Home > Տղամարդ և Կին > Սիրային Աստղագուշակ.Մասն առաջին

Սիրային Աստղագուշակ.Մասն առաջին

ԽՈՅ Կին-խոյը հաճախ շատ գրավիչ և շփվող է,ունի հումորի զգացում և մի շարք երկրպագուներ,սիրում է սիրաբանել: Խոյերը շատ փոփխական են,նրանք շուտ սիրահարվում և շուտ հիասթափվում են: Շատ սիրավեպեր են ունենում նույնիսկ հասուն տարիքում: Սովորաբար ամուսնանում են վաղ տարիքում և դառն ափսոսում են հետո:Խոյերը սովորաբար ուշ են ձեռք բերում իմաստության   և հաճախ իրենց ընտրությունը կատարում են միայն 30-35 տարեկանում: Կին-խոյերը զարմանալի են: Նրանք շատ հավակնոտ են և  օգնում են իրենց ամուսիններին հաջողության հասնել: Այսպիսի կանայք երջանիկ են ,երբ նրանց ղեկավարում է այն մարդը,ում նրանք հարգում են: Շատ Խոյեր անպատասխանատու են,նրանց դժվար է “կապել տանը”:Նրանց անհրաժեշտ է կայունություն և  ամրություն:
Լավ զուգընկերներն են`Ցուլ,Աղեղնավոր,Երկվորյակ,Ձկներ,Ջրհոս:
Վատ զուգընկերներն են`Խեցգետին,Կշեռք և Այծեղջյուր:

ՑՈՒԼ.Սերն այնքան բնական է տվյալ մարդկանց համար,որքան շնչելը,քանի որ սիրո մելերակը` Վեներան կառավարում է Ցլերին: Երիտասարդ տարիքում նրանք շատ սիրավեպեր են ունենում,քանի որ բարի և հոգատար: Նրանց համար ամուսնությունն ավելի կարևոր է,քան հաջողությունները սիրո մեջ: Կին-ցուլը շատ բծախնդիր է ամուսնու ընտրության հարցում : Նրանք հասկանում են,որ շատ բաներ կարող են առաջարկել ամուսնուն`ճաշակ,հմայք,տնային տնեսություն վարելու մեծ ձիրք: Տղամարդ-ցուլը  համարյա իդեալական ամուսին է: Նա հավատարիմ, վստահելի, մեծահոգի,տնակյաց է,միշտ իր տան տերն է հանդիսանում: Տղամարդ-ցուլը շատ կրքոտ է,բայց քչախոս:Նրանք դառնում են իդեալական ծնողներ:

Լավ զուգընկերներն են`Երկվորյակ,Խեցգետին,Ձկներ,Կույս ,Խոյ և Այծեղջյուր:

Վատ զուգընկերներն են`Կարիճ,Առյուծ,Ջրհոս:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ.Սիրո մեջ նրանց նշանաբանն է`ինչքան շատ,այնքան լավ: Սերը խաղ է:  Նրանց ցանկությունն է ինքնահաստատվել ,իսկ սիրախաղերը նպաստում են դրան: Սիրո հարցերում իսկական երևակայություն և սրամտություն են դրսևորում: Անհատականության մտավոր կողմը գերակշռում է զգացմունքային կողմի նկատմամբ: Սիրում են սիրաբանել և հաղթել: Կին-երկվորյակները շատ սեքսուալ,գրավիչ,կանացի և գեղեցիկ են: Տղամարդ-երկվորյակները օժտված են  գրավչությամբ,բարձր ինտելեկտով և հնարամտությամբ,ավելի շատ ձգտում են գեղեցկությանը,քան ընտանիքին: Հաճախ արտահայտում են վրդովմունքն ու դժգոհությունն կյանքի նկատմամբ: Չեն սիրում ճնշումը զուգընկերոջ կողմից:

Լավ զուգընկերներն են` Խեցգետին,Առյուծ,Ջրհոս,Խոյ և Ցուլ:

Վատ զուգընկերներն են`Կույս,Աղեղնավոր և Ձկներ:

ԽԵՑԳԵՏԻՆ. Նրանց համար կյանքը միօրինակ և անհետաքրքիր է առանց սիրո: Ամբողջովին անձնատուր են  լինում զգացմունքին և կրքին`սիրո դասական  հիվանդություն : Այդ ժամանակ կարող են տառապել անքննությունից և ախորժակի բացակայությունից: Կին-խեցգետինը հիանալի մայր է,լավ տնտեսուհի,հավատարիմ կյանքի ընկեր: Սովորաբար ավելի շատ սիրում են երեխաներին,քան ամուսնուն:”Տղամարդու սիրտ տանող ուղին անցնում է ստամոքի միջով” ասացվածքը միանգամայն համապատասխանում է տղամարդ-խեցգետիններին,որոնք սիրում են լավ խոհանոց,հիանալի խոհարարներ են: Տղամարդ-խեցգետինը տան տղամարդ է,նուրբ,բարի,կարեկցող և հոգատար,շատ կապված են մոր հետ: Խեցգետինները կարծես սեփականատերեր լինեն,շատ խանդոտ են:

Լավ զուգընկերներն են` Առյուծ,Կույս,Կարիճ,Ձկներ,Ցուլ:

Վատ զուգընկերներն են` Կշեռք,Այծեղջյուր և Խոյ:

Կարդացեք նաև`

Անգլերենի ԱՆՎՃԱՐ դասեր Պերիսկոպում

Ցինիզմը և դրա օգտակարությունն առօրյա կյանքում

Սիրային Աստղագուշակ.Մասն երկրորդ

Սիրային Աստղագուշակ.Մասն երրորդ

Անվտանգության աստղագուշակ 2012թվ

Ալկոհոլային աստղագուշակ

  1. Տաթևիկ
    July 21, 2013 at 8:27 pm

    Իսկ աղեղնավորների մասին ինչ կասեք:

  2. ALIK
    June 17, 2014 at 9:53 pm

    Kap chuni inch hamastexutyan tak en cnve karevor vor iranq irar sirum en

  1. No trackbacks yet.

Leave a comment