդոնում իմ վստահված անձը մսխել է ամբողջ կարողությունս ` թողնելով  ինձ առանց գրոշի:Այստեղ ես առաջին անգամ ստիպված էի օգտագործել պալմիստրիան արևտրական նպատակներով, և իմ հյուրասենյակում ընդունելով մեծաթիվ հաճախորդների` ինձ հաջողվեց Լոնդոն վերադառնալու գումար վաստակել:

Լոնդոնում ակնհայտ դարձավ,որ իմ ողջ կարողությունը հօդս է ցնդել,իսկ ինձ սննանկացրած մարդը հեռացել է կյանքից ինքնասպանության դռնով:

Գիտակցելով իմ ողորմելի իրավիճակը` ես վերանայեցի իմ հնարավորությունները.ունենալով բնատուր գրական կարողություն` որոշեցի օգտագործել այն որպես ապրուստի միջոց: Ինչ-որ ժամանակ իմ տաղանդն ինձ իսկապես օգնում էր ապրել և անգամ վայելել պարզ,առօրեական հաճույքները:

Յոթհարկանի տան ձեղնահարկում ինձ ոչ-ոք չէր անհանգստացնում: Այդ ժամանակ ես դեռ չունեի ոչ իսկական թշնամիներ, ոչ էլ հավատարիմ ընկերներ,որոնք նեղ աստիճաններով կբարձրանային իմ կացարանը:Սակայն մի քանի ամիս անց ինձ նորից պետք եկան ձեռքեր կարդալու իմ գիտելիքները….

(շարունակելի)