Home > Հայտնի Ձեռքեր, Պալմիստրիա > Բորիս Նեմցովի ձեռքերը

Բորիս Նեմցովի ձեռքերը

նեմցով ձեռքեր
nemcov-dzerqer
Վերջերս ողջ աշխարհը ցնցեց Ռուսաստանի ընդիմության ազդեցիկ ներկայացուցիչներից մեկի`Բորիս Նեմցովի սպանությունը: Համացանցում փնտրեցի և գտա նրա ձեռքի նկարները, ուստի շարունակելով “Հայտնի ձեռքեր” խորագրի ներքո հոդվածների ընդհանուր տրամաբանությունը, կփորձենք նրա ձեռքի միջոցով տեղեկություններ ստանալ նրա կյանքի, սովորություննեևի և ընդհանուր բնավորության մասին:
Նախ և առաջ նշենք ձեռքի առանձնահատկությունները`քառաքուսի ափ և կարճ մատներ,ինչը վկայում է, որ Նեմցովի ձեռքը պատկանում է Երկրի տարրին: Այս տիպի մարդիկ ամուր կանգնած են ոտքերի վրա: Այս տարերքը խորհրդանշում է ֆիզիկական մարմինը և մատերիան: Այսպիսի մարդու մոտ բարեկեցությունը կապված է նյութական հարստության, ֆիզիկական անվտանգության և կայունության հետ: Այսպիսի մարդիկ ձգտում են կոնկրետ, շոշափելի արդյունքների, ինչը կարելի է տեսնել, վայելել և զգալ: Այսպիսի մարդկանց համար առավել քան կիրառելի է “իմ խոսքը գործ է” ասացվածքը: Նրանք սիրում են կարգ ու կանոն ամեն ինչում,նույնիսկ մտքերում և իղձերում: Ուշադրություն դարձրեք լավ արտահայտված, երկար ճկությի վրա, ինչն առաջին հերթին խոսում ա մեծ բառապաշարի և հռետորական ձիրքի մասին:
Սրտի գիծը ուղիղ է, սկսվում է միջնամատի տակ` Սատուրնի թումբի վրա: Ահա թե ինչ է ասում ավստրալացի պալմիստ Ֆիտցհերբերտը այս նշանի մասին.

Այսպիսի Սրտի Գիծը խոսում է բարձր սեքսուալության մասին, հատկապես եթե ձեռքը մեծ և կոպիտ է:Այս դեպքում մարդու բոլոր մտքերն ուղղված են դեպի սեքսը:Այսպիսի Սրտի Գիծ հանդիպում է այն տղամարդկանց մոտ,որոնք մեծ հետաքրքրություն են ցուցաբերում դեպի ինտիմ կյանքը

Կհավելեմ նաև, որ այսպիսի Սրտի գիծը խոսում ա եսասեր և եսակենտրոն մարդու մասին, ում համար առաջնային են իր սեռական ցանկությունների իրագործումը: Այպիսի մարդիկ կարող են լինել լավ սիրեկաններ, բայց վատ ամուսիններ, քանի որ միշտ փնտրում են նորանոր հաճույքներ, զվարճություններ և զուգընկերներ: Պետք չէ մեղադրել նման մարդկանց, այսպիսին է նրանց բնույթը: Այսպիսի մարդիկ նաև հիանալի կերպով կարողանում են թաքցնել իրենց մտքերը և հուզմունքը:
Նեմցովի ձեռքը մի շարք ընդհանրություններ ունի կորեացի վաղամեռիկ առաջնորդ Կիմ Չեն Իրի ձեռքի հետ:
Գլխի գիծը հստակ արտահայտված է և ունի որոշակի կորություն, ինչը հաճախ չես հանդիպի քաղաքական գործիչների մոտ: Նեմցովը կարող էր լավ երաժիշտ կամ նկարիչ, մի խոսքով արվեստի մարդ էր նա, լավ զարգացած արտիստիկ էությամբ: Գիծը բավականին երկար է, ահա թե ինչու էր վերջինս գտնվում ընդիմությունում, քանի որ նա ավելի շատ թեորիայի մարդ էր, այլ ոչ թե պրակտիկ գործունյա:
Կյանքի գիծը որպես այդպիսին թույլ է արտահայտված, նրան փոխարինում է Ճակատագրի գիծը, ինչը խոսում է այն մասին, որ մարդն իր կյանքի նպատակն ու առաքելությունը տեսնում էր իր կարիերայի` քաղաքականության մեջ:
Հ.Գ Եթե ցանկանում եք իմանալ Ձեր սիրելի հայտնի մարդում մասին, ապա մեկնաբանությունների բաժնում գրեք նրա անունը և հաջորդ գրառումը կլինի հենց սիրելի հայտնի մարդու մասին:

Կարդացեք նաև

Ժիրինովսկու մատնեմատը

Օսամա բեն Լադենի ձեռքերը

Արքայական ձեռքեր.Արքայազն Վիլյամ և Քեյթ Միդլթոն

Ընդհատված թռիչք…Էմի Ուայնհաուսի ձեռքերը

Գլամուր վամպիր կամ Ռոբերտ Փեթինսոնի ձեռքերը

Հետաքրքիր մասնագիտության տեր ձեռքեր

Սերիական մարդասպանի ձեռքեր

ԱՄՆ 10 նախագահների ձեռքերը

Քադդաֆիի ձեռքերը

Հանճարեղ ձեռքեր.Ալբերտ Էյնշտեյն

Սրբազան առաջնորդի հասարակ ձեռքերը

  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a comment