Home > Պալմիստրիա > Սեքսուալության Գաղտնիքները.Մասն առաջին

Սեքսուալության Գաղտնիքները.Մասն առաջին

Ինձ շատ են հարցնում անձնական կյանքի և հարաբերությունների մասին: Այդ հարցերը մոտավորապես լինում են նման կարգի.

-Ինչու մեր հարաբերությունները չեն դասավորվում?Համապատասխանում է ինձ արդյոք այս տղամարդը/կինը?Ում ընտրել?Արդյոք նա լավ և կրքոտ սիրահար է?

Ոչ մեկի համար գաղտնիք չէ,որ բարեհաջող ընդանեկան երջանկության գրավականը ոչ միայն վեհ պլատոնական զգացմունքներն են,այլ նաև սեքսը: Սեքսուալ կյանքից է կախված ոչ միայն հարաբերությունների հարատևությունը,այլ նաև դրանց որակը :

-Իսկ ինչից է պետք սկսվել?,-կհարցնեք Դուք:

-Ձեռքի արտաքին մասի ուսումնասիրությունից,-կպատասխանեմ ես :

Նիհար և փխրուն ձեռքերը միանգամից ցույց են տալիս մարդու ընդհանուր թուլության մասին,ուստիև թույլ սեքսուալ էներգիա: Այսպիսի զուգընկերը դժվար թե կարողանա կրքոտություն և բուռն էմոցիաներ պարգևել:

Ուղղանկյունաձև ձեռքի ափ և նուրբ(մի քիչ խոնավ) մաշկ ունեցող մարդիկ շատ դիմացկուն է սեքսում,նրա գրավչություննև հաճույք պատճառելու ունակությունը հիացմունքի է արժանի: Այսպիսի մարդիկ հաղթում են հմտությամբ,այլ ոչ թե քանակով : Ցանկանում եք ռոմատիկ ընթրիք մոմերի լույսի ներքո,ըմբոշխնել նախախաղի ամբողջ հաճույքը`ապա փնտրեք հենց այսպիսի ձեռքով մարդկանց : Լավագույն սիրահարներն ու կանանց սրտերի գիտակներն ունեն այսպիսի ձեռքեր:

Ուղղանկյունաձև ձեռքի ափ և կոպիտ(կոշտ և չոր) մաշկ ունեցող մարդիկ հստակ դիմացկութամբ են օժտված,սեռապես կայուն են: Սակայն այսպիսի մարդը հնարամիտ չէ,զուրկ է զգացմունքայնությունից և ջերմությունից: Այս մարդու կենդանական բնազդը հիրավի գերակայում է զգացմունքների նկատմամբ: Եթե ձեզ անհրաժեշտ է կոպիտ և հրամայող մաչո,ապա փնրեք ձեր ընտրյալին այստեղ :

Այսքանը կարելի է տեսնել մեկ հայացքով:Իսկ ավելի խորն ուսումնասիրության համար պետք է ձեռքի տեսակը պարզորոշել և ըստ դրա շարունակել դատողությունները:

Քառակուսի ձեռք(ափի երկարությունը հավասար է լայնությանը,իսկ մատները կարճ են) ունեցողները շատ են սիրում կարգ ու կանոնը ամեն ինչում`թե կյանքում,թե աշխատանքում,թե սեռական կյանքում: Սեքսում այսպիսի մարդիկ միօրինակ են,ձանձրալի և կանխատեսելի,սակայն ընտանիքում կայուն և հուսալի:

Կոնական ձեռք(ափը և մատները նույն երկարության են,մատները երկար և արտահայտիչ են) ունեցողները սենտիմենտալ ռոմանտիկ մարդիկ են: Այս մարդիկ կայուն չեն,նրանց բնավորությունը միանգամայն փոփխական է,սակայն շատ զգայուն և կրքոտ են:Այսօր կարող է մեկին սիրեն,վաղը `մյուսին: Սեքսի մեջ սիրում են նորություններ և երևակայություններ:Նրանց համար կարևոր է տրամադրությունը,ուսիտ կարևոր է բարձր տրամադրություն ստեղծել նրանց մոտ մինչև սեռական ակտը:

Դիտարկենք նաև սեքսուալության համար պատասխանատու երկու առավել կարևոր `Լուսնի և Վեներայի թումբերը:

Լուսնի թումբը(ցանկությունների թումբ) պատասխանատու է անկրկնելիության,յուրօրինակության ,սեքսուալ հարաբերությունների հեքիաթի համար:Լավ զարգացած Լուսնի թումբը ցույց է տալիս,որ մարդն ունի վառ սեքսուալություն:Նա ունի գաղտնի ցանկություններ,զարգացած երևակայություն,գիտի թե ինչպես դարձնել գիշերն անմոռանալի,իսկ սեքսն`անկրկնելի: Սակայն եթե Լուսնի թումբը թույլ է զարգացած կամ ընդհանրապես զարգացած չէ,ապա նրանք զրկված են երևակայությունից:Սեքսը բուռն է,բայց միատեսակ:

Վեներայի թումբը(կարողությունների թումբ) սիրառատության և սիրո կրքի ուժգնությունն է ցույց տալիս: Մեծ,կանոնավոր,ուռուցիկ և վարդագույն Վեներայի թումբը նշանակում է,որ մարդն ունի մեծ կենսական էներգիա,ուստիև մեծ սեքսուալ էներգիա: Սեռական ակտիվության,կրքի և սիրո մեջ ագրեսիայի ցուցանիշն է:Փոքր,տափակ և փափուկ Վեներայի թումբը ցույց է տալիս սեռական էներգիայի բացակայություն: Կա ցանկություն,սակայն չկա հնարավորություն…

Կարդացեք նաև`

Սեքսուալության Գաղտնիքները.Մասն երկրորդ

Սեքսուալության Գաղտնիքները.Մասն երրորդ

Կիսվել

Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a comment