Գրքեր Խիրոմանտիայի մասին

Իմ բլոգի հարգելի այցելուներ և հետևողներ ,ահա եկավ այս երկար սպասված պահը Ձեր ուշադրությանը ներկայացնելու Պալմիստրիայի մասին իմ սիրելի գրքերը: Ամեն գիրք ունի իր թերություններն ու առավելությունները,ուստի չկա որևէ կատարյալ գիրք այս ամբողջ ցանկի մեջ,սակայն եթե Դուք ընթերցեք բոլոր գրքերը և կիրառեք այդ գրքերից ստացված գիտելիքները,ապա ինքներդ կհասկանաք այս կամ այն գրքի առավելություններն ու թերությունները : Բոլոր գրքերը հասանելի են ռուսերենով,ուստի ցանկացած հարցերի կամ պարզաբանումների համար կարող եք դիմել ինձ :

Ներբեռնել Ռիչարդ Վեբստեր-“Պալմիստրիայի ամբողջակա ձեռնարկ

Այս գիրքն իրենից ներկայացնում է Պալմիստրիայի մի ամբողջական կուրս,բազմաթիվ նկարներ և պատկերազարդումներ կան գրքում,ինչը նպաստում է նյութի հեշտ հասկացմնանն ու յուրացմանը : Ամենալավ գիրքն է սկզբնական ծանոթություն հաստատելու համար Պալմիստրիայի զարմանահրաշ աշխարհի հետ : Ես ինքս այս գրքից եմ սկսել : Սակայն նշեմ մի փաստ ևս,այս գիրքը անհրաժեշտ է դանդաղ կարդալ,հասկանալ,ձեռքեր ուսումնասիրել և փորձլ ստուգել գրկում առկա ինֆորմացիայի իսկությունը : Գիրքը հասանելի է նաև Հայաստանի գրախանութներում,ինքս տեսել եմ :

Ներբեռնել Ուիլյամ Բենհեմ -“Ձեռքեր կարդալու գիտական օրենքները”

Ուիլյամ Բենհեմը թերևս Պալմիստրիայի ոլորտի կարկառուն դեմքերից մեկն է,ով ապրել է քսաներորդ դարի առաջին սկզբին և իր կյանքի 50 տարիները նվիրել է այս գիտության ուսումնասիրմանն ու տարածմանը : Առաջարկվող աշխատությունը նրա բազում տարիների աշխատանքի,փորձի և հմտությունների արդյունքն է : Ամեն իրեն հարգող պալմիստ պետք է կարդա այս աշխատությունը: Գրքում կան մոտ 700 նկարներ,ամեն մի բացատրվող նշանի կամ հասկացության առընթեր տրվում է դրա նկարը: Միակ թերությունը առաձին նշանների մասին ինֆորմացիայի պակասն է,և Դերմատոգլիֆիկայի  ուսումնասիրության բացակայությունը:

Ներբեռնել Ջոնի Ֆինչեմ-“Պալմիստրիայի աննկարագրելի ուժը

Մեր օրերի գրող է,իր ուրույն մտքերով ու մոտեցմամբ : Դասական Պալմիստրիայի տերմանաբանությունից մի փոքր շեղվել է և իր իսկ անվանումներն է տվել գծերին: Մեծ ուշադրություն է դարձրել Դերմատոգլիֆիկային,բնութագրելով բոլոր 3 հիմնական տիպերի մատնահետքերն ու դրանց հետ կապված առանձնահատկությունները : Գրքի մեջ նաև ներկայացված է ձեռքերի ուսմնասիրման 4 տարերքների կոնցեպտը,ըստ որի  ձեռքերը բաժանվում են չորս հիմնական տիպի : Գիրքը բավականին հաջող է ստացվել,սակայն խորհուրդ չի տրվում սկսնակներին : Այս գիրքը նույնպես հասանելի է վաճառքում Հայաստանում :

Ներբեռնել Ջ.Սեն-Ժերմեն-“Կարմիկ Պալմիստրիա

Այս գիրքը աննախադեպ է ,քանի որ կապ է հաստատում երկու հիմնարար հասկացությունների միջև ինչպիսիք են `Կարման և Պալմիստրիան: Նայեք Ձեր ձեռքերին,համեմատեք աջ և ձախ ձեռքերը,եթե նրանք տարբերվում են,ապա այս գիրքը հատկապես Ձեզ համար է: Ճանաչեք ինքներդ Ձեզ`բնատուր կարողություններն ու թերությունները,ընկեր-հոգիներ գտեք և վայելեք կյանքը: Առաջարկում եմ նաև նեռբեռնել այս հեղինակի երկու այլ գրքեր.(Սեղմեք ներբեռնելու համար):
Ռունիկ Պալմիստրիա
Սիրային Պալմիստրիա


Ներբեռնել Կեյրո-“Դուք և Ձեր ձեռքը”

Կեյրո..այս մեկ անվան մեջ մի ամբողջ աշխարհ է թաքնված,կարծում եմ նրա մասին խոսելն ավելորդ է,սակայն եթե Ձեզ անծանոթ է այս անունը,ապա առաջարկում եմ կարդալ “Կեյրոյի Մեմուարները” : Քսաներորդ դարասկզբի  ամենահայտնի գուշակի այս աշխատությունը  դասական Պալմիստրիայի գրականության գոհարներից է : Կարելի է ասել,որ գիրքը մի քիչ “հնացել” է,և որոշ նշաններ կարող են “չաշխատել” : Սակայն այն անհրաժեշտ է ընթերցել,դե կլասիկա է,ինչ արած :


Ներբեռնել Էնդրյու Ֆիտցհերբերտ-“Պալմիստրիա”

Ավստրալացի պալմիստ Էնդրյու Ֆիտցհերբերտի գիրքը`հիանալի մոտեցում,ամենալավ օրինակները : Գրում է պարզ և հասկանալի,օրինակները շատ լավ են ստացվել,ընթեռնելի են :

Ներբեռնել Ադոլֆ Դեբառոլ-“Ձեռքի գաղտնիքները”

Եվ իհարկե վերջում բոլոր նշված գրքերը կարդալուց ու մի քանի տարվա պրակտիկայից հետո կարելի է անցնել այս գրքի ուսումնասիրությանը: Ֆրանսիացի պալմիստ Ադոլֆ Դեբարոլի այս ամենահայտնի գրքի առաջին օրինակը հրատարակվել է 1878թվ,բազում անգամ վերահրատարակվել և թարգմանվել է բազմաթիվ լեզուներով : Այս շարքի բոլոր գրքերից ամենահինն ու ամենաբարդն է ընկալման առումով : Հեղինակը փիլիսոփայության,օկուլտիզմի,ֆրենոլոգիայի,պալմիստրիայի մասնագետ է,սակայն նրան կարդալն ու հասկանալը անհամեմատ բարդ է : Այս գիրքը նույնպես հասանելի է վաճառքում Հայաստանում : (Ինքս ունեմ այս գիրքը)

Գրքերի շարքն ավելացվելու է :

Այս և մի շարք այլ գրքեր կարող եք ներբեռնել Վեդիկ Պալմիստրիա կայքից :

Կիսվել

Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

  1. October 3, 2011 at 7:27 pm

    Աաաաաաաաաա, շատ լավն ա, մերսի Տիկ ջան, հուսով եմ գրքերն անվճար են 🙂

    • October 5, 2011 at 11:02 am

      Իհարկե անվճար են…Նաև կարող ես անվճար խորհուրդներ հարցնել ի դեպ 😀

  1. No trackbacks yet.

Leave a comment