Գրքեր Պալմիստրիայի մասին
Իմ բլոգի հարգելի այցելուներ և հետևողներ ,ահա եկավ այս երկար սպասված պահը Ձեր ուշադրությանը ներկայացնելու Պալմիստրիայի մասին իմ սիրելի գրքերը: Ամեն գիրք ունի իր թերություններն ու առավելությունները,ուստի չկա որևէ կատարյալ գիրք այս ամբողջ ցանկի մեջ,սակայն եթե Դուք ընթերցեք բոլոր գրքերը և կիրառեք այդ գրքերից ստացված գիտելիքները,ապա ինքներդ կհասկանաք այս կամ այն գրքի առավելություններն ու թերությունները : Բոլոր գրքերը հասանելի են ռուսերենով,ուստի ցանկացած հարցերի կամ պարզաբանումների համար կարող եք դիմել ինձ :
Ներբեռնել Ռիչարդ Վեբստեր-“Պալմիստրիայի ամբողջակա ձեռնարկ“
Այս գիրքն իրենից ներկայացնում է Պալմիստրիայի մի ամբողջական կուրս,բազմաթիվ նկարներ և պատկերազարդումներ կան գրքում,ինչը նպաստում է նյութի հեշտ հասկացմնանն ու յուրացմանը : Ամենալավ գիրքն է սկզբնական ծանոթություն հաստատելու համար Պալմիստրիայի զարմանահրաշ աշխարհի հետ : Ես ինքս այս գրքից եմ սկսել : Սակայն նշեմ մի փաստ ևս,այս գիրքը անհրաժեշտ է դանդաղ կարդալ,հասկանալ,ձեռքեր ուսումնասիրել և փորձլ ստուգել գրկում առկա ինֆորմացիայի իսկությունը : Գիրքը հասանելի է նաև Հայաստանի գրախանութներում,ինքս տեսել եմ :
Սերիական մարդասպանի ձեռքեր
Այս անգամ ևս կխոսենք մեկ զույգ հետաքրքիր ձեռքերի մասին : Սակայն այս անգամ մեր “հերոսն ” է Անդրեյ Չիկատիլոն : Ինչևէ,երկար չեմ խոսի այս անձնավորության “քաջագործությունների” մասին,այլև կնշեմ նրա վերաբերյալ առավել կարևոր փաստերը:
Պատմության մեջ ամենահայտնի սերիական մարդասպաններից մեկն է :
Կատարել է 53 ապացուցված սպանություն,սակայն օպերատիվ տվյալների համաձայն զոհերի թիվը կազմում է 65 հոգի:
Նրա գործողությունների զոհերն են մասնավորապես.
Գալար Լուսնի թումբի վրա
Լուսնի թումբի վրա գտնվող գալարը ամենահանելուկային նշաններից մեկն է,որը սակայն շատ հազվադեպ է հանդիպում ձեռքի վրա : Կխոսենք այս նշանի դրական և բացասական հատկությունների մասին : Այս նշանը հազվադեպ է հանդիպում նորմալ(առողջ) մարդկանց մոտ`1%,սակայն այն շատ է հանդիպում որոշակի հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ : Օրինակ Դաունի հիվանդությամբ տառապող մարդկանց մոտ այս նշանը լինում է 10.2%ի մոտ : 90% հավանականությամբ հանդիպում է փսիխոզ ունեցող երեխաների մոտ : Աուտիզմով տառաpող մարդկանց շրջանում անցկացված հետազոտությունները ցույց են տվել հետևյալ արդյունքները.
25 աուտիստ տղամարդկանցից 2ի մոտ հայտնաբերվել է գալար Լուսնի թումբի վրա
Կարդալ ավելին
Ի՞նչ են ասում մատնահետքերը ձեր մասին…Մասն երկրորդ
Ինչպես նշել էի նախորդ հոդվածում,գոյություն ունեն մատնահետքերի երեք հիմնական տեսակներ`կամարներ,հանգույցներ և գալարներ:Տարբեր երկրներում անցկացված բազմաթիվ հետազոտությունների արդյունքում,պարզ է դարձել հետևյալը.
Կամարները հանդիպում են շատ հազվադեպ`5-10%,
Հանգույցները հանդիպում են մարդկանց մեծամասնության մոտ`60-65%,
Գալարները հանդիպում են ավելի հազվագյուտ`30%:
Սակայն անրրաժեշտ է նշել,որ այս հետազոտությունների ժամանակ կամարների և հանգույցների համար հաշվի են առնվել հիմնականում այն ձեռքերը,որոնց վրա տվյալ պատկերը հանդիպում է մատների մեծամասնության վրա: Իսկ գալարները դեպքում,վերցվում էին այն ձեռքերը,որոնց վրա կա գեթ մեկ գալար:Ի հավելումն ասեմ,որ բոլոր մատերի վրա կամարներ կամ հանգույցներ ունեցող մարդիկ շատ-շատ են,միչդեռ մատների մեծամասնության վրա գալարներ ունեցող մարդիկ քիչ են:
Կամար
Ի՞նչ են ասում մատնահետքերը ձեր մասին…
Մարդու մաշկային պատկերների առանձնահատկություններն ուսումնասիրող գիտությունը կոչվում է Դերմատոգլիֆիկա(derma – մաշկ, glyphe –պատկեր) :Մաշկային պատկերները այնքան առանձնահատուկ և անկրկնելի են որքան մարդու ԴՆԹ կոդը: Ահա թե ինչու արդեն մեկ հարյուրամյակ է ,որ մատնահետքերը ուսուսմնասիրում են քրեական փորձագետները հանցագործներին բացահայտելու համար :
Դերմատոգլիֆիկայի հայրն է համարվում անգլիացի Ֆրենսիս Գալտոնը(Չարլզ Դարվինի հորեղբորորդին): Մատնահետքերի ունիկալության նրա հայտնագործությունը թույլ տվեց կազմել հանցագործների բազան հիմնված նրան մատնահետքերի վրա: Ի տարբերություն ձեռքի գծերի մատնահտքերը չեն փոխվում: Ըստ որոշ ուսումնասիրությունը մատնահետքերն առաջանում են պտղի մոտ հինգերորդ շաբաթվա ընթացքում և մնում են անփոփոխ ողջ կյանքի ընթացքում:
Մեզ համար հետաքրքրություն է ներկայացնում այն ինֆորմացիան, որը մենք կարող ենք ստանալ մատնահետքերի միջոցով: Պարզվում է,որ մատնահետքերը շատ բան կարող են ասել մարդու բնավորության և նրա նյարդային համակարգի առանձնահատկությունների մասին: Մատնահետքերի վերլուծության շնորհիվ հնարավոր է պարզել`
- ապագա սերնդի ժառանգական հիվանդությունների հավանականությունը
- զարգացման հնարավոր շեղումները
- տարբեր գենային մուտացիաները
Մաշկային հանգույցներ.Տեսակներն ու նշանակությունը.
Պալմիստրիայի այն բաժինը,որն ուսումնասիրում է մաշկային պատկերները և դրանց նշանակությունը,կոչվում է Դերմատոգլիֆիկա: Այս հոդվածում կուսումնասիրենք ափի մակերևույթին հանդիպող մաշկային հանգույցները`տեսակներն ու նշանակությունը: Առհասարակ,ափի վրա հնարավոր է գտնել 13 տարատեսակ հանգույցներ:
1.Հումորի հանգույց
Հումորի հանգույցը գտնվում է ճկույթի և մատնեմատի միջև: Բոլոր 13 հանգույցներից ամենից շատն է հանդիպում: Այն տալիս է տիրոջը անսովոր,յուրօրինակ հումորի զգացում: Հանգույցի բացակայությունը չի խոսում ընդհանրապես հումորի բացակայության մասին: Այսպիսի մարդիկ սիրում են հումորի պրոցեսը,փիլիսոփայորեն են վերաբերվում հումորին: Կյանքում կարողանում են ամեն ինչին հումորով մոտենալ,անգամ Ճակատագրի հարվածներին:
2.”Էգոյի” հանգույց
“Էգոյի” հանգույցը նույնպես գտնվում է ճկույթի և մատնեմատի միջև,ուստի այն շատ են շփոթում Հումորի հանգույցի հետ: Սակայն հանգույցի մեծ մասը գտնվում է մատնեմատի տակ: Այս հանգույցն ունեցող մարդիկ միշտ վստահ են սեփական իրավացիության մեջ,սակայն զգայուն են : Որպես կանոն հեշտ է վիրավորել նրանց ինքնասիրությունը:
3.Լրջության կամ Առողջ դատողության հանգույց
Լրջության հանգույցը գտնվում է մատնեմատի և միջնամատի միջև: Այն ունեցողները միշտ մտածում են մի բան անելուց առաջ: Նրանք ունեն լավ զարգացած պատասխանատվության զգացում,սիրում օգնել մյուսներին: Ուստի այս հանգույցի շատ հաճախ անվանում են “բարի նպատակների հանգույց”: Այս մարդիկ սիրում են զգաբված լինել,չեն սիրում ժամանակ կորցնել:
Կարդալ ավելին