Home > Պալմիստրիա > Սեքսուալության Գաղտնիքները.Մասն երրորդ

Սեքսուալության Գաղտնիքները.Մասն երրորդ

Այժմ խոսենք Վեներայի ճարմանդի մասին:

Վեներայի ճարմանդը կիսաշրջան է,որը սկսվում է մատնեմատի և ճկույթի միջև,իսկ ավարտվում է ցուցամատի և միջնամատի միջև: Ճիշտ կառուցվածքի Վեներայի ճարմանդ հազվադեպ է հանդիպում գործնականում,ուստի այս մարդիկ ունեն սիրո յուրահատուկ ընկալում:  Ճարմանդն ուժեղացնում է կիրքը,գաղտնի ցանկությունները,սեքսում նորարարության տենչը: Նաև ճարմանդը ցույց է տալիս գերզգայուն մարդու,ով շատ դյուրագրգիռ է: Այսպիսի մարդկանց հետ շփվելիս անհրաժեշտ է զգույշ լինել,քանի որ նրանց հեշտ է վիրավորելը,նրանք ուշ են ներում հասցված վիրավորանքը,շատ հաճախ հիշաչար են լինում: 

Վերջում դիտարկենք մատներն ու եղունգները:

Երկար ցուցամատ

Երկար ցուցամատ ունեցող մարդիկ համարձակ ու համառ են,պատրաստ են համարձակ գործողությունների,այդ թվում նաև սիրաբանության:Նա այնքան է զգաղված ինքն իրենով,որ սեքսում ցանկանում է միայն բավարարել իր ցանկությունները:Նա հետաքրքիր է,սիրում է խոսել սեքսի մասին,համբուրվել գրկվել: Սակայն հետո ամեն ինչ դառնում է ավելի սովորական և ձանձրալի:Այս մարդիկ սիրում են սեքսը,անգամ առանց պարտավորվածությունների կամ խմբակային սեքսը:Ռոմանտիկ զրույցները,երկար համբույրները նրանց համար չեն: Նրանք հեշտության են դավաճանում,առանց մտածելու բարոյական կողմի մասին: Նրանց համար սա լոկ խաղ է: Նա հաջորդ օրը կարող է անգամ չհիշել կատարվածի մասին,որովհետև շատ չի մտածում երկարատև հարաբերություններ ստեղծելու մասին: Այսպիսի մարդկանց համար առաջին տեղում է նյութական կողմը,իսկ հետո նոր հարաբերությունները: Սեքսում նրանք սիրում են լինել “վերևից”,այսինքն թելադրողի դերում: Չեն հպատակվում,միշտ իրենք են պայմաններ թելադրում: Դժվար է նրանց հետ ընտանիք ստեղծել,քանի որ ընտանեկան արժեքները նրանց համար արժեք չեն ներկայացնում:

Կարճ ցուցամատ

Կարճ ցուցամատ  ունեցողները պասիվ են,զսպում են իրենց զգացմունքները,անվստահ են սեքսում: Միշտ շատ են մտածում: Իսկ ինչ կլինի?Ինչպես պետք է անել,որ հաճոյացնել?Կարճ ցուցամատ ունեցող աղջիկները ամաչկոտ,ամոթխած և նուրբ են,կայուն են հայացքներում,պահպանողական են :Շատ լուրջ են վերաբերվում սեքսին : Նրանց համար դա մի ամբողջ ծիսական արարողակարգ է: Հետևաբար նրանց անհրաժեշտ է հոգատար և երկար մոտեցում,ամեն տեսակ ռոմանտիկ զբոսանքներով Լուսնի աղոտ լույսի ներքո…Սակայն համբերությունը և աշխատասիրությունը գնահատվում է: Այս տեսակը կրքերի հրաբուխ է: Միայնակ մնալով նրա հետ դուք կստանաք ինչ ուզում եք: Նա առաջին հերթին կմտածի ձեր մասին,հետո նոր իր:Նրանք լավ կին և մայր են դառնում:

Մի քիչ էլ խոսենք եղունգների մասին :
Երկար եղունգները բնութագրում են մտածող,կշռադատող,հանդարտ,զուսպ ու սիրալիր մարդկանց:Նրանց հետ հեշտ է հետաքրքիր է:Հիանալի զրուցակիցներ են:Նման մարդկանց սեքսում հետաքրքիր է երևակայությունը,բազմազանությունը,պայմանները,միջավայրը…
Կարճ եղունգներով մարդիկ տրամաբանական,ակտիվ,գործունյա են,սակայն միևնույն ժամանակ,նրանք նաև նյարդային ու շուտ բորբոքվող են:Նրանց հետ դժվար է ապրել,քանի որ նրանք չեն սիրում լսել ուրիշներին,չեն ընդունում իրենց հասցեին ուղղված քննադատությունը,մի քիչ ագրեսիվ են:Նրանց համար ավելի կարևոր է սեքսի քանակական ցուցանիշը,սեքսի որակը երկրորդ պլան է մղվում:

Կարդացեք նաև`

Սեքսուալության Գաղտնիքները.Մասն առաջին

Սեքսուալության Գաղտնիքները.Մասն երկրորդ

Կիսվել Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a comment