Home > Աֆորիզմներ > Եզոպոսյան առակներ

Եզոպոսյան առակներ

January 23, 2015 Leave a comment Go to comments

ezopos
Բլոգի բազմաթիվ ընթերոցողների խնդրանքով այս գրառման շրջանակներում Ձեզ եմ ներկայացնում Անտիկ Հունաստանի մեծագույն առակագիր Էզոպոսի ամենաճանաչված առակներից մի քանիսը:

Ագռավն ու աղվեսը

Ագռավը մսի կտորը կտուցին պահած թառում է ծառին: Աղվեսը տեսնում և ցանկանում է վերցնել միս: Նա կանգնում է ագռավի առջև և սկսում նրան գովաբանել. թե ինչքան հզոր է, գեղեցիկ, կարող էր մյուսներից ավելի լավ կառավարել թռչունների արքայությունում, և, անկասկած, հաստատ կդառնա, եթե ձայն ունենա: Ագռավն էլ ցանկանում է ցույց տալ աղվեսին, որ ձայն ունի, բաց թողելով միսը սկսում է բարձ-բարձր կռկռալ իր տգեղ ձայնով:
-Էհ Ագռավ, եթե գոնե մի քիչ ուղեղ ունենայիր, ուրիշ ոչինչ քեզ չէր պահանջվի թագավորելու համար:

Աղվեսն ու խաղողը

Սոված Աղվեսը սողոսկում է այգի և բարձր տեսնում է բարձր ճյուղից կախված քաղցրահամ խաղողի ճիթը:
-Հենց սա էլ ինձ պետք է, բացականչում է նա, թափ հավաքում է ցատկում վեր: Բայց չի կարողանում հասնել: Եևս մեկ անգամ թռնում է, կրկին ապարդյուն: Մի քանի անգամ թռնելուց և չհասնելուց հետո.
-Ես հենց այդպես էլ գիտեի, դեռ կանաչ է, չի հասել,- քթի տակ մրմնջում է Աղվեսն ու անհետանում:

Ծարավ Աղավնին

Սաստիկ ծարավից ուժասպառ եղած Աղավնին հեռվից տեսնում է բաժակով լի գավաթ պարունակող նկարը, և կարծում է, թե այն իսկական է: Նա, ամբողջ ուժերը հավաքելով նետվում է դեպի բաժակը, սակայն բախվում է տախտակին և վայր ընկնում: Նրա թևերը կորտվում են և առաջին իսկ պատահած կենդանու համար ուտելիք է դառնում:
Մարդիկ էլ, Աղավնու նման, կրքի փորթկման ժամանակ արարքներ են կատարում և կործանվում:

Երկու գորտն ու ճահիճը

Երկու գորտ ապրում էին ճահճում: Ամառվա կիզիչ ճառագայթների ազդեցությամբ ճահիճը չորանում է, և նրանք երկուսով գնում են նոր կացարան փնտրելու: Ճանապարհին նրանք տեսնում են մի խորը լճակ, և անմիջապես գորտերից մեկն ասում է.
-Արի ցատկենք լճակի մեջ և ապրենք այնտեղ՝ և տուն կունենանք, և ուտելիք, և խմելիք:
Իսկ մյուս գորտը պատասխանում է.
-Իսկ եթե լճակի ջուրը չորանա, ինչպես պետք է այնտեղից դուրս գանք?
Մի բան անելուց առաջ, երկար մտածիր:

Կարդացեք նաև`

Անգլերենի ԱՆՎՃԱՐ դասեր Պերիսկոպում

Եզոպոս

Լեգենդ բրահմանի,կովի և Կարմայի օրենքի մասին

Աֆորիզմներ ըստ Էքզյուպերիի

Աֆորիզմներ ըստ Դալայ-Լամայի

Ինչպես Էյնշտեյնն ապացուցեց Աստծո գոյությունը…

Լեգենդ երկու գայլերի մասին

Լեգենդ Արդար Կայսրի մասին

Առակ ծերուկի,տղայի և ավանակի մասին

Մարդիկ և լեռը

Categories: Աֆորիզմներ
  1. June 9, 2015 at 4:14 pm

    -Դավայ ցատկենք լճակի մեջ……..Եևս մեկ անգամ թռնում է, կրկին ապարդյուն………. ~~~~ :\ hayoc lezvum <> , <> chka 😉 lav kliner mi qich ushadrutyun dardzneiq dzer blogi gragitutyan@ 🙂

    • June 10, 2015 at 10:34 pm

      Դուք էլ լավ կլիներ հայատառ գրեիք իմ բլոգում:
      Շնորհակալություն սխալը նկատելու համար, այն արդեն շտկել եմ:

  1. No trackbacks yet.

Leave a comment