Home > Մտորումներ > Մտորումներ համասեռամոլների մասին

Մտորումներ համասեռամոլների մասին

February 10, 2012 Leave a comment Go to comments


Երկար ժամանակ չէի ցանկանում այս թեմային անդրադառնալ,քանի որ համասեռամոլներին վերաբերվող գրառումները չափից շատ են մեր բլոգոլորտում: Սակայն անդրադառնում եմ այս համասեռամոլներին մեկ պատճառով լով.ցանկանում եմ արտահայտել իմ հայեցակարգը:
Ի տարբերություն շատ բլոգերների,որոնք միաբերան քննադատում են համասեռամոլությունը հեռվից նայելով այս երևույթին,ես ԱՆՁԱՄԲ հանդիպել և զրուցել եմ որոշ համասեռամոլների հետ,քանի որ միշտ ցանկացել եմ հետազոտել այդ մարդկանց մտածելակերպը,առօրյան և ընտհանրապես կեցությունը: Ըստ իմ խորին գիտակցման,այս մարդիկ այդպես են լույս աշխարհ գալիս,որոշակի տարիքում հասկանում են,որ իրենց ավելի շատ ձգում է նույն սեռի ներկայացուցիչը քան հակառակ: Երևանում հանդիպել եմ մի քանի համասեռամոլ արտասահմանցիների,խոսել եմ նրանց հետ: Նրանցից ոմանք բավականին ընդունելի տեսք ու կեսվածք ունեին եվրոպացու համար,ես նույնիսկ չէի մտածի որ վերջիններս ոչ ավանդական կողմնորոշում ունեն: Նրանց մշակույթն է այսպիսին: Ինչու ենք մեղադրում այս մարդկանց? Եթե նրանք փոքր տարիքից այդ են տեսել: Տեսել են ,որ մարդիկ ադեկվատ են վերաբերվում գեյերին և նրանց մոտ ամրապնդվել է այդ կերպարը: Այդպիսին է նրանց բնույթը,ուստի չարժե մեղադրել նրանց:
Սակայն մի բան ես չեմ ընդունում: Չեմ ընդունում ,որ մեր երկրում ցանկանում են սերմանել այդ նույն պսևդոլիբերալ սկզբունքները գեյերի հանդեպ: Երբ ցանկանում են դարձնել մեզ տոլեռանտ այդ մարդկանց նկատմամբ: Պետք չէ այդ մարդկանց քարկոծել,գանահարել կամ հերյուրել: Պետք է ուղղակի Հայաստանից դուրս հրավիրել այդ մարդկանց դեպի ազատությունների,”հավասարության” և “արդարության” երկիրը`ԱՄՆ: Թող գնան այնտեղ և ինչպես ասվում է Աստվածաշնչում “Գնացեք,աճեք և բազմացեք”: Հետաքրքիր մի օրինաչափություն եմ նկատել ,այնուամենայնիվ,համասեռամոլները չեն բազմանում,սակայն շատանում են`կենսաբանության օրենքներին հակառակ:
Չեմ սիրում ,երբ գեյերը գովազդում են իրենց ապրելակերպը,ներկայացնում այն որպես”ճիշտ”: Հատկապես մեծ է հեռուստատեսությունների դերը այս ստոր պրոպագանդայում:
Վերջում ցանկանում եմ ձեր ուշարդությանը ներկայացնել Բուլղարացի երգիչ Ազիսի երկու տեսահոլովակները`համասեռական “մշակույթի” անմահ գոհարներ: Բորիս Մոիսեևի գործի շարունակողն է հիրավի այս երիտասարդը: Սերնդափոխության հարցը լուծված է:

Առաջին գոհար

Երկրորդ գոհար

Կարդացեք նաև`

Մտորումներ տղամարդկության և արժեհամակարգի մասին

Մտորումներ Երրորդ Համաշխարհայինի մասին…

Մտորումներ հանրախանութների մասին

Մտորումներ ֆեմինիզմի մասին…

Մտորումներ գրքերի մասին…

  1. colorofsilence
    February 11, 2012 at 7:14 pm

    Մի ուղղում: Համասեռամոլ բառը հայերենում այլևս չի կիրառվում իր բացասական “մոլ” վերջավորության պատճառով: Գրական են համարվում “նույնասեռական”, “միասեռական” բառերը:
    Այս հարցի շուրջ նաև դրական և տոլերանտ հոդվածներ կան, որոնց, ինչքանով հասկացա, չեք հանդիպել:
    Հետաքրքիր էր կարդալ: Շնորհակալություն

  2. February 12, 2012 at 11:43 am

    Կարծես չես տարբերում նույնասեռական, տրանսգենդեր և տրանսվեստիտ հասկացությունները:

    Նույնասեռականը արական սեռի նկատմամբ ռոմանտիկ, էմոցիոնալ և սեքսուալ (միջազգային տերմիններով) գրավչություն տածող արական սեռի անհատն է, ու իգականի նկատմամբ երեք գրավչությունները տածող իգական սեռի անհատը:

    Տրանսգենդերը այն անհատն է, ում գենդերային ինքնությունը տարբերվում է տվյալ հասարակության մեջ ընդունված «կին» կամ «տղամարդ» գենդերային դերերինց, և ով ապրում է ու հասարակայնորեն հանդես է գալիս ծննդյան ժամանակ նրան տրված գենդերից տարբերվող գենդերով:

    Տրանսվեստիտը այլ սեռին բնորոշ հագուստը նախընտրող անհատն է:

    Դու նույնասեռականության մասին ես խոսում, բայց տեղադրել ես դասական տրանսվեստիտների նկար: Ազիսն էլ չգիտեմ ինչ ա իրան համարում, գուցե տրանսգենդեր ա: Ամեն գեյ տրանսվեստիտ ու/կամ տրանսգենդեր չի, ոնց որ ամեն մի տրանս գեյ չի: Ոնց որ հայ կանանցից խոսաս, ու կրկեսի մոտակայքի կնոջը ներկայացնես որպես կանացիության էտալոն ու հայ կնոջ կերպար: Ճիշտ կլինի՞…

    Մեծամասնությունը փոքրամասնության իրավունքները որոշողը չի: Մեծամասնության իշխանություն կա, բայց փոքրամասնությունն էլ իրավունքներ ունի, ու մեկը մյուսի ճակատագիրը որոշողներ չեն: Քեզ էլ ուրիշը կարա ուզենա արտաքսի ԱՄՆ կամ, ասենք, Սաուդյան Արաբիա, տարբեր բաների համար:

    Սենց կարծրատիպերն են, որ մեզ վնաս են հասցնում: Ալան Տյուրինգն էլ էր հոմոսեքսուալ: Բա ինչի՞ իրա նկարը չես տեղադրում: Որովհետև փետրաշատ չի՞, լուրջ գործ ա արել, դրա համա՞ր: Միքելանջելոն իր սիրելի տղամարդկանց նվիրված լիքը սոնետներ ունի, իրա նկարն ո՞ւր ա: Խիստ անարդար բան ես անում` կարծրատիպեր տարածում ու ամրակայեցնում:

    Հոմոսեքսուալ հայն էլ ա հայ, ու սենց «աքսորողներն» են, որ պառակտում են մտցնում, մարդկանց բաժանում են կատեգորիաների` ելնելով սեռական կողմնորոշումից: Ինչի գեյը լավ պաշտոնյա չի կարա լինի՞: Փարիզի քաղաքապետը տասը տարուց ավել ա գեյ ա: Նույնն էլ Բեռլինինը: Բա հայոց միասնականությունն ո՞ւր ա մնում: Բա համերաշխությունը, սերը, հավասարությունը… … … փաստորեն արտագաղթի խնդիրը խորացնելու կողմնակից ես, կողմ ես, որ ավելի շատ հայ լքի Հայաստանը ուղղակի որովհետև քեզ դուր չի գալիս էսինչն ու էնինչը… ոչ մի խոսք… շատ հայրենասիրական ա…

    • February 12, 2012 at 7:06 pm

      Կարդացի քո երկար մեկնաբանությունը հարգելի ՊԱՅԾԱՌաՏԵՍ:
      Սկսեմ վերջից:
      Հայրենասիրության մասին դու ՉԷ,որ պիտի ինձ դասեր տաս ու ընդհանրապես ինչ կապ ունի համասեռամոլությունը հայերնասիրության հետ? Մի հարյուր գեյ որ պակաս լինի Հայաստանում,դրանից մեր բնակչությունը չի տուժի:
      Իսկական հայ տղամարդը չի կարող ԳԵՅ լինի: Հայ տղամարդը որոշակի հատկանիշների և որակների կրողն է,իսկ Փարիզի կամ Բեռլինի քաղաքապետերը օրինակ չեն կարող հանդիսանալ ինձ համար:

      • February 12, 2012 at 8:08 pm

        Ըհը, ասենք Րիկի Մարտինը հեչ առնական չի, հեեեչ… սեռական կողմնորոշումը գենդերային դերի հետ ես հաստատ շփոթում: Առնականությունը սեռական կողմնորոշումով չի թելադրվում. լինում են առնական գեյեր, կանացի գեյեր, առնական հետերոսեքսուալներ, կանացի հետերոսեքսուալներ… տղամարդկություն հասկացությունը կապված ա գենդերի (հասարակական սեռի), ոչ սեռական կողմնորոշման հետ:

        Ամեն բնակչության մոտավորապես 5-7 տոկոսն ա, որ ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) ա: Ու էդ դեպքում, խոսք ա գնում ասենք 50,000 մարդու մասին: Ընդ որում, անընդհատ, որովհետև գեյեր էլի են ծնվելու: Դա մտավոր մեծ բազայի ու աշխատուժի ահռելի կորուստ ա: Ուստի սա մեծ վնաս կհասցնի Հայաստանին (ու հասցնում ա էսօր էլ): Մեր երկրից մարդիկ ընդհանրապես են փախնում, միհատ էլ սեռական կողմնորոշման հիմքով լինի, ու ամեն ինչ տիպ-տոպ կլինի…

        Ահա մի լավ մեջբերում, մասնագետի խոսքեր. «Գալստյանն ասում է, որ հոմոֆոբիան, իրականում, հակազգային երևույթ է. այն զրկում է երկիրն ինտելեկտուալ ռեսուրսից:
        «Մենք կորցրել ենք (ինքնասպան են եղել) տաղանդավոր երգիչ, ծրագրավորող, գերազանց սովորող, ապագա քիմիկոս»: Բազմաթիվ միասեռականներ հեռացել են Հայաստանից»: Աղբյուրը` http://ankakh.com/ru/2009/08/9806/

        Ատելություն, անհանդուրժողականություն տարածելն ա վնասակար:

    • colorofsilence
      February 13, 2012 at 11:15 am

      Anchap shnorhakalutyun hstak bacatrutyan hamar. Karcum em nman temayov grox mardy hamar arajin hertin PETQ e hamapatasxan info karda. Isk subyektiv dirqoroshumy taracel vorpes hamazgayin koch, anhetet e.
      Harganqnerov`
      Arpine

      • February 13, 2012 at 9:40 pm

        Շնորհակալ եմ Արփինե ջան 🙂 Ուրախ եմ, որ թացը չորից տարբերում ես 🙂 Էստեղ մարդիկ կան, որ ուղղակի պրոպագանդայով են զբաղված, խեղաթյուրում են փաստերն ու սխալ տեղեկատվություն փորձում տարածել: Երբեմն դա ուղղակի անգրագիտության պատճառով ա (ու վատ իմաստով չեմ ասում, բոլորս էլ սկզբում անգրագետ ենք, գիտելիքը ձեռքբերովի է, ոչ բնածին): Բայց կան նաև տգետներ… ցավոք…

      • February 14, 2012 at 4:58 pm

        Անհեթեթ են Ձեր կոչումները ի պաշտպանություն ամեն տեսակ մարդկային գարշանքի: Դուք չէ,որ պետք է խոսեք իմ կոմպետենցիայի մասին այս թեմայի շուրջ:

  3. February 12, 2012 at 8:25 pm

    Ապեր,Antiliberastի հետ էտքան քյալլա տվիր, հիմա էլ պոբեգ ես արել իմ բլոգ?

    • February 12, 2012 at 8:39 pm

      Պոբե՞գ 😀 Որտեղ կա գիտելիքի պակաս, աշխատում եմ գիտելիք տալ (իսկ ով ինչն ու ինչքանով կընդունի, իրա խնդիրն ա):

      Էստեղ էլ կդնեմ Գյոթեի խոսքերը. «Խորհի՜ր, թե ինչ դժվար է ինքդ քեզ փոխելը, և կհասկանաս, թե ինչ չնչին են այլոց փոխելու քո հնարավորությունները»: Սենց գրառումները «դեմ» ու «կողմ» մարդկանց մոտ շատ բան չեն փոխում:

      Դրան գումարած, ուզում ես, որ բոլորը միահամուռ կերպով համաձայնվե՞ն հետդ: Նույնիսկ երբ որ սխալ ու թյուր բաներ ես գրում ու կարծրատիպեր տարածո՞ւմ: Ապրես նկարը փոխելու համար, ի դեպ 🙂

      Իմ մեկնաբանությունը ռեակցիա ա քո գրածին, որը 100% ճշտգրիտ չի: Որպես բլոգգեր կարող ես նաև ուրախ լինել, որ էնքան հետաքրքրություն կա, որ մարդ մտնում ու մեկնաբանություն ա թողնում, ոչ թե արհամարհում կամ գլուխ չի դնում, կամ վախենում արտահայտվի, ասենք թե :)))

      • February 12, 2012 at 8:48 pm

        Հեռու գյուղերում էլ գիտելիքի պակաս կա,գնա այնտեղ լուսավորի մարդկանց: Քո անտիհոմոֆոբ գաղափարախոսությունը տարածի,հետաքրքիր կլինի ՀԱՍՏԱՏ գյուղում ապրող մարդկանց քո լիբերալ աշխհարհայացքը:

      • February 13, 2012 at 4:17 pm

        իմ մոտից պոբեգ արիր, հիմա էլ էկել ստեղ ես գլուխ հարթուկում գոմիկ շների մասին պատմություններովդ, մեկ էլ փիառի մասին քեզ շլանգի տեղ դնելով?:ՃՃՃ
        դե չի կարելի էլի տենց դիշովի քայլեր անել….

  4. February 13, 2012 at 9:44 pm

    Antiliberats, քեզ շատ բան ես թույլ տալիս: Ու քո մասին շատ մեծ կարծիքի ես: Սա վորդպրեսի մի բլոգ ա, ու ես որպես բլոգեր ու օգտատեր քոմենթում եմ էնտեղ, որտեղ ուզում եմ, այնքան են քոմենթում, ինչքան որ ուզում եմ: Լավ զգացվում ա, թե ով ա դիշովի քայլեր անում, անկապ վիրավորելով մարդկանց, ու իրան եսիմինչի տեղ դնելով:

    Փիարով ես զբաղված էլի, ի՞նչ շլանգության մասին ա խոսքը: Անտիլիբերաստիայով ես զբաղված, գումարած հոմոֆոբիա ես տարածում: Դրանից մեծ փիար ու պրոպագանդա՞:

    Սենց էժանագին մեկնաբանություններիդ գուցե այլևս չպատասխանեմ ընդհանրապես, որովհետև բավականին ցածր մակարդակի վրա ես բանավիճելու առումով:

    • February 15, 2012 at 7:53 pm

      էս ինչ անդառնալի կորուստ էր ինձ համար:ՃՃՃ լավ էդ հեչ, անգամ իմ փիառը հեչ, բայց ես չեմ որ ընկած ստեղ-ընդեղ իմ “հոմոֆոբիան” եմ տարածում, դու ես, որ քո հոմոֆիլիան ես տարածում, անունն էլ դրել ես գիտելիք տարածել:Ճ
      ուղղակի մի տեղ չավարտելով բանավեճը, ծլկում ես ուրիշ տեղ, մեկ էլ տեսար միամիտ թարմ ականջի կկպցնես… էլ չասեմ, որ իմ մոտ ես քեզ հետ կոռռեկտ էի խոսում, թե դա էլ կբացառես?

  5. Խաղաղություն
    March 4, 2012 at 2:12 am

    Հեղինակ ու անտիլիբերաստ` Արա մեղկ եք դուք… արա մեղք եք դուք… արա ով եք դուք?

    • March 4, 2012 at 8:44 pm

      Հարգելի Խաղաղություն ես Հախունց Տիգրանն եմ,իսկ Անտիլիբերաստը`Կոնստանտին Տեր-Նակալյանն է: Իսկ դու ով ես?եթե ասելու բան ունես,գրի պայմանավորվենք,տեսնվեքն,քննարկենք:

  6. October 7, 2012 at 2:27 pm

    Добрый день.
    Кто знает рецепты приготовления варения?

  1. No trackbacks yet.

Leave a comment